Մաթեմատիկա

Դասարանական — տնային աշխատանք մաթեմ 19.04.2023

1101․ Համեմատե՛ք կոտորակները.

ա) 3,853 > 2,64

բ) 72,93 < 73,851

դ) 15,899 > 14,9

գ) 0,382 > 0,45

ե) 78832,91 > 78732,91

զ) 663,0001 < 663,0002

1102. Համեմատե՛ք կոտորակները.

ա) –6,73 > –6,81

բ) –0,432 > –1,431

գ) –11,2 > –11,21

դ) –3,756 < –3,706

ե) –0,38 >–1,001

զ) –5,555 < –4,999

1103. Ո՞ր բնական թվերն են գտնվում հետևյալ տասնորդական կոտորակների միջև.

ա) 5,68 ; 6 ; 6,7

բ) 2,001 ; 3 ; 3,5

գ) 7,2 ; 8 ; 8,2

դ) 1,5 ; 2 ; 3 ; 3,5

ե) 2,833 ; 3 ; 4 ; 4,11

զ) 7,1 ; 8 ; 9 ; 10 ; 10,2

1104. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշանը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 7,21 > 7,2

բ) 99,2 > 98,9

գ) 55,3 < 56,4

դ) 3,285 > 3,185

1111. Եռանկյան մի կողմը 2,6 սմ է։ Երկրորդ կողմը 1,5 սմ‐ով մեծ է առաջինից, իսկ երրորդ կողմը 1,8 սմ-ով մեծ է երկրորդից։ Գտե՛ք եռանկյան պարագիծը։

Լուծում

  1. 2,6 + 1,5 = 4,1 — երկրորդ
  2. 4,1 + 1,8 = 5,9 – երրորդ
  3. P = 2,6 + 4,1 + 5,9 = 12,6

P = 12,6

Պատ․՝ 12,6:

1112.Կատարե՛ք գործողությունները.

ա) 370783 ։ 1081 + (24591 – 1824) ⋅ 5 = 114178

  1. 24591 — 1824 = 22767
  2. 22767 x 5 = 113835
  3. 370783 : 1081 = 343
  4. 113835 + 343 = 114178


1113. Անկանոն կոտորակը ներկայացրե՛ք խառը թվի տեսքով.

Մայրենի

Գործնական քերականություն

1.   Ընդգծված բառերը հանի՛ր նախադասություններից և փորձի՛ր հասկանալ, թե ինչ իմաստ են հաղորդում:

Իրոք, ի՜նչ դժվար է անհույս սպասելը:

Ի՜նչ դժվար է անհույս սպասելը:

՛Իրոք՛ բառը հաստատական իմաստ է հաղորդում նախադասությանը։

Իհարկե, լսելու է մինչև վերջ ու անպայման տալու է ուզածդ, մի՛ կասկածիր:

 Լսելու է մինչև վերջ ու անպայման տալու է ուզածդ, մի՛ կասկածիր:

՛Իհարկե՛ բառը հաստատական իմաստ է հաղորդում նախադասությանը։

Երևի գիշերն է եկել, թե չէ երեկ տեսած կլինեի:

Գիշերն է եկել, թե չէ երեկ տեսած կլինեի:

՛Երևի՛ բառը երկմտանք է հաղորդում նախադասությանը։

Հավանաբար լսել եք այդ անունը:

 Լսել եք այդ անունը:

՛Հավանաբար՛ բառը հարցական իմաստ է հաղորդում նախադասությանը։

Գոնե ավերակները գտեք, այլապես ոչ մեկը չի հավատա:

 Ավերակները գտեք, այլապես ոչ մեկը չի հավատա:

՛Գոնե՛  բառը խորհրդի իմաստ է հաղորդում նախադասությանը։

Մի՞թե այդպես էլ ոչինչ չեն գտնելու առասպելական տաճարից:

Այդպես էլ ոչինչ չեն գտնելու առասպելական տաճարից:

՛Մի՞թե՛ բառը բառը հարցական իմաստ է հաղորդում նախադասությանը։

Ինչևէ, վերջապես կարող ենք գնալ:

Վերջապես կարող ենք գնալ:

՛Ինչևէ՛ բառը հաստատական իմաստ է հաղորդում նախադասությանը։

2. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կամ եղանակավորող բառեր կոչվում:

Թերևս – Թերևս ամեն ինչ ասված է։

անշուշտ – Անշուշտ դու իրավացի ես։

անկասկած – Անկասկած, հեքիաթն ունի բարի ավարտ։

կարծես թե – Կարծես թե, այսօր անձրև է գալու։

իբր թե – Այդ մարդը իբր թե նստած էր։

նույնիսկ – Նույնիսկ ես չկարողացա լուծել խնդիրը։

միայն – Միայն մայրիկս է կարողանում լռեցնել եղբորս

ինչ որ է –Ինչ որ է, արի շարունակենք կարդալ։ 

ոչ – Ոչ, կենդնին մեղք է , մի վնասիր։

Մայրենի

Միայն բարին է անմահ , չարը երկար չի ապրում

Միայն բարին է անմահ, չարը երկար չի ապրում։ Այո’, դա ճիշտ է։ Իմ կարդացած բոլոր հեքիաթներում ՝ չար, նախանձ, վատ հերոսները միշտ պատժվում են։Ճիշտ է, միգուցե կյանքում այդքան էլ այդպես չէ։ Բայց միևնույն է, չար մարդիկ երբեք չեն կարողանում ուրախանալ ուրիշների ուրախությամբ, տեսնել գեղեցիկն ու լավը, վայելել կյանքը և այլն։ Կյանքը որքան էլ դժվար լինի, միևնույն է, պետք չէ չարանալ և չարությունից ուրիշներին վնասել։ Իմ կարծիքով, առաջին վնասվողները հենց իրենք են։ Քանի որ նրանց սրտում չարն է բույն դրել և ներսից խեղդում է նրանց։ Չարությունը կյանքը լցնում է տխրությամբ, անհանգստությամբ և դժգոհությամբ։ ,, ԲԱՐԻ ԵՂԵՔ ՄԱՐԴԻԿ ,, ։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 17.04.2023

1080. Տասնորդական կոտորակը գրե՛ք դիրքային գրառումով և կատարե՛ք գումարումը

1082. Ուղղանկյան երկարությունը 36,6 սմ է, իսկ լայնությունը՝ 24,2 սմ։ Եթե նրա երկարությունը 10 անգամ մեծացվի, իսկ լայնությունը 10 անգամ փոքրացվի, որքա՞ն կլինի ստացված ուղղանկյան պարագիծը:

  1. 36,6 x 10 = 366
  2. 24,2 : 10 = 2,42
  3. 366 + 2,42 = 368,42
  4. 368,42 + 368,42 = 736,84

P = 736,84

Պատ․՝ 736,84 սմ:

1092․ Համեմատե՛ք.

1094. Խանութ են բերել 2 տ կաղամբ և 800 կգ վարունգ։ Առաջին օրը վաճառել են կաղամբի 40 %-ը և վարունգի 20 %-ը։ Ո՞ր բանջարեղենից են ավելի շատ վաճառել և քանի՞ անգամ շատ։

2 տ = 2000 կգ

Պատ․՝ կաղամբը 5 անգամ։

1095․ Քանի՞ անգամ պակասեց ապրանքի գինը, եթե գինը իջավ՝

բ) 60 %-ով

Մայրենի

Ղազարոս Աղայան «Եղեգնուհին»

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։

Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

― Այդպես բան անկարելի է։

Որդին ասում է.

Продолжить чтение «Ղազարոս Աղայան «Եղեգնուհին»»
Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 17.04.2023

1079. Եռանկյան կողմերի երկարություններն են` 4,11 սմ, 2,65 սմ, 3,8 սմ: Գտե՛ք եռանկյան պարագիծը:

P = 4,11 + 2,65 + 3,8

P = 10,56

1080. Տասնորդական կոտորակը գրե՛ք դիրքային գրառումով և կատարե՛ք գումարումը.

1081. Քառակուսու կողմի երկարությունը 3,72 դմ է։ Եթե քառակուսու կողմը մեծացվի 10 անգամ, ինչի՞ հավասար կլինի ստացված քառակուսու պարագիծը։

P = 3,72 x 10

P = 37,2

1092. Համեմատե՛ք.

ա) |– 2| = | 2|

գ) |– 100| > |0|

1094. Խանութ են բերել 2 տ կաղամբ և 800 կգ վարունգ։ Առաջին օրը վաճառել են կաղամբի 40 %-ը և վարունգի 20 %-ը։ Ո՞ր բանջարեղենից են ավելի շատ վաճառել և քանի՞ անգամ շատ։

2 տ = 2000 կգ

Պատ․՝ 5:

1095. Քանի՞ անգամ պակասեց ապրանքի գինը, եթե գինը իջավ՝

ա) 50 %-ով

գ) 90 %-ով։

Պատմություն

Համաշխարհային պատմություն։ Դաս և առաջադրանքներ

ՀԻՆ ՍՊԱՐՏԱՆ և ԱԹԵՆՔԸ

• Ի՞նչ է Ծերակույտը։ Սպարտայում ովքե՞ր էին դառնում դրա անդամ։

Ծերակույտ կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենափառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը: 


• Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Աթենքը Պիսիստրատի կառավարման տարիներին։

Նա շարունակեց էվպատրիդների հողերը բռնագրավել և հանձնել ունեզուրկ գյուղացիներին: Շուտով Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը: Ստեղծվեց ոստիկանություն, ամրապնդվեց պետական կարգը: Կազմավորվեցին շրջիկ դատարաններ, որոնք օրենքն ու արդարությունը հասցնում էին մինչև հեռավոր գյուղեր:Բուռն զարգացում ապրեցին արհեստները, առևտուրը և ծովագնացությունը: Էգեյան ծովի ավազանում հաստատվեց Աթենքի տնտեսական գերակայությունը:Պիսիստրատի ջանքերով կառուցապատվեց Աթենքի միջնաբերդը: Բանաստեղծները կարգաբերեցին Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմների տեքստերը:


Աղբյուրներ


Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 72-76

Հին Սպարտան և Աթենքը

Բնագիտություն

ծաղկավոր բույսերի օրգանները:Արմատ :Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:

Դասի թեման՝ ծաղկավոր բույսերի օրգանները:Արմատ :Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:

Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս:

Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:

Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:

Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.

  • Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
  • Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Դրանք էլ կազմված են օրգաններից.

1. Վեգետատիվ են`

  • ցողունը
  • տերևը
  • արմատը

2. Գեներատիվ են`

  • ծաղիկը
  • պտուղը
  • սերմը

Բույսի օրգաններից է արմատը:

Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:

Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:

Արմատն ունի կարևոր գործառույթներ`

  • արմատը բույսը ամրացնում է հողին,
  • արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
  • արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ.

1Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:

2Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:

3Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:

Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:

Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.

1Առանցքային

Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները:

Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկը, լոբին, արևածաղիկը, գազարը:

2Փնջաձև

Գլխավոր արմատը փնջով աճող արմատների մեջ աննկատելի է: Դրա փոխարեն մեծ թիվ են կազմում կողքային և հավելյալ արմատները: Դրանք բոլորը աճում են խրձով և միասին բույսն ամրացնում հողին:

Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը:

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:
Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:

Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ:

Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:

Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ:

Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ.

1Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:

Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն:

2Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:

Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ:

Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:

Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Ցողունը բույսի առանցքային օրգանն է:

Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:

Օրինակ

Տերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:

Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:

Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:

Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի:

Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը):

Որոշ բույսեր ունեն` սողացող, փաթաթվող, մագլցող և այլ տեսակի ցողուններ:

Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:

Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:

Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:

Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:

Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):

Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):

Պատասխանել հարցերին

1. Որո՞նք են բույսի վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում։

Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը։


2. Որո՞նք են բույսի գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում։

Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են։

3. Որո՞նք են արմատի գործառույթները։

Արմատներով բույսն ամրանում է հողին։Այն կազմված է գլխավոր,հավելյալ և կողքային արմատներից։

4. Ինչո՞վ է առանցքային արմատային համակարգը տարբերվում փնջաձև արմատային համակարգից։

Արմատային համակարգը լինում է առանցքային լավ զարգացած գլխավոր արմատով և փնջաձև:

Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին, այլև հողից կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր։

5. Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք։

Առանձգական և փնջային:

Մաթեմատիկա

Դասարանական — Տնային աշխատանք մաթեմ 14.04.2023

1075.Լուծե՛ք հավասարումը.

ա) z – 0,615 = 0,02

z = 0,02 + 0,615

z = 0,635

բ) z – 18,2 = 124,01

z = 124,01 + 18,2

z = 142,21

գ) 27 = z – 10,0001

z = 27 + 10,0001

z = 37,0001

դ) 654,1 = z – 5037,203

z = 654,1 + 5037,203

z =5691,303

1076. Կատարե՛ք գործողությունները.

ա) (6,93 + 1,08) ⋅ 10 + (9,734 + 11,25) ⋅ 100 = 7178,5

  1. 6,93 + 1,08 = 8,01
  2. 9,734 + 11,25 = 20,984
  3. 8,01 x 10 = 80,1
  4. 20,984 x 100 = 2098,4
  5. 80,1 + 2098,4 = 7178,5

բ) (39,63 + 5,7) ⋅ 100 + (3,565 + 15,001) ⋅ 10 = 4718,66

  1. 39,63 + 5,7 = 45,33
  2. 3,565 + 15,001 = 18,566
  3. 45,33 x 100 = 4533
  4. 18,566 x 10 = 185,66
  5. 4533 + 185,66 = 4718,66

1078. Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 0,99 = 0,01

x = 0,01 + 0,99

x = 1,00

բ) 4,52 = x – 10,48

x = 10,48 + 4,52

x = 15,00

գ) x – 8,64 = 0

x = 8,64

դ) 20,3 = x – 0,45

x = 20,3 + 0,45

x = 20,75

ե) x – 0,3 = 1

x = 1 + 0,3

x = 1,3

զ) 17,4 = x – 11,2

x = 17,4 + 11,2

x = 28,6

1089.Գրե՛ք 24 թվի բոլոր բաժանարարները։ Քանի՞սն են դրանք։

Պատ.` 1, 2, 3, 4, 6, 12, 24:

1090. Համեմատե՛ք մեծ եռանկյան պարագիծը փոքր եռանկյունների պարագծերի գումարի հետ։

Պատ.` նրանք հավասար են: