Կարդացեք նախադասությունը և լրացրեք մյուս նախադասությունները:
Ա. Սենյակում ավելի տաք է քան դրսում:
Դրսում սենյակից ցուրտ է:
Սենյակում դրսից տաք է:
Բ. Շունն ավելի խելացի է քան կատուն:
Կատուն շնից անխելք է:
Շունը կատվից խելացի է:
Գ. Փիղն ավելի ծանր է քան ցուլը:
Ցուլը փղից թեթև է:
Փիղը ցլից ծանր է:
Կարդացեք նախադասությունները, պատասխանեք հարցերին:
Ա. Սենյակում ավելի տաք է քան դրսում:
Սենյակում ավելի տաք է: Դրսում ավելի ցուրտ է:
Բ. Շունն ավելի խելացի է քան կատուն:
Ի՞նչն է ավելի խելացի: Ի՞նչն է ավելի անխելք:
Շունն ավելի խելացի է: Կատուն ավելի անխելք է:
Գ. Փիղն ավելի ծանր է քան ցուլը:
Ի՞նչն է ավելի թեթև: Ի՞նչն է ավելի ծանր:
Ցուլն ավելի թեթև է: Փիղն ավելի ծանր է:
Դ. Օձի լեզուն ավելի երկար է, քան մարդունը:
Ինչի՞ լեզուն է ավելի երկար: Ո՞ւմ լեզուն է ավելի կարճ:
Օձի լեզուն ավելի երկար է: Մարդու լեզուն ավելի կարճ է:
Տառերը դասավորեք այնպես, որ բառ ստացվի:
տուկա, թյունլռու, ասրդ, գալդ, մդուդ, մջյունր, վթաա:
Կատու, լռություն, սարդ, գդալ, դդում, մրջյուն, թավա: