Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն Էջ՝50-51։
1․Նկարագրել ին՞չ է գենոտիպը, ֆենոտիպը, դոմինատ և ռեցեսիվ գեները,բերել օրինակներ։
Գենոտիպ – օրգանիզմի բոլոր գեներն են, որոնք նա ստացել է ծնողներից։
Օրինակ՝ մազի գույնի գենը։
Ֆենոտիպ – այն հատկանիշներն են, որոնք մենք տեսնում ենք։
Օրինակ՝ մուգ մազեր, բարձր հասակ։
Դոմինանտ գեն – գեն, որը միշտ երևում է։
Օրինակ՝ շագանակագույն աչքեր։
Ռեցեսիվ գեն – գեն, որը երևում է միայն հատուկ դեպքում։
Օրինակ՝ կապույտ աչքեր։
2․Նկարագրել ժառանգականության և փոփոխականության դերը օրգանիզմների զարգացման պրոցեսում և էվոլյուցիայում։
Ժառանգականությունը ապահովում է, որ օրգանիզմները իրենց հատկանիշները փոխանցեն սերունդներին։ Դրա շնորհիվ պահպանվում են տեսակների հիմնական հատկությունները, և սերունդները նման են իրենց ծնողներին։
Փոփոխականությունը թույլ է տալիս, որ օրգանիզմները տարբեր լինեն միմյանցից։ Այն առաջանում է գեների փոփոխությունների և միջավայրի ազդեցության պատճառով։ Փոփոխականությունը օգնում է օրգանիզմներին հարմարվել շրջակա միջավայրին։
Ժառանգականության և փոփոխականության համատեղ ազդեցությամբ է տեղի ունենում էվոլյուցիան, քանի որ ավելի հարմար հատկանիշներ ունեցող օրգանիզմները հեշտությամբ գոյատևում և բազմանում են։