8․04-12․04
Թեման․Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․
Գործնական աշխատանք․Ղազարյանի դասագրքից էջ էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև117 ևԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I >>-ից էջ81ից մինչև էջ85 խնդիրների բացատրում,քննարկում և լուծում։
Դասարանում քննարկվող հարցեր․
1.Որո՞նք են պարզ մեխանիզմները
Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։
2.Ի՞նչ է լծակը:
Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարջ հենարանի շուրջը։
3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։
4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:
Անշարժ, շարժական, բազմաճախարակ։
5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:
Բեռը բարձրացնելիսճախարակի առանցքը մնաուն է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։
6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:
Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախաչակը, ուստի այն կոչվում է շարժական ճախաչակ։
7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Անշարժ ճախրակի միջոցով մենք բեռը բարձրացնում ենք վերև, բայց ուժի շահում չենք ունենում։
8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Շարժական ճախարակ օգտագործելիս ուժի մեջ շահում ենք 2 անգամ։
9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Բազմաճախրակը կազմված է երեք շարժական և երեք անշարժ ճախրակներից։ Մենք ուժի մեջ Այն ունենք 6 անգամ։
10. Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար
Այն աշխատանքը, որը կատարվում է մեքենան բարձրացնելու համար կոչվում է օգտակար։
11.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված
Եթե բեռը բարձրացնելու համար որևէ մեխանիզմ ենք օգտագործում, ապա բեռի ծանրության ուժից բացի, միշտ էլ հարկ է լինում հաղթահարել նաև մեխանիզմի մասերի ծանրության ուժը, ինչպես նաև այդ մեխանիզմում գործող շփման ուժը։
12.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից
Լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և լրացուցիչ աշխատանքների գումարին, ուստի օգտակար աշխատանքը միշտ փոքր է ծախսվածից.
Aօգ<Aլր
13.՞Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը ծախսված աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ՝ ՕԳԳ)։
14.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>
Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ։
15.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-իցՍովորել Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ90-ից մինչև էջ100
Ոչ, հնարավոր չէ։