Հայոց լեզու, Նախագծեր

Բառարանագրության ֆլեշմոբ

Սեղանի Խաղերի բառարան

Խաղային բառարանում մարդիկ կարող են գտնել սեղանի խաղերի մասին հիմնական տեղեկությունները։ Այնտեղ ներկայացված են խաղերի անունները և դրանց իմաստը, ստեղծման ժամանակաշրջանը, ինչպես նաև այն, թե ինչպիսի ունակություններ են զարգացնում տվյալ խաղերը մարդու մեջ։


Բացի այդ, յուրաքանչյուր խաղի դեպքում նշվում է, թե հին ժամանակներում ինչպիսի նմանատիպ խաղեր են գոյություն ունեցել։

ՇԱԽՄԱՏ՝

Շախմատը հին մտավոր խաղ է, որը ստեղծվել է Հին Հնդկաստանում, մոտավորապես մ.թ. VI դարում։ Այն սկզբում կոչվում էր չատուրանգա, ինչը նշանակում է «չորս զորք» (հետևակ, հեծելազոր, փղեր և մարտակառքեր)։ Խաղը խորհրդանշում էր պատերազմը և ռազմավարությունը։

Հետագայում շախմատը Հնդկաստանից տարածվեց Պարսկաստան, որտեղ այն անվանեցին շատրանջ, իսկ հետո՝ արաբների միջոցով հասավ Եվրոպա։ Ժամանակի ընթացքում խաղի կանոնները փոփոխվեցին և ձևավորվեց այն շախմատը, որը մենք խաղում ենք այսօր։

Շախմատը խաղում են երկու հոգի։ Խաղը անցկացվում է հատուկ տախտակի վրա, որը ունի սև և սպիտակ վանդակներ։ Ամեն խաղացող ունի 16 խաղաքար՝ թագավոր, թագուհի, նավակներ, ձիեր, փղեր և զինվորներ։ Յուրաքանչյուր խաղաքար շարժվում է իր կանոններով։

Խաղի նպատակը հակառակորդի թագավորին մատ անելն է։ Խաղացողները հերթով կատարում են քայլեր, մտածում են առաջ և փորձում են ճիշտ ընտրություն անել։ Խաղի ընթացքում պետք է լինել ուշադիր և համբերատար։

Շախմատը ոչ միայն խաղ է, այլ նաև ուսուցանող զբաղմունք։ Այն օգնում է զարգացնել մտածողությունը, ուշադրությունը և որոշում կայացնելու կարողությունը։

—————————————

ՆԱՐԴԻ՝

Նարդին մարդկությանը հայտնի ամենահին սեղանի խաղերից մեկն է։ Այն ստեղծվել է մոտ 5000 տարի առաջ, հիմնականում Հին Պարսկաստանում (Իրան)։ Նարդին խաղ է, որը միավորում է և՛ մտածողությունը, և՛ բախտը, քանի որ խաղի ընթացքում օգտագործվում են զառեր։

Նարդին խաղում են երկու խաղացող։ Ամեն խաղացող ունի 15 խաղաքար, և խաղը կատարվում է հատուկ խաղատախտակի վրա, որը բաժանված է 24 մասի։ Զառերի ցույց տված թվերի համաձայն խաղացողները շարժում են իրենց խաղաքարերը։ Խաղի նպատակը պարզ է՝ առաջինը բոլոր խաղաքարերը հանել խաղատախտակից։

Խաղի ընթացքում պետք է մտածել, հաշվարկել քայլերը և փորձել կանխել հակառակորդի առաջխաղացումը։ Երբեմն խաղացողը կարող է «խփել» հակառակորդի խաղաքարին և նրան ստիպել նորից սկսել։ Այդ պատճառով նարդին պահանջում է ուշադրություն, արագ մտածողություն և ճիշտ որոշումներ։

Նարդին շատ հին խաղ է և ունի տարբեր անվանումներ տարբեր երկրներում։ Հին Հունաստանում այն կոչվել է տավլի, իսկ Եվրոպայում տարածվել է միջնադարում։ Հայաստանում նարդին շատ սիրված խաղ է, և այստեղ առավել հայտնի են կարճ նարդին և երկար նարդին։

Նարդին ոչ միայն զվարճալի խաղ է, այլ նաև ուսուցողական։ Այն զարգացնում է հիշողությունը, տրամաբանությունը և համբերությունը։

———————————

ԴՈՄԻՆՈ՝

Դոմինոն սեղանի խաղ է, որը միավորում է մտածողությունը, ուշադրությունը և մի քիչ էլ բախտը։ Այս խաղում օգտագործվում են հատուկ քարեր, որոնց վրա նշված են թվեր կամ կետեր։ Խաղի ընթացքում այդ քարերից կազմվում է շղթա՝ այնպես, որ իրար միանան նույն թվերով կողմերը։

Դոմինոն ծագում է Չինաստանից։ Այն հայտնի էր դեռևս 12–13-րդ դարերում։ Հին Չինաստանում մարդիկ խաղում էին դոմինո՝ քարերով, որոնց վրա կարմիր և սպիտակ կետեր էին։ Ժամանակի ընթացքում խաղը տարածվեց տարբեր երկրներում և հասավ Եվրոպա։ 18-րդ դարում դոմինոն հայտնվեց Իտալիայում, որտեղ էլ ձևավորվեց այն տեսքը, որը մենք գիտենք այսօր։

Դասական դոմինոյի հավաքածուն ունի 28 քար։ Ամեն քար բաժանված է երկու մասի, և յուրաքանչյուր մասի վրա կարող է լինել զրոյից մինչև վեց կետ։ Քարերը սովորաբար պատրաստվում են պլաստմասսայից, փայտից կամ ոսկորի նման նյութերից։

Դոմինոն խաղում են երկուից չորս հոգի։ Խաղի սկզբում յուրաքանչյուր խաղացող ստանում է որոշ քանակով քարեր։ Այն խաղացողը, ով ունի համապատասխան զույգ քար, սկսում է խաղը։ Հետո խաղացողները հերթով քար են դնում՝ փորձելով համապատասխանեցնել թվերը։ Եթե խաղացողը չունի համապատասխան քար, նա պետք է վերցնի պահոցից կամ բաց թողնի իր հերթը։

Խաղի նպատակը հնարավորինս արագ ազատվել բոլոր քարերից։ Երբ խաղացողներից մեկը դնում է իր վերջին քարը, խաղը ավարտվում է, և նա համարվում է հաղթող։ Երբեմն խաղը կարող է փակվել, երբ ոչ ոք չի կարող քայլ անել․ այդպիսի իրավիճակը կոչվում է «ձուկ»։

Դոմինոն ունի շատ տարբեր տեսակներ՝ «Նոխազ», «Ծովային նոխազ», «Հեռախոս», «Չեչևե» և ուրիշներ։ Յուրաքանչյուր տեսակ ունի իր կանոնները, բայց բոլորը հիմնված են նույն գաղափարի վրա՝ քարերը ճիշտ միացնել և ճիշտ պահին քայլ անել։

——————————

ՄՈՆՈՊՈԼԻԱ՝

Մոնոպոլիան սեղանի տնտեսական և ռազմավարական խաղ է, որը խաղում են երկու կամ ավելի մարդիկ։ Այս խաղը սովորեցնում է, թե ինչպես ճիշտ կառավարել փողը, մտածել առաջ և մրցել մյուսների հետ։ Մոնոպոլիան մեծ տարածում է ստացել 20-րդ դարում և շատ երկրներում հայտնի է նաև այլ անուններով՝ «Բիզնեսմեն», «Մենեջեր», «Կայսրություն»։

Խաղը ստեղծվել է ԱՄՆ-ում։ 1934 թվականին, Մեծ ճգնաժամի ժամանակ, գործազուրկ ամերիկացի Չարլզ Դարոուն ստեղծեց Մոնոպոլիայի առաջին տարբերակը։ Սկզբում ընկերությունները մերժեցին նրա գաղափարը, բայց Դարոուն չհանձնվեց։ Նա սեփական ձեռքերով պատրաստեց խաղի օրինակներ և սկսեց վաճառել։ Շուտով խաղը շատ սիրվեց, և արդեն 1936 թվականին Մոնոպոլիան դարձավ ամենաշատ վաճառվող խաղը ԱՄՆ-ում։

Մոնոպոլիան խաղում են հատուկ խաղատախտակի վրա, որը բաղկացած է քառակուսի վանդակներից։ Խաղացողները հերթով նետում են խաղոսկրը և առաջ շարժվում այնքան վանդակ, որքան ցույց է տալիս զառը։ Վանդակների մի մասը գույք է կամ ձեռնարկություն, իսկ մյուս մասը՝ իրադարձություն։

Եթե խաղացողը կանգնում է ազատ գույքի վրա, կարող է գնել այն։ Եթե այդ գույքը պատկանում է մեկ այլ խաղացողի, ապա պետք է վճարի նրան։ Իրադարձությունների վանդակներում խաղացողը կարող է գումար ստանալ, գումար կորցնել, տեղափոխվել այլ դաշտ կամ նույնիսկ ընկնել բանտ։

Խաղի նպատակը մեկն է՝ ճիշտ օգտագործելով մեկնարկային գումարը՝ սնանկացնել մյուս խաղացողներին։ Նա, ով կարողանում է գնել նույն գույնի բոլոր գույքերը, դառնում է մոնոպոլիստ և ավելի շատ եկամուտ է ստանում։ Այդ պատճառով խաղում շատ կարևոր է մտածված ռազմավարությունը։

Մոնոպոլիան զարգացնում է տրամաբանությունը, հաշվարկը, ֆինանսական մտածողությունը և համբերությունը։ Այսօր Մոնոպոլիան ունի նաև բազմաթիվ համակարգչային և առցանց տարբերակներ, և աշխարհում այն խաղացել է ավելի քան կես միլիարդ մարդ։

Երկրաչափություն 9

Սինուսների թեորեմ: Կոսինուսների թեորեմ: Հետևանքներ:

cos a = 2.5/20

x/20 — x = 20/5

5x = 400 — 20x

x = 16

20 — x = 4

c2 = 25 + 16 — 2 x 5 x 4 x 2.5/20

c2 = 36

c = 6

100 + d2 = 50 + 72

d2 = 22

d = √22

(2√3x) + (5x)2 = 50 + 98

37×2 = 148

x2 = 4

x = 2

2√3 x 2 = 4√2

5 x 2 = 10

(8√3)2 + 400 = 2(5x)2 + 2(7x)2

148x2 = 592

x = 2

5 x 2 = 10

7 x 2 = 14

Հանրահաշիվ 9

ԲԵԶՈՒԻ ԹԵՈՐԵՄԸ:ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՈՎԲԱԶՄԱՆԴԱՄԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

P(x) = b

(x — a)

P(a) = b

ա) 13, Ոչ

բ) 1, Ոչ

գ) 0, Այո

դ) 2078, Ոչ

ե) 0 , Այո

զ) 1259916, Ոչ

ա) Ոչ

բ) Ոչ

գ) Ոչ

դ) Ոչ

ե) Այո

զ) Ոչ

ա) P(1) = -12, Ոչ

P(5) = 0, Այո

P(-1) = 6, Ոչ

P(-5) = 140 Ոչ

բ) P(1) = 40, Ոչ

P(7) = 574, Ոչ

P(-1) = -42, Ոչ

P(-7) = 0, Այո

գ) P(1) = -1 Ոչ

P(2) = o Այո

P(-1) = 9 Ոչ

P) (-2) = 20 Ոչ

դ) P(1) = -20 Ոչ

P(11) = 0 Այո

P(-1) = -24 Ոչ

P(-11) = -2684 Ոչ

Ֆիզիկա 9

Լաբորատոր աշխատանք.Էլեկտրական շղթաներ, հաջորդական և զուգահեռ միացումներ:Ծանոթանալ էջ40

2․02-6․02-2026թ

Լաբորատորիայում.

Լաբորատոր աշխատանք.Էլեկտրական շղթաներ, հաջորդական և զուգահեռ միացումներ:Ծանոթանալ էջ40

Թեման․ Հաղորդիչների հաջորդական միացում

Դասարանում քննարկվող հարցեր՝

1․Թվարկել էլեկտրական շղթայի հիմնական տարրերը

Էլեկտրական աղբյուր, հաղորդալարեր, սպառիչ (դիմադրիչ), անջատիչ։

2․Ի՞նչպե՞ս են հաշվում լարումը հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասում

Ընդհանուր լարումը հավասար է առանձին սպառիչների լարումների գումարին․
U = U₁ + U₂ + …

3․Ի՞նչպե՞ս են հաշվում հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասի դիմադրությունը։

Ընդհանուր դիմադրությունը հավասար է առանձին դիմադրությունների գումարին․
R = R₁ + R₂ + …

Սովորել․Է.Ղազարյան դասագրքից էջ55-ից մինչև էջ57Արված փորձերից անել եզրակացություն,պատրաստել տեսանյութ՝,կատարված լաբորատոր աշխատանքից։Հհղումը ուղարկել իմ մելին:

Պատմություն 9

Փետրվարի 4-10-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Խորհրդային Հայաստանի տարածքային և սահմանային խնդիրները:/Էջ 82

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Ա. Բեկզադյան • Բ. Մդիվանի • Ինքնավար Սյունիք • Լեռնահայաստան • Գ. Նժդեհ • Ս. Վրացյան • Ա. Մռավան
• Ս. Կասյան • Ռ. Հորն • «Եղբայրության և բարեկամության» պայմանագիր
• «Սրտագին և անկեղծ բարեկամության» պայմանագիր • Ազգային ուխտ • Յ. Գանեցկի • Ք. Կարաբեքիր

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս կարգավորվեցին Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի տարածքային ու սահմանային հարցերը: Ի՞նչ
ընթացք ունեցավ Գ. Նժդեհի պայքարը Սյունիքում:
բ. Բացատրի՛ր: Ի՞նչ դիքորոշում ունեին և ի՞նչ հիմնավորումներ էին առաջ քաշում ­Հայաստանը,
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը իրենց տարածքային ու սահմանային հավակնությունները
ներկայացնելիս:
գ. Վերլուծի՛ր: Հայերի հաշվին զիջումեր կատարելը
օգնե՞ց Արևելքում հեղափոխություն տարածելուն:
Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցան
1920-1930-ական թվականները անկախ Հայաստանի
Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի ձևավորման վրա:
2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ գործոններով էին պայմանավորված Հայաստանի հաշվին Վրաստանին, Ադրբեջանին
և Թուրքիային կատարված տարածքային զիջումերը:
3 . Գն ահ ատի՛ր։ Ի՞նչ դերակատարություն է ունեցել
Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի տարածքային և սահմանային հարցերի կարգավորման խնդրում:
Ի՞նչ դեր է ունեցել Գ. Նժդեհի գլխավորած պայքարը
Զանգեզուրը Հայաստանի կազմում մնալու հարցում:

Առաջադրանք 2

Հայկական հարցը Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովներում

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր

  • Հայկական հարց • Փարիզի վեհաժողով • Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովեր • Վ. Ուիլսոն • Ու. Հարդինգ
  • Ազգային օջախ • Պ. Նուբար • Ա. Ահարոնյան • Ազգային պատվիրակություն.

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչու՞ հրավիրվեցին և ի՞նչ ընթացք ունեցան Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովերը:
բ. Բացատրի՛ր: Ինչու՞ Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի ստեղծման հարցը վերածվեց հայերին Ազգային օջախ տրամադրելու խնդրի:
գ. Վերլուծի՛ր: Ինչու՞ և ինչպե՞ս պատերազմում պարտված
Թուրքիան կարողացավ հաղթանակած դուրս գալ Լոզանի խորհրդաժողովից:
Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

  1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն
    ունեցավ Լոզանի խորհրդաժողովը Հայկական
    հարցի և հայ գաղթականների սփյուռքայնացման գործում:
  2. Գնահատի՛ր։ Ինչու՞ և ի՞նչ դիրքորոշում էին որդեգրել խորհրդաժողովների մասնակից տերությունները Հայկական հարցում:
Կենսաբանություն 9

Դաս 17(09.02-13.02.)

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն Էջ՝50-51։

1․Նկարագրել ին՞չ է գենոտիպը, ֆենոտիպը, դոմինատ և ռեցեսիվ գեները,բերել  օրինակներ։

Գենոտիպ – օրգանիզմի բոլոր գեներն են, որոնք նա ստացել է ծնողներից։
Օրինակ՝ մազի գույնի գենը։

Ֆենոտիպ – այն հատկանիշներն են, որոնք մենք տեսնում ենք։
Օրինակ՝ մուգ մազեր, բարձր հասակ։

Դոմինանտ գեն – գեն, որը միշտ երևում է։
Օրինակ՝ շագանակագույն աչքեր։

Ռեցեսիվ գեն – գեն, որը երևում է միայն հատուկ դեպքում։
Օրինակ՝ կապույտ աչքեր։

2․Նկարագրել ժառանգականության և փոփոխականության դերը օրգանիզմների զարգացման պրոցեսում և էվոլյուցիայում։

Ժառանգականությունը ապահովում է, որ օրգանիզմները իրենց հատկանիշները փոխանցեն սերունդներին։ Դրա շնորհիվ պահպանվում են տեսակների հիմնական հատկությունները, և սերունդները նման են իրենց ծնողներին։

Փոփոխականությունը թույլ է տալիս, որ օրգանիզմները տարբեր լինեն միմյանցից։ Այն առաջանում է գեների փոփոխությունների և միջավայրի ազդեցության պատճառով։ Փոփոխականությունը օգնում է օրգանիզմներին հարմարվել շրջակա միջավայրին։

Ժառանգականության և փոփոխականության համատեղ ազդեցությամբ է տեղի ունենում էվոլյուցիան, քանի որ ավելի հարմար հատկանիշներ ունեցող օրգանիզմները հեշտությամբ գոյատևում և բազմանում են։

Ֆիզիկա 9

Դիմադրության կախումը հաղորդչի չափերից և նյութի տեսակից:Տեսակարար դիմադրություն:

Թեման.Դիմադրության կախումը հաղորդչի չափերից և նյութի տեսակից:Տեսակարար դիմադրություն:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ինչպես է կախվածէլեկտրական դիմադրությունը հաղորդչի նյութի տեսակից,երկարությունից և լայնական հատույթի մակերեսից:Գրել այդ կախումն արտահայտող բանաձևը;

Դիմադրությունը կախված է նյութից, երկարությունից և լայնական հատույթի մակերեսից։
R = ρ · l / S

2.Ինչից է կախված հաղորդչի տեսակարար դիմադրությունը:

Կախված է նյութի տեսակից և ջերմաստիճանից։

3.Ինչ միավորներով են արտահայտում տեսակարար դիմադրությունը

Տեսակարար դիմադրության միավորը՝ Ω·մ։

4.Ինչ նպատակով են օգտագործում ռեոստատները : Ինչպես են այն պատկերում էլեկտրական շղթաներիս խեմաներում

Օգտագործվում է հոսանքի ուժը կարգավորելու համար։
Սխեմայում պատկերվում է որպես դիմադրիչ՝ սլաքով։

Սովորել.Է.Ղազարյան դասագրքից էջ 44-ից մինչև էջ47։

Պատրաստել նյութ էջ 50-ի թեմայի վերաբերյալ։Գ.Մխիթարյանի<<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ ՝մաս II>>գրքից,կատարել էջ88-ից մինչև էջ93

Հայոց լեզու

ԹԵՍՏԵՐ

Գիրքը

ԹԵՍՏ 1


1. Դասերից հետո տղային տեսնելով` տնտեսուհին ինչի՞ վրա զարմացավ:
1) Տղան ծամոն էր ծամում:
2) Տղան չէր ուզում տուն գնալ, որովհետև խաղում էր երեխաների հետ:
3) Տղային ոչ մի վատ բան չէր պատահել:
4) Տղան զարմանալի թեթևությամբ ցած թռավ աթոռից, որպեսզի դասարան գնա:


2. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի I հատվածի բովանդակությանը:
1) Էմին պատկերացում չուներ, թե ինչ է դպրոցը։
2) Տղան առաջին անգամ էր որևէ տեղ գնում առանց հոր:
3) Նոր հագուստների մեջ տղան իրեն լավ չէր զգում:
4) Էմին կարծում էր, որ տղայի համար դեռ շուտ է դպրոց գնալը:


3. Հետևյալներից ո՞րը տեքստում կա:
1) ուսանելի առակներ
2) իրապատում հեքիաթներ
3) ժողովրդական առած-ասացվածքներ
4) զվարճալի բառախաղեր

4. Ո՞ր բառն է սխալ գրված:
1) բրդյա
2) հարդակ
3) արթուն
4) զվարթ


5. Ո՞ր բառն է սխալ գրված:
1) ինչևէ
2) անէական
3) ակնէրև
4) ելևէջ


6. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա:
1) սրամիտ
2) ծիծաղել
3) տնօրեն
4) ուսուցչուհի


7. Տրված բառերից ո՞րը սարսափել բառին հոմանիշ չէ:
1) զարհուրել
2) վհատվել
3) երկյուղել
4) վախենալ


8. Ո՞ր բառում գաղտնավանկ չկա:
1) տնտեսուհի
2) ուսուցչուհի
3) նախասրահ
4) զվարճալի


9. Ո՞ր բառն է կազմությամբ բարդ:
1) քաղաքային
2) զբոսայգի
3) դասարան
4) ճանապարհ


10. Ո՞ր բառում մեկից ավելի ածանց կա:
1) ուսուցչուհի
2) տնտեսուհի
3) ծիծաղելի
4) թեթևություն


11. Ո՞ր բառի հոգնակին է կազմվում եր-ով:
1) աղբարկղ
2) զգեստ
3) դուռ
4) նախասրահ


12. Ո՞ր բառն է ժխտական դերանուն:
1) երբեք
2) չգիտի
3) ոչինչ
4) բոլորովին


13. Ո՞ր բայը սոսկածանցավոր չէ:
1) հագնել
2) վերջանալ
3) կրկնել
4) թռչել

14. Ո՞ր նախադասության մեջ ստորադասական շաղկապ կա:
1) I. 2
2) I. 3
3) II. 1
4) II. 2


15. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս, երեխաները` նույնպես:
1) դուր է գալիս — բայ, անկատար ներկա
2) իրեն — անձնական դերանուն, I դեմք
3) ասել — անորոշ դերբայ
4) միայն — սահմանափակման վերաբերական

16. Ո՞ր նախադասությունն է բարդ համադասական:
1) II. 2
2) II. 11
3) III. 12
4) IV. 10


17. Տրված նախադասության մեջ ընդգծված բառը ի՞նչ պաշտոն է կատարում:
Էմին նախասրահում սպասում էր դասերը վերջանալուն:
1) ժամանակի պարագա
2) հանգման անուղղակի խնդիր
3) ուղիղ խնդիր
4) վերաբերության անուղղակի խնդիր

18. Ո՞ր նախադասության մեջ բաղադրյալ ստորոգյալ չկա:
1) I. 6
2) II. 2
3) III. 2
4) IV. 14

19. Ո՞ր նախադասության մեջ բացահայտիչ չկա։
1) I. 1
2) I. 2
3) II. 11
4) III. 9


20: Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:
Սակայն նա իրեն հպարտ զգաց՝ տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից, որպեսզի դասարան գնա:
1) դասարան – տեղի պարագա
2) ինչպիսի – որոշիչ
3) թեթևությամբ – միջոցի անուղղակի խնդիր
4) գնա — ստորոգյալ

21. II հատվածից դո՛ւրս գրիր մի բառ, որում ը-ի սղում կա:

Փոքրիկ:

22. II հատվածից դո՛ւրս գրիր մի բառ, որի շեշտը վերջին վանկի վրա չէ:

Որևէ:

23. IV հատվածից դուրս գրիր գրեթե բառի հոմանիշը։

Համարյա:

24. Տեքստի ո՞ր բառն է նշանակում մարմնի որևէ անդամի վնասվածք պատճառել:

Հաշմել:

25. Տեքստից դուրս գրիր մեկ բարդածանցավոր բառ:

Տնտեսուհի:

26. IV հատվածից դո՛ւրս գրիր արմատ+հոդակապ+արմատ կազմությամբ բառը:

Սրամիտ:

27 II հատվածից դո՛ւրս գրիր գործիական հոլովով դրված 1 գոյական:

Աղջիկներով:

28. I հատվածից դո՛ւրս գրիր այն բառը, որի հոգնակին անկանոն է (չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ):

Կին — Կանայք:

29. III հատվածից դո՛ւրս գրիր ստացական հոդով գոյականը:

Երեսիդ:

30. IV հատվածից դուրս գրիր ըղձական եղանակով դրված մեկ բայ:

Պատասխանեիր:

31. IV հատվածից դո՛ւրս գրիր I ժամանակի մակբայ:

Արդեն:

32 III. 9 բարդ նախադասությունը քանի՞ պարզ նախադասությունից է բաղկացած:

4:

33. IV.10 նախադասությունից դուրս գրիր այն բառը, որը հանդես է եկել ուղիղ խնդրի պաշտոնով։

Խոսք:

34. Գրիր II.1 նախադասության գնալը բառի պաշտոնը։

Ենթակա:

35. IV.11 նախադասության մեջ բութը ինչի՞ համար է դրված։

Ստորոգյալի զեղճում: