Հայոց լեզու

Անձրևից հետո

Ես շատ եմ սիրում անձրև։ Այո, լինում են պահեր, որ տրտնջում եմ «ուֆֆֆ, նորից անձրևում է» կամ էլ ուրիշ բաներ։ Բայց միևնույն է, սիրում եմ անձրևը։ Շատ եմ սիրում անձրևից հետո թափառել մաքրված և զովացած քաղաքում։ Անձրևից հետո, երբ հաճույքով քայլում եմ, միշտ մտածում եմ, որ բույսերն էլ են ինձ պես սպասում անձրևին, որ նրանք ինձանից էլ շատ են սիրում անձրևը։ Կարծում եմ, որ անձրևը նրանց երկար կյանք է պարգևում։ Երբեմն, անձրևի կաթիլը համեմատում եմ արցունքի հետ, նա էլ թեթևացնելու ու մաքրելու հատկություն ունի։ Սիրում եմ նաև անձրևի հետ կապված այս դարձվածքը «Երբ անձրևը մաքրում է բոլոր հետքերը»․ ․ ․ ։

Վ Ե Ր Ջ

Քիմիա

Սեպտեմբերի 11-15 – Քիմիա

Դասարանական աշխատանք

1.Հարցերի քննարկում

 1.Թվարկի՛ր բնության մեջ հանդիպող քեզ հայտնի 3 նյութ: 

Երկաթ, ոսկի, ջուր։

 2.Թվարկի՛ր տանը, դպրոցում, տրանսպորտում, հանդիպող 3 նյութ: 

Պլաստիկ, երկաթ, ապակի։

 3• Թվարկի՛ր այդ նյութերի որոշ ֆիզիկական հատկություններ(համ, հոտ, գույն, ագրեգատային վիճակ, լուծելիություն)  

Նավթ– հոտ ունի, գույն ունի, համ ունի և այն հեղուկ է։

Ապակի – միայն պինդ է։

4. Քո թվարկած նյութերից ընտրի՛ր մեկը, որը հանդիպում է բնության մեջ և կարող է ստեղծվել նաև մարդու ձեռքով: Համեմատի՛ր դրանք օրգանիզմի վրա թողած իրենց ազդեցությամբ:

Ինձ թվում է պլաստիկ։ Մարդ կարող է պլաստիկ սարգել աղբից, որպեսզի մաքուր լինի մեր

Նոր թեմա էջ 8

Հարցեր.

  1. Անվանե՛ք որեւէ մարմին, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
  2. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:
  3. Հետեւյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների եւ նյութերի անունները՝
    ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,
    ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:
  4. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա)…….. լար բ) ………. պատառաքաղ գ) ………… գնդակ դ) …….. բաժակ ե) ………. քանոն զ) ……….. սեղան

Փորձ 1

Բոցի մեջ շիկացրե՛ք պղնձե թիթեղը կամ պղնձա­ լարը: Այնուհետեւ բոցից հանե՛ք այն, վրայից դա­ նակով մաքրե՛ք եւ թղթի կտորի վրա լցրե՛ք առա­ ջացող սեւ փառը: Փորձը կրկնե՛ք մի քանի անգամ:
Հարց
Համեմատե՛ք առաջացած սեւ փոշու եւ մետաղա­ կան պղնձի հատկությունները: Ի՞նչ երեւույթ նկա­ տեցիք այդ փորձի դեպքում:

Կենսաբանություն

Օգտակար և վնասակար բակտերիաներ – Կենսաբանություն

Ի՞նչ է բակտերիան

Բակտերիաները կյանքի ամենատարածված ձևն են և բաղկացած են ընդամենը մեկ բջջից։ Նրանք այնքան փոքր են, որ հնարավոր է տեսնել միայն մանրադիտակով։ 

Բակտերիաներն ամենուր են՝ սննդի մեջ, բերանի խոռոչում, ձեռքերի վրա, աղիներում, տերևների վրա, փոշու մեջ և այլն։ Նրանք հիմնականում անվնաս են, որոշները՝ նույնիսկ օգտակար բնության ու մարդու օրգանիզմի համար։

Բակտերիաների մեծ մասը ոչնչանում է բարձր ջերմաստիճանի ներքո, օրինակ՝ եռացող ջրում։ Բայց կան այնպիսիք, որոնք չեն վախենում նույնիսկ եռացող ջրից։ 

Ինչ վերաբերում է ցածր ջերմաստիճաններին, ապա նույնիսկ սառելու դեպքում բակտերիաները պարզապես կանգնեցնում են իրենց գործունեությունը, բայց չեն մահանում։ Հալվելուց հետո դրանք նորից ակտիվանում և շարունակում են իրենց գործունեությունը։

Բակտերիա vs վիրուս․ Ո՞րն է տարբերությունը

Կարևոր է բակտերիաները չշփոթել վիրուսների հետ։ Եթե բակտերիաները կենդանի օրգանիզմներ են, որոնք ինքնուրույն աճում և բազմանում են, կարող են փոխանցել գենետիկ ինֆորմացիա և այլն, ապա վիրուսները չեն համապատասխանում այս չափանիշներին։ Օրինակ՝ վիրուսը, ի տարբերություն բակտերիայի, չի կարող ինքնուրույն բազմանալ, նրան անհրաժեշտ են տիրոջ օրգանիզմի բջիջները։ Բակտերիալ հիվանդությունները բուժում են հակաբիոտիկների միջոցով, իսկ ահա վիրուսային հիվանդությունները՝ ոչ։

Որոշ հիվանդություններ, օրինակ՝ գրիպը, օսպան կամ պոլիոմիելիտը, վիրուսային հիվանդություններ են, իսկ, օրինակ, տուբերկուլյոզը, սիֆիլիսը, ժանտախտը՝ բակտերիալ հիվանդություններ։ 

Արդյո՞ք բատկերիաները միայն վատն են

Առողջ մարդու օրգանիզմում ապրում են 300-500 տեսակի բակտերիաներ, որոնց քանակը հասնում է 100 տրիլիոնի։ Այստեղ կարևոր է տարբերել լավ և վատ բակտերիաները։ Օգտակար բակտերիաները հիմնականում պատկանում են բիֆիդոբակտերիաների կամ լակտոբակտերիաների (կաթնաթթու) ընտանիքին։ 

Օգտակար բակտերիաներ է պարունակում հետևյալ մթերքը՝ 

  • նարինե, 
  • յոգուրտ, 
  • կեֆիր, 
  • սերուցքային պանիր, 
  • թթու կաղամբ, 
  • թթու վարունգ:

Այս մթերքը նպաստում է դիզբակտերիոզի կանխարգելմանը, մաքրում է օրգանիզմը հիվանդածին բակտերիաներից։

Վատ բակտերիաները օրգանիզմ են թափանցում բերանի, աչքերի, քթի, ինչպես նաև բաց վերքերի միջոցով։ Օրգանիզմում նրանք բազմանում են և առաջացնում ռեակցիա՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն։ Որոշները կարող են զարգանալ և վերածվել ավելի լուրջ առողջական խնդիրների։ 

Մահացու վտանգավոր բակտերիա է սալմոնելայի ձևերից մեկը՝ որովայնային տիֆը։ Վտանգավոր են նաև ստրեպտոկոկները, ստաֆիլոկոկը, աղիքային ցուպիկը

Եթե մարդն առողջ է վատ բակտերիաները չեն բազմանում։ Բայց դրանք սպասում են, որ մարդու օրգանիզմը թուլանա կամ սխալ սնունդ ընդունի և այդ իսկ պատճառով առաջանում է դիսբակտերիոզ։ 

Վատ բակտերիաներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները՝

  • տաք ջրով, օճառով լվանալ ձեռքերը,
  • ախտահանել հաճախակի հպման առարկաները՝ հեռախոս, գրիչ, համակարգչի մկնիկ, դռան բռնակ, ինչպես նաև խոհանոցն ու լոգասենյակը,
  • հեռու մնալ հիվանդ, փռշտացող, հազացող մարդկանցից,
  • չօգտագործել այլ մարդու սրբիչը, սափրիչը, սպիտակեղենը և անձնական այլ իրեր,
  • ձեռքերը չտանել բերանը, աչքերը, քիթը,
  • շաբաթը մեկ անգամ փոխել սպիտակեղենը, ամեն օր փոխել ներքնազգեստը, կրել թարմ լվացված, արդուկված հագուստ,
  • հաճախակի լվանալ շպարի պարագաները՝ վրձին, սպունգ, փուզա,
  • օրական 1-2 անգամ լվանալ ատամները մածուկով և խոզանակով։

Մյուս գլխավոր կանոնը սննդի անվտանգությանը հետևելն է՝

  • առանձին տախտակ ու դանակ օգտագործել հում մսի համար,
  • հում մսին ձեռք տալուց հետո տաք ջրով և օճառով լվացվել, արյունը տաք ջրով ու օճառով լվանալ խոհանոցային մակերեսների վրայից, 
  • սնունդը համեմելիս կամ մարինացնելիս օգտագործել ձեռնոցներ (ձեռքի վրա և եղունգների տակ անթիվ բակտերիաներ կան, որոնք փոխանցվում են սննդին),
  • միսը բավականաչափ եփել,
  • միրգը, բանջարեղենը, կանաչեղենը լավ լվանալ հոսող ջրի տակ,
  • խուսափել չպաստերիզացված կաթից ու հյութերից,
  • եփված սնունդը 3-4 օրից ավելի չպահել սառնարում,
  • հաճախակի փոխել ամանի սպունգը, սրբիչները, սեղանի շորերը

Ի՞նչ դեր են կատարում բակտերիաները մարդու օրգանիզմում

Բակտերիաները մեծ դեր են խաղում օրգանիզմի մարսողության մեջ,

Կարգավորում են ստամոքսաղիքային տրակտի ֆունկցիան, բակտերիաների որակյալ հարաբերակցությունն ազդում է իմունիտետի վրա։

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս բարձրացնել օրգանիզմի իմունիտետը և դիմադրել հիվանդություններին

Բակտերիաները, ապրելով մեր մարմնի վրա, խմում են քրտինքի կաթիլները, ուտում են չորացած մաշկը, պաշտպանում են մաշկը իրական, վտանգավոր վնասատուներից։

Բակտերիաները դեր են խաղում նաև սննդի պատրաստման մեջ։

Բակտերիաներն ուտում են ոչ միայն մեր օրգանիզմի, այլ նաև բնության աղբը։ Օրինակ՝ երբ նավթը լցվում է ծովի մեջ, հատուկ ինքնաթիռներով բակտերիաներ են շաղ տալիս (մարինոբակտերիաներ, պսևդոմոնադներ), որ վերջիններս ուտեն նավթը և փրկեն կենդանական ու բուսական աշխարհը։  

Այսպիսով՝ բակտերիաները, ոչ միայն չեն վնասում, այլ նաև օգնում են մեր օրգանիզմին և բնությանը։ Դրանց մեծ մասն ի սկզբա`նե  վնասակար չէ ու նույնիսկ օգտակար է, իսկ մյուս մասից կարելի է արդյունավետորեն պաշտպանվել՝ պահպանելով հիգիենայի և սննդի անվտանգության կանոնները։ Մենք ոչ միայն ներդաշնակորեն ապրում ենք բակտերիաների հետ, այլ նաև պարզապես ունենք դրանց կարիքը։ 

Որակյալ, հագեցնող ու բազմազան սնունդ ընդունելով՝ մենք զինվում ենք էներգիայով և բարձր դիմադրողականությամբ, որոնք օգնում են պայքարել վնասակար բակտերիաների դեմ։ Foody-ին իր հաճախորդներին առաջարկում է հենց այդպիսի սնունդ, որը պատրաստվում է տեղական բարձրորակ հումքից և չի պարունակում հավելումներ։ Մեր ճաշացանկը կարող եք դիտել այստեղ։

Պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ կառուցվածք ունի բակտերիան
Նախակորիզավորների ընդհանուր բնութագիրը և բակտերիաների կառուցվածքը — դաս։  Կենսաբանություն, 7-րդ դասարան.
  1. Ինչպե՞ս են բազմանում բակտերիաները

Բակտերիաները բազմանում են բջջի ուղղակի կիսման միջոցով:

  1. Ներկայացնել օգտակար և վնասակար բակտերիաների մի քանի տեսակներ։

Օգտակար բակտերիաներ՝

վնասակար բակտերիաներ՝

Պատմություն

Դասարանական աշխատանք Պատմություն 08.09.2023

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/

Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորման` Արատտայի մասին հիշատակություններ։ (28-27-րդ դար )

Արգիշտի Առաջին հիմնադրումը Էրեբունի ամրոցը։ (Մ․թ․ա 782 թվական)

Տուշպա մայրաքաղաքի հիմնադրում։ (Մ․թ․ա 830 թվականի վերջ)

Տիգրան Մեծի գահակալում։ (Մ.թ.ա 95-55 թվական)

Ծոփքի միացումը Հայքին (Մ.թ.ա 94 թվական)


Հայ-հռոմեական պատերազմի սկիզբ։ (Մ.թ.ա 69 թվականի գարուն)

Արածանիի ճակատամարտ։ (Մ.թ.ա 68 թվական)


Հռանդեայի ճակատամարտ։ (Մ.թ.ա 62 թվականին)

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ (Մ.թ.ա 185 թվական)

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի գործողությունները:

Վաղարշ I — Նա հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը։

Արգիշտի I– Նա հիմնադրել է Էրեբունի ամրոցը։

Տիգրան Մեծ– Նա Հիմնադրել է Տիգրանակերտ քաղաքը։

Սամոս կամ Շամ Երվանդականը – Նա հիմնադրել է Սամոսատը։

Սարդուրի I — Նա հիմնադրել է Տուշպա մայրաքաղաքը։

3. Ներկայացնել 5 ամենահետաքրքիր իրադարձությունները, փաստերը:

Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորման` Արատտայի մասին հիշատակություններ։

Տիգրան Մեծի գահակալում։

Հայ-հռոմեական պատերազմի սկիզբ։

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։

Ծոփքի միացումը Հայքին

4. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները:

Կրակի հայտնաբերումը։

Առաջին պետական առաջացումը։

Սեպագրի ստեղծումը։

Փիլիսոփայության գիտության առաջացումը։

Թատրոնի ստեղծումը։

Հայոց լեզու

,,Մեր բակը,,

Մեր բակում ունեմ ընկերներ, որոնց հետ միշտ խաղում եմ։ Խաղերը հետաքրքիր են, հատկապես ամռանը։ Ամռան երեկոները, շատ ենք զբոսնում երեկոյան զով քաղաքում։ Չեմ սիրում միայնակ զբոսնել։Երբեմն, փոքրիկ եղբորս տանում եմ զբոսանքի, կամ մոտակա խաղահրապարակ։ Ես շատ եմ սիրում մեր բակը, քանի որ այնտեղ կա սառնորակ ցայտաղբյուր և բավականին մեծ տաղավար։ Տաղավարում մենք նստում զրուցում ենք, կամ խաղում սեղանի խաղեր։

Վ Ե Ր Ջ

Ֆիզիկա

Թեման․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։ – Ֆիզիկա

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ի՞նչ է բնությունը։

Բնությունը՝ մեր շրջապատող աշխարհն է։

2․Ի՞նչ է բնության երևույթը։

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ։

Դրանք են՝ գոլորշիացումը, արևը, անձրևը, քամին, կայծակը, կարկուտը, ձյունը, փոթորիկը, երկրաշարժը և այլն։

3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։

Ֆիզիկա բառը նշանակում է բնություն։

4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։

Ֆիզիկան ուսումնասիրում է բնական երևույթները»

5․Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ։

Շարժման տեսակները, ջերմաստիճան, արագություն, ուժ, աշխատանք և այլն։

6․Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները։

Ֆիզիկական տեսակներն են՝ մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական և այլն։

7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։Բերել օրինակներ։

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա՝ ֆիզիկական մարմին է։ Օրինակ՝ ավտոմեքենա, ինքնաթիռ, գնդակ, խաղալիք, գիրք և ակլն։

8․Ի՞նչ է նյութը։բերել օրիակներ։

Ինչից պատրաստված է առարկան, դա նյութն է։ Օրինակ՝ Ջուր, քար, պլաստիկ, ուսկի, արծաթ։

9․Ի՞նչ է մատերիան։

Տիեզերական յուրաքանչյուր մարմին, կոչվում է մատերիա։

10․Ո՞րն  է ֆիզիկայի հիմնական խնդիրը։

Ֆիզիկայի հիմնական խնդիրն է, բացատրել մեր շրջապատող աշխարհը և երևույ

Լրացուցիչ առաջադրանք․սովորել

Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ10։

Կարդալ,ծանոթանալ

Է.Ղազարյանի դասագրքի(7-րդ դասարան )էջ8-ից մինչև էջ10 -ի թեմային, պատրաստել նյութ ձեր նախընտրած որևէ ֆիզիկոսի կյանքի և գործունեությունից հետաքրքիր փաստերով։Նյութը դրեք բլոգներում հղումը ուղարկեք ինձ: