1. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:
Ներս մտնողն իմ մայրն է:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:
————
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չի նստում:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չի թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել:
Ներս մտնողն իմ մայրը չէ:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ չի կբարձրանա:
2. Տեքստից հանի՛ր այն նախադասությունները, որոնք նկարագրում են նախորդ կամ հաջորդ նախադասության գործողության տեղը, ժամանակը, ձևը: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Արդեն մութն ընկնում էր ու գյուղ իջնելու ժամանակն էր: Մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը հասավ նրան ու բռնեց: Գյուղն էլ շատ մոտ էր:
Ուլիկն ասաց.
— Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր:
Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց.
-Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր:
—
Մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը հասավ նրան ու բռնեց:
Ուլիկն ասաց.
— Գիտեմ, որ քո զոհն եմ։ Բայց խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ։
Գայլը նվագեց: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց.
-Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր:
Երբ հանում ենք գործողության կատարման տեղը , ժամանակը և ձևը պատմությունը դառնում է թերի հակիրճ և ինչ որ տեղ անհասկանալի։