Առաջադրանք 1
Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:
ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ/էջ 81/
ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Երկրորդ աշխարհամարտ — 1939 թ. սեպտեմբերի 1–1945 թ. սեպտեմբերի 2–ը
տեղի ունեցած համաշխարհային պատերազմ։ Իր ավերածություններով և
մարդկային զոհերի թվով այն մի քանի անգամ գերազանցեց Առաջին աշխարհամարտին:
«Տարօրինակ պատերազմ» — Երկրորդ աշխարհամարտի Արևմտյան ճակատում 1939 թ. սեպտեմբերի 3–ից մինչև 1940 թ. մայիսի 10–ը տիրող իրավիճակի բնութագիրը: Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, պատերազմ հայտարարելով Գերմանիային, ռազմական գործողություններ չէին մղում նրա դեմ, թեև
ունեին թվային գերակշռություն:
Խորհրդա–ֆիննական պատերազմ — ԽՍՀՄ–ի պատերազմը Ֆինլանդիայի
դեմ. ընթացել է 1939 թ. նոյեմբերի 30 — 1940 թ. մարտի 12–ը։
Հայրենական մեծ պատերազմ — Ֆաշիստական Գերմանիայի ու նրա դաշնակիցների դեմ ԽՍՀՄ պատերազմը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։
Սկսվել է 1941 թ. հունիսի 22–ին, ավարտվել՝ 1945 թ. մայիսի 9–ին։
Պաշտպանության պետական կոմիտե — ԽՍՀՄ–ում 1941 թ. հունիսի 30–ին
ստեղծված ղեկավար մարմին, որը գլխավորում էր Ստալինը։
Հակահիտլերյան միություն — ԱՄՆ–ի, ԽՍՀՄ–ի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ 1942 թ. հունվարի 1–ին ստեղծված խմբավորում։
Անվերապահ անձնատվություն — Պատերազմում լիակատար պարտություն
կրած կողմի զինված ուժերի ռազմական դիմադրության դադարեցում։
Անվերապահ անձնատվությունը կնքվում է հաղթող կողմի թելադրած
պայմաններով։ Պարտվածի ռազմական տեխնիկան, ունեցվածքը, ամրությունները, հենակայանները անցնում են հակառակորդի ձեռքը, իսկ զինվորական անձնակազմը հանձնվում է որպես ռազմագերի։
Ուինսթոն Չերչիլ — Անգլիացի նշանավոր քաղաքական գործիչ (1874–1965 թթ.),
եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ 1940–1945 և 1951–1955 թվականներին։
Շառլ դը Գոլ — Ֆրանսիացի ականավոր քաղաքական գործիչ, գեներալ (1890–
1970 թթ.), գլխավորել է Ֆրանսիայի հակաֆաշիստական պայքարը Երկրորդ
աշխարհամարտի ժամանակ, եղել է Ֆրանսիայի նախագահ 1959–1969
թվականներին։
Հիրոսիմա, Նագասակի — Ճապոնական քաղաքներ, որոնց վրա ԱՄՆ–ն նետեց
ատոմային ռումբեր։
Թեհրանի, Յալթայի և Պոտսդամի համաժողովներ — Մեծ եռյակի կազմակերպած բարձր մակարդակի երեք հանդիպումները Երկրորդ աշխարհամարտի ընթացքում։
Գեորգի Ժուկով, Կոնստանտին Ռոկոսովսկի, Հովհաննես Բաղրամյան, Ալեքսանդր Վասիլևսկի — Երկրորդ աշխարհամարտի ժամանակ աչքի ընկած
խորհրդային ականավոր զորահրամանատարներ
1.* Վերհիշե՛ք Առաջին աշխարհամարտի պատճառները։ Համեմատե՛ք Երկրորդ աշխարհամարտի պատճառների հետ և ցո՛ւյց տվեք նմանություններն
ու տարբերությունները՝ օգտագործելով «Վեննի դիագրամ» վարժությունը։
Նմանություններ՝ երկու պատերազմներն էլ սկսվել են ուժեղ երկրների շահերի բախման պատճառով։
Տարբերություն՝ Առաջինը հիմնականում դաշինքներ և ազգային հակասություններ, Երկրորդը՝ ֆաշիզմ, տնտեսական ու գաղափարական պայքար։
2.* Քո կարծիքով հնարավո՞ր էր արդյոք կանխել պատերազմը. հիմնավորի՛ր
պատասխանդ։
Այո, եթե պետությունները վստահություն կառուցեին, համագործակցեին և վաղ կանխարգելիչ պայմաններ անեին։
4. Բացատրե՛ք «տարօրինակ պատերազմ»
հասկացությունը։
Երբ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին, բայց իրական գործողություններ չկային։
5.* Ձեր կարծիքով ինչո՞ւ Ֆրանսիան չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ գերմանական զորքերին։
Ֆրանսիան վատ պատրաստված էր, գերմանացիները արագ ներխուժեցին, բանակը խախտված էր։
6. Տարածքային ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ
ԽՍՀՄ–ն։ Թվարկե՛ք դրանք և ցո՛ւյց տվեք քարտեզի վրա։
Լիտվա, Լատվիա և Էստոնիա մտան ԽՍՀՄ–ի կազմ։
Հյուսիսային Բուկովինան և Բեսարաբիան միացվեցին Մոլդովային ԽՍՀ–ին։
Արևմտյան Ուկրաինան և Արևմտյան Բելոռուսիան նույնպես միացվեցին ԽՍՀՄ–ին։
7. Ի՞նչ նպատակներ էր հետապնդում Գերմանիան Խորհրդային Միության վրա
հարձակմամբ։
Նվաճել տարածքներ, բնական պաշարներ ստանալ և Կարմիր բանակը ջախջախել։
8.* Որո՞նք էին Կարմիր բանակի անհաջողությունների գլխավոր պատճառները։
Հանկարծակի հարձակումը, լավ պատրաստված չլինելը, զինտեխնիկայի ու կազմակերպման պակասը:
9.* Քո կարծիքով՝ ինչո՞ւ Ռուզվելտը չպահեց իր
դիրքորոշումը
Փոխեց դիրքորոշումը, քանի որ Ճապոնիան հարձակվեց Պիրլ Հարբոր, ԱՄՆ–ը ստիպված մտավ պատերազմ։
10.* Ե՞րբ և ո՞ր ճակատամարտերի շնորհիվ տեղի ունեցավ արմատական բեկում Երկրորդ աշխարհամարտի ընթացքում՝ հօգուտ հակահիտլերյան
խմբավորման։
Ստալինգրադ (1942–1943)
Կուրսկ (1943)
11. Եվրոպայում ե՞րբ է բացվել երկրորդ ճակատը։
1944 թ.–ի հունիսի 6-ին՝ Նորմանդիայում, Ֆրանսիայում։
12.* Նշե՛ք 1944 թ.–1945 թ. մայիս պատերազմափուլի արդյունքները:
Ֆրանսիան ազատագրվեց, ԽՍՀՄ–ն ազատագրեց տարածքները, Գերմանիան կորցրեց դաշնակիցներին:
13. Ե՞րբ է ավարտվել Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը։
1945 թ.–ի մայիսի 9–ին՝ Գերմանիայի հանձնման օրը։
14.* Ինչո՞ւ Խորհրդային Միությունը բարձրացրեց Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի հարցը։
ԽՍՀՄ–ն ուզում էր անվտանգ դիրքեր ունենալ և պաշտպանվել։
15.* Արդյոք ճի՞շտ էր Մոլոտովը՝ ասելով, թե Թուրքիան պոկել է այդ տարածքները
Հայաստանից ու Վրաստանից։ Հիմնավորի՛ր պատասխանդ։
Մեկ բան ճիշտ է, Թուրքիան վերցրեց որոշ տարածքներ, նախկինում դրանք ԽՍՀՄ–ի վերահսկողության տակ էին։
16.* Ձեր կարծիքով արդյո՞ք արդարացված էր ատոմային զենքի կիրառումը
Ճապոնիայի դեմ։ Հիմնավորե՛ք ձեր պատասխանը
Օգտագործվեց պատերազմի արագ ավարտի համար, բայց շատ խաղաղ բնակիչներ մահացան, այդ պատճառով մասամբ արդարացված էր։
ԱՄՓՈՓԻՉ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
1. Ներկայացրո՛ւ Երկրորդ աշխարհամարտի պատճառները և ուժային երեք կենտրոնների ծրագրերը։
2. Ինչո՞ւ ԽՍՀՄ–ը հեռացվեց Ազգերի լիգայից:
3. Ի՞նչ նոր խորհրդային հանրապետություններ մտան ԽՍՀՄ կազմը:
4. Ինչպե՞ս և ե՞րբ է ձևավորվել Հակահիտլերյան միությունը։
5. Ե՞րբ կատարվեց շրջադարձ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում՝ հօգուտ Հակահիտլերյան միության:
6. Ի՞նչ կարևոր որոշումներ կայացրին Յալթայի ու Պոտսդամի խորհրդաժողովները։
7. Ե՞րբ է ավարտվել Երկրորդ աշխարհամարտը։
8. Ներկայացրե՛ք պատերազմի գլխավոր հետևանքները։
9.Լրացրե՛ք աղյուսակը:
Պատերազմի
պատճառները
Ռազմաքաղաքական խմբավորումները
ՊԱՏՄԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Քո կարծիքով ինչո՞ւ Երկրորդ աշխարհամարտը սկսվեց ժողովրդավարական և
ռազմատենչ խմբավորումների միջև բախումով։
2. Ի՞նչ հնարավոր տարբերակներ կարող էին լինել. հիմնավորի՛ր պատասխանդ։
3.* Փորձի՛ր հիմնավորել, որ իրոք ԽՍՀՄ–ի վրա էր ընկած Երկրորդ համաշխարհային
պատերազմի ամենածանր բեռը։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1*Արտահայտի՛ր քո վերաբերմունքը համաշխարհային պատերազմների վերաբերյալ,
գնահատի՛ր դրանց արդյունքները։
Պատերազմի փուլերը
Պատերազմի
արդյունքները
Առաջադրանք 2
Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:
Հայերը Երկրորդ աշխարհամարտի տարիներին
ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ մասնակցություն ունեցավ Խորհրդային Հայաստանը տարբեր ռազմաճակատներում։ Ո՞ր մարտերում աչքի ընկան Խորհրդային Հայաստանի ռազմիկները:
բ. Վերլուծի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված ԽՍՀՄ-ի և Գերմանիայի հարաբերությունների բնույթի փոփոխությունը
1939-1941 թթ., և ինչո՞ւ գերմանա-խորհրդային պատերազմի սկզբնական ամիսներին խորհրդային զորքերը մեծ
կորուստներ կրեցին և նահանջեցին:
գ. Գնահատի՛ր։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ Երկրորդ աշխարհամարտը Խորհրդային Հայաստանի համար, երբ այն
մոբիլիզացրեց բոլոր նյութական և մարդկային ռեսուրսները: