- Ուսումնասիրի՛ր եղանակի տեսության այս կայքը:
- Հետևելով այս հղմանը՝ կարո՞ղ ես նկարագրել, թե ինչ եղանակ է սպասվում փետրվարի 14-ին՝ ցերեկը:
փետրվարի 14-ի ցերեկը արևային է և մի փոքր ամպամածություն կա: Սպասվում է +1օ տաքություն:
- Գուշակիր հանելուկները.
Ծնվում են ջրից,
Ճերմակ թև առնում,
Քո շնչից անգամ
Նորից ջուր դառնում:
Փաթիլներ>>>
Հող ու բքին կանգնած դրսում,
Թեև մերկ է, բայց չի մրսում,
Հաստանում է փաթիլներից
Եվ մաշվում է արեգակից:
Ձնեմարդ>>>
Ճերմակ է, շաքար չի,
Կարծր է, բայց քար չի,
Հենց տաքացավ, կհալչի:
սառույց
- Գուշակեցի՞ր, դե՛, յուրաքանչյուր բառով կազմի’ր մեկ նախադասություն:
1. Ձմռանը երկնքից ձյան փաթիլներ են թափվում:
2. Բոլր անցորդները անտարբեր չէին անցնում իմ պատրաստած ձնե մարդու կողքից:
3. Երբ արևը դուրս է գալիս սառույցը սկսում է հալվել: