Բնագիտություն

Սննդառություն և մարսողություն.Շնչառություն

Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:

Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:

Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.

1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:

2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:

3. Այնուհետև՝

ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:

Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:
Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:
բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:
Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:

4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:

Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.

  • ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
  • հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  • միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:

Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.

Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:

Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:

Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:

Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:

Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:

Օրինակ` մարդը, արջը, կետը:

Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.

Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:

Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:

Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:

Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:

Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:

Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:

Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը: 

Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:

Շնչառություն

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:
Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:
Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:
Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:

Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:
Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:
Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:
Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:
Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:
Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:
Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:
Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Պատասխանել հարցերին

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:
  2. Ինչպե՞ս են սնվում բույսերը:
  3. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ի՞նչու:
  4. Ի՞նչ է հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք:Բերե՛ք օրինակներ:
  5. Ի՞նչ է շնչառությունը:
  6. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:
Ռուսերեն

Цитаты о семье

Самое главное и ценное в жизни-это семья. Сначала та, в которой ты рождаешься, а затем та, которую создаешь сам.

Կյանքում ամենակարևորն ու արժեքավորը ընտանիքն է։ Նախ՝ այն , որում ծնվել ես, իսկ հետո՝ նա, որը ինքդ ես ստեղծում։

Մայրենի

Գործնական քերականություն

1. Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ ՝ «Հազարան բլբուլ» – ը:

Հաղթանակի և Կիևյան կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները՝ Ապոլոն – 11 – ը տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան Դունկան զբոսանավի ուղւորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

Ջերմուկ հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի «Աքսորականներն անտառում» արկածային վեպը:

2. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր: Ի՞նչ անուն կտաս խմբերից յուրաքանչյուրին:

Ա. Սեղան, մարդ, բաժակ, քար, ծառ, սար, օդանավ, ջուր, լուսին, ժամացույց, հայելի, զարդատուփ:

Այս խմբի բառերը գոյականներ են, որոնք ցույց են տալիս առարկա։

Բ. Վախ, ուրախություն, վտանգ, րոպե, կարոտ, սեր, թախիծ, ենթադրություն, հետաքրքրություն, շփոթություն:

Այս խմբի բառերը ևս գոյականներ են, որոնք ցույց են տալիս զգացմունք։

3. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու:

Գլուխ – գլուխներ

թվական – թվականներ

աստղ – աստղեր

երկիր – երկրներ

սենյակ – սենյակներ

հարևան – հարևաններ

ծառ – ծառեր

պտուղ – պտուղներ

տեր – տերեր

ժապավեն – ժապավեններ

մարդ – մարդիկ

կին – կանայք։

Մայրենի

Հսկայի մազերը

Կային-չկային չորս եղբայրներ: Նրանցից երեքը շատ ցածրահասկ էին, բայց չափազանց խորամանկ, իսկ չորրոդը՝ հսկա էր՝ աննկարագրելի ուժով, սակայն միամիտ էր, ոչ իր եղբայրների նման:

Նրա ուժն իր ձեռքերի և բազուկների մեջ էր, իսկ խելքը՝ մազերի: Խորամանակ եղաբայրները նրա մազերը կարճ էին կտրում, որպեսզի խելք չմնար, և ստիպում էին աշխատել չորսի փոխարեն: Իսկ իրենք կանգնում նայում էին, թե ինչպես է նա աշխատում, և միայն իրենց գրպաններն էին լցնում:

Խեղճ հսկան ստիպված էր անել բոլոր գործերը՝ վարել հողը, փայտ կոտրել, ջրաղացի անիվը պտտել և եզի փոխարեն քաշել սայլը: Իսկ նրա խորամանակ եղբայրները, սայլի մեջ նստած, ճիպոտով ուղղություն էին տալիս նրան և ասում.

-Կարճ մազերը քեզ շատ են սազում:

-Իսկական գեղեցկությունը խոպոպները չեն:

-Նայեք, կարծում եմ, այս մազափունջը երկար է. Պետք է այս երեկո այն կարճացնենք:

Եվ, միյանց հրմշտելով, ծիծաղում էին: Շուկայում նրանք հավաքում էին ողջ եկամուտը և գնում պանդոկ՝ զվարճանալու, իսկ խեղճ հսկային թողնում էին՝ սայլերը հսկելու:

Նրան լավ էին կերակրում, որպեսզի կարողանա աշխատել, խմելու բան էլ էր ստանում, երբ ծարավ էր լինում, սակայն տալիս էին միայն մի տեսակի գինի. այն, որ ցայտում էր շատրվանից:

Բայց ահա մի օր հսկան հիվանդացավ: Եղբայրները, վախեցած, որ հսկան կմեռնի և իրենց փոխարեն էլ չի աշխատի, բերեցին երկրի լավագույն բժիշկներին, տվեցին նրանց ամենաթանկ դեղերը, իսկ ուտելիքն էլ մատուցում էին անկողնում:

Եղաբայրներից մեկը բարձն էր ուղղում, մյուսը՝ վերմակը, և ասում էին.

Տեսնո՞ւմ ես՝ քեզ ինչքան շատ ենք սիրում: Չմեռնես: Մեզ հետ այդքան դաժան չվարվես:

Նրանք այնքան էին անհանգստացած հսկայի հիվանդությամբ, որ բոլորովին մոռացել էին նրա մազերի մասին: Հսկայի մազերը երկարեցին այնքան, որքան երբևէ չէին եղել:  Եվ մազերի հետ վերադարձավ նաև խելքը: Նա սկսեց խորհել, հետևել իր եղբայրներին և մեկ-երկու… սկսեց ամեն ինչ հասկանալ:  Վերջապես նա գիտակցեց , թե որքան նենգ էին իր եղբայրները: սակայն ոչ ոքի ոչինչ չասաց և սպասեց, որ իր ուժերը վերականգնվեն: Եվ մի առավոտ, երբ եղբայրները դեռ քնած էին, նա վեր կացավ, կապեց նրանց և դրեց սայլակի վրա:

-Ուր ես մեզ տանում, սիրելի եղբայր: Ո՞ւր ես տանում քեզ սիրող եղբայրներին:

-Հիմա կտեսնեք:

Նա տարավ նրանց կայարան, այդպես կապկպած ՝ գնացք նստացրեց և հրաժեշտ տվեց:

Հեռացեք և այլևս չվերադառնաք այս կողմերը: Դուք ինձ շատ եք շահագործել: Հիմա ես եմ տերն ու տիրակալը:

Գնացքը սուլեց , անիվները շարժվեցին, բայց երեք խորամանկ եղբայրներն անշարժ մնացին իրենց տեղերում: Եվ ոչ ոք նրանց այլևս չտեսավ:

Հեղինակ՝ Ջ. Ռոդարի 

Առաջադրանքներ 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

խոպոպ – մազի ոլորք


նենգ – չար:

2. Ո՞ր հեքիաթին կամ ստեղծագործության ես նմանեցնում։

Իմ կարծիքով այս հեքիաթը ես կնամանեցնեի «Եղեգնուհի» հեքիաթի հետ։

3. Ի՞նչ միտք , գաղափար կարող է արտահայտել այս հեքիաթը։ 

Այս հեքիաթի ասելիքն/գաղափարն այն է, որ ամեն եթե մեկի հետ վատ վարվեք, այդ վարմունքը ձեզ բումերանգի պես կվերադառնա։

Մայրենի

Մանուշակը Հյուսիսային բևեռում

Լրացուցիչ/ տնային աշխատանք

Կարդա՛ ,,Մանուշակը Հյուսիսային բևեռում,, հեքիաթը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները:

Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:

2. Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/:

_Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:

3. Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը:

Իմ կարծիքով այս հեքիաթի ասելիքն այն է, որ յուրաքանչյուր սկսված աշխատանք անավարտ չի մնա և շարնակություն կունենա։

4. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:

Օրինակ՝

Ինձ մոտ նոր դասագրքեր կա: — Ինձ մոտ նոր դասագրքեր կան:

Գարնանը օրերը երկարում է: – Գարնանը օրերը երկարում են:

Նրա մազերը սև է: – Նրա մազերը սև են:

Քո երգերն ամրողջ քաղաքում երգվում է: – Քո երգերն ամրողջ քաղաքում երգվում են։

Կատվի աչքերը ճրգի պես վառվում էր: – Կատվի աչքերը ճրգի պես վառվում էին:

Ուրախ էր անցնում նրա օրերը: – Ուրախ էին անցնում նրա օրերը:

Ցրտերն ընկավ: – Ցրտերն ընկնում են:

Ջրերը կտրվեց: – Ջրերը կտրվեցին:

Դրածիդ մեջ սխալներ կա: – Դրածիդ մեջ սխալներ կան:

Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում: – Քաղաքում ինչ-որ լուրեր են պտտվում:

Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում: – Այնպես փախան, որ հետքերն էլ չէին երևում:

5. Պարզ համառոտ նախադասություններն ընդարձակի՛ր:

Ընկերդ վախենո՞ւմ է: – Ընկերդ վախենո՞ւմ է գազազած շներից:

Հիշեցնե՞մ: – Հիշեցնե՞մ, որ տնային աշխատանքներ ունես։

Պիտի համոզե՞մ: – Պիտի համոզե՞մ քեզ, որ գաս հաց ուտելու:

Ծառը ծադկե՜լ է: – Ծառը ծադկե՜լ է ու բուրում է։

Որդիս պիտի կարողանա: – Որդիս պիտի կարողանա այս քննությունը հանձնել:

Հիշի՛ր: – Հիշի՛ր, որ այսոր պիտի ֆիլմ դիտենք։

Վստահի՛ր: – Վստահի՛ր քեզ և աշխատիր։

Բերե՛ք: – Բերե՛ք գոծիքները և սկսեք աշխատել։

Մայրենի

Կարդում ենք Սահյան

Կարդալ բանաստեղծությունները և պատասխանել հարցերին։ 

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Նկարագրիր մայրամուտը:

Մայրամուտի ժամանակ ամեն ինչ արևի շողի և ծիրանի գույնն են ստանում, ստվերները երկարում են, և ամեն ինչ այնքան գեղեցիկ է, որ բանաստեղծը ուզում է երկրի պտույտը գեղեցկացնել մի պահ։

2.Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ:

Օրվա իմ սիրելի պահը մայրամուտն է։ Այն ոչ միային գեղեցիկ է, այլ նաև հանգստացնող։

———————————————————————————

Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը:

Գլխիվայր են ծառերն աճում – դեպի ներքև աճել

ալեփրփուր – ալիքի վրա բարձրացող փրփուր

շառաչել – ջրի ձայն

շվաք – ստվեր

 Ինչպիսինն է Սահյանի աշխարհը:

Սահյանի աշխարհում ամենինչ գլխիվայր է։

,,Իմ աշխարհը,, վերնագրով շարադրություն գրի՛ր: 

,,Իմ աշխարհը,,

—————————————————————————

Ի՞նչ է ասում 

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

1. Բացատրի՛ր բառերը՝ կածան, քարավան, պատռած,մեծաժխոր, ապառաժ: 

Կածան – նեղ ճանապարհ

քարավան – ուխտերի խումբ

պատռած – քանդված

մեծաժխոր – բազմամարդ

ապառաժ – լերկ ժայռ

2. Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ: 

Կածանը՝ ճանապարհորդների ոտքների տակ մաշված, նրանց քայլերը հաշված, հոգնած, տանջված քարավանների ծանրության տակ, մեջքը կոտրած, կուրծքը պատռած և մեծ ճանապարհից հեռու քաշված։

3. Ի՞նչ է ասում կածանը, փորձի՛ր ներկայացնել ի՞նչ կասի: 

Ինձ թվում է, թե կածանը կասեր, որ նա հոգնել է անց ու դարձից, բայց միևնույն է, իր համար այն ցանկալի է։

4. Գրի՛ր շարադրություն ,,Ուզում եմ ասել,, կամ ,,Ինչ կասեի,,  : 

,,Ուզում եմ ասել,,

—————————————————————————

ԱՄՊԸ 

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:


1. Բացատրի՛ր բառերը՝ սարսռալ, մաճ, ակոս, զանազան, շիկացած, ճաշթող, մացառ, ճախրել

սարսռալ – դողալ

մաճ – գութան

ակոս – փորակ

զանազան – տարբեր

շիկացած – տաքացած

ճաշթող – ընդմիջում

մացառ – թփուտ

ճախրել – սավառնել


2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր:

Հառաչում, դողում, սարսռում, փաթաթվում, թավալվում, վեր էր կենում, մռռում, շտկում, փոխում, բարձրանում,  շփում, նայում, գնում, ճախրում, դառնում։


3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ:

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Մի ամպ է լինում, որին քամին հարվածում էր լեռներին, նա ձևափոխվում էր և տարբեր ձևեր էր ընդունում։


4. Պատմիր ամպի մասին:

Ամպը ձևափոխվում, հառաչում, դողում, սարսռում, փաթաթվում, թավալվում, մռռում, փոխում էր ձևը, բարձրանում,  շփում և ճախրում։


5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:

  1. «Ամպի ձևավորում»
  2. «Ամպի և եզան խաղը»
  3. «Ամպ–Շուն»
  4. «Ամպի և Բողարի շարժումը»


6. Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջ, մանրամասն նկարագրի՛ր:

Ամպի գոյացումը և նրանից անձրևի, կայծակի և որոտի առաջացումը։