Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականություննու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
- Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:
Ազատա
Անկաշկանդ – ազատ
Նշույլ – լույսի շող
Առաքինություն – ազնվություն
Ահ – վախ
Կսկիծ – կոտտանք
Մազապուրծ – դժվար
2.Ի՞նչ ես հասկանում «կյանքի ժամեր» ասելով:
Ըստ ինձ «կյանքի ժամեր» ասելով, հասկանում եմ , որ ժամանակը պետք է այնպես անցկցնել , որ հետո չափսոսել:Ամեն ժամը պետք է վայլել, նույնիսկ էլ րոպեն և վարկյանը։Ալարելով ժամանակը ավելի արագ է անցնում։ Դրա համար պետք գոնե գիրք կարդալ, ծնողների հետ շփվել և գործ անել։ Իհարկե հանգստանալ կարելի է, բայց որպեսզի ժամանակը չանցնի
- Ինչո՞ւ է հեղինակը կարծում, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել:Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ…
Իմ կարծիքով հեղինակը , փորձում է բացատրել, որ կարող է լինել մի մարդ, որը տեսքից գեղեցիկ է, բայց հոգով՝ չար, կամ էլ ընդհակառակը։
- Ինչպես պետք է ապրել կյանքի ժամերը՝ ա․ ըստ հեղինակի, բ․ ըստ քեզ։
Ըստ հեղինակի և ըստ ինձ, պետք է կյանքի ժամերը հետաքրքիր անցկացնել։
5. Հատվածից դուրս գրի՛ր ամենահետաքրքիր և քեզ դուր եկած միտքը, մեկնաբանի՛ր:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին:ծ