Կարդա՛ Դերենիկ Դեմիրճյան ,,Ջութակ և սրինգ,, պատմվածքը :
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ոչ մի անծանոթ բառեր չկային։
2. Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին:
Լակըմեինը գեղանի, ուրախ, երջանիկ, կյանքը սիրող ու գնահատող աղջիկ էր։
Հայանթին գեղեցիկ, ժպտերես, հնարամիտ, երաժշտասեր տղա էր։
Նալը անգոււյն, տխուր, դժբախտ և տանջված տղա էր։
3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, նախադասություն)
ա. սրինգի նվագի համար
Դուրս թռավ նվագը ու գնաց, հովի պես շնկշնկաց ու սուրաց լռանիստ հովտի մեջ: Եվ սուլոցներն այնպես առատորեն շաղ տվեց, որ կարծես աղբրի մարգարտաշար ու կլկլան կաթիլներ լինեին քարեքար թափվելիս` անտառի հստակ լռության մեջ: Բյուրեղի պես մաքուր և արծաթի պես հնչուն էր այդ սուլոցը, առատ, զարմացնող, շոյիչ ու հարբեցնող:
Եվ ի՜նչ բազմազան խաղեր, ի՜նչ պատրանք… կարծես սոխակներ ու սարյակներ լինեին իրար ձայն տալիս, երջանիկ մայիսին; Եվ ինչ զվարճալի տնազ երկու երջանիկների, որ ծաղիկների մեջ կարծես թռվռալիս, խաղալիս լինեին և մի սիրած ու սիրված աղջիկ քրքջալիս լինի, երջանիկ մոռացության մեջ:
բ. ջութակի նվագի համար:
Լուրջ էր այդ եղանակը, ինչպես մահը, և անկեղծ, ինչպես մարդուս մեջ թաքնված սիրտը: Սրտից էր, — ահա թե ինչու այնպես սաստեց ու հափշտակեց ամենքի սիրտը: Ճշմարիտ էր այդ երգը, և ամենքը տրտմած կախեցին գլուխներն ու այդպես գետնահակ մտածել սկսեցին այն մեծ տառապանքի վրա, որը գիտես, որ կա՛, ճշմարի՛տ է, ամենուրե՛ք, ամենքի՛ համար:
4. Ո՞ր հատվածում է արտահայտված պատմվածքի գլխավոր ասելիքը:
Այո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը — այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…
Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել…
5. Ո՞րն է պատմվածքի ասելիքը:
Այս պատմվածքի ասելիքն այն է, որ սերը սեր ու երջանկություն է ակնկալում և ժխտում է տանջանքն ու դառնությունը։