Հայոց լեզու

Գործնական Քերականություն

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասել են հմուտ որսորդները, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը,գոնե կիսով չափ, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։ Ոստրեին թվաց՝ գուցե  ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

1. Ո՞ր միտքն է բխում տեքստի բովանդակությունից կամ չի հակասում նրան։ 

Ա․ Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Բ․ Անրհարժեշտ է ընկերներ ընտրելուց առաջ ուշադիր լինել։ 

Գ․ Երբեք չես կարող իմնալ՝ ինչ կպատահի։ 

Դ․ Ձկնորսական խրճիթը գտնվում էր ծովի մոտ։ 

———

2. Առանձնացրո՛ւ նախադասություն, որտեղ համադասական շաղկապը կապել է նախադասության անդամներ։ 

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

3. Տրված նախադասության մեջ ընդգծվածն ի՞նչ պաշտոն է կատարում։ 

Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր։ 

գեղեցիկ — ստորոգելի:

4. Տեքստից դո՛ւրս գրիր զննել բառի հոմանիշը։ 

Տեսնել:

5. Ի՞նչ է նշանակում գործը գլուխ բերել։ 

Ավարտին հասցնել:

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկբայական վերաբերական։ 

Գուցե:

7.  Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան ։ Այս նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով է արտահայտված գոյականական անդամի լրացումը և ի՞նչ լրացում է։ 

Փոքրիկ — որոշիչ:

8. Նախադասության անդամներից որի՞ պաշտոնն է սխալ նշված։ 

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Մուկը- ենթակա

Լսեց- ստորոգյալ 

բարձրաձայն- ածական (մակբայ)

ցավից -պատճառի պարագա 

9. Ի՞նչպիսինն էր ոստրեի միսը։

Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

10. Տեքստից դո՛ւրս գրիր բառ, որտեղ ե-ն հնչյունափոխվել է ի-ի։ 

Կիսով — կես

11.  Դո՛ւրս գրիր նախադասություն, որտեղ ենթակա չկա։ 

Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։

12. Դո՛ւրս գրիր մեկ բառ, որում գաղտնավանկ կա։ 

Ջղաձիգ:

13. Դո՛ւրս գրիր մեկ կրկնավոր բարդություն։ 

Տխուր-տխուր:

14. Դո՛ւրս գրիր մեկ որոշյալ դերանուն։

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

15. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց:

16. Դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։ 

Ասել են:

Ռուսերեն 9

Анализ повести «Первая любовь»

Что Зинаида Ищет в Любви?

Зинаида ищет в любви не романтику, а:

  1. Настоящую Страсть и Риск: Любовь как сильное, подавляющее чувство, которое даёт ей ощущение жизни на грани, в отличие от скучной и предсказуемой юношеской влюблённости.
  2. Доминирование: Она ищет кого-то, кто сильнее её, кто сможет стать её хозяином (духовным и эмоциональным), чтобы ей самой не приходилось всегда быть «царицей» и нести бремя постоянного выбора.
  3. Глубину Переживаний: Её не устраивают полутона. Любовь для неё — это болезнь, огонь, роковое испытание, а не просто приятное чувство.

Пётр Васильевич (Отец)

  1. Что символизирует образ отца в повести? Какие качества он демонстрирует?
  2. Почему Владимир ненавидит и боготворит отца одновременно?
  3. Какую «школу» жизни отец невольно даёт сыну?

3. Кульминация и Философский Смысл

  1. Проанализируйте сцену у каменной стены. Почему этот момент становится самым важным и травматичным откровением для Владимира?
  2. Что означает поступок отца (удар хлыстом) и реакция Зинаиды (поцелуй следа от удара)? Какую иную, страшную сторону любви открывает эта сцена герою?
  3. Как вы понимаете мысль: «Любовь — это болезнь, состояние духа»?
  4. Какой главный урок взросления выносит Владимир из этой истории? Что он узнал о себе и о жизни?

Владимир узнал о себе следующее:

  1. Собственная Нерешительность и Пассивность: Он осознал, что его юношеский, идеализированный образ любви был нереалистичным и пассивным. Он был способен на обожание и мучения, но не на действие, подобное силе его отца. В сравнении с отцом он чувствовал свою слабость и неготовность к настоящей страсти.
  2. Способность к Страданию: Он впервые пережил сильные, разрушительные эмоции — ревность, унижение, отчаяние. Этот опыт показал ему его собственную глубину чувств и способность страдать по-настоящему, а не по-книжному.
  3. Невинность Утрачена: Его юношеская чистота и невинность были навсегда утрачены, когда он стал свидетелем той страшной и притягательной стороны любви между Зинаидой и отцом (сцена у стены).

Значение сцены в Главе XXI

Этот момент является самым важным и травматичным откровением для Владимира Петровича, поскольку он открывает ему истинную, жестокую и роковую природу любви и страсти, которая была до того ему неизвестна.

Травматическое Открытие

  1. Открытие Роковой Страсти: Владимир не просто узнаёт о связи Зинаиды и своего отца, а становится свидетелем кульминационного проявления их страсти. Это не нежные объятия, а сцена, где власть, боль и подчинение сливаются с любовью.
  2. Образ Отца: Отец, всегда казавшийся ему идеалом силы и свободы, предстаёт как тиран и страстный любовник, способный на физическое насилие (удар хлыстом).
  3. Реакция Зинаиды: Реакция Зинаиды — то, что шокирует Владимира больше всего. Она не плачет и не сопротивляется, а с восторгом целует след удара на своей руке. Это показывает Владимиру, что существует любовь, которая неразрывно связана с болью и подчинением, что его невинная, романтическая любовь — это лишь детская игра по сравнению с этой взрослой, разрушительной силой.

Этот эпизод служит точкой невозврата, символизируя конец его детства и окончательное, травматичное вступление в мир взрослых.

Уроки о Жизни и Любви

Главные уроки, которые Владимир получил о жизни в целом:

  1. Любовь Не Идеал, а Роковая Сила: Любовь — это не только чистые и возвышенные чувства, но и стихия, не знающая моральных законов, способная причинять боль, страдать и даже быть жестокой (как показано в отношениях отца и Зинаиды). Он понял, что любовь — это «болезнь, состояние духа», а не просто чувство.
  2. Равнодушие и Одиночество: Он осознал, что мир равнодушен к личным трагедиям, и что взросление часто означает столкновение с одиночеством и горькой истиной.
  3. Трагизм и Несправедливость: Жизнь несправедлива: его чистая, искренняя любовь была отвергнута ради страсти к его отцу. Он впервые осознал случайность и драматизм человеческих судеб (о чём говорят внезапные смерти Зинаиды и отца).

глава 21.(читать)

Շարադրություններ, Գրականություն

Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Ազատության գաղափարը հոգեհարազատ է յուրաքանչյուր գիտակից անհատի: Նաև փոքր ազգերի ներկայացուցիչների, որոնք ձգտում են չենթարկվել ոչ մի այլ ժողովրդի: Ազատությունը նաև մտքի և հոգու ազատությունն է: Ազատ մտածող մարդիկ առանձնանում են մյուսներից և հիմնականում դրանք արվեստագետներ են կամ գիտնականեր: Եթե մարդ սկսի քիչ — քիչ մոռանալ իր ինքնությունը, և չպահպանի իր ազգային արժեքները, ապա նա կձուլվի՝ կկորցնի իր ազգային ինքնությունը:

«Հայկ ու Բել» ստեղծագործության մեջ, Հայկը ազատասեր մարդ էր: Այդ պատճառով նա հեռացավ Բելի տիրապետության տակից և ստեղծեց իր ժառանգների երկիրը: Նա նաև կռվեց իր ազատությունը պահպանելու համար: Իսկ Բելը իշխանության ձգտող էր՝ այսինքն կարելի է ասել ուրիշների ազատության բռնակալ էր: Միքայել Ալբանդյանի ստեղծագործությունն էլ, Հայկի նման ազատասիրության մասին է, որը մարդը ընտրում է իր ծնված օրից: Նա էլ խրախուսում էր ազատության համար պայքարելը: Հայ ժողովուրդն էլ իր ամբողջ դարավոր պատմության ընթացքում, իր հետ տարել է իր Հայկ նահապետի ազատասիրության ձգտումը, որն էլ մեր ոչ միայն ինքնության, այլ նաև գոյության առհավատաչյան է:

Ազատատենչությունը դա որոշում է , որը պահպանելու համար և կյանքի կոչելու համար պետք է կռվել և եթե պետք լինի՝ մեռնել: Եթե մարդ քաջ է հոգով և պայքարող, ապա կստանա այն ինչին նա ձգտում է:

Հանրահաշիվ 9

Ռացիոնալ անհավասարումներ

ա) x1 = 2, x2 = 6, x3 = 7

x € (2, 6) ∪ (7 , +∞)

բ) x1 = -5 , x2 = 1, x3 = -2

x € (-∞, -5) ∪ (-2 , 1)

գ) x € (-1, 4)

դ) x € (-2, 2)

ե) x € (-∞, -2) ∪ (-2 , 1) ∪ (3, +∞)

զ) x € (3, +∞)

ա) x € {-1} ∪ [4, +∞)

բ) x € [-6, 2] ∪ [5, +∞)

գ) x € {-9} ∪ [1, 6)

դ) x € {-12, 2} ∪ (-∞, -5)

ե) x € {-6} ∪ (-∞, -7) ∪ (3, +∞)

զ) x € {-2} ∪ (-3, -1)

ա) x €(-∞, -3) ∪ (-3, 2) ∪ (5, +∞)

բ) x € (-∞, -2) ∪ (-2 , 0) ∪ (3, +∞)

գ) x € (-∞, -2) ∪ (-2 , 1) ∪ (1, 4)

դ) x € (-3, 1) ∪ (1 , 10)

ե) x € (-∞, -23) ∪ (-23 , -12) ∪ (-12, 9) ∪ (15, +∞)

զ) x € (-∞, -15) ∪ (-15 , -6) ∪ (4, 18)

Քիմիա 9

2.12.2025 «Անօրգանական  նյութերի ծագումնաբանական կապը»

Հաշվարկային լաբորատոր փորձեր` «Անօրգանական  նյութերի  ծագումնաբանական կապը»

Ոչ մետաղ—> թթվային օքսիդ—> թթու —> աղ`  P—> P2O5—> H3PO4 —> Na3PO4

Առաջադրանք .  Գրեք անօրգանական  շղթայի  իրականացրած  ռեակցիաների հավասարումները  և  կատարեք հաշվարկ.  որքա՞ն աղ կստացվի, եթե այրել  եք b գ ֆոսֆոր (ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները  ընթանում  են  քանակապես):

P + O2 = PO5

4P + 5O2 = 2P2O5

Հայոց լեզու

Գործնական Քերականություն

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։ 

Յուրօրինակ, փողկապ, կողք, կանաչազարդ, բարձրասաղարթ, բարձրանալ, հինավուրց, փրփրադեզ, երդվել, ագեվազ, անտարբեր, ապերախտ, անարդյունք, հազարաբույր, արցունք, դժխեմ, երջանիկ, մերձակա։ 

2. Ճշտել բառերի գրությունը՝ գրելով գծիկով2, առանձին կամ կից։ 

հուշարձան — կոթող, լեռնադահուկային, հարավ — արևմուտք, հայ — ռուսական, ձյուն- ձմեռ, մուգ կանաչ, մայրիշխանություն, ռոմանագերմանական, նորարեշցի, առօյա- խոսակցական, 10 — ից, նորանկախ, գողեգող, այրուձի, քաջ առողջություն։ 

3. Հաշվի՛ր տրված բառերի վանկերի քանակը։ 

արահետ (3), անիրական (4), կիսաբաց (3), կոթող (2), մատենադարան (5), երաժիշտ (3), համաշխարհային (5), չարագույժ (3), հյուրասեր (3), մոխրակույտ (3)։ 

 4.  Գրի՛ր, թե տրված բառերը կազմությամբ ինչպիսին են։ 

Բքախեղդ (բարդ), միջնապատ (բարդ ածանցավոր) , ոտնաչափ (բարդ) , մազանոթ (բարդ), ճոճաթոռ (բարդ), բնավեր (բարդ), ոսկրախտ (բարդ), հանքափոր (բարդ), սևաչյա (բարդ ածանցավոր), անբարետես (բարդ ածանցավոր), նկարազարդ (բարդ), ալեծուփ (բարդ)։ 

5. Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը։

Տանուտեր, պատկեր, հավաք, միտք, գիրք, ջիղ, գիշեր, պատճեն, բեռ, մեկնակետ, մենապար, հավատարմագիր, ուղեցույց։ 

Տանուտերեր, պատկերներ, հավաքույթ (ներ), մտքեր, գրքեր, ջղեր, գիշերներ, պատճեններ, բեռներ, մեկնակետեր, մենապարեր, հավատարմագրեր, ուղեցույցներ:

6. Տրված նախադասություններում ընդգծիր հանգման խնդիրները /ո՞ւմ, ինչի՞ն/։ 

Թեք անձրևը խփում էր պատուհանի ապակիներին։
Մենք պատրաստ ենք քննության։
Դու անհոգ նայեցիր ինձ վրա։
Նոր տնօրենը սկսել էր ծանոթանալ աշխատակիցների հետ։ 
Մենք իրար թշնամի չենք։
Դասարանում ես բոլորի հետ մտերիմ եմ։ 

7. Տրված պարզ նախադասությունները դարձնել բարդ նախադասություն։ 

Երեկոյի տաք անձրևը ջերմացրեց նրա սիրտը։ — Երեկոյան տաք անձրև եկավ, որը ջերմացրեց նրա սիրտը:
Քամուց մեղմ ճռնչում էր այգու դռնակը։ — Մեղմ քամի էր, որից ճռնչում էր այգու դռնակը:
Ամառային ձորում իջել էր մեղմ տխրություն։ — Մեղմ տխրություն էր, որը իջել էր ամառային ձորում:

8. Ընդգծի՛ր տրված նախադասությունների ենթական /մեկ գծով/  և ստորգյալը /երկու գծով/։ 

Օդը սառն է։ 
Ոմանք ինձ հասկանում են։ 
Այստեղ ապրել հնարավոր չէ։ 
Այծերը ժայռի ողորկ լանջով քայլում են,դունչը մեկնում մի ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։ 
Այդ ամենը տևում էընդամենը մի ակնթարթ։ 
Դա լսելով ներկաներից մի քանիսը գունատվեցին։ 

9. Ընդգծիր այն նախադասությունները, որտեղ կա փոխաբերություն։  

Կապուտաչյա լիճը լաց էր լինում մշուշոտ քողի տակ, հետո պայծառանում էր, որովհետև մշուշը ցրվում էր, երևում էր արևը և բացվում էր նաև նրա տրամադրությունը։ 

Վաղարշապատը լցված էր սովալլուկ որբերի մեծ խմբով։ 

Ճամփեզրին կարկաչուն առվակն էր հոսում, որ իր կարկաչյունով մի զմայլելի երգ էր մրմնջում։ 

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Սյուների պես երկինք մխրճված ահռելի քերծերի վրա ո՛չ մի ծիլ, ո՛չ մի կանաչ չէր երևում,․․․

ա․ որովհետև ծիլերի դուրս գալու ժամանակը չէր, 
բ․ բայց հեռվից նկատելի էին ապառաժների ծերպերին ապաստան գտած հաղարջի գաճաճ թփերը,

գ․ երևում էր, որ ամեն ինչ վաղուց այրվել է, 
Դ․ պետք էր մի կերպ գտնել ճանապարհը։ 

11. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։ 
2. Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։ 
3. Երբեմն տատս էլ էր քնում այգում․ մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ որևէ բան պատմում։ 
4. Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։ 

4, 2, 1, 3

12. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղիր։ 

Ճապոնացի գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են անցկացրել  բույսերի վրա՝ պարզելու՝ դրանցից որոնք են առավել լավ կլանում փոշին։ 

Աստղագետ Վ․ Համբարձումյանը իսկապես մեր ժամանակների ամենակարկառուն գիտնականներից էր։ 

13. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Պարզ դարձավ, որ ամբոխը չի հավատում իր առաջնորդին։ 
Այդ ամենը վկայում է, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի չի եղել։ 

14. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Միակ ուղևորը, որը լռելյայն նստած լաստանավի աջ եզրին մի ձեռքով խաղում էր կապույտ կոհակների հետ, նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էր։ 
Դեմուդեմ հուռթի արտերն են՝ կանաչ գոտիով, իսկ բարձունքի վրա ծերուկ հովիվը՝ կռթնած իր անբաժան ձեռնափայտին, հետևում է ոչխարների հոտին։ 
Նրա աչքերին նայելիս թվում էր՝ կապույտ երկնքում աստղեր են առկայծում։ 

15. Առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը։ 

Հարևան, մթնշաղ, հուռթի, մագիլ, քղանցք, կուլա, թառանչ, նիհար, բաժակ, խուրձ, կտրիճ, որմ, ճիրան, արգավանդ, փեշ, դրկից, փարչ, աղջամուղջ, վտիտ, պատ, հառաչ, գավաթ, տրցակ, արի։ 

Հարևան — դրկից

մթնշաղ — աղջամուղջ

հուռթի — արգավանդ

մագիլ — ճիրան

քղանցք — փեշ

կուլա -փարչ

թառանչ — հառաչ

նիհար — վտիտ

բաժակ — գավաթ

խուրձ — տրցակ

կտրիճ — արի

որմ — պատ

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Աբեղան խորհուրդ տվեց մորս, որ մոտենա ճգնավորին, հետո բռնեց նրա ձեռքից և, խորհրդավոր ժպտալով, մոտեցրեց դռանը։ 

ճգնավոր, խորհուրդ տալ, մոտենալ, նա

Ես չհայտնեցի, որ նա իմ համար էր մտել այդ ողորմելի կերպարանքի մեջ։ 

կերպարանք, մտնել, չհայտնել, ես

Երկրաչափություն 9

Անկյան սինուսը(sin),կոսինուսը(cos),տանգենսը(tg) և կոտանգենսը(ctg)

ա) sin a = √(1 — cos2a)

sin a = √(1 — 0) = 1

բ) sin a = √(1 — cos2a)

sin a = √(1 — 1/4) = √(3/4) = √3/2

գ) sin a = √(1 — 3/4) = √(1/4) = 1/2

դ) sin a = √(1 — 1) = 0

cos a = √(1 — sin2a)

ա) cos a = √(1 — 1) = 0

բ) cos a = √(1 — 3/4) = √(1/4) = 1/2

գ) cos a = -√(1 — 0) = -1

դ) cos a = -√(1 — 1/4) = -√(3/4) = -√3/2

ա) sin a = √(1 — cos2a)

sin a = √(1 — 3/4) = √(1/4) = 1/2

ctg a = cos a/sin a = -√3/2/1/2 = -√3

բ) sin a = √(1 — 2/4) = √(2/4) = √2/2

ctg a = -√2/2/√2/2 = -1

ա) cos a = -√(1 — 0.36) = -√(0.64) = -0.8

tg a = sin a /cos a = (0.6/-0.8) = -0.75

բ) cos a = -√(1 — 2/4) = -√(2/4) = -√2/2

tg a = (√2/2)/(-√2/2) = -1

Պատմություն 9

Նոյեմբերի 28-դեկտեմբերի 3-ը, առաջադրանք 9-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Գլուխ 2.8-Հայաստանի հարաբերությունները հարևան պետությունների հետ/ էջ 59-63, պատմել/

Գրավոր պատասխանել հարցերին

Բացատրի՛ր և բնութագրի՛ր

  • Առաջին աշխարհամարտ • «չեզոքգոտի» • կովկասյան թաթարներ• Ս. Շահումյան • Հ. Բագրատունի
  • Սեբաստացի Մուրադ • Խ. Բեկ- Սուլթանով • Ա. Շահ մազան • Դրո • Գ. Նժդեհ • Պ. Տեր- Դավթյան

    Առաջին աշխարհամարտը (1914–1918) գլոբալ ռազմական բախում էր, որն ավարտվեց Ռուսական և Օսմանյան կայսրությունների փլուզմամբ և դարձավ Հայոց ցեղասպանության նախադրյալ։
  • «Չեզոք գոտին» կամ չեզոք տարածքը հաճախ ստեղծվում էր 1919-1920 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի սահմաններում, հատկապես Ղարաբաղի շրջակայքում, որպես ժամանակավոր բուֆերային տարածք։
  • Կովկասյան թաթարները (այսօրվա ադրբեջանցիները) Կովկասի մուսուլման թյուրքալեզու բնակչությունն էին, որոնք ՀՀ-ի հետ ունեին սուր տարածքային բախումներ՝ հատկապես Զանգեզուրի, Ղարաբաղի և Նախիջևանի շուրջ։
  • Սեբաստացի Մուրադը, Դրոն, Գարեգին Նժդեհը և Հայկ Բագրատունին հայ ռազմական նշանավոր գործիչներ էին, ովքեր մեծ ներդրում ունեցան թե՛ կայսրությունների դեմ ֆիդայական պայքարում, թե՛ ՀՀ հիմնադրման և պաշտպանության գործում։
  • Խոսրով Բեկ-Սուլթանովը Ղարաբաղի ադրբեջանցի գեներալ-նահանգապետն էր, ով անմիջականորեն կազմակերպեց 1920 թվականի Շուշիի հայկական ջարդը և այդ տարածքներում հայերի դեմ բռնությունները։

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Բնութագրի՛ր ՀՀ հարաբերությունները Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ։ Ներկայացրո՛ւ հայերի դերը Պարսկաստանում և Զիագեդարքում։ բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ արմատներ ունեին հայ-վրացական և հայ-ադրբեջանական վեճերը։ գ. Վերլուծի՛ր։ Հաջողվե՞ց արդյոք խուսափել Վրաստանի և Ադրբեջանի հետ բախումներից և ի՞նչ գնով։

Հայաստանի Առաջին Հանրապետության համար Իրանի հետ հարաբերությունները կենսական էին, քանի որ այն տնտեսական և ռազմավարական նշանակության միակ բաց ճանապարհն էր։ Վրաստանի հետ հարաբերությունները բարդ էին Լոռու և Ջավախքի շուրջ տարածքային վեճերի, ինչպես նաև կարևոր երկաթուղային անցուղու վերահսկողության պատճառով, ինչը 1918 թ․ պատերազմի պատճառ դարձավ։ Ադրբեջանի հետ հարաբերություններն ամենաթշնամականն էին՝ պայմանավորված Ղարաբաղի, Նախիջևանի և Զանգեզուրի պատկանելության շուրջ ծավալված մարտերով ու ջարդերով։ Պարսկաստանում (Իրանում) հայերը դարեր շարունակ զգալի դերակատարություն ունեին առևտրի, տնտեսության և մշակույթի ոլորտում, ինչպես նաև ակտիվ համայնքներ էին ձևավորել։ Այսպիսով, ՀՀ արտաքին քաղաքականությունը պահանջում էր շատ բարդ հավասարակշռություն պահպանել հարևան երկրների միջև։

բ. Բացատրի՛ր: Ի՞նչ արմատներ ունեին հայ– վրացական և հայ–ադրբեջանական վեճերը:

Հայ-վրացական վեճերն ունեին հիմնականում տարածքային արմատներ՝ կապված Լոռու և Ջավախքի նկատմամբ հավակնությունների, ինչպես նաև ռազմավարական երկաթուղու վերահսկողության հետ։ Հայ-ադրբեջանական վեճերն ավելի խորն էին և ունեին էթնիկ ու կրոնական արմատներ, որոնք կենտրոնացած էին Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի և Զանգեզուրի պատկանելության շուրջ։ Այս բոլոր բախումները սրվեցին Ռուսական կայսրության փլուզումից հետո, երբ նորանկախ պետությունները փորձում էին սահմանազատել իրենց տարածքները։

գ. Վերլուծի՛ր: Հնարավո՞ր էր արդյոք խուսափել Վրաստանի ու Ադրբեջանի հետ բախումնե րից և ի՞նչ գնով:

Հայաստանի Առաջին Հանրապետության համար անհնար էր ամբողջությամբ խուսափել Վրաստանի և Ադրբեջանի հետ բախումներից՝ հաշվի առնելով տարածքային վիճելի հարցերի (Ղարաբաղ, Զանգեզուր, Լոռի) լարվածությունը և ռազմավարական կարևորությունը։ Վրաստանի հետ պատերազմը դադարեցվեց միայն բրիտանական միջնորդությամբ, որի գինը Լոռու մարզի չեզոքացումն էր՝ Հայաստանի համար կենսական երկաթուղային կապն ապահովելու դիմաց։ Ադրբեջանի հետ բախումներից խուսափելը կնշանակեր հրաժարվել վիճելի տարածքների նկատմամբ հայկական հավակնություններից և այդպիսով թուլացնել Հանրապետության ազգային անվտանգությունը։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչիր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցան այս փուլի հայ–ադրբեջանական հարաբերությունները բոլշևիկ– յան իշխանության և դրան հաջորդող տարիներին: Ի՞նչ նշա– նակություն ունեցավ Բաքվի պայքարը Հայաստանի Հան– րապետության համար:

Այս փուլի հայ-ադրբեջանական սուր տարածքային բախումները, հատկապես Ղարաբաղի, Նախիջևանի և Զանգեզուրի շուրջ, թշնամության խոր արմատներ թողեցին, որոնք էապես ազդեցին բոլշևիկյան իշխանության և դրան հաջորդող տարիներին՝ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև թշնամական տրամադրությունները։ Բաքվում մղվող պայքարը, որն ի վերջո ավարտվեց հայերի ջարդերով և Բաքվի անկմամբ, ուներ կենսական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ կորցվեց կարևոր հայաշատ կենտրոն, և կտրուկ ընկավ Հայաստանին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։ Հետագայում բոլշևիկյան իշխանությունն օգտագործեց այս թշնամությունը՝ տարածքային վեճերը (օրինակ՝ Ղարաբաղը Ադրբեջանին կցելը) լուծելու համար՝ ամրապնդելով իր դիրքերը Կովկասում։

2. Ընդհանրացրո՛ւ: Ինչո՞վ էր պայմանավորված Մեծ Բրի տանիայի տարբերակված մոտեցումը Ղարաբաղի և Նախիջևանի հարցերում: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Ադրբեջանում բոլշևիկյան իշխանության հաստատումը տարածքային խնդիրների վրա:

Մեծ Բրիտանիայի տարբերակված մոտեցումը պայմանավորված էր ռազմավարական նպատակներով․ Նախիջևանը թուրքական ազդեցության գոտում պահելով՝ փորձում էին մեկուսացնել Իրանը, իսկ Ղարաբաղը թողնում էին վիճելի՝ Անդրկովկասում իրենց դիրքերն ամրապնդելու և տեղական իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար։ Ադրբեջանում բոլշևիկյան իշխանության հաստատումը (1920 թ. ապրիլ) բացասական ազդեցություն ունեցավ տարածքային խնդիրների վրա, քանի որ Մոսկվան, «պրոլետարական համերաշխության» անվան տակ, սկսեց Ղարաբաղն ու Նախիջևանը կցել Ադրբեջանին։ Այս քայլերով բոլշևիկները ձգտում էին ապահովել Թուրքիայի հետ մերձեցումը և Կովկասում սեփական իշխանությունը հաստատելու համար Ադրբեջանի ռեսուրսներն ու աջակցությունն ստանալ։

3. Գնահատիր: Հիմնավորիր, թե ինչու էին Հայաստանի տարածքային ակնկալիքները արդարացի պատմություն, ժողովրդագրություն:

Հայաստանի տարածքային ակնկալիքները, հատկապես Արևմտյան Հայաստանի, Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ, պատմականորեն արդարացի էին, քանի որ այդ տարածքները հանդիսանում էին հայկական պետականության և մշակույթի բնօրրանը։ Ժողովրդագրական տեսանկյունից, չնայած Ցեղասպանության հետևանքով տեղի ունեցած բռնի փոփոխություններին, Ղարաբաղի և Զանգեզուրի վիճելի գոտիներն ունեին հայկական մեծամասնություն, ինչը հիմք էր տալիս ինքնորոշման պահանջներին։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության պահանջները հիմնված էին ոչ միայն հնագույն պատմական իրավունքների, այլև տվյալ պահին տվյալ տարածքներում բնակվող հայ բնակչության ինքնորոշման իրավունքի վրա։

Առաջադրանք 2

Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարությունների թիրախում. ՀՀ անկումը/ էջ 66-70 պատմել/

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացատրիր և բնութագրիր Բ. Լեգրան . Պ . Մդիվանի • Հ. Օհանջանյան • Ռ. Տեր-Մինասյան. Ս. Կասյան Հայաստանի հեղափոխական կոմիտե • ՀՅԴ բյուրո • Դրո (Դ. Կանայան) • Հ. Տերտերյան

Բորիս Լեգրան — խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ էր Հայաստանում, ով մասնակցել է Հայաստանի խորհրդային դարձնելուն։

Պոլիկարպե Մդիվանի — վրացի բոլշևիկ գործիչ էր, ով 1920-ին Երևանում մասնակցել է Հայաստանի խորհրդայնացման բանակցություններին։

Համո Օհանջանյան — ՀՅԴ անդամ և Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետն էր, ով ղեկավարել է երկիրը թուրք-հայկական պատերազմի ընթացքում։

Ռուբեն Տեր-Մինասյան — ՀՅԴ գործիչ էր, ՀՀ վերջին ներքին գործերի նախարարն ու Փետրվարյան ապստամբության ղեկավարներից մեկը, որը պայքարել է բոլշևիկների դեմ։

Սարգիս Կասյան — հայ բոլշևիկ էր, եղել է Հեղկոմի նախագահը և օգնել է Հայաստանում խորհրդային իշխանությունը հաստատել 1920-1921 թթ.

Հայաստանի հեղափոխական կոմիտե (Հեղկոմ) — բոլշևիկների ղեկավարած մարմին էր, որը 1920 թվականի նոյեմբերին հայտարարեց Հայաստանի խորհրդային իշխանության հաստատումն ու ՀՀ կառավարության տապալումը։

ՀՅԴ բյուրո — ՀՅԴ կուսակցության գլխավոր ղեկավար մարմինն էր, որը 1918-1920 թթ. ղեկավարում էր Հայաստանի պետական քաղաքականությունը։

Դրո (Դրաստամատ Կանայան) — հայ ռազմական և քաղաքական գործիչ էր, ՀՀ բանակի հրամանատար, ով 1920 թ. դեկտեմբերին ժամանակավորապես ղեկավարել է Հայաստանը մինչև Հեղկոմի գալը։

Հարություն Տերտերյան — ՀՅԴ անդամ և պետական գործիչ էր, ՀՀ կառավարության անդամ և մասնակցել է 1920-ի Թիֆլիսի բանակցություններին։

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Նկարագրիր բոլշևիկների ու քեմալականների մերձեցման գործընթացը: Ինչպե՞ս հասունացավ թուրք–հայկական պատե-րազմը և ինչպե՞ս ընթացան ռազմական գործողությունները:

1920 թվականին բոլշևիկյան Ռուսիան և քեմալական Թուրքիան մոտեցան իրար, քանի որ երկուսն էլ դեմ էին Անտանտին ու կայսերապաշտությանը։ Թուրք-հայկական պատերազմը սկսվեց, երբ քեմալականները մերժեցին Սևրի պայմանագիրը և ուզեցին ռազմական ճանապարհով գրավել Արևելյան Հայաստանի տարածքները։ Օպերացիաները սկսվեցին սեպտեմբերին և ավարտվեցին Հայաստանի պարտությամբ ու Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումով։

բ . Բացատրի՛ր: Ի՞նչ դիրքորոշում ունեին Անտանտի տերու թյունները պատերազմի ընթացքում, և արդյոք նրանցից որևէ մեկն աջակցել է Հայաստանին: Ինչո՞ւ հայկական բա– նակը պարտություն կրեց և ովքե՞ր են պատասխանատու այդ պարտության համար

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, նույնիսկ եթե ճանաչում էին Հայաստանի անկախությունը և ստորագրել Սևրի պայմանագիրը, պատերազմի ժամանակ օգնություն չէին տվել։ Հայկական բանակը Քեմալական Թուրքիայից ծանր պարտություն կրեց, որովհետև միանձնյա էր՝ թվով, զենքով ու ռուսական օգնությամբ զիջելով հակառակորդին։ Պարտության հիմնական պատասխանատվությունը ընկնում է ՀՅԴ կառավարության վրա, որը թերագնահատեց թշնամու ուժը և չկարողացավ ապահովել բանակի մարտունակությունը կամ միջազգային աջակցություն ստանալ։

գ. Վերլուծիր: Ի՞նչ շահեր ու նպատակներ էին միավորում բոլ– շևիկներին ու քեմալականներին:

Բոլշևիկներին և քեմալականներին միավորում էր իրենց դեմքը Անտանտին և ցանկությունը պայքարել միջազգային իմպերիալիզմի դեմ, ինչն իրար դարձնում էր բնական դաշնակիցներ։ Ռուսիան ուզում էր Քեմալի միջոցով վերականգնել ազդեցությունը Անդրկովկասում և ապահովել հարավային սահմանները՝ օգտագործելով թուրքերին Հայաստանի դեմ։ Քեմալը Ռուսաստանից ստանում էր զինվորական ու ֆինանսական աջակցություն՝ իր ազգային շարժումն առաջ տանելու և Սևրի պայմանագիրը չեղարկելու համար։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1 . Ճանաչիր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ բոլշևիկաքեմալական համագործակցությունը Հայաստանի անկման ու Սևրի պայմանագրի չիրագործման վրա:

Բոլշևիկա-քեմալական համագործակցությունը կործանեց Հայաստանի Հանրապետությունը, քանի որ թույլ տվեց Թուրքիային սեպտեմբերյան պատերազմում ջախջախել միանձնյա հայկական բանակին։ Քեմալը ստացավ անհրաժեշտ օգնություն, իսկ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը վերջնականապես չեղարկեցին Սևրի պայմանագիրը, բաժանելով հայկական տարածքները Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև։ Արդյունքում, Հայաստանը կորցրեց մեծ մասը իր տարածքի և դարձավ խորհրդային։

2 . Գնահատիր: Վերլուծիր և գնահատական տուր, թե ինչ դեր խաղացին հայերի կրած պարտությունը և Խորհրդային Ռուսաստա նի երկդիմի դիվանագիտությունը Հայաս– տանի Հանրապետության անկման գործում:

Հայկական բանակի պարտությունը 1920 թվականի թուրք-հայկական պատերազմում թույլ տվեց Հայաստանին թուլանալ, կորցնել ռեսուրսներ ու տարածքներ՝ մոտեցնելով Հանրապետության անկմանը։

Քիմիա 9

27.11.2025 Գործնական աշխատանք

Կատարեք հաշվարկային  փորձարարական  լաբորատոր  առաջադրանքները՝

Փորձ  1.   Հիմնային  օքսիդների ստացումը այրման ռեակցիաներով՝ <<Հրավառություն>>։ Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք հաշվարկ․ ա) որոշեք ռեակցիայի  հետևանքով  ստացված մագնեզիումի  օքսիդի զանգվածը բ) անջատված  ջերմության  քանակը ( կՋ), եթե  փորձի  համար  վերցրել  եք 2 գ  մագնեզիում:

Փորձ  2.   Հիմքի՝ մագնեզիումի հիդրօքսիդի Mg(OH)2 ստացումը միացման ռեակցիայով. մագնեզիումի օքսիդը  ջրում լուծեք, համոզվելու համար, որ հիմք եք ստացել օգտագործեք հայտանյութ ֆենոլֆտալեին, ի՞նչ գույն է ստանում հայտանյութը հիմնային միջավայրում։ Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիայի հավասարումը։  

Փորձ  3.   Իրականացրեք  փոխանակման՝ չեզոքացման  ռեակցիա  մագնեզիումի հիդրօքսիդի և  աղաթթվի  միջև: Գրեք  համապատասխան  ռեակցիայի  հավասարումը, հավասարեցրեք  և որոշեք  ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի՝ մագնեզիումի քլորիդի  զանգվածը(գ):

Դասագրքից սովորել § 2․2.<<Օքսիդներ>>, կատարել էջ 17 –ի առաջադրանքները։

Կենսաբանություն 9

Դաս 13(01․12-05.12․)

Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։Էջ39-41։

Բլոգներում ներկայացնել համեմատությունը՝նշելով օրինակները։

1. Ո՞ր բազմացումն է կոչվում անսեռ` բերել օրինակներ։

Անսեռ բազմացումն այն է, երբ մասնակցում է միայն մեկ օրգանիզմ և սերունդները ամբողջությամբ նման են նրան (օրինակ՝ բակտերիաների կիսում, խմորասնկերի բողբոջում, բույսերի վեգետատիվ բազմացում, սպորներով բազմացում):

2․ Նկարագրել սեռական և անսեռ բազմացման առավելությունները և թերությունները։

Անսեռ բազմացման առավելությունը՝ արագ է և սերունդները լինում են նույնը ինչ ծնողը: Թերությունը՝ բոլոր սերունդները միանման են, ու եթե պայմանները փոխվեն, բոլորը կարող են վնասվել.

Սեռական բազմացման առավելությունը՝ սերունդները լինում են տարբեր, ու տեսակն ավելի հեշտ է հարմարվում. Թերությունը՝ դանդաղ է և պետք են երկու ծնողներ: