1․ Ո՞րն է բակտերիաների հիմնական առանձնահատկությունը․ ա) Ունեն բջջային կորիզ բ) Ունեն մեմբրանային օրգանոիդներ գ) Չունեն ձևավորված կորիզ և մեմբրանային օրգանոիդներ դ) Դրանք բազմաբջիջ օրգանիզմներ են
2․ Ո՞րն է վիրուսի առանձնահատկությունը բակտերիայի համեմատ․ ա) Ունի բջջային կառուցվածք բ) Կարող է ինքնուրույն բազմանալ գ) Ունի բջջապատ և ցիտոպլազմա դ) Չունի բջջային կառուցվածք և բազմանում է միայն այլ բջջում
3․ Ո՞ր հիվանդությունն է առաջացնում վիրուսը․ ա) Տուբերկուլյոզ բ) Բոտուլիզմ գ) Գրիպ դ) Սիբիրյան խոց
4․ Ինչպե՞ս են բակտերիաները բազմանում․ ա) Բջջամասնությամբ (միտոզով) բ) Սպորների միջոցով գ) Պարզ բաժանմամբ դ) Բողբոջմամբ
5․ Ո՞րն է բակտերիաների դրական դերը մարդու կյանքում․ ա) Բոլորը հարուցիչներ են բ) Միայն հիվանդություններ են առաջացնում գ) Օգտագործվում են հակաբիոտիկների ոչնչացման համար դ) Օգտագործվում են կաթնաթթվային մթերքների, դեղերի և կենսատեխնոլոգիայի մեջ
6․Ի՞նչ հիմնական բաղադրիչներից է կազմված վիրուսը․
ա) Ցիտոպլազմա, բջջապատ և կորիզ բ) Ռիբոսոմներ, ԴՆԹ և մեմբրանա գ) Գենետիկական նյութ (ԴՆԹ կամ ՌՆԹ) և սպիտակուցային պատյան (կապսիդ) դ) Բջջային մեմբրանա և օրգանոիդներ
Ստեծագործությունը մի կայսրի մասին է, որը արևի կիզիչ ճառագայթներից նեղվելով փորձում է բարի գործ անել իր ժողովրդի համար: Սակայն նրա հրամանի իրականացման ձևը հանգեցնում է ցավի ու վախի։ Սովորական մի որենք, որը սկզբում պետք է օգներ մարդկանց, վերածվում է մեծ և դաժան պատմության։
Կայսրը ցանկանում էր, որ մարդիկ ավելի հարմարավետ զգան և հրամայեց փոխել գլխարկները։ Նրա մտադրությունը բարի էր, բայց տեղի ունեցավ այն, ինչ նա չէր սպասում։ Նախարարը և պաշտոնյաները սկսեցին իրականացնել հրամանը խիստ ձևով՝ ուժի կիրառմամբ, տուգանքներով ու նույնիսկ սպանելով։ Օրենքն այլևս չէր ծառայում մարդկանց օգնելուն, այլ դառնում էր վախի ու ցավի պատճառ։
Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է, որ իշխանությունը կիրառվի մարդասիրորեն։ Հակառակ դեպքում, նույնիսկ ամենալավ մտադրությունը կարող է վնասել մարդկանց և վերածվել բռնության։ Կայսրը, ունենալով մեծ իշխանություն, չէր հաշվի առել, որ մարդիկ կարող են տառապել իր հրամանից:
Այս ստեղծագործությունը սովորեցնում է որ իշխանությունը մեծ պատասխանատվություն է պահանջում։ Օրենքը և մարդասիրությունը պետք է համատեղ լինեն, որպեսզի որոշումները մարդկանց օգուտ բերեն, ոչ թե վախ կամ ցավ։
Подбери правильные окончания и вставь пропущенные буквы.
На улице стало теплее.
Мы пошли в парк.
Ребята играют в мяч.
Я прочитал интересную книгу.
Солнце светит ярко.
Задание 3. Составь предложение
Из данных слов составь правильное предложение. (Не забудь начать с заглавной буквы и поставить точку.)
Дети гуляют в парке.
Девочка читает новую книгу.
Мама идёт домой.
Задание 4. Найди лишнее слово
дом, окно, стул, читать
весёлый, красивый, грустный, быстро
писать, бегать, книга, читать
Задание 5. Мини-сочинение
Напиши 3–4 предложения на тему: «Как я провёл выходные» (Постарайся использовать разные части речи.)
Выходные прошли очень быстро. За это время, я успела прочитать интересную книгу. Провела время со своей семьёй, и мы отлично пообщались. Кроме этого я гуляла на улице и просто наслаждалась спокойными днями.
Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, մի մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծն բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ով խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»: Եվ աղվեսն ասաց.
«Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:
———
Лев, волк и лиса были братьями. Они пошли на охоту и нашли козла, овцу, козлёнка и ягнёнка. Во время обеда лев сказал волку: «Раздели добычу между нами». Волк сказал: «О царь, Бог уже всё разделил: козёл тебе, коза мне, а ягнёнок лисе».
Лев разозлился и ударил волка по челюсти, глаза у волка вылетели, и он сел и заплакал.
Потом лев сказал лисе: «Раздели овец между нами». Лиса сказала: «О царь, Бог уже разделил: козёл твой на обед, коза твоя на ужин, а ягнёнок твой на ужин».
Лев сказал: «Ох, хитрая лиса, кто тебя так научил делить?» А лиса ответила: «Меня научили глаза волка, которые вылетели».
գիտի նյութերի ֆիզիկաքիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները
տարբերում է ֆիզիկական և քիմիական երևույթները
գիտի քիմիական ռեակցիաների տեսակները և հատկանիշները
գրում է կատարած լաբորատոր փորձերի ռեակցիաների հավասարումները
պահպանում է լաբորատորիայում աշխատելիս անվատանգության կանոնները ուտիչ, այրվող, շուտ բռնկվող, թունավոր նյութերի հետ աշխատելիս, նաև առօրյա կյանքում օգտագործվող նյութերի հետ
ծանոթ է լաբորատոր սարքերին, սպիրտայրոցի կառուցվածքին և ամանեղենին
Պարզ նյութեր , Բարդ նյութեր: Ինչպիսի միացությունների ձևով է տարածված բնության մեջ: Ինչպես են ստանում լաբարատորիայում և արդյունաբերության մեջ: Ֆիզիկական, Ֆիզիոլոգիական, քիմիական հատկություններ: Տարրի առաջացրած միացությունների քիմիական, ֆիզիկական, ֆիզիոլոգիական հատկությունները:
Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին։ Հեռավոր Չինաստանում մեզանից շատ ժամանակ առաջ, մի կայսր է եղել։ Բոլոր մարդկանց պես նա էլ եկել ու գնացել է։ Բայց նրա մասին մնացել է այս զրույցը։
Ամառային մի օր կայսրն զբոսնում էր իր ապարանքի պարտեզում։ Զբոսնում էր՝ երջանիկ իր փառքով, իր երիտասարդ կյանքով, իր հզորությամբ։ Կայսրը զբոսնելով հասնում է պարտեզի պատշգամբին, որ բացված էր արքունիքի ընդարձակ հրապարակի վրա։ Բարձրանում է պատշգամբը և նայում հրապարակին։ Արեգակի հուրը վառվել էր քարերի, հողերի վրա, ճառագայթների մի խուրձ ընկնում է կայսեր դեմքին, շիկացած ասեղի պես կիզում նրա դեմքն ու աչքերը։
-Ի՞նչ զարհուրելի տաք է,- ասում է կայսրը և ետ քաշվում։ Սակայն ուշադիր դիտում է հրապարակի վրայի անցուդարձը։ Ձիերը դժվարին ճիգով տանում են բեռնաբարձ սայլերը, շները լեզուները դուրս հանած, հևալով գնում են՝պատերին քսվելով։
Անցնում են մարդիկ, հանում են ծանր, սև գլխարկները, սրբում են քրտնած ճակատները։
«Գոնե այս ծանր գլխարկների փոխարեն թեթև, սպիտակ գլխարկներ դնեին…»։ Եվ հանկարծ կայսեր գլխում լույս է ծագում։ Հրամայում է, որ իր առջևը գա մեծ նախարարը։
-Դու չե՞ս տեսնում, որ իմ ժողովուրդը այրվում է այս ավանդական ծանր գլխարկների տակ։
— Այո՛, երկնքի՛ որդի, ճշմարիտ է։
-Ես կամենում եմ, որ վաղվանից ամեն մի չին իմ մեծ պետության մեջ հանի այդ ծանր, սև գլխարկները և սպիտակ, թեթև գլխարկ դնի։
Ապարանք է դառնում կայսրը ավելի գոհ ու երջանիկ, որ այսօր բարի ու օգտակար գործ կատարեց իր ժողովրդի համար։
Մեծ նախարարը մյուս օրը հրապարակում ողջ մայրաքաղաքի ժողովրդի առաջ կարդում է արքայական կամքի հրովարտակը ծանր, սև գլխարկները թեթև, սպիտակ գլխարկներով փոխարինելու մասին։
Եվ հրամանանագիր է ուղարկում նահանգապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր, սև գլխարկներ կրելը և փոխարենը դնեն թեթև, սպիտակ գլխարկներ։
Իսկ նահանգապետերը հրամայում են քաղաքապետերին ու գավառապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր գլխարկներ կրելը։ Ընդդիմացողները տուգանքի ենթակա են։
Իրենց կարգին, քաղաքապետերը հրամայում են թաղապետերին, գավառապետերը՝ գյուղապետերին։
Իսկ թաղապետերն ու գյուղապետերը խստիվ հրամայում են, որ ամեն մարդ իսկույն կատարե կայսեր հրամանը, որ ուշացողները ծանր պատժի կենթարկվեն։
Երկնային մեծածավալ կայսրության բոլոր նահանգների մեջ անհամար ոստիկանները եռանդով գործի էին անցել՝ հազարավոր քաղաքներում ու գյուղերում կիրառելով արքայական հրամանը։ Եվ օր օրի վրա ոստիկանների եռանդը աճում է՝ հին գլխարկ կրողներին ծեծում են ու ծանր տուգանքի ենթարկում, գավազաններով մեկդի են շպրտում հին գլխարկները և մերկ գլուխներին հարվածում։ Հեռավոր գավառներում հրամանն անմիջապես չկատարողներին լցնում էին բանտերը և շղթայի զարկում. ավելի հեռավոր վայրերում գլուխներն էին կտրում և ձողի ծայրին անցկացնում՝ սարսափ տարածելու համար…
Վերջապես կայսերական ապարանքի հաստաբեստ պատերը թափանցում և կայսեր ականջին են հասնում շշուկով տարածված դաժան լուրերը։
Կայսրը սաստիկ զայրացած կանչում է մեծ նախարարին։
-Իրա՞վ են այդ չարաշշուկ լուրերը։
-Այո՛, իրավ են, երկնքի՛ արդարություն։
-Բայց մենք մի մարդասեր օրենք հրատարակեցինք, որ գլխարկները փոխեն, ոչ թե գլուխները կտրեն։
-Սակայն օրենքի ընթացքն այսպես է։ Եվ նրա այս բնական ընթացքի առաջ անզոր է թե՛ իմ, և թե՛ նույնիսկ Ձեր արքայական հզորությունը։Կայսրը գլխիկոր մեկուսացավ իր առանձնասենյակում և իր մռայլ տրամադրությունը փարատելու համար այդ գիշեր ավելի թափով անձնատուր եղավ արքունիքի սովորական խրախճանքին։
Հեղինակ՝ Ավետիք Իսահակյան
Այս ստեղծագործության առաջին տողերը տիպիկ արտահայտում են պատմվածքի իմաստը:
1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։
2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։
Կայսրը կարող է հայտարարել, որ գլխարկները փոխելը պարտադիր չէ, այլ պարզապես խորհուրդ է տրվում՝ ըստ մարդու ցանկության ու հարմարության։
3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։
Իմ կարծիքով կայսերի որոշումն շատ բարի ու մտահոգված էր․ նա տեսավ, որ ժողովուրդը տանջվում է արևի տակ ծանր, սև գլխարկներով և ուզեց օգնել։ Նրա մտադրությունն իրականում ճիշտ էր՝ թեթևացնել մարդկանց կյանքը։
Սխալը նրանում էր, որ նա հրաման տվեց, և նախարարը մտածեց, որ եթե մարդիկ չենթարկվի հրամանին՝ կպատժվեն։
4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։
Լավ գործը չպետք է լինի որպես հրաման, այլ ուղղակի խորհուրդ:
5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։
Էսսեի կառուցվածքը՝
Նախաբան՝ 3-5 նախադասություն։
Հիմնական մաս՝ 10 և ավել նախադասություն (Անհրաժեշտ է թեմայի վերաբերյալ արտահայտել կոնկրետ միտք/կարծիք/ պնդում և հիմնավորել)։
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝ Թեմա 1․«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․ ա/ «Մարդու իրավունքներ» հասկացությունը բ/ Մարդու իրավունքների սերունդները /էլեկտրոնային դասագիրք՝ էջ 102-108, նաև այլ աղբյուրներ/․
Առաջադրանք 1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։
Մարդու իրավունքները ազատություններն ու հնարավորություններն են, որոնք յուրաքանչյուր մարդ ունի։ Դրանք մեզ տրված են ծննդյան օրվանից և պաշտպանում են մեզ բռնությունից և անարդարությունից։ Մարդու իրավունքները շատ կարևոր են, քանի որ առանց դրանց աշխարհը կլիներ դժբախտ և անհավասար, և մենք պետք է իմանանք, որ բոլոր մարդիկ հավասար են, ինչպես նրանց իրավունքները։
2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․
(Объясни, в каком слове допущена ошибка и почему.)
4. Исправь ошибки (редактирование текста)
Наступило ясное висеннее утро. По небу плывут лёгкие облока, в воздухе чувствуется свежесть. На паляне распустились первые цвиты, зазиленела трова. Из леса доносится звонкое пение птиц. У рики играют дети. Они собирают вербы и пускают по ваде кораблики из кары. Всё вокруг наполняется жизнью. Природа словно просыпается после долгого сна, и каждому хочется улыбаться новому дню.
__
Наступило ясное весеннее утро. По небу плывут лёгкие облака, в воздухе чувствуется свежесть. На поляне распустились первые цветы, зазеленела трава. Из леса доносится звонкое пение птиц. У реки играют дети. Они собирают вербы и пускают по воде кораблики из коры. Всё вокруг наполняется жизнью. Природа словно просыпается после долгого сна, и каждому хочется улыбаться новому дню.