1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։
Անեծք — չարիք մաղթող
Դուշման — թշնամի
Բաբան – հնում պարիսպներ քանդող մեքենա
Աննկուն – չկոտրվող
2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։
Նախերգանքը շատ կարևոր գաղափար է: Այն Հիշեցնում է, որ մարդ աշխարհում ժամանակավոր է․ գալիս է, ապրում է իր բաժին կյանքը և հեռանում։ Կյանքը մշտական չէ, այն փոփոխական է՝ լի ուրախությամբ, սիրով, ցավով ու հիասթափությամբ։ Այս ամենը կարող է մի պահում փոխվել, որովհետև մարդու կյանքը սահմանափակ է։
3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։
Թաթուլ Իշխանը ստեղծագործության մեջ քաջ և ազնիվ մարդ է։ Նա սիրում է իր հայրենիքը և չի վախենում պայքարել։ Թաթուլը բարի է ու վստահում է մարդկանց, բայց երբեմն էլ միամիտ է լինում։
Թմկա տիրուհին ստեղծագործության սկզբում ներկայացված է որպես ամենաիդեալական կինը, որ մարդ կարող էր ունենալ: Սկզբում թվում էր, թե նա բարի, գեղեցիկ և նուրբ կին է, բայց պարզվեց, որ նրա սևաչյա աչքերի տակ թաքնված է խորամանկ և ինքնասեր աղվես, որը մտածում էր միայն իր գահի մասին:
Նադիր Շահը գոռոզ և նենգ տիրակալ էր ստեղծագործության մեջ: Նա սիրում էր իշխանությունը և չէր խնայում մարդկանց։ Դրա պատճառով նա նաև կռվեց Թաթուլի դեմ, , սակայն պարտվեց: Թեև որ նա վատ մարդ էր, վերջում Թմկա տիրուհու խորամանկությունից հասկանում է , թե ինչ վատ է լինել այն պայմաններում երբ վստահում ես ինչ-որ մեկին և այդ ինչ-որ մեկը օգտվում է քո ինքնությունից ՝ գահ ստանալու համար: Եվ այսպես Նադիր Շանը պատժում և մարմնավորում է «չար գործը»:
4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։
Թմկա տիրուհին շատ բարդ և խորամանկ կին էր: Նա շատ գեղեցիկ և միաժամանակ բախտավոր էր, որովհետև ուներ հզոր և բարի ամուսին, ով հոգ էր տանում իր և իր ազգի մասին։ Բայց չնայած այս ամենին, նրա մտքում միշտ կային հավերժ ցանկություններ: Նա ուզում էր միայն մեկ բան՝ գահը և իշխանությունը ամբողջությամբ իր ձեռքում ունենալ: Այդ շարժառիթը ստիպեց նրան դավաճանության ճանապարհ ընտրել, քանի որ նա հավատում էր, որ առանց դրա չի կարող հասնել իր նպատակներին։ Չնայած իր դավաճանությանը, Թմկա տիրուհուն իր վատ արարքների համար հետ հասավ պատիժը, կարծես բումերանգ։ Իմ կարծիքով, որոշ ձևով նրան կարելի է արդարացնել, բայց ես անձամբ չեմ կարող արդարացնել այն մարդուն, ով կարող է խորամանկությամբ օգտագործել ուրիշներից իր անձնական նպատակների համար։
5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։
Ստեղծագործության գլխավոր գաղափարն է` «Մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ»։
6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
——
Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։
——
Վարդի թերթեր՝
70Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։