Մայրենի

Համո Սահյանի ,,Ես կուզեի,, և ,,Մեր լեզուն,,

,,Ես կուզեի,,

Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հացի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի՝ քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին…
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի…Բայց ի՞նչ անեմ,
Եթե հանկարծ դու չուզես:

,,Մեր լեզուն,,

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Մայրենի

Ապրիլ ամսվա մայրենիի ֆլեշմոբ

«Մայրիկ» բառին բնորոշ 7 բառ գրե՛ք և բառերը այբբենական կարգով դասավորե՛ք։

Մայրիկ — առաքինի, բարեսիրտ, գեղեցիկ, գթառատ, հիասքանչ, հոգատար, շքեղ:

Ի՞նչ է նշանակում «մեղանչել» բառը: Կազմե՛ք մեկական նախադասություն՝ օգտագործելով «մեղանչել» և «մեղա գալ» կառույցները։

Մեղանչել — մեղք գործել

Յուրաքանչյուր վատ առարք նշանակում է մեղանչել:

Մեղա գալ — հասկանալ գործած մեղքը

Մեղք գործելուց և այն գիտակցելուց հետո, փորձում ենք գնալ եկեղեցի և մեղա գալ:

«Գարնանաբույր» բառի տառերով, որքան հնարավոր է շատ, նոր բառեր կազմի՛ր։

Գարուն, արյուն, բույր, բույն, բուն, ուրագ, նանա, նա, Արա, ուրան, բյուր, նագան, բանան, գույն, նուբար, նյուրա:

Գրի՛ր նշված բառերի հայերեն տարբերակները՝ «լուստրա», «պատալոկ», «թավա» , «պոլ», «պատակոլնիկ» , «գառաժ» , «բագաժնիկ», «պոնչիկ», «սավոկ» ։

լուստրա — ջահ

պատալոկ — առաստաղ

թավա — տապակ

պոլ — հատակ

պատակոլնիկ — քիվ

գառաժ — ավտոտնակ

բագաժնիկ — բեռնախցիկ

պոնչիկ — փքաբլիթ

սավոկ — շերեփ

Արևմտահայերեն բառերը փոխադրի՛ր արևելահայերեն՝

աղեկ, աղվոր, , քով,  ետք

Լավ, գեղեցիկ, մոտ, հետո:

Տրված բառերի առաջին տառերի փոփոխմամբ կազմե՛ ք նոր բառեր։

բառարան, բռնակ, բյուր, մանր, դարձ, կառք, հարթ, հերթ, լույս, նուրբ, ջութակ

Տառարան, դռնակ, հյուր, ծանր, վարձ, փառք, կարթ, թերթ, բույս, սուրբ, թութակ:

Բառաշարքում առանձնացրե՛ք հոմանիշ բառերի վեց զույգ:

Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:

Գոտեմարտիկ — ըմբիշ
բերկրանք — հրճվանք
կողով — զամբյուղ
ատելություն — հակակրանք
ուժ — զուրություն
երաշխիք — գրավական

Զատկական ասացվածքները վերականգնե՛ք։

համար ունեցողի  ամեն Զատիկ է օր

շուտ փետելով Ակլատիզը չես բերի Զատիկը

Զատկին ձուն կարմիր կսազե

չի գիտենա պաս Զատկի համը չբռնողը

  1. Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  2. Ակլատիզը փետելով շուտ չես բերի Զատիկը:
  3. Զատկին կարմիր ձուն կսազե:
  4. Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա:

Տրված բառերը բաժանե՛ք իմաստային երկու խմբի:

Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Իրիկուն — երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ

լուսաբաց — արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ:

Զատկական թեմայով ակրոստիքոս հորինե՛ք։

Զ ատիկ դու մեր ցանկալի,
Ա րյունավառ ձվերով,
Տ ղաները մեր բակի,
Ի րար գլխի հավաքվել,
Կ ռվացնում են գունեղ ձվեր:

Ռուսերեն

Проект «Пасха» 12.04.2023

«Как я отмечаю Пасху со своей семьей»

Как я отмечаю Пасху со своей семьей. Каждый год на Пасху я посещаю церковь со своей семьей. Потом приходим домой, садимся за стол. Перед нашим приездом бабушка ставит на стол рыбу, плов, зелень и разноцветные крашеные яйца. Старшие пьют красное вино, поздравляя друг друга, говоря: «Христос воскрес из мертвых, Благословенно воскресение Христово». Я играю в пасхальные игры с друзьями. И Пасха — один из моих любимых праздников.

—————————————————————————————————————

«Что такое Пасха»

Пасха – это религиозный праздник. Этот праздник считается самым важным в христианстве. День, когда Иисус Христов воскрес из мёртвых, поэтому люди, встречаясь друг с другом в это воскресенье, говорят: «Христос воскресе!». На что обычно отвечают: «Воистину воскресе!». Случилось это в день недели, который сейчас так и называется – «воскресенье». В Пасху заканчивается Великий пост и религиозные люди, которые соблюдали его, могут поесть мяса и другие животные продукты.

Хотя официальная церковь не поощряет такую традицию, многие люди в этот день ходят на кладбище к умершим родственникам, убираются там и вспоминают умерших. В Пасхальное воскресенье там не протолкнуться. Но несмотря на это, Пасха – это не грустный праздник, наоборот. Казалось бы, кладбище – скорбное место. Но именно в этот день люди не плачут там, а наоборот, улыбаются. Убравшись на могилах, оставляют умершим родственникам дары: цветы, крашенные яйца и куличи.

Мы с семьёй тоже ходим на кладбище, где встречаем много знакомых и родственников. Мне нравится этот праздник, но больше, чем сам день Воскресения Христова, я люблю приготовление к нему. Это почти как приготовление к Новому году.

Մայրենի

Սահյանի «ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է»


Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Ներկայացրո՛ւ Սահյանի աշխարհը:

Սահյանը փորձում է բացատրել, որ իր աշխարհը ուրիշ է, որտեղ կան ջրվեժներ, սարեր, ձորեր և բնություն։ Նա նկարագրում է, որ իր աշխարհը շատ գեղեցիկ է և հիանալի և նա դրանով շատ է սիրում իր աշխարհը։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա – դասարանական 12.04.2023

Հետևյալ կոտորակը գրիր ավելի կարճ:

68,060000

Պատասխան՝  68,06

Ո՞ր երկու հաջորդական բնական թվերի միջև է գտնվում 1,8 տասնորդական կոտորակը:

1,7 < 1,8 < 1,9

Համեմատիր −7.253 և 7.252 տասնորդական կոտորակները, օգտագործելով <,>,= նշանները:

7,253 < 7,252

Թվերը դասավորիր նվազման կարգով:

0.258; 0.93; 0.362; 0.7; 0.7204; 0.25; 0.38; 0.9001

0,7 ; 0,25 ; 0,38 ; 0,93 ; 0,258 ; 0,362 ; 0,7204 ; 0,9001

Համեմատիր 2.4 և 2.48 կոտորակները:

Տեղադրիր <,>,= նշաններից մեկը:

2,4 < 2,48

Պատուհանում տեղադրիր <,> կամ = նշաններից մեկը:

2,312 գ  < 2,3120 գ

Համեմատիր  9.436 ; 9.435 տասնորդական կոտորակները, օգտագործելով <,>,= նշանները:

9.436 > 9.435

Ընտրիր այն թվանշանները, որոնք աստղանիշի փոխարեն տեղադրելով, ստանում ենք ճիշտ անհավասարություն:

Մայրենի

Գործնական քերականություն

1.   Նախադասությունը լրացրո՛ւ:

Եվ, բայց, որպեսզի բառերը կոչվում են շաղկապներ, քանի որ կապում են նախադասություններ:

Կետերը փոխարինի՛ր ինչ-որ կամ ինչ որ բառերով: Դրանցից ո՞րն է շաղկապ:

Երազում տեսնում էր այն, ինչ որ ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար, ինչ–որ  կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա ինչ–որ  ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն ինչ որ   տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի ինչ–որ  ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: ինչ որ  այս դղյակում գտար՝ քոնը կլինի: Կարծես ինչ–որ  նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ ինչ որ  նվիրական ու թանկ էր իր համար: Ինչ–որ   փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում՝ լարովի խաղալիքի պես: Ինչ որ  եղել է, ոչինչ, մոռացի՛ր:

2..   Նախադասություններից դուրս հանի՛ր ընդգծված բառերը: Դրանք ի՞նչ ընդհանրություն ունեն:

Վա՛հ, ի՛նչ զարմանալի բաներ ես պատմում:

Ուխա՜յ, սիրտս հովացավ, ի՜նչ լավ ջուր էր:

Բա՜, որ ասում էի՝ կգտնե՜մ, ջա՜ն, ջա՜ն:

Հե՜յ, ո՞վ ես, ի՞նչ ես ուգում:

Դե՛, առաջ չգաս, թե չէ վատ կլինի:

Վա՛հ, Ուխա՜յ , Բա՜, Հե՜յ, Դե՛

Նրանք բոլորը կամ ՛ բացականչություն են, կամ ՛  շեշտված բառեր։ Բոլորն էլ արտահայտում են զգացմունքներ։  

3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը:

Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:

Փի՛շտ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

Հա՛ֆհա՛ֆ, — լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

Վա՜յ, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շվի՜շ:

Շրը՜խկ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

Պահո՛, սա արդեն նորություն է:

Ծուղրուղո՜ւ, ոսկի եմ գտել:

Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ դը՜ռռ, ուզում եմ փախչել այստեղից: