Երբ ես փոքրիկ աղջիկ էի, ինձ միշտ շրջապատել են բարի, ժպտերես և հոգատար մարդիկ։ Հետո ես սկսեցի հաճախել դպրոց և ավելի շատ մարդկանց հետ սկսեցի շփվել։ Արդեն քիչ էի համդիպում բարի, ժպտերես և բարեկիրթ մարդկանց։ Սկզբում մտածում էի, որ ես մեծացել եմ և մանկան աչքերով չեմ նայում մարդկանց, բայց երբեմն ինձ թվում է, որ ընդհակառակը, մարդիկ այլևս ինձ մանկան նման չեն նայում և վերաբերվում։ Ամեն դեպքում դժվար է հաճախակի հանդիպել կոպտության և վիրավորունքի, բայց պահել քո բարեկրթությունը։ Դրանում ինձ օգնում է այն միտքը, որը ես միշտ կրկնում եմ ինքս ինձ։ «Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են»։
,,Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են,,
,,Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են,,
Ստեղծագործական աշխատանք ՝ Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ․․․․
Սոփեստների մասին
Սոփեստները հնագույն հունական փիլիսոփաներ էին, որոնք հիմնականում զբաղվում էին բանավեճով և ճշմարտության հարցերով։ Նրանք հայտնի էին իրենց փիլիսոփայական ուսմունքներով, որոնք ընդգծում էին մարդկանց հմտությունները և միտքը՝ շրջադարձող և քարոզչական լեզվաբառարաններով։
Սոփեստների ուսմունքները կենտրոնացած էին միտքը, բանավոր խոսքը և լեզվաբառարանը օգտագործելու հմտությունների վրա, որպեսզի նրանց հետևորդները կարողանան հաղթահարել ցանկացած բանավեճ կամ վիճաբանություն։ Նրանք համոզում էին, որ ճշմարտությունը հարաբերական է, և տարբեր մարդիկ կարող են ունենալ տարբեր տեսակետներ նույն հարցի վերաբերյալ։
Հիմնական ներկայացուցիչները Սոփեստների շրջանում էին Գորգիասը, Պրոտագորասը և Հիպպիասը։ Օրինակ, Պրոտագորասը հայտնի էր իր բացահայտումով «Ա žmogելիք ամեն ինչ է» (մարդը չափը է բոլոր բանի)։
Սոփեստների ազդեցությունը հակադրվել է այնպիսի փիլիսոփաներիս, ինչպես Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը, որոնք քննադատել են նրանց ուսմունքները, պնդելով, որ ճշմարտությունը բացարձակ է և պետք է որոնել մտավոր խորքում, այլ ոչ թե միայն լեզվաբառարանից։
Մաթեմ առանց բանաձևերի( Սեպտեմբեր
Առաջադրանքներ սեպտեմբեր ամսվա համար․
Սեպտեմբերի 23-27-ը
1․ Լրացնել օրինաչափությունների վերաբերյալ թեստը։ Թեստն՝ այստե՛ղ։
Կատարեցի:
2․ Ծանոթանալ նախագծին և բլոգում տեղադրել փոքրիկ տեղեկատվություն սոփեստների մասին։
- Մաթեմատիկական սոփեստություններ
Երբեմն պատահում է, որ մաթեմատիկական դատողություններ անելիս դրանց մեջ թույլ են տալիս չկանխամտածված սխալներ, որոնք նկատելն ամենևին էլ հեշտ չէ։ Այդպիսի դատողությունները,որպես կանոն, շատ ճշմարտանման են լինում, իսկ այն, որ դրանց մեջ սխալներ են թաքնված, գլխի են ընկնում միայն այն ժամանակ, երբ դրանց հետևանքով հասնում են ակնհայտ հակասության՝ անհեթեթության։
Օրինակ՝ գրենք հետևյալ ճիշտ հավասարությունը.
2 ։ 2 = 3 ։ 3։
Հավասարության ձախ մասում փակագծերից դուրս բերենք 2-ը, իսկ աջ մասում՝ 3-ը։ Կստանանք՝
2 ⋅ (1 ։ 1) = 3 ⋅ (1 ։ 1)։
Ակնհայտ է, որ այս հավասարությունը կարելի է գրել այսպես.
2 ⋅ 1 = 3 ⋅ 1,
և հետևաբար 2 = 3։
Այս բացահայտորեն անհեթեթ պնդումը ստանալիս թույլ տրված սխալն այն է, որ բաշխական օրենքը, որը թույլ է տալիս ընդհանուր արտադրիչը դուրս բերել փակագծերից, ճիշտ է միայն գումարման և հանման նկատմամբ, իսկ բաժանման նկատմամբ այն տեղի չունի։ Նշանակում է՝ մենք իրավունք չունեինք առաջին հավասարության աջ և ձախ մասերում ընդհանուր արտադրիչ դուրս բերել փակագծերից։
Առաջադրանքներ ինքնուրույն աշխատելու համար/կատարել տանը և վերլուծությւոնը տեղադրել բլոգում։
1. Ինքնուրույն վերլուծել հետևյալ սոփեստությունը.
Յոթ ընկերներ սրճարանում սեղան էին պատվիրել։ Բայց թյուրիմացություն էր տեղի ունեցել. սեղան էին պատրաստել վեց հոգու համար, իսկ սրճարանի սրահը լեփ-լեցուն էր։
Այնուամենայնիվ, մատուցողը գտավ ելքը։
Առաջին հյուրին նա նստեցրեց առաջին աթոռին, իսկ նրա կողքին՝ նույն աթոռին, խնդրեց ժամանակավորապես նստել նրա ընկերուհուն։ Երրորդին նա նստեցրեց առաջին երկուսի կողքի աթոռին, չորրորդին՝ հաջորդ աթոռին։ Հինգերորդին նա նստեցրեց առաջին երկուսի դիմաց, վեցերորդին՝ նրա կողքի աթոռին։ Եվ վերջապես, ազատ մնացած վեցերորդ տեղում նա նստեցրեց առաջին հյուրի ընկերուհուն։ Ինչպե՞ս ստացվեց, որ յոթ հոգին տեղավորվեցին վեց աթոռի վրա։
2. 2+2=5 : Արդյո՞ք ապացույցը ճիշտ է:
Սեպտեմբերի 16-20-ը
- Հետևյալ թվերից ո՞րն ունի ավելի շատ բաժանարար` 6 , 9, 12, 16:
- Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը:
- Արշակը գործուղման մեկնեց ուրբաթ օրը և վերադարձավ այդ օրվանից հաշված 39-րդ օրը: Շաբաթվա ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արշակը:
- 1, 2, 3, 4, …, 98, 99, 100 թվերից քանիսն 7-ով մեծ այդ շարքում գտնվող որևէ թվից և 11-ով փոքր այդ շարքի մեկ այլ թվից:
- Այժմ ժամը 10:42 է: Ժամը քանի՞սը կլինի 1521 րոպե անց:
- 6 հաջորդական բնական թվերի գումարը, որոնցից ամենամեծը հավասար է 30, հավասար է մեկ այլ 10 հաջորդական բնական թվերի գումարին, որոնցից ամենամեծը հավաար է․․․․ Գտի՛ր այդ թիվը։
- Վերամբարձ կռունկը կարող է բարձրացնել 20 մեծ կամ 30 փոքր արկղ: Առավելագույնը քանի՞ փոքր արկղ կարող է բարձրացնել վերամբարձ կռունկը 14 մեծ արկղերի հետ միաժամանակ:
- Գտի՛ր օրինաչափություններն ու շարունակի՛ր․
Ա․ 7, 15, 31, ․․․․
Բ․ 4, 8, 16, ․․․․
Գ․ 11, 15, 20, ․․․
Դ․ A + B = 60, A – B = 40, A / B = ?
Ե․ 6 =30, 3 = 15, 7 = 35, 2 = ?
Զ․ 126 = 76, 132 = 32, 208 = 58 , 261 = ?
Է․ 4,2 = 36
3 , 7 = 100
5, 4 = 81
1, 6 = ?
Վանդակներում պակասող թվերը գտի՛ր և գրի՛ր։
| 2 | 1 | 0 | 0 |
| 4 | 1 | 1 | 1 |
| 6 | 1 | 0 | 2 |
Սեպտեմբերի 9-13-ը
Մաթեմատիկական կենգուրու մրցույթի խնդիրների լուծում․ խնդիրներն՝ այստե՛ղ։
Մաթեմատիկական սուդոկու(միջին բարդության)։ Խաղն` այստե’ղ։
- Մի ավազանում կար 4 անգամ ավելի շատ ջուր, քան երկրորդում: Երբ առաջին ավազանում ավելացրեցին 34լ ջուր, իսկ երկրորդ ավազանում` 21լ, ապա երկու ավազաններում միասին եղավ 440լ ջուր: Պարզել, թե սկզբում որքա՞ն ջուր կար ավազաններից յուրաքանչյուրում:
- Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45,30,18,9,…,0:
- Ո՞ր թիվն է 24-ով փոքր իր եռակիից:
- Երբ Անին 7 տարեկան էր, նրա մայրը 31 էր: Հիմա Անին իր մայրիկից փոքր է 3 անգամ: Քանի՞ տարեկան է Անիի մայրիկը:
- Հինգ արկղերում միասին կա 77կգ մանդարին։ Առաջինում և երկրորդում միասին կա 15կգ, երկրորդ և երրորդում միասին կա 35կգ, երրորդ և չորրորդում միասին՝ 40կգ,չորրորդ և հինգերորդում միասին՝ 32կգ։ Յուրաքանչյուր արկղում քանի՞ կգ մանդարին կա:
- Սեղանին դրված են 4տեսակ մատիտներ: Սև մատիտները 6 հատ են, կապույտ մատիտները սև մատիտներից 5 հատով ավել են, կարմիր մատիտները կապույտ մատիտներից 3 հատով պակաս են, իսկ կանաչ մատիտները 2 հատով ավել են, քան կապույտ և կարմիր մատիտները միասին: Քանի՞մատիտ կա սեղանին:
- Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:
Սեպտեմբերի 2-6-ը
Մաթեմատիկայի օգոստոսյան ֆլեշմոբի խնդիրների լուծում և քննարկում։ Խնդիրներն՝ այստե՛ղ։
- Երկու թվերի գումարը 13248 է, իսկ քանորդը՝ 35: Նշեք այդ թվերից փոքր թիվը:
- Երեք արկղում միասին կա 120կգ թեյ։ Երկրորդում արկղում 3 անգամ ավելի է, քան առաջին արկղում, իսկ երրորդում՝ 2 անգամ ավելի, քան երկրորդում։ Քանի՞ կիլոգրամ թեյ կա երրորդ արկղում։
- Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստանանք ամենամեծ եռանիշ թիվը:
- Երկու բնական թվերի գումարը 31 է, իսկ տարբերությունը՝ 5: Գտեք այդ թվերը։
- Եթե մտապահած թիվը մեծացնենք 20 անգամ , իսկ ստացածը՝ 20-ով, ապա կստանանք 340։ Ո՞րն է այդ թիվը։
- Եթե մտապահած թիվը 5 անգամ մեծացնեմ, արդյունքին 125 ավելացնեմ և ստացվածը 6-ի բաժանեմ, 115 կստացվի։ Ինչ թիվ եմ մտապահել։
- Գյուղացին իր ունեցած կարտոֆիլի կեսն ու էլի 2 պարկ վաճառեց, որից հետո նրան մնաց 3 պարկ կարտոֆիլ։ Քանի՞ պարկ կարտոֆիլ ուներ գյուղացին։
Գործնական քերականություն
1. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և ճշտի՛ր:
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:
_______
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի՝ հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա: Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է փակված: Այդ մանրէները այնքան բազում են այնտեղ, որ չեն հրաժարվում, որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ողնաշարավորներով ու այլ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ աղի է ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերևի, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին յուրահատուկ կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:
2.Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:
Լավ ձին կերը կավելացնի, չար ձին կեր չի ավելացնի:
Խելոքին մեկ ասա, անխելքին տասը ասա:
Արդար մազը չի կտրվի, միամիտ մազը կտրվի:
Բոյը երկար, կարճը կարճ:
3.Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:
Բազուկ — Ես բազուկ եմ աճեցնում իմ պարտեզում։
զատիկ — Զատիկը շատ սպասված տոն է բոլոր երեխաների համար։
փող — Նա գործից շատ փող վաստակեց։
վայրի — Վայրի ձիերը հաճախ հանդիպում են այդ շրջանը։
Իրական թիվ:Պարբերական տասնորդական կոտորակ:
8-ա,գ,ե,է;


x = 71.888888..
10x = 718.88888..
10x — x = 718.8888.. — 71.8888
9x = 647
x = 647/9

x = 21.4444…
10x = 214.444..
10x — x = 214.444.. — 21.4444…
9x = 193
x = 193/9

x = -4.55555…
10x = -45.55555…
10x — x = — 45.55555… + 4.55555…
9x = -41
x = -41/9

x = 4.3111…
10x = 43.1111..
10x — x = 43.1111… — 4.3111…
9x = 38.8
x = 38.8 / 9
x = 388/90

x = 2.72727272…
100x = 272.727272…
100x — x = 272.727272… — 2.727272…
99x = 270
x = 270/99

x = 4.303030…
100x = 430.303030..
100x — x = 430.303030.. — 4.303030…
99x = 426
x = 426/99
x = 142/33

x = 9.181818…
100x = 918.18181..
100x — x = 918.18181.. — 9.181818…
99x = 909
x = 909/99 = 101/11

x = 1.148148..
1000x = 1148.148148..
1000x — x = 1148.148148.. — 1.148148..
999x = 1147
x = 1147/999


1.5(0) + 0.3(3) = 1.8(3)

6.(5)

6.7(0) + 5.4(4) = 12.1(4)

3.(5)

4.(13) + 5.(22) = 9.(35)

8.3(6) — 5.4(4) = 2.9(2)

0.4(4) — 0.4(0) = 0.0(4)

1.6(6) — 0.6(0) = 1.0(6)


0.22222… = 2 x 0.1111… = 2 x 1/9 = 2/9
2/9

2 + 7 x 1/9 = 2 7/9

11 + 4 x 1/9 = 11 4/9

5.1 + 30 x 1/9 = 5.1 + 30/9 = 5.1/10 + 3.3/9 = 5.1/10 + 3.1/3 = 8.13/30

-6 + (-2 x 1/9) = -6 2/9


1.(3) x 1.5 = 1.3/9 x 1.5/10 = 12/9 x 15/10 = 4/3 x 3/2 = 2

3.(1) x 2.25 = 3.1/9 x 225/100 = 28/9 x 9/4 = 7

0.4 x 0(25) = 4/10 x 25/99 = 2 x 5/99 = 10/99

0.7 : 0.(3) = 7/10 : 3/9 = 7/10 x 9/3 = 7/10 x 3 = 21/10 = 2.1/10

1.(3)2 = (1.3/9)2 = (12/9)2 = 144/81 = 1.63/81 = 1.7/9
Գործնական քերականություն
1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը:
Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է … (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի … (կեղտոտումը, աղտոտումը), … (քանզի, որովհնտև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի … (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի … (մեծ, ընդարձակ) ցուցակից կարելի է. … (ջոկել, անջատել, առանձնացնել) մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական … (մեծ, խոշոր, կարևոր) քաղաքների մթնոլորտում:
____
Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է ներկայացնում մթնոլորտային օդի աղտոտումը,որովհետև դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի ամեն մի ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի մեծ ցուցակից կարելի է առանձնացնել մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական խոշոր քաղաքների մթնոլորտում:
2. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:
Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական։
Ընչազուրկ — աղքատ
Սրընթաց — արագընթաց
Դյուրաթեք — դյուրաբեկ
Դյուցազնական — հերոսական
Անընկճելի — անկոտրում
3. Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:
ին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին հրապուրում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանալի պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում էր Նաբուգոդոնոսոր թագավորի հրաշագեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին … (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի … (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք … (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի … (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր:… (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ… (տխրությունը, թախիծը, վիշտը)… (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս … (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին … (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ… (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք … (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք … (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային … (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:
Գեղձեր, տեսակները, ֆունկցիաները:
Օրգանիզմի կենսական գործառությների կարգավորման եղանակները:
Գեղձեր, տեսակները, ֆունկցիաները:
Լրացուցիչ առաջադրանք-պատասխանել հարցերին․
-
- Ինչո՞վ են տրբերվում իրարից արտազատական և ներզատական գեղձերը
Արտազատական գեղձերը արտադրում են սեկրեցներ, որոնք արտազատվում են մարմնի մակերևույթ կամ օրգաններ, մինչդեռ ներզատական գեղձերը արտադրում են հորմոններ, որոնք անմիջապես մուտք են գործում արյան շրջանառություն:
- Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը
Մակուղեղը ազդում է մտածողության, հիշողության, զգացողությունների, շարժումների և որոշումների ընդունման վրա:
- Ո՞րն է վահանագեղձի գործառույթը
Վահանագեղձի հիմնական գործառույթը նյութափոխանակությունն ու էներգիայի արտադրությունը կարգավորող թիրոիդ հորմոնների արտադրությունն է:
- Ինչու՞ է ադրենալինը կոչվում է << տագնապի հորմոն>>
Ադրենալինը կոչվում է «տագնապի հորմոն», քանի որ այն արտադրվում է սթրեսային իրավիճակներում և բարձրացնում է մարմնի պատրաստականությունը վտանգների կամ դժվարությունների առաջ կանգնելու համար:
Մարդը և շրջակա աշխարհը

Մարդը մի յուրահատուկ արարած է, որն իր հատկություններով և ունակություններով տարբերվում է մյուս կենդանիներից։ Նա ունի զարգացած մտավոր կարողություններ, որոնք թույլ են տալիս նրան մտածել, ծրագրել և ստեղծել։ Մարդը կարող է վերլուծել իրավիճակները, գտնել լուծումներ և ընդունել որոշումներ, ինչը շատ կարևոր է նրա գոյության համար։
Մարդկային կյանքում հաղորդակցությունը նույնպես խաղում է մեծ դեր: Մարդը լեզվի միջոցով արտահայտում է իր մտքերն ու զգացմունքները, և դա ստեղծում է հնարավորություններ՝ ձևավորելու կապեր ընտանիքի, ընկերների և համայնքի հետ։ Այս հարաբերությունները հիմք են տալիս սոցիալական կյանքի և համագործակցության համար։
Մարդու զգացմունքները՝ ուրախությունը, սերը և ատելությունը, խորը ազդեցություն ունեն նրա վարքի վրա։ Այս զգացմունքները մեզ օգնության են հասնում հասկանալ միմյանց և ստեղծել ամուր կապեր։ Մարդը կարող է սիրել, աջակցել լավ բաներ անել մյուսներին, ինչը մեր հասարակությունը դարձնում է ավելի հարուստ և բազմազան։
Այսօր մարդը նաև մշակում է տեխնոլոգիաներ, որոնք փոխում են նրա կյանքը։ Տեխնոլոգիաները օգնում են բարելավել պայմանները, բայց նաև ստեղծում են նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են պատասխանատվություն և հմտություն։
Մարդը, իր յուրահատկություններով, շարունակում է որոնել իր տեղը աշխարհում, զարգացնել գիտելիքները և հմտությունները՝ միաժամանակ հոգ տանելով շրջակա միջավայրի պահպանման մասին: Այնպես որ, մարդն այնքան արժեքավոր է, որքան նա կարողանում է լինել բարեկամ, գործընկեր և պատասխանատու քաղաքացի։
,,Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով և այլևայլ բաներով,,
,,Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով և այլևայլ բաներով,,
1. Պատմվածքի վերաբերյալ գրիր քո կարծիքը։
Իմ կարծիքով, այս պատմվածքը շատ դիպուկ է ներկայացվում այդ ժամանակների դպրոցը։ Հասկանում ենք, որ ծեծը այդ ժամանակ ընդհունված էր և չէր պատժվում։ Ինձ նաև դուր եկավ հումորային թեթև գրելաոճը։
2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Անհասկանալի բառեր չկային։
3. Վերաբերմունք արտահայտի՛ր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրի նկատմամբ և պատճառաբանիր:
Ուսուցչուհի․
Մի կողմից, հասկանում եմ, որ նա մեղավոր չէր, մեղադրելով Վիլլին , բայց մյուս կողմից, նա վատ էր նրանով, որ անիմաստ պատժում էր խեղճ տղային, մեծախոսության ու անհաշտվող լինելու համար։
Տնօրեն․
Ընդհանրապես, տնօրենը ոչ միային դաճան էր, այլ նաև անազնիվ։ Նա պատժում էր Վիլլին, առանց պարզելու ճշմարտությունը։ Պարզապես, ուզում էր բարձրանալ նրա ուսուցչուհու աչքուն։
Առաք․
Սկզբում մտածում էի Վիլլիի նման, որ նա շատ բարեկիրթ է։ Բայց պարզվում է , որ նա անազնիվ, չար և անգամ նախանձ երեխ էր։
Վիլլի․
Այո , պատմվածքում նշված էր, որ նա անբարեկիրթ երեխա է, բայց իմ կարծիքով, նա շատ բարեսիրտ, խելացի, ազնիվ և սուտը չսիրող տղա է, որ միշտ փորձում էր արդարանալ բայց, ավելի վատ վիճակի մեջ էր հայտնվում։