Գրականություն

Բանաստեղծություններ

Նաիրի Զարյան ․ Հայրենի տուն 

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.  
Ես իմ հայրենի տունն էի նորոգում, 
 Մանկության երկինքն էր բացվել վրաս,
  Եվ արշալույսներ կային իմ հոգում։ 
 Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
  Մայրենի լեզվով խոսում էր առուն,
  Խշշում էր բակում հինավուրց մի ծառ…
  Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն… 
 Երդիկից կաթած շողն արեգական 
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
  Արևն էր նայում աչքով մայրական, 
 Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի… 

1. Ինչո՞ւ է հայրենի տունը կապվում մանկության հիշողության հետ։ 

Որովհետև հիշողությունը միշտ պահել է լավ օրերը, հայրենի տունը հիշեցնում է մանկության ուրախ պահերը, ընտանիքի սերը և անվտանգությունը։

2. Ի՞նչ հիմնական գաղափար կամ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը փոխանցում է օտարության մեջ ապրող մարդու կարոտը: Այդ կարոտը այնքան խտացված է, որ անգամ հայտնվում է երազի տեսքով: Իսկ այդ կարոտը մեր մանկության, երջանիկ օրերի և ամբողջական հայրենիքի մասին է:

Հայերեն

Ինչու՞ չես խոսում հայերեն.
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Հոնքերդ հպարտ ու կամար՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլքով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար:

Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց
Հայացքդ մաղում է ամառ.
Հայքից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար…

Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նայվացքդ այնպես նաիրյան
Հմայքդ այնպես հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն:

Ինչու՞ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու իմ լոր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

1. Քո կարծիքով ո՞ւմ է դիմում բանաստեղծը։ 

Բանաստեղծը դիմում է այն հայերին, որոնք պարտավորություն ունեն պահել մեր լեզուն և անպայման խոսեն հայերեն: Քանի որ մենք քանակով քիչ ենք մնացել, մենք ամեն գնով պեետք է պահենք մեր ինքությունը, որը մեծ դժվարությամբ է հասել մեզ:

2. Ո՞ր հարցն է կրկնվում, ի՞նչ նպատակով։ 

Ինչու՞ չես խոսում հայերեն:

Նպատակը հիշեցնելն է լեզվի կարևորության մասին:

3. Առանձնացրո՛ւ արտաքինի նկարագրությունները։ Ի՞նչ զուգորդումներ է անում հեղինակը։ 

Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց
Հայացքդ մաղում է ամառ.
Հայքից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար…

Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նայվացքդ այնպես նաիրյան
Հմայքդ այնպես հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն:

——

Հեղինակը նկարագրում է հայ մարդու արտաքինը, և համեմատում հայրենի բնության հետ:

4.  Ինչո՞ւ է կարևոր խոսել և սովորել մայրենի լեզուն։  Ի՞նչ դեր ունի մայրենի լեզուն ազգային ինքնության պահպանման գործընթացում։ 

Մայրենի լեզուն մեր ինքնությունն է, առանց որի մենք կդառնանք աշխարհի քաղաքացի, բայց ոչ հայ: Մայրենի լեզուն պահում է մեր կշիռը, մեր անհատականությունը աշպարհի մեջ: Լեզուն մեր ազգային մտածողությունն է, կորցնելով այն կկորցնենք մեզ որպես հայ և կձուլվենք:

5. Ժամանակակից աշխարհում պահպանված և ապահո՞վ է քո մայրենի լեզուն կամ ի՞նչ վտանգների առջև է կանգնած։ Երիտասարդները, այլ մարդիկ խոսո՞ւմ և գրո՞ւմ են մայրենի լեզվով , ի՞նչ խնդիրներ ես նկատում։ 

Այս խնդիրը այժմ ավելի զգալի է մեր երկրում: Դեռևս կան շատ հայ երեխաներ, որոնք խոսում և հասկանում են հայերեն, բայց արդեն շատ են նաև նրանք, որոնք խոսում բայց չեն մտածում հայերեն: Դա կարող է բերել ազգային ինքնության կորստի: Լավ է իմանալ տարբեր լեզուներ, բայց դա չի նշանակում, որ դա պետք է լինի մայրենիի հաշվին:

Հանրահաշիվ 9

Թվաբանական պրոգրեսիա

ա) 8 — 5 = 3

d = 3

x = 8 + 3 = 11

y = 11 + 3 = 14

(5, 8, 11, 14, …)

բ) x = (11 + 7)/2

x = 9

9 — 7 = 2

d = 2

y = 11 + 2 = 13

(7, 9, 11, 13, …)

գ) d = (16 — 1)/3

d = 5

1 + 5 = 6

6 + 5 = 11

(1, 6, 11, 16, …)

դ) d = 2x — x

d = x

3x = 15

x = 5

(5, 10, 15, 20, …)

a1 + a2 + a3 = 42

a1 + a1 + d + a1 + 2d = 42

3a1 + 3d = 42

a1 + d = 14

a2 = 14

ա) 15 — 3 = 12

12 — 3 = 9

15 + 3 = 18

(9, 12, 15, 18, …)

բ) d = x — y

x + d = 12

x + x — y = 12

2x — y = 12

y = 2x — 12

_

a4 = a1 + 3d = y + 3(x — y) = y + 3x — 3y = 3x — 2y

3x — 2y = x + y

2x = 3y

2x = 3(2x — 12)

2x = 6x — 36

-4x = -36

x = 9

y = 18 — 12 = 6

x + y = 9 + 6 = 15

d = 3

(6, 9, 12, 15, …)

գ) d = (16 — 1)/3

d = 5

_

x — y = 6

x + y = 11

_

x = 6 + y

6 + y + y = 11

2y = 5

y = 2.5

x = 6 + 2.5 = 8.5

(1, 6, 11, 16, …)

դ) d = 2x — x = x

xy = 2x + x = 3x

y = 3x/x = 3

20 = 4x

x = 5

(5, 10, 15, 20, …)

ա)

a1 = 15

d = 13 — 15 = -2

an > 0

an = a1 + d(n — 1)

an = 15 — 2(n — 1) > 0

-2(n — 1) > -15

n — 1 < 7.5

n < 8.5

n = 8

բ)

a1 = 27

d = 24.5 — 27 = -2.5

an > 0

an = a1 + d(n — 1)

an = 27 — 2.5(n — 1) > 0

-2.5(n — 1) > -27

n — 1 < 10.8

n < 11.8

n = 11

գ)

a1 = 257

d = 245 — 257 = -12

an > 0

an = a1 + d(n — 1)

an = 257 — 12(n — 1) > 0

-12(n — 1) > -257

n — 1 < 21.4

n < 22.4

n = 22

դ)

a1 = 106

d = 105.99 — 106 = -0.01

an > 0

an = a1 + d(n — 1)

an = 106 — 0.01 (n — 1) > 0

-0.01(n — 1) > -106

n — 1 < 10,6

n < 11.6

n = 11

Ֆիզիկա 9

Հաստատուն մագնիսներ.

Թեման.Հաստատուն մագնիսներ.

Լաբորատոր աշխատանք.

Նպատակը.մագնիսների հետ ծանոթացումը,առանց նախօրոք դրանց մասին բացատրելու և ծանոթացնելու:Ծանոթացում հաստատուն մագնիսների հատկությունները ,տեսակները,բևեռները հետ

Սովորել․Է.Ղազարյան դասագրքից էջ70-ից մինչև էջ73

Արված փորձերից անել եզրակացություն,պատրաստել ուսումնական նյութ,կատարված լաբորատոր աշխատանքից,հղումը ուղարկել իմ մելին:

Գրականություն

Ս․ Կապուտիկյան,,Քելե, լաո,,

Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,

Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,

Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»..

Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,

Մանգաղն ուսած, գաղթի մախաղը մեջքին,

Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»…

Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում,

Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին

Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ

Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ

Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իմա՞լ կեղնի..

Ինքը` այստեղ, հողն` այնտեղ

Արտը կծղել, սպասում է իր ձեռքին..

Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,

Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,

Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»..

Թե աշխարհում արդարություն կա վերուստ,

Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,

Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,

Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր…

1. Բացատրի՛ր բառերը՝ ունկ, կսկծալ, մախաղ, ուխտ, անմեկին, խև, խռովք։

Ունկ — ականջ

կսկծալ — մղկտալ

մախաղ — խուրջին

ուխտ — երթում

անմեկին — անբացատրելի

խև — խելառ

խռովք — վրդովմունք

2. Բացատրի՛ր իմալ, քելե բարբառային բառերը։

իմալ — ինչպես

քելե — արի

3. Ի՞նչ նկատի ունի ,,մեր երկիր,, ասելով։ Ո՞րն է մեր երկիրը։

Կորսված հայրենիքը:

4. Քո կարծիքով ՝ ինչի մասին է բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը միամիտ գյուղացու և սահմանների գոյության մասին է:

5. Նկարագրի՛ր քո երկիրը 5 բառով, բնութագրի՛ր քո երկիրը 5 բառով։

Լեռնային, փոքր, քարքարոտ, մասնատված, կորսված| սիրելի, հարազատ, պայքարող, բիբլիական, ցանկալի:

6. Ինչպե՞ս կներկայացնես քո երկիրը օտարերկրացիներին։

Ես կներկայացնեի իմ երկիրը իր զավակներով, թե ինչքան տառապանքների ու զրկանքների միջով է անցել, բայց կանգուն է մնացել: Տվել է արժանավուն զավակներ աշխարհին, որոնք բարձրացրել են իր անունը:

Հայոց լեզու, Շարադրություններ

«Գարունը՝ նոր կյանքի սկիզբ»

Մենք բոլորս ունենք մի բան, որի հետ կարող ենք համաձայն լինել։ Դա գարունն է՝ նոր կյանք բերողը, եղանակը, որը ամեն ինչ արթնացնում է բնության մեջ։ Ծաղիկները բացվում են, ծառերը նոր տերևներ են հյուսում, և գետերը սկսում են գողգողալ իրենց ուրախ երգերը։

Գարունը մեզ հիշեցնում է, որ միշտ կարելի է նոր բան սկսել։ Հին ու մռայլ օրերը, ձմռան սառն ու մութ օրը անցնում են, իսկ սրտերը սկսում են ժպտալ նոր հույսերով։ Թող նույնիսկ փոքր բաները, ինչպես թռչունի երգը կամ արևի ջերմությունը, մեզ կրակ տանեն ուրախության ու ոգեշնչման մեջ։

Գարունը մտնում է մեր կյանք ու լցնում ամենուր գույներով, բույրերով և ժպիտներով, մեզ հույս ու ուժ տալով, որ ամեն ինչ նորից հնարավոր է:

Կենսաբանություն 9

Դաս22(16․03-20․03)

Մուտացիաներ։Էջ՝ 67-68։

1․Ի՞նչ են մուտացիաները և ինչպիսի՞ փոփոխություններ կարող են առաջացնել օրգանիզմի գենետիկական նյութում։

Մուտացիաները գենետիկական նյութի (ԴՆԹ-ի) հանկարծակի և ժառանգվող փոփոխություններն են։ Դրանք կարող են փոխել գենի կառուցվածքը, քրոմոսոմի կառուցվածքը կամ քրոմոսոմների թիվը։

2․Ի՞նչ տարբերություն կա գենային, քրոմոսոմային և գենոմային մուտացիաների միջև։

Գենային մուտացիա՝ փոփոխություն է մեկ գենի ներսում (ԴՆԹ-ի նուկլեոտիդների փոփոխություն)։
Քրոմոսոմային մուտացիա՝ քրոմոսոմի կառուցվածքի փոփոխություն է։
Գենոմային մուտացիա՝ բջջում քրոմոսոմների թվի փոփոխություն է։

3․Որո՞նք են մուտացիաների առաջացման հիմնական պատճառները (մուտագենները) և ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք օրգանիզմի վրա։

Մուտացիաների առաջացման հիմնական պատճառները կոչվում են մուտագեններ։ Դրանք կարող են լինել ֆիզիկական (ճառագայթում), քիմիական (որոշ նյութեր), կենսաբանական գործոններ։ Դրանք կարող են փոխել ԴՆԹ-ն և ազդել օրգանիզմի հատկությունների վրա։

4․Ինչու՞ են որոշ մուտացիաներ վնասակար, իսկ որոշները կարող են նույնիսկ օգտակար լինել օրգանիզմի համար։

Որոշ մուտացիաներ վնասակար են, որովհետև խանգարում են օրգանիզմի նորմալ աշխատանքին։ Մյուսները չեզոք են, իսկ որոշները կարող են լինել օգտակար, եթե օգնում են օրգանիզմին ավելի լավ հարմարվել միջավայրին։

5․Ինչպե՞ս են մուտացիաները նպաստում կենսաբանական բազմազանության և էվոլյուցիայի առաջացմանը։

Մուտացիաները ստեղծում են նոր ժառանգական հատկություններ։ Այդ փոփոխությունները մեծացնում են օրգանիզմների տարբերությունը, և բնական ընտրության միջոցով նպաստում են կենսաբանական բազմազանության և էվոլյուցիայի առաջացմանը։

Ռուսերեն 9

«В чём заключается сила доброты? Приведи конкретные примеры»

Сила доброты заключается в том, что она помогает людям справляться с одиночеством, грустью и трудностями. Доброта делает человека сильнее духовно, помогает оставаться человечным даже в сложных ситуациях.

В рассказе мы видим это на примере маленького мальчика. Его мачеха и отец ведут себя плохо, но память о маме, её забота и любовь дают ему силы жить. Даже когда он один, спит на полу и никому не нужен, мальчик рисует, читает и ухаживает за своими вещами. Любовь и доброта мамы помогают ему оставаться спокойным и добрым.

Доброта проявляется и в жизни людей вокруг нас. Когда кто-то помогает другому человеку, поддерживает его в беде, улыбается или утешает, это делает мир лучше. Человек, который получил доброту, часто сам хочет помочь другому, и так добро распространяется дальше.

Сила доброты не зависит от силы или денег. Одно доброе слово может поднять человека, улыбка или внимание к нему могут подарить уверенность. Даже маленькие поступки, как помочь старшему, поделиться вещами или поддержать друга, делают людей счастливее.

Доброта помогает сохранять человечность, преодолевать трудности и жить в мире с собой и другими. Внешняя красота или власть со временем проходят, а доброта остаётся в памяти людей и делает мир настоящим и светлым.

Ռուսերեն 9

«Кто в этом рассказе по-настоящему уродлив, а кто прекрасен?»

В этом рассказе слово «уродливый» относится не к внешности человека, а к его поступкам и характеру. В тексте по-настоящему уродливыми оказываются новая жена чиновника и сам отец мальчика.

Женщина описана как очень красивая, но ее поведение показывает внутреннюю жестокость. Она ненавидит маленького сына своего мужа и делает вид, будто его не существует. По ее приказу мальчика переселяют из спальни, а потом заставляют спать на полу. Она совсем не проявляет к нему жалости или заботы. Поэтому, несмотря на внешнюю красоту, ее душа оказывается уродливой.

Отец мальчика тоже выглядит уродливо с моральной точки зрения. Он боится своей жены и не защищает собственного сына. Вместо того чтобы поддержать ребенка, он притворяется, будто у него никогда не было сына. Такое равнодушие и слабость делают его поступок очень некрасивым.

А по-настоящему прекрасной в рассказе является мама мальчика, хотя она уже умерла. О ней говорится с теплотой: у мальчика осталась книжка, купленная еще при ней, и сундук, где лежат его вещи. Это показывает, что она заботилась о сыне и любила его. Даже после смерти память о ней остается светлой и доброй.

Աշխարհագրություն 9

Շիրակի մարզ

Սովորել՝ դաս 56 Շիրակի մարզը, էջ 155-157 պատմել, պատասխանել բլոգում ստորև գրված հարցերին․

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Բնութագրե՛ք Շիրակի մարզի աշխարհագրական դիրքը:

Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում։ Մարզկենտրոնը Գյումրին է։ Մարզով անցնում են կարևոր ճանապարհներ և երկաթուղի, որոնք Հայաստանը կապում են Վրաստանի հետ։

2. Վերլուծե՛ք Շիրակի մարզի բնառեսուրսային ներուժը:

Շիրակը հարուստ է օգտակար հանածոներով՝ տուֆ, պեմզա, բազալտ, հրաբխային խարամ և կրաքար։ Մարզի գլխավոր գետը Ախուրյան գետն է, իսկ ջրային կարևոր տարածքներից է Արփի լիճը։

3. Առանձնացրե՛ք Շիրակի մարզի քաղաքները և հայտնի գյուղերը:

Քաղաքներն են՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ։
Հայտնի գյուղերից են՝ Ախուրյան, Ազատան, Սառնաղբյուր, Պեմզաշեն, Փանիկ:

4. Արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գերակշռում են սննդամթերքի և խմիչքների արտադրությունը, ինչպես նաև տուֆի և պեմզայի արդյունահանումը։

5. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գերակշռում են անասնաբուծությունը, հացահատիկի մշակությունը և կարտոֆիլի արտադրությունը։

6. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

Նշանավոր վայրերից են Վահրամաբերդի ամրոց, Մարմաշենի վանք, Հառիճավանք և Երերույքի տաճար։

7. Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։

Շիրակը հայտնի է իր ձնառատ ու սառը կլիմայով, հացահատիկի մեծ արտադրությամբ և պատմամշակութային հուշարձաններով։