Պատմություն

Դասարանական աշխատանք Պատմություն 08.09.2023

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/

Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորման` Արատտայի մասին հիշատակություններ։ (28-27-րդ դար )

Արգիշտի Առաջին հիմնադրումը Էրեբունի ամրոցը։ (Մ․թ․ա 782 թվական)

Տուշպա մայրաքաղաքի հիմնադրում։ (Մ․թ․ա 830 թվականի վերջ)

Տիգրան Մեծի գահակալում։ (Մ.թ.ա 95-55 թվական)

Ծոփքի միացումը Հայքին (Մ.թ.ա 94 թվական)


Հայ-հռոմեական պատերազմի սկիզբ։ (Մ.թ.ա 69 թվականի գարուն)

Արածանիի ճակատամարտ։ (Մ.թ.ա 68 թվական)


Հռանդեայի ճակատամարտ։ (Մ.թ.ա 62 թվականին)

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ (Մ.թ.ա 185 թվական)

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի գործողությունները:

Վաղարշ I — Նա հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը։

Արգիշտի I– Նա հիմնադրել է Էրեբունի ամրոցը։

Տիգրան Մեծ– Նա Հիմնադրել է Տիգրանակերտ քաղաքը։

Սամոս կամ Շամ Երվանդականը – Նա հիմնադրել է Սամոսատը։

Սարդուրի I — Նա հիմնադրել է Տուշպա մայրաքաղաքը։

3. Ներկայացնել 5 ամենահետաքրքիր իրադարձությունները, փաստերը:

Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորման` Արատտայի մասին հիշատակություններ։

Տիգրան Մեծի գահակալում։

Հայ-հռոմեական պատերազմի սկիզբ։

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։

Ծոփքի միացումը Հայքին

4. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները:

Կրակի հայտնաբերումը։

Առաջին պետական առաջացումը։

Սեպագրի ստեղծումը։

Փիլիսոփայության գիտության առաջացումը։

Թատրոնի ստեղծումը։

Հայոց լեզու

,,Մեր բակը,,

Մեր բակում ունեմ ընկերներ, որոնց հետ միշտ խաղում եմ։ Խաղերը հետաքրքիր են, հատկապես ամռանը։ Ամռան երեկոները, շատ ենք զբոսնում երեկոյան զով քաղաքում։ Չեմ սիրում միայնակ զբոսնել։Երբեմն, փոքրիկ եղբորս տանում եմ զբոսանքի, կամ մոտակա խաղահրապարակ։ Ես շատ եմ սիրում մեր բակը, քանի որ այնտեղ կա սառնորակ ցայտաղբյուր և բավականին մեծ տաղավար։ Տաղավարում մենք նստում զրուցում ենք, կամ խաղում սեղանի խաղեր։

Վ Ե Ր Ջ

Ֆիզիկա

Թեման․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։ – Ֆիզիկա

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ի՞նչ է բնությունը։

Բնությունը՝ մեր շրջապատող աշխարհն է։

2․Ի՞նչ է բնության երևույթը։

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ։

Դրանք են՝ գոլորշիացումը, արևը, անձրևը, քամին, կայծակը, կարկուտը, ձյունը, փոթորիկը, երկրաշարժը և այլն։

3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։

Ֆիզիկա բառը նշանակում է բնություն։

4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։

Ֆիզիկան ուսումնասիրում է բնական երևույթները»

5․Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ։

Շարժման տեսակները, ջերմաստիճան, արագություն, ուժ, աշխատանք և այլն։

6․Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները։

Ֆիզիկական տեսակներն են՝ մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական և այլն։

7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։Բերել օրինակներ։

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա՝ ֆիզիկական մարմին է։ Օրինակ՝ ավտոմեքենա, ինքնաթիռ, գնդակ, խաղալիք, գիրք և ակլն։

8․Ի՞նչ է նյութը։բերել օրիակներ։

Ինչից պատրաստված է առարկան, դա նյութն է։ Օրինակ՝ Ջուր, քար, պլաստիկ, ուսկի, արծաթ։

9․Ի՞նչ է մատերիան։

Տիեզերական յուրաքանչյուր մարմին, կոչվում է մատերիա։

10․Ո՞րն  է ֆիզիկայի հիմնական խնդիրը։

Ֆիզիկայի հիմնական խնդիրն է, բացատրել մեր շրջապատող աշխարհը և երևույ

Լրացուցիչ առաջադրանք․սովորել

Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ10։

Կարդալ,ծանոթանալ

Է.Ղազարյանի դասագրքի(7-րդ դասարան )էջ8-ից մինչև էջ10 -ի թեմային, պատրաստել նյութ ձեր նախընտրած որևէ ֆիզիկոսի կյանքի և գործունեությունից հետաքրքիր փաստերով։Նյութը դրեք բլոգներում հղումը ուղարկեք ինձ: