Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
1. Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։
Բանաստեղծությունը գերիշխում է ցավ և կարոտ տրամադրությունը, քանի որ հեղինակը տառապում է իր հայրենիքի հանդեպ սիրուց։ Բայց նաև տալիս է հույսի տրամադրությունը, քանի որ հեղինակը հույս է ունենում, որ Հայաստանը կշարունակի ապրել:
2. Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
3. Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։
Իմ կարծիքով դա պատասխանատվություն է, քանի որ Տերյանը չի լռում։ Եթե նույնիսկ իրեն վերջին պոետն է համարում, նա շարունակում է երգել իր երկրի մասին։ Դա ցույց է տալիս, որ նա զգում է պարտք իր հայրենիքի հանդեպ։
4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։
Ոչ դու վերջինը չես, Տերյան պոետ,
Քո ձայնը դեռ լեռներում է հնչում,
Քո բառերով ես շնչում եմ կրկին,
Քո երգով իմ սիրտն է զարթնում։
Քանի դու կաս ու երգում ես,
Ես կապրեմ ու կծաղկեմ,
Քո խոսքի մեջ, քո երազում
Նորից պայծառ ես կփայլեմ ։
5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։
Նաիրին այս բանաստեղծությունում զոհված է, թուլացած, մոռացված ու միայնակ:
————
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
1. Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս գարնան գալուստը։
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
2.Ներկայացրո՛ւ բանաստեղծության քնարական հերոսի զգացումները, նաև առանձնացրո՛ւ այդ զգացումները նկարագրող տողերը։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
——
Հերոսը մինչև գարնան գալը ապրում էր տխրություն ու մենություն, և սպասում էր գարնան բերած նոր կյանքը:
3. Բացատրի՛ր ,,մենության բանտ,, արտահայտությունը։
Այս արտահայտությունը նշանակում է լինել աշխարհից կտրված, ապրելով միայնակ և տխուր։
4. Դո՛ւրս գրիր մակդիրներ։
Հրեղեն խաղ, պայծառ աչքեր:
5. Ինչո՞ւ է գարունը հաճախ ներկայացվում նոր կյանքի և հույսի խորհրդանիշ։
Գարունը համարվում է որպես նոր կյանք, քանի որ բնությունը սկսում է զարթնել՝ ծաղկում են ծառերն ու բույսերը, ձյունը հալվում է, և արևը լույս ու ջերմություն է բերում։ Այն մեզ հիշեցնում է, թե կյանքը ինչ գեղեցիկ ու նոր սկիզբներ կարող է բերել։
6.Քո կարծիքով՝ բանաստեղծությունը ավելի շատ բնությա՞ն, թե՞ մարդու ներաշխարհի մասին է։ Հիմնավորի՛ր։
Իմ կարծիքով բանաստեղծությունը ավելի շատ բնության մասին է՝ թե ինչպես է գալիս գարունը և վերածնում բնությունը նոր կյանքի։ Իսկ երբ հեղինակը նույնպես նշեց իր ներաշխարհի մասին, դա պատահում է բոլոր մարդկանց համար՝ երբ նրանք հանդիպում են գարնան ուրախությունն ու գեղեցկությունը։
7. Կարո՞ղ է բնությունն ազդել մարդու հոգեվիճակի վրա։
Այո, բնությունը կարող է ազդել մարդու հոգեվիճակի վրա: Այն տալիս է մարդուն գեղեցիկ տեսք, անուշ բույրեր ու հանգստություն, և մարդկանց մեծ մասը դժվարությամբ կարող է ապրել առանց բնության ազդեցության ու գեղեցկության։
8. Բացատրի՛ր ահասկանալի բառերը։
Զուգել — զարդարել, սարքել
9. Բանաստեղծության վերջին տողը փոխի՛ր՝ ոճը պահելով։
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
Ցտեսուցյո՛ւն ցուրտ ձմեռ, ողջո՛ւյն տաք գարուն:
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պշշշշշշշշշշշ
Շա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…
1. Բացատրի՛ր բառերը՝ մեղմալույս, անուրջ, անեղծ, փարոս։
մեղմալույս — մեղմ լույս ունեցող
անուրջ — երազ
անեղծ — չվնասված
փարոս — լուսաշտարակ
2. Ի՞նչ հոգեվիճակ է արտահայտում ,,իմ խաղաղ երեկոն է,, արտահայտությունը։
արտահայտությունը ցույց է տալիս հանգիստ, լուռ և տխուր հոգեվիճակ։ Հերոսը մտածում է անցյալի մասին, հիշելով իր առաջին սերը:
3. Ըստ քեզ ՝ ո՞ւմ է դիմում հեղինակը։
Իմ կարծիքով բանաստեղծությունը ուղղված է հեղինակի առաջին սիրուն, քանի որ նա խոսում է իր առաջին անուրջի մասին և խոստանում է երբեք չմոռանալ նրան։
4. Մեկնաբանի՛ր այս քառատողը՝
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…
Կարելի է մեկնաբանել այսպես՝ կարճ ու պարզ ձևով.
Այս քառատողում հեղինակը ասում է, որ իր կյանքում դեռ շատ դժվարություններ, ցավ և տխրություն է լինելու։ Սակայն նա ցանկանում է պահել սիրելիի անունը իր սրտում, որպեսզի այն լինի նրա համար փարոս՝ լույս ու ուղեցույց կյանքի դժվարությունների դեմ։
5. 4-5 նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը, ասելիքը։
Հեղինակը ներկայացնում է իր խաղաղ, բայց մի փոքր տխուր երեկոն և հիշում է իր առաջին սերը։ Նա ասում է, որ տարիներ կանցնեն, երազները կփոխվեն, բայց այդ հիշողությունը չի մոռանա։ Հեղինակը հասկանում է, որ իր կյանքում դեռ շատ դժվարություններ ու սև օրեր կլինեն։ Սակայն սիրելիի անունը նրա համար կմնա լույս և ուժ, որը կօգնի հաղթահարել ամեն ինչ։
Իմ կարծիքով բանաստեղծության ասելիքն այն է, որ մաքուր և անկեղծ սերը կարող է մարդուն ուժ տալ նույնիսկ կյանքի ամենադժվար պահերին։
Ընթերցել
Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…