Աշխարհագրություն 9

Արմավիրի մարզ

լրացուցիչ նյութ <<Որդան կարմիր>> արգելավայրի մասին

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Բնութագրե՛ք Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը:

Արմավիրի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում՝ Արարատյան գոգավորությունում։ Հարավից և արևմուտքից սահմանակցում է Թուրքիային։ Մարզով անցնում են կարևոր ավտոճանապարհներ և երկաթուղի։

2. Վերլուծե՛ք Արմավիրի մարզի բնառեսուրսային ներուժը:

Մարզում շատ են բերրի և ոռոգվող հողերը, որոնք նպաստում են գյուղատնտեսությանը։ Կան նաև տուֆի, հրաբխային խարամի և աղի պաշարներ։ Ջրային ռեսուրսները քիչ են, բայց կան ջրանցքներ և Արարատյան արտեզյան ջրերը։

3. Օգտվելով համացանցից նկարագրի՛ր Էջմիածին և Մեծամոր քաղաքների կարևորությունը։

Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ը, որը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնն է։
Մեծամոր քաղաքում գտնվում է Մեծամորի ատոմային էլեկտրակայան-ը, որը Հայաստանի գլխավոր էլեկտրաէներգիա արտադրող կայանն է։

4. Առանձնացրե՛ք Արմավիրի մարզի խոշոր, գերխոշոր և հայտնի գյուղերը:

Գերխոշոր գյուղեր են՝ Փարաքար, Սարդարապատ, Մարգարա։
Հայտնի խոշոր գյուղերից են՝ Դալարիկ, Մրգաշատ, Քարակերտ։

5. Արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Էլեկտրաէներգետիկան, սննդի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։

6. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Բանջարաբուծությունը, բոստանային մշակաբույսերի աճեցումը, խաղողագործությունը, պտղաբուծությունը, անասնապահությունը (ոչխարաբուծություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն)։

7. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Զվարթնոց տաճար, Սարդարապատի հուշահամալիր,Մուսալեռի հուշահամալիր։

Գրականություն, Էսսեներ

Ի՞նչ դեր են ունեցել արդարությունն ու վեհանձնությունը մեր պատմության քառուղիներում և ազգային մտածողության ու արժեհամակարգի ձևավորման գործում։

Արդարությունը և վեհանձնությունը կարմիր գծի նման անցնում են և Սասունցի Դավիթ էպոսում և Մուշեղ սպարապետի ժամանակաշրջանում: Մեր պատմության շատ մեծանուն ունեցող անհատներ և գրական հերոսներ պատմության քառուղիներում միշտ պահել են արդարության ու վեհանձնության ուղղին: Այդ պատճառով էլ այդ գաղափարները դարձել են մեր ազգային մտածողության ու արժեհամակարգի ձևավորման կարևոր գործոններ: Սասունցի Դավիթը և Մուշեղ սպարապետը հենց արդարւթյան և վեհանձնության արժեքները կրող անհատներ են:

Մեր պատմական և գրական հերոսների արդարության և վեհանձնության անընդհատ կրկնվող դասերով ձևավորվել է ազգային մտածողություն և արժեհամակարգ: Ըստ Թումանյանի՝ Սասունցի Դավիթը այպիսի հերոս էր, որ արդարորեն պահեց իր պայմանը և թույլ տվեց, որ Մսրա Մելիքը երեք անգամ զարկի իրեն: Բայց նույնը չի կարելի ասել Մսրա Մելիքի մասին: Նրան Դավիթը իր երկու զարկը զիջեց՝ մոր և քրոջ խաթեր համար, իսկ Մսրա խաբեբան դիմեց խորամանկության և Դավիթին գցեց հորը: Սասունցի Դավիթը Մսրա Մելիքին սպանելուց հետո ցույց տվեց իր վեհանձնությունը և Մսրա զորքին հետ ուղղարկեց իրենց երկիր պայմանով, որ այլևս չեն հարձակվի Սասունի վրա: Այդպիսի իրավիճակ կա նաև Մուշեղ սպարապետի և Շապուհ II — ի պատերազմում: Երբ Մուշեղը հաղթեց Շապուհի զորքին, Շապուհը վախից փախան և թողեց իր կանանոցը: Մուշեղը կարող էր վնասել կամ անպատվել կանանց, բայց դրա տեղը Մուշեղը ցույց տվեց իր վեհանձնությունը, և հետ ուղղարկեց կանանոցը Շապուհին: Մուշեղի արարքը անգամ խարդախ Շապուհի մոտ հարգանք առաջացրեց և նա իր գավաթի վրա քանդակել տվեց սպիտակ ձևավոր Մուշեղին: Եվ այդպես արդարությունը և վեհանձնությունը ձևավորել է ազգային արժեհամակարգ և դարձել հայերի այցեքարտը:

Այսպիսով՝ արդար և վեհանձ լինելը հայկական ընտանիքներում դաստիարակվող և խրախուսվող արժեքներ են: Իսկական ուժը, դա միայն կոպիտ ուժը չէ, այլ անգամ թշնամու հետ ազնիվ վարվելն է: Արդարությունը միշտ մեծ դեր է ունեցել Հայաստանում, և միշտ էր շարունակելու է ունենալ:

Քիմիա 9

5.03.2026

Հարոգենները գտնվում են 7 խմբում, գլխավոր ենթակում:

Դրանք են ` F, Cl, Br, I

Առաջադրանք՝

Որոշել հալոգեն ատոմների բաղադրությունը

F = 19 — 9 = 10

Cl = 35 — 17 = 18

Br = 80 — 35 = 45

I = 127 — 53 = 74

Հալոգենների իզոտոպները՝

-17Cl35 (17 p, 18n)17e | 35 — 17 = 18

-17Cl37 (17 p, 20n)17e | 37 — 17 = 20

Թեման՝<<Հալոգեններ>>

Առաջադրանք 1. Ինչու°  են  7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին  անվանում <<հալոգեններ>>, որ° տարրերն են դրանք,ինչպիսի°  միացությունների ձևով են տարածված բնության մեջ, գրեք օրինակներ։

Առաջադրանք 2. Գրեք հալոգենների ատոմների բաղադրությունը, ատոմների կառուցվածքը, վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում, գրեք  նյութերի օրինակներ  և  անվանեք։

Առաջադրանք  3.  Գրեք աղաթթվի ֆիզիկական և քիմիական հատկությունները, ինչպե՞ս են ստանում աղաթթուն  լաբորատորիայում և արդյունաբերության մեջ, գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները։

Առաջադրանք 4. Աղաթթվի ո°ր աղի 0,9 %֊անոց լուծույթն է կոչվում <<ֆիզիոլոգիական լուծույթ>>։ Կատարեք հաշվարկ.  500 գ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար քանի° գրամ աղ և ջուր  պետք է վերցնել։

Առաջադրանք  5․ Ինչու° են հալոգենները համարվում կենսական տարրեր, որո°նք  են հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում, պատասխանը հիմնավորեք։

Առաջադրանք  6․Ո՞ր բնագավառներում են կիրառում քլորը, աղաթթուն և կերակրի աղը։

Դասագրքից կատարել 46, 51,55,58 էջերի վարժությունները։