7-րդ դասարան
Իրականացնել «Ֆիզիկական երևույթները կյանքում» նախագիծը։
13․11-17․11
Թեման․Իներցիայի երևույթը։Խնդիրների լուծումներ։
Կրկնել նախորդ թեմայի հարցերը։
1․Ո՞ր երևույթն է կոչվում իներցիա
Կատարիր այս փորձերը ,տեսանյութ պատրաստիր,որտեղ լինի փորձի նկարագրությունը,մեկնաբանությունը, եզրակացությունը,երևույթը։Պատասխանիր փորձում եղած հարցերին
Փորձ 1– Բարակ ստվարաթղթից կտրիր 2 — 3սմ լայնությամբ շերտ, և ծայրերը սոսնձելով պատրաստիր 10-15սմ տրամագծով օղակ: Օղակը հարմարեցրու մածնի շշի բաց բերանին: Նրա վրա դիր կոպեկը: Քանոնը մտցրու օղակի մեջ և հորիզոնական, կտրուկ շարժումով օղակը դուրս նետիր կոպեկի տակից: Բացատրիր դիտվող երևույթը:
Փորձ – 2 Հարթ սեղանի եզրին դիր թղթի շերտ, վրան դիր ապակե բաժակը: Ձեռքով բռնելով թղթի ազատ ծայրը, քանոնով ուժեղ և կտրուկ հարվածիր այնպես,որ բաժակը մնա սեղանին և ջուրը չթափվի։
Ստորև նշված խնդիրների լուծման ժամանակ ,խնդրի գրառման ձևը և լուծումը պահպանելու համար, օգտվել Է.Ղազարյանի դասագրքի էջ 38-ում լուծված խնդիրների օրինակներից:
ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ17-ից մինչև էջ26-ը:
Լուծել Է.Ղազարյանի դասագրքից ՝էջ169-ից․ խնդիրներ33-ից մինչև48 -ը:
karolinaesayan.home.blog/2023/11/13/շարժման-արագության-և-ժամանակի-հաշվա/