Քիմիա 9

Լաբարատոր փորձեր 19.02.2026

Ջրածնի ստացումը լաբարատորիայում, տեղակալման ռեակցիայով, միջին ակտիվության մետաղների (Al, Zn, Mg) և աղղաթթի փոխազդեցությամբ:

H2 + O2 —> H2O + Q

Mg + HCl —> MgCl2 + H2

M + HCl —> AlC3 + H2

Zn + HCl —> ZnCl2 + H2

Ca + 2H { O H —> Ca(OH)2 + H2P

Ca + 2H2O —> Ca(OH)2 + H2P (հիմք)

Կատարենք չեզոքացման ռեակցիա

Ca(OH)2 + 2HCl —> CaCl2 + 2H2O

Գրականություն, Էսսեներ

Համեմատի՛ր և հակադրի՛ր Թըմկա տիրուհու և Այծեմնիկի կերպարները: Պաշարման մեջ հայտնվելով՝ ի՞նչ քայլի դիմեց Թմկա տիրուհին: Նման իրավիճակում ի՞նչ քայլի դիմեց Այծեմնիկը:

Երբ հայրենիքը վտանգի մեջ է, մարդիկ տարբեր ընտրություն են կատարում․ ոմանք պայքարում են մինչև վերջ, իսկ մյուսները հանձնվում են կամ մտածում իրենց մասին։ Թըմկա տիրուհու և Այծեմնիկի կերպարները հենց այս տարբերությունն են ցույց տալիս։ Թըմկա տիրուհին ներկայացված է որպես գեղեցիկ, բայց գայթակղությանը ենթարկվող կին, իսկ Այծեմնիկը՝ որպես քաջ և ուժեղ հերոսուհի, որը պաշտպանում էր իր քաղաքը։ Երկուսն էլ պաշարման մեջ էին, բայց նրանց արարքները լրիվ հակառակ եղան։

Հայրենիքի մասնիկ լինելու համար պետք է պայքարել ամեն ուժով և ցավով, այլ ոչ թե հանձնվել գայթակղությանը կամ վախին։ Այծեմնիկը հենց այդպես էլ արեց․ նա մնաց Անիի պարիսպների վրա և կռվեց մինչև վերջ, նույնիսկ վիրավոր վիճակում։ Նետերը խրվում էին նրա մարմնի մեջ, բայց նա շարունակում էր պայքարել և չէր լքում իր տեղը։ Իսկ Թըմկա տիրուհին հակառակ քայլի դիմեց․ շահի խոստումներից գայթակղվելով՝ նա դավաճանեց և բացեց բերդի դարպասները թշնամու առաջ։ Նա հարբեցրեց զինվորներին և թույլ տվեց, որ թշնամին ներս մտնի, ինչի պատճառով բերդը ընկավ։

Այսպիսով, Այծեմնիկը դարձավ հայրենասիրության և քաջության օրինակ, իսկ Թըմկա տիրուհին՝ դավաճանության օրինակ։ Նրանց պատմությունները հիշեցնում են, որ մեկ մարդու որոշումը կարող է փրկել կամ կործանել հայրենիքը։

Ռուսերեն 9

«Будни Телефона»

Привет! Я телефон Каролины. У меня самая добрая и лучшая хозяйка. Я вижу, как некоторые люди грустят, что у них не айфон, а моя хозяйка радовалась мне так, будто ей подарили маленького котёнка. С тех пор мы почти не расстаёмся.

Каждое утро я стараюсь разбудить её вовремя, чтобы она не опоздала в школу. Правда, по утрам она бывает такой сонной и сердитой, что мне иногда даже страшно звонить. Один раз она так резко выключила будильник, что я подумал: всё, сегодня меня отправят в детдом, но мне повезло что она без меня не может))).

Днём у меня мноОООого дел. Я слушаю, как она поёт, когда думает, что никто не слышит, и думаю ‘почему она не хочет петь на сцене’. Я смотрю на её рисунки, которые она фотографирует, и думаю, какие они красивые и необычные. Еще я помогаю ей искать ответы на вопросы. Можно сказать, я ей как самый лучший друг.

Но самое страшное в моей жизни, это когда заряд падает до 1%. Я начинаю паниковать, экран тускнеет, и мне хочется кричать: «Спасите, помогите, подключите меня к розетке!» А моя хозяйка в этот момент СПОКОЙНО говорит »Ничего, ещё чуть-чуть поработает». ЧУТЬ-ЧУТЬ?! Я в такие моменты чувствую себя героем фильма, который из последних сил держится.

Зато когда меня наконец ставят на зарядку, я счастлив так, будто меня накормили после долгого голода. Лежу, заряжаюсь и думаю: вот оно, настоящее счастье.

Երկրաչափություն 9

Եռանկյան և զուգահեռագծի մակերեսները

Եռանկյան մակերես

S = 1/2 x a x b x sin a

Զուգահեռագծի մակերես

S = a x b x sin a

Շրջանագիծ՝

S = abc/4R

___

S = 1/2 x 7 x 16 x 1/√2

S = 56/√2

S = 28√2

S = abc/4R = 3570/4 x 84 = 3576/336 = 10.642

S = abc/4R

R = abc/4S

Եռանկյունը հավասարասրուն է:

h = √52 — 42 = √25 — 16 = √9 = 3

S = 1/2 x 8 x 3 = 12

R = 5 x 5 x 8/4 x 12 = 25/6 դմ

——

Շարադրություններ, Գրականություն

,,Արցունքներից ծնված լիճը,,

Երբեմն կյանքում հանդիպում են պատմություններ, որոնք սովորական խոսքերով չեն փոխանցվում, այլ իրենց խորությամբ ու զգացմունքներով դիպչում են սրտին։ «Փարվանա» բալլադը հենց այդպիսի պատմություններից է, իսկ լիճը, որը ծնվել է արցունքներից, խորհրդանշում է այն ցավը, հույսն ու սերն, որ երբեմն չեն կարող կյանքի ընթացքից դուրս գալ։

Արցունքներից ծնված լիճը հիշեցնում է, որ իրական զգացմունքներն ու սերը ոչ ոք չի կարող գնով կամ ուժով նվաճել։ Արքայադստերը, չցանկանալով ոսկի կամ գանձ, միայն ցանկանում էր գտնել քաջի սիրտը, ով կբերի անշեջ հուրը։ Այդ պահանջը չի եղել հեշտ, քանի որ այն խորհրդանշում էր հավերժական հավատարմություն, նվիրում և մաքուր սեր։

Քաջերը, որոնք փորձեցին իրականացնել նրա ցանկությունը, երկար ճանապարհ անցան, պայքարեցին և շատ փորձությունների միջով անցան, բայց ոչ ոք չկարողացավ հասնել նպատակին։ Վերջում նրանք, ինչպես բալլադում ասված է, վերածվեցին թիթեռների և այրվեցին հուր տեսնելիս:

Լիճը՝ արքայադստեր արցունքներից ծնված, մնաց որպես հիշողություն, որը մեզ սովորեցնում է մի պարզ բան․ կյանքում ամենամեծ արժեքը հարստությունը չէ, այլ հավատարմությունը, սերը և մարդ լինելու ուժը։ Երբ մենք կորցնում ենք սիրելիին, կարող ենք զգալ տխրություն, ինչպես արքայադուստրը, բայց հենց այդ զգացմունքները ստեղծում են իրական գեղեցկություն ու խորություն մեր կյանքում:

Գրականություն

,,Փարվանա,,

1. Ներկայացրո՛ւ արքայադստերը, ինչպիսի՞նն էր, ի՞նչ էր ցանկանում, ինչպիսի՞ բանավորություն ուներ։

Արքայադուստրը շատ գեղեցիկ, նուրբ ու բարի աղջիկ էր: նա չէր ցանկանում ոսկի կամ հարստություն, այլ ուզում էր անշեջ հուր բերող քաջ հերոս: Նրա բնավորությունը երազկոտ ու հավատարիմ էր:

2. Ի՞նչ է խորհրդանշում անշեջ հուրը։

Անշեջ հուրը խորհրդանշում է հավերժական սերը, հավատարություն և մաքուր զգացմունքներ, այսինքն՝ այնպիսի սեր, որ երբեք չի մարի։

3. Ի՞նչ կարծիքի ես արքայադստեր պահանջի վերաբերյալ, քո կարծիքով ի՞նչ էր իրականում ցանկանում արքայադուստրը։

Արքայադուստրը իրականում ուզում էր ոչ թե իսկական հուր, այլ հավատարիմ սեր:

4. Նկարագրի՛ր Փարվանա լիճը։

Փարվանա լիճը նկարագրվում է որպես տրտմաշուք, խոր լիճ՝ հստակ ու պարզ ջրերով, ինչպես արտասուք։ Ասվում է, որ նրա ջրերի տակ մինչև այսօր երևում են ծեր արքայի ճերմակ ամրոցն ու փառավոր շենքերը։

5. Պատմի՛ր այս պատմությունը փեսացուներից մեկի անունից։

Ես այն քաջ տղամարդկանցից մեկն էի, ովքեր եկել էին տեսնելու Փարվանա թագավորի արքայադստերը։ Երբ նա ասաց, որ ոսկու փոխարեն անշեջ կրակ է ուզում, մենք բոլորս անմիջապես նստեցինք մեր ձիերի վրա և ճանապարհ ընկանք աշխարհով մեկ՝ այն գտնելու համար։ Անցավ երկար ժամանակ, ինչ փորձեցինք գտնել այդ կրակը: Իսկ երբ մենք բոլորս տեսանք կրակ կամ հուր, մենք՝ քաջարի պես, ցատկեցինք դրա ուղղությամբ և այրվեցինք։

6. Դո՛ւրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Կիտված — իրար մոտ գտնվել

7. Ըստ քեզ՝ ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։

Ստեղծագործության ասելիքը այն է, որ իրական սերը, հավատարիմ զգացմունքներն ու կամքի ուժը շատ ավելի արժեքավոր են, քան հարստությունը կամ տեսողական գեղեցկությունը։ Իրական հաջողությունն ու երջանկությունը գալիս են միայն անկեղծ սրտից, ու երբեմն դրա համար պետք է համբերություն և քաջություն ցուցաբերել, նույնիսկ եթե դժվարություններ են հանդիպում։

8. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք (հիմնվելով այս ստեղծագործության վրա)՝ ,,Արցունքներից ծնված լիճը,, վերնագրով։

Հանրահաշիվ 9

ՆՇԱՆԱԿՈՒՄՈՎ ԼՈՒԾՎՈՂ, ԵՐԿՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ

ա) t2 + 5t — 3 = 0

բ) t2 -3t + 1 = 0

գ) 2t2 — t + 5 = 0

դ) 2t2 — 4t — 1 = 0

ե) t2 + 3t = 0

զ) 3t2 — 5t + 4 = 0

ա) a2 = t | t2 + 5t — 7 = 0

բ) x2 = t | 4t2 + 9t — 1 = 0

գ) x2 = t | 5t2 + 9t — 12 = 0

դ) b2 = t | -2t2 + 7b + 1 = 0

ե) b2 = t | 7t — 9t2 + 11 = 0

զ) x2 = t | t2 — 9 = 0

ա) x2 = t

t2 — 8t + 7 = 0

D = 6

x1 = 7 , x2 = 1

Պատ.՝ √7, 1:

___

բ) t2 — 5t + 6 = 0

D = 1

x1 = 3, x2 = 2

Պատ.՝ √3, √2:

__

գ) 2t2 — 12t + 10 = 0

D = 8

x1 = 5, x2 = 2

Պատ.՝ √5, √2:

դ) 3t2 — 18t — 21 = 0

t2 — 6t — 7 = 0

D = 8

x1 = 7, x2 = -1

Պատ.՝ √7:

Գրականություն

Հովհաննես Թումանյան «Հայոց լեռներում»


Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1.  Ո՞վ է ,,Մենք,,-ը բանաստեղծության մեջ։ 

«Մենք» — ը հայ ժողովուրդն է՝ ամբողջ ազգը:

2. Տեքստում նշվում է ,,Մեր ճամփեն,, ․ ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը։ 

Այն հայ ժողովրդի պատմական ճանապարհն է: Նրա երկար ու դժվար կյանքը և պայքարները:

3. Ի՞նչ նկատի ունի ,,պայծառ առավոտ,, ասելով։

«Պայծառ առավոտ» ասելով նկատի ունի լավ ապագան, խաղաղությունն ու ազատ կյանք:

4.Բացատրի՛ր բառերի հուզական երանգը.խավար, արնոտ, սուգ, պայծառ, կանաչ
Ինչպիսի՞ տրամադրություն են ստեղծում դրանք։

խավար — մութ, տխուր, հուսահատություն

արնոտ — ցավ, կռիվ, զոհեր

սուգ — մեծ տխրություն, կորուստ

պայծառ — հույս, ուրախություն

կանաչ — կյանք, վերածնունդ, խաղաղություն

5. Առանձնացրո՛ւ կրկնվող տողերը։ 

Հայոց լեռներում:

6. Ինչպիսի՞նն են Հայոց լեռները` ըստ բանաստեղծության։

Հայոց լեռները ներկայացված են որպես դժվար, բարձր, արնոտ, սուգի և կանաչ:

7. Քո կարծիքով ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը հայ ժողովրդի դաժան ապրելակերպի մասին է՝ նրա տառապանքների, պայքարի, կորուստների, բայց նաև ապագայի հանդեպ ունեցած հույսի մասին։

Հանրահաշիվ 9

Ռացիոնալ հավասարումներ:

ա) ∅

բ) ∅

գ) ∅

ա) D = 49 = 72

x1 = -1, x2 = -8

Պատ.՝ -8:

բ) ∅

գ) D = 25 = 52

x1 = -1, x2 = -6

———

D = 3

x1 ≠ 4, x2 ≠ 1

Պատ.` -1, -6:

դ) D = 2

x1 = -1, x2 = -5/3

___

D = 1

x1 ≠ — 1/2, x2 ≠ -1

Պատ.՝ -5/3:

ե) D = 0

x = — 1/2

___

D = 1

x1 ≠ -1, x2 ≠ -2

Պատ.՝ -1/2:

զ) x(x2 — 4x + 3)/x(x2 + 6x — 7) = 0

D = 2

x1 = 3, x2 = 1

_____

D = 8

x1 ≠ 1, x2 ≠ -7

Պատ.՝ 3:

ա) √5

բ) √3

գ) -√7

դ) ∅

Երկրաչափություն 9

Եռանկյան լուծումը

AB2 = CD2 = 62 + 82 — 2 x 6 x 8 x 1/2 = 52

AB = CD = √52 = 2√13

BC2 = AD2 = 100 + 48 = 148

BC = AD = √148 = 2√37

AC/sin B = 12√3/√3/2 = 24

AB/sin 30 = 24

AB = 24/2 = 12

AB = BC = 12

BM = 12/2 = 6

AM2 = 122 + 62 — 2 x 12 x 6 x (-1/2)

AM2 = 252

AM = 6√7

20/sin5 = x/sin175

x = 20 x sin175/sin 5

x = 20 x 0.087/0.087 = 20

x = 20

20/sin27 = x/sin63

x = 20 x 0.9/0.450 = 40