Պատմություն 9

Երևանի լավագույն ռեստորանները

Ահա Երևանի լավագույն ռեստորանների ընտրանի՝ ինչպես առաջին այցելուների, այնպես էլ վերադարձող ճամփորդների համար։

1. Ռեստորան «Լավաշ»

  • Խոհանոց: Հայկական
  • Գտնվելու վայրը: Թումանյան փողոց, քաղաքի կենտրոն
  • Մթնոլորտ: Ավանդական և էլեգանտ

«Լավաշը» արագորեն դարձել է պարտադիր այցելության վայր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խորը սուզվել հայկական խոհանոցի մեջ։ Անվանված Հայաստանի խորհրդանշական հացի՝ լավաշի անունով, ռեստորանն ունի կավե թոնիր, որտեղ ամեն օր թարմ լավաշ է թխվում հենց ձեր աչքի առաջ։ Մենյուն լի է հարուստ ժառանգությամբ ուտեստներով, ինչպիսիք են խորովածըսպասը (տաք յոգուրտային ապուր) և ղափաման (դդում՝ բրնձով և չրերով)։

Հմայիչ ինտերիերով, որը խառնում է գյուղական փայտը, քարե աշխատանքները և ժամանակակից շունչը, «Լավաշը» առաջարկում է ոճային, բայց հյուրընկալ ճաշի փորձ։ Կատարյալ է ճանապարհորդների համար, ովքեր ցանկանում են համտեսել Հայաստանը նրա ամենահամեղ և իսկական տեսքով։

2. Ռեստորան «Շերեփ»

  • Խոհանոց: Հայկական՝ միջազգային ազդեցություններով
  • Գտնվելու վայրը: Հանրապետության հրապարակ
  • Մթնոլորտ: Բարձրակարգ և ժամանակակից, բաց խոհանոցով

«Շերեփը», որը հայերեն նշանակում է «շերեփ», արտացոլում է ավանդական ուտելիքը ժամանակակից շրջադարձով մատուցելու տեսլականը։ Իր ընդարձակ ճաշասենյակով և բաց խոհանոցով հյուրերը կարող են դիտել, թե ինչպես են խոհարարները պատրաստում հայկական դասական ուտեստներ, ինչպիսիք են հարիսան (ցորենի և հավի շիլա), ջեռոցում թխված իշխանը կամ կծու տավարի շոգեխաշը՝ բոլորը ներկայացված շքեղությամբ։

Ռեստորանի մենյուն կամրջում է հայկական և միջերկրածովյան համերը՝ գրավելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հյուրերին։ Սպասարկումը բարձրակարգ է, իսկ կենտրոնական դիրքը այն իդեալական է դարձնում ճաշի կամ ընթրիքի համար Հանրապետության հրապարակը ուսումնասիրելուց հետո։

3. The Smoking Chef

  • Խոհանոց: Սթեյք-հաուս, BBQ
  • Գտնվելու վայրը: Վարդանանց փողոց
  • Մթնոլորտ: Համարձակ, արդյունաբերական-շիկ

Եթե դուք խորոված մսի, չոր հնեցված սթեյքների և համարձակ համերի սիրահար եք, The Smoking Chef-ը պարտադիր այցելության վայր է։ Այս ժամանակակից սթեյք-հաուսը հայտնի է իր բարձրորակ տավարի մսով, դանդաղ եփված կողոսկրներով և բուրավետ սոուսներով։ Խոհանոցը տեսանելի է ճաշասենյակից, ինչը թույլ է տալիս ճաշողներին դիտել խոհարարական գործողությունները։

Մթնշաղային լուսավորությամբ, կաշվե նստատեղերով և ալկոհոլային խմիչքների լայն տեսականիով, մթնոլորտը և՛ նորաձև է, և՛ կատարելագործված։ Իդեալական է միս սիրողների և ընթրիքի ժամադրությունների համար։

Ճամբարներ, Պատմություն 9

Ձմեռային Ճամբար

Այս ձմեռային ճամբարին ես ընտրել եմ իմ պատմության ուսուցչուհուն ՝ Ընկեր Ստելլային, քանի որ նա իմ ամենասիրած դասատուն է, և ես հենց այս անգամ ուզում էի ընտրել նրան:

Օր 1

Առաջին օրը, ճիշտն ասած, ես բացակայել էի՝ քնած մնալու պատճառով, բայց իմ ընկերուհին ինձ պատմեց, թե նրանք ինչ են արել։ Սկզբում նրանք գնացել էին Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի քոլեջ, որտեղ ուսումնասիրել են տարբեր աշխատարանների մասին: Այդ աշխատարաններն են՝ անգլերենը, զբոսաշրջությունը և լուսանկարչությունը։ Հետո վերադարձին, Ընկեր Ստելլան նրանց հետ զրուցեց այն նախագծերի մասին, որոնք պատրաստվում ենք իրականացնել այս ճամբարի ընթացքում: Առաջին նախագիծը կոչվում է «Հայկական ազգային հին խաղերը․ մշակութային ժառանգություն՝ AI տեխնոլոգիաների միջոցով»: Այն նպատակ ունի վերածնեցնել մեր հին հայկական խաղերը և ներկայացնել դրանք նոր տեխնոլոգիաների օգնությամբ, որպեսզի նրանք ճանաչելի և հասանելի դառնան շատ մարդկանց համար: Իսկ երկրորդ նախագիծը հոնց աշխատարաններն են:

Օր 2

Այս օրը սկսվեց ավելի հետաքրքիր ու ոգևորիչ, քանի որ մենք արդեն սկսեցինք մեր առաջին նախագիծը՝ Ընկեր Ստելլայի հետ։ Բայց, բնականաբար, սկզբում պետք է հասկանալ նախագծի իմաստը։ Այն կապված էր AI–ի հետ, ինչը նշանակում է, որ պետք է մեր կարծիքն ու մտորումները այս տեխնոլոգիայի միջոցով արտահայտել Ai — ի պահով։

Մենք շրջանապես նստեցինք և սկսեցինք քննարկել դրա մասին։ Ամեն մեկը իր տեսակետն էր ներկայացնում, մեկ մեկ իրար հետ չէինք համաձայնվում, իսկ վերջում բոլորս համաձայնվեցինք նրան, որ Ai — ը վերացնում է արվեստը և այն պետք է օգտագործել ճիշտ բաների համար։

Հետո Իրավունքի դասաժամն էր, և մենք հանդիպեցինք մեր իրավունքի դասատուի հետ: Խոսենք Երեխայի իրավունքների մասին։ Քննարկեցինք, թե ինչ իրավունքներ ունեն երեխաները, ինչպես դրանք պաշտպանվում են օրենքներով և ինչ կարևոր դեր ունեն ընտանիքը, դպրոցը և հասարակությունը այդ իրավունքների պահպանման գործում։ Դասը շատ հետաքրքիր էր անցել: Իսկ հետո մեզ մոտ հոգեբանական դասընթաց էր։

Հոգեբանի դասատուն մեզ բաժանեց երկու խմբերի, յուրաքանչյուր խմբին տվեց երկու թերթիկ և հանձնարարեց կետերով գրել, թե ինչ կցանկանայինք, որ լինի մեր դպրոցում, որպեսզի մեզ ավելի պաշտպանված և ապահով զգանք։

Oր 3

Այս օրը սկսվեց իրավունքի դասով, և մենք շարունակեցինք խոսել երեխայի իրավունքների մասին։ Այս անգամ դասատուն իր հետ բերել էր «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան»։ Ամեն մեկս կարդում էինք տարբեր կետեր, քննարկում դրանց նշանակությունը, և նույնիսկ դատում էինք Արենին՝ պարզապես հավեսի համար։

Դրանից հետո մենք կրկին գնացինք քոլեջ, որտեղ այս անգամ խոսեցինք տուրիզմի մասին, որը մտնում է զբոսաշրջության նախագծի մեջ։ Ես իմացա, որ տուրիզմը ունի տարբեր տեսակներ, և այդ ոլորտում կան հիմնական չորս մասնագիտություններ՝ տուրիստական գործակալ, գիդ, հյուրանոցային ադմինիստրատոր և տուրօպերատոր։

Քննարկումից հետո խաղացինք մի խաղ, որի ընթացքում մեզ տրված էին տարբեր գործառույթներ, և մենք պետք է հասկանայինք, թե որ գործառույթը որ մասնագետին է վերաբերում։ Մենք բաժանվեցինք երեք խմբի, և մեր խումբը հաղթեց՝ հավաքելով 18 միավոր 20-ից։

Այնուհետև դիտեցինք տուրիզմի մասին տեսահոլովակ և քննարկեցինք մի շարք հարցեր։ Օրինակ՝ խոսեցինք այն մասին, որ տուրիզմը կարող է վնասել էկոլոգիային և տեղաբնակ ժողովուրդների մշակույթին։ Քննարկման ընթացքում մեր պատասխանները պետք է տայինք անգլերեն, քանի որ անգլերենը շատ կարևոր լեզու է տուրիզմի ոլորտում»։

Օր 4

Օրը սկսվեց քոլեջ գնալով՝ նախագծի համար։ Բայց այս անգամ լուսանկարչության ժամանակն էր։ Մենք հանդիպեցինք մեր ուսուցչին և մի փոքր խոսեցինք լուսանկարչության, այն մասին, թե ինչպես ենք լուսանկարներ անում, ինչպես դրանք ավելի գեղեցիկ դարձնել, և զրույցից հետո դուրս եկանք մի քանի լուսանկարներ անելու, որպեսզի ուսուցիչը տեսնի, թե ինչպես ենք դա անում և ուղղի մեր սխալները։

Այսպիսի բաներ եմ նկարել ես : )

Դրանից հետո մենք վերադարձանք և խաղացինք «Ալիաս» անունով զվարճալի խաղ։ Մենք բաժանվեցինք երկու թիմի։ Խաղի նպատակն այն է, որ մեկ մարդ հորինի բառեր և պետք է բացատրի յուրաքանչյուր բառը իր խմբին, որպեսզի իր խումբը հասկանա, թե ինչ են բառերը։ Եվ ինչպես հիշում եմ, մեր թիմը հաղթեց, որովհետև ես գիտեի, որ մենք լավագույնն ենք, հեհ։ Բայց հենց որ սկսեցինք հաղթել, ժամանակն էր հոգեբանության դասի։ Ամեն ինչ լավ անցավ, և դրանից հետո մենք պարզապես շարունակեցինք խոսել և միասին անցկանցնել ժամանակը։

Օր 5

Այս օրը ես բացակայել էի, քանի որ իմ մայրիկի ծնունդն էր, բայց ընկերուհուս պատմածից կարող եմ ասել, թե ինչ են նրանք արել այդ օրը։ Սկզբում նրանք որոշել էին շարունակել «Հայկական ազգային խաղեր» նախագիծը, սակայն հետո նրանց կանչել էին ավագ դպրոց՝ վիկտորինա խաղալու համար։ Վիկտորինայում ընդգրկված էին տարբեր թեմաներ։ Նախ նրանց բաժանել էին թիմերի, և հաղթել էր 3-րդ թիմը՝ հավաքելով 80-ից ավելի միավոր (մեր թիմը)։ Տխուր ասելով նկար չկա, քանի որ բոլորը լարված էին և իրենց ուշադրությունը վիկտորինայի վրա էր:

Դրանից հետո նրանք վերադարձել էին, և սկսվել էր իրավունքի դասը, որի ընթացքում կրկին վիկտորինա էին խաղացել՝ այս անգամ Նանեի ստեղծած>

Իսկ հետո գնացել էին «Մաթեմ առանց բանաձևերի» կաբինետ, որտեղ խաղացել էին տարբեր գլուխկոտրուկներ»։**




__

Օր 6

Այս օրը մենք պետք է գնայինք լեռնանիստ ճամփորդության։ Բոլորս հավաքվել էինք՝ լի ոգևորությամբ, պատրաստ սահելու և զվարճանալու համար։ Երբ արդեն բոլորս նստեցինք ավտոբուս և հասանք Երևան լճին, ինչ որ մեկի նավսից մեզ սյուրպրիզ հայտարարեցին՝ հոսանքը Լեռնանիստում առաջիկա 4 ժամվա ընթացքում չի աշխատելու: Բայց լավ ավտոբուսային ճամփորդություն էր, չէ՞: Մենք ստիպված վերադառցանք դպրոց։ Այո, միիիի, ՇԱՏ ՄԻ ՓՈՔՐ հարամ եղավ, բայց լավը այն էր, որ ես և ընկերուհիներս էինք մնացել: Սկզբում դասատուի հետ բլբլում և ջրիկանում էինք, բայց հետո մի քիչ ձանձրացանք և որոշեցինք փոքր էսսե գրել: Բայց քանի որ դասատուն էլ մեզ լքեց, մենք որոշեցինք տուսովկա անել՝ երգել, պարել, մարզվել (լռիվ իմ դպրոցն է): Իսկ հետո բոլորովս տուն գնացինք: Սա ամենալավ ճամփորդությունն էր իմ կարծիքով: 😂

Օր 7

Այսօր մեր մոտ «Երեխայի իրավունքները Հայաստանում» նախագծի շրջանակում հանդիպում ունեցանք Սերգեյ Չամանյանի հետ։ Մենք քննարկում էինք երեխաների իրավունքների պահպանման կարևորությունը, առկա խնդիրները այս ոլորտում, ինչպես նաև այն միջոցները, որոնց միջոցով երեխաները կարող են պաշտպանել և իրազեկվել իրենց իրավունքների մասին։

Մասնակիորեն նոր բաներ մենք շատ չիմացանք, քանի որ մեր իրավունքի դասատուի հետ այս թեման հաճախ ենք քննարկել, բայց հանդիպումը հետաքրքիր էր, քանի որ հնարավորություն տվեցինք հարցեր տալ և իրական օրինակներ լսել:

Օր 8

Այսօր մեր օրը սկսվեց քոլեջով, և մեր մոտ զբոսաշրջության դասն էր։ Այսօր մենք որոշեցինք Kahoot խաղալ՝ ստուգելու համար, թե վերջիվերջո հասկացել ենք, թե ինչ է տուրիզմը։ Հարցերը բավական հեշտ էին և գրված անգլերենով, ինչը մեզ մի փոքր էլ խոստացավ անգլերենի պրակտիկա։

Kahoot–ից հետո դասատուն բացեց կոլեսո ֆորտունը, որտեղ նշված էին Հայաստանի տարբեր մարզեր, և ամեն մեկին պատահաբար մի մարզ էր ընկնում։ Մեր հանձնարարությունը՝ այդ մարզը ուսումնասիրել և ներկայացնել, կարծես մենք լինեինք գիդեր և պետք է ճամփորդներին ներկայացնեինք տվյալ մարզը։

Ինձ, օրինակ, ընկել էր Տավուշը, որը համարվում է Հայաստանի գեղեցիկ մարզերից մեկը՝ իր բնությամբ, անտառներով, կենդանական աշխարհով և բազմաթիվ հետաքրքիր պատմություններով»։

Օր 9

Այս օրը մենք արդեն գնացինք Լեռնանիստ։ ԲԱՅՑ Քանի որ ամսի 17-ին ընկեր Ստելլայի ծնունդն էր, և այդ օրը շաբաթ էր, մենք որոշեցինք առավոտյան հավաքվել խմբով և մեծ սյուրպրիզ անել ընկեր Ստելլային։ Մենք գնեցինք գեղեցիկ տորթ, մոմեր, փուչիկներ՝ կարելի է ասել ամեն ինչ, և կազմակերպեցինք սյուրպրիզը։ Ընկեր Ստելլան շատ ուրախացավ:

Այժմ տորթը թողեցինք դպրոցում է գնացինք Լեռնանիիիիստ!!!!!

Երբ մենք հասանք Լեռնանիստ, դուրս նայելուց ԱՄԵՆ ԻՆՉ ՍՊԻՏԱԿ ԷՐ․ թվում էր, թե դրախտ էինք հասել:

Այնտեղ ահավոր լավ անցավ։ Մենք ընկերուհիներով միասին սահեցինք, երևի թե միլլիոն անգամ։ Իսկ ես դախի պես ահավոր սահում էի, որովհետև կոշիկներս լրիվ սահուն էին, ու ես մեկ–մեկ ցբխվում էի, և ահա քիչ էր մնում ես սահող բուբլիկը դառնայի:

Սահադաշտում ամենալավ մասը այն ճոպանն էր, որով մեզ վերև էին բարձրացնում, որովհետև եթե դա չլիներ, մենք հաստատ ալարելու էինք այդքան բարձրանալ։

Ընդհանուր առմամբ՝ օրը լի էր ծիծաղով, սահելով ու լավ հիշողություններով:

Գնալուց առաջ ես և ընկերուհիներս որոշեցինք վերջին անգամ սահել՝ պինգվինի պես, փորի վրա պարկելով, և չեմ խաբի, դա ԱՎԵԼԻ լավ ու եկստրիմալ էր:

Օր 10

Այսօր մենք գնացինք Սունդուկյանի թատրոն՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը դիտելու համար։ Ներկայացումը պատմում էր Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության մասին, երբ հայերը միավորվում են և պայքարում իրենց կյանքի, ընտանիքների ու հայրենիքի համար։

Պատմությունը՝ 1915թ. հուլիսի 13- ին Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայկական գյուղերում տների պատերին հայտարարություն էր փակցված, որով կարգադրվում էր պատրաստ լինել 8 օրից ուղևորվելու Միջագետք` Դեր- Զորի անապատ, ուր իբրև թե պետք է վերաբնակեցվեր ոչ մուսուլմանական ազգաբնակչությունը։

Ի պատասխան թուրքական կառավարության հրամանի` Մուսա լեռան և հարակից 5 գյուղերի յուրաքանչյուր բնակիչ որոշում է Մուսա լեռան գագաթին կազմակերպել պաշտպանություն։ Տղամարդիկ ու կանայք, ծերունիներն ու երեխաները, թողնելով իրենց տները, բարձրանում են լեռը` վերցնելով միայն հրացան, վառոդ, փամփուշտ, կերակուր և ջուր։

Հարձակվող թշնամու կանոնավոր զորքը պարտություն է կրում, և դրանից գազազած թուրքական հրամանատարությունը զենքի է կոչում մերձակա գյուղերի ողջ մուսուլմանական բնակչությանը։ Ցամաքի կողմից կտրելով մուսալեռցիներին արտաքին աշխարհից` որոշում են սովամահ անել նրանց, մյուս կողմից զառիթափն էր ու ծովը։ Հայերը սկսում են փրկություն փնտրել ծովի կողմից։ Դիմադրության 53- րդ օրը` 1915թ. սեպտեմբերի 12- ին, կիրակի առավոտյան երևում է ֆրանսիական «Գիշեն» ռազմանավը։ Լողալով նավին են մոտենում մի քանի մուսալեռցիներ։

Նավապետը Էսկադրայի հրամանատարին հաղորդում է հայերի օգնության խնդրանքը։ Շուտով ափին է մոտենում «Ժաննա դարկ» ռազմանավը` ուրիշ պահականավերի ուղեկցությամբ։ Մուսա լեռան ապստամբներն իրենց ընտանիքներով` ընդամենը 4058 մարդ, նավ են բարձրանում ու փրկվում:

Կարող եմ վստահ ասել, որ սա առաջին անգամն էր, երբ թատրոն դիտելիս հուզվեցի, քանի որ պատկերացնում էի, թե ինչ դաժան պայմաններում էին գտնվում մեր խեղճ հայերը:

Օր 11

Մեր նախավերջին և ԱՄԵՆԱհավես օրն էր, քանի որ այսօր մենք գնացինք սահադաշտ: Քանի որ ես արդեն գիտեի սահել, կարողացա միանգամից սահել՝ առանց որևէ օգնության։ Բայց իմ ընկերուհիները ընդհակառակն էին ասում, ու ստիպված եղա նրանց սովորեցնել սահել։ Սովորեցնելու ընթացքում ես էլ սովորեցի հետ սահել, ինչը ինձ համար ՄԵԾ հաղթանակ էր։ Պարզվեց, հետ սահելու համար պետք է տանգո պարել! Բայց սրանով մենք չէինք պատրաստվում ավարտել։

Մենք ընկերուհիներով փորձում էինք տարբեր տրյուկներ անել՝ պտտվել, փոքր թռիչքներ կատարել, ոտքը օդի մեջ բարձրացնել։ Երբ ես փորձեցի, ամեն ինչ լավ ստացվեց, բայց քիչ էր մնում համբուրեի գեղեցիկ սառույցը գետնի վրա։

Ամենալավ բանը, որ մենք արեցինք, այն էր, որ հավաքվեցինք խմբով և ստեղծեցինք երԿԿԱԱԱԱՐ գնացք, և չեմ խաբի՝ այդպես սահելը շատ ավելի հեշտ էր, և ոչ ոք ընդհանրապես չէր ընկնում (Ցավոք սրտի):

Իսկ վերջում մենք բոլորով հավաքվեցինք և նկարվեցինք: ✌️

————————————————————————————

Ահա և եկավ վերջին օրը։ Ինչպես միշտ, մենք սկսեցինք քոլեջով։ Այսօր մեր մոտ զբոսաշրջությունն էր, և դասատուն մեզ բացատրեց, թե որքան կարևոր է ստեղծել տուրի փաթեթ։ Այդ փաթեթում նշվում է, թե որտեղ կլինի տուրը, ինչպիսի ծրագրեր ու գործողություններ են նախատեսված, որ տարիքից կարելի է մասնակցել և այլ կարևոր մանրամասներ։ Ես ընտրեցի Հայաստանի Լոռի մարզը: Ահա նյութը՝ Զբոսաշրջային փաթեթ:

Քոլեջից հետո խմբով գնացինք Պոնչիկանոց, որպեսզի վայելեինք այս վերջին օրը։ Շատ համեղ ու մի փոքր տխուր էր, քանի որ գիտեինք, որ էլ խմբով չենք լինելու, և դասերն արդեն սկսվելու էին։ Բայց Ընկեր Ստելլայի հետ անցկացրած այս ամիսը իրականում հիանալի և շատ զվարճալի էր։ Ես նրան մեծ շնորհակալություն եմ հայտնում ամեն ինչի համարԻսկ իրարից բաժանվելուց առաջ մենք որոշեցինք փոքր կենաց անել կակաոներով, և ամեն մեկը շնորհակալություն հայտնեց Ընկեր Ստելլային այս ԱՄԵՆԱԼԱՎ ամսվա համար:

Այսպիսով, մեր ճամբարը ավարտվեց… Ես կյանքում չեմ մոռանալու այս ճամբարի մասին!!!

Կենսաբանություն 9

«Բակտերիոֆագեր»

Բակտերիոֆագերը փոքրիկ վիրուսներ են, որոնք հատուկ իրենց համար մի նպատակի ունեն՝ վարակել և ոչնչացնել բակտերիաները։ Նրանք չեն վնասում մարդկանց կամ կենդանիների բջիջները, և հենց սա է նրանց մի առանձնահատկությունը։ Մարդիկ առաջին անգամ բակտերիոֆագերը նկատեցին ավելի քան 100 տարի առաջ, մոտ 1915–1917 թվականներին։ Հետազոտողները նկատեցին, որ որոշ հեղուկներ կարողանում են ոչնչացնել բակտերիաները, և այդ հայտնագործությունը շատ հետաքրքիր էր։ Նրանք անվանեցին այս վիրուսներին «բակտերիոֆագ», ինչը նշանակում է «բակտերիա ուտող»։

Բակտերիոֆագերը ունեն հետաքրքիր կառուցվածք։ Նրանք ունեն գլուխ, որտեղ պահվում է վիրուսի գենետիկ նյութը՝ DNA կամ RNA, և ունեն երկար փորիկներ, որոնք օգնում են կպչել բակտերիայի մակերեսին։ Փորիկների ծայրերում կան փոքրիկ հենասյուներ, որոնք հատուկ պրոտեինների միջոցով ճանաչում են ճիշտ բակտերիան, այն բակտերիան, որի մեջ պետք է ներթափանցեն։ Այս կառուցվածքը շատ պարզ է, բայց շատ արդյունավետ՝ ֆագերը հենց դրա շնորհիվ կարող են արագ ու ճիշտ ընտրել իրենց թիրախը։


Բակտերիոֆագերի պատմությունը

20-րդ դարի սկզբին բժշկությունն ու գիտությունը կանգնած էին մեծ մարտահրավերի առաջ։ Մարդիկ հաճախ մահանում էին բակտերիալ հիվանդություններից, օրինակ՝ դիզենտերիայից, տիֆից կամ շահպատակալ հիվանդություններից, և բժիշկները չէին գտնում արդյունավետ ու անվտանգ միջոցներ նրանց բուժելու համար։ Այդ ժամանակ դեռ անհայտ փոքրիկ մասնիկներ կան սնանկանում, որ կարողանում էին ոչ միայն հայտնաբերվել, այլև բակտերիաներ ոչնչացնել։

Առաջին քայլը դրեց անգլիացի բակտերիոլոգ Ֆրեդերիկ Թվորտը, ով 1915 թվականին ուսումնասիրելիս նկատեց, որ մի անտեսանելի ֆենոմեն կարող է հանել բակտերիաները՝ կարծես դրանք թուլացնեն կամ կործանում։ Նրա դիտարկումը գրեթե չգրավորեց, բայց նախապատրաստեց ճանապարհը ավելի մեծ հայտնագործության համար։

Ամենանշանավոր և հայտնի բացահայտումը արվում է Ֆելիքս դ’Էրելլեի կողմից 1917 թվականին։ Նա ֆրանսիական Պաստյուրի ինստիտուտում ուսումնասիրում էր դիզենտերիայով հիվանդների նմուշները և նկատեց մի փոքրիկ «չտեսանելի թշնամի», որը կարողանում էր ոչնչացնել բակտերիաները։ Դ’Էրելլեն այս փոքրիկ մասնիկը անվանեց բակտերիոֆագ, այսինքն՝ «բակտերիա ուտող»՝ հունարեն «phagein» բառից՝ «ուտել»:

Այդ բացահայտումը դարձավ մեծ քայլ բժշկության պատմության մեջ։ Դ’Էրելլեն միանգամից տեսավ, որ այս նոր հայտնաբերված բակտերիոֆագները կարող են օգնել բուժել մարդկանց հիվանդությունները, հատկապես երբ բակտերիաներն արդեն չափազանց վտանգավոր էին։ 1919 թվականին նա առաջին անգամ հաջողությամբ կիրառեց բակտերիոֆագեր թերապիա՝ բուժելով դիզենտերիայով հիվանդ մարդկանց Փարիզում։

1920–1930-ականներին բակտերիոֆագերի միջոցով սկսեցին փորձել բուժել նաև այլ բակտերիալ հիվանդություններ։ Այդ ժամանակ գլոբալ բժշկությունն մեծ հույսեր դնում էր այս մոտեցման վրա, և շատ բժիշկներ հավատում էին, որ ֆագերը կարող են փոխարինել առկա բուժումներին։

Բայց հետո հայտնվեց անտիբիոտիկների մի նոր ընտանիք, մասնավորապես պենիցիլինը, որը շատ արդյունավետորեն կասեցնում էր բակտերիաները։ Ամբողջ աշխարհում բժիշկները սկսեցին ավելի հաճախ օգտագործել անտիբիոտիկները, և մի ժամանակով բակտերիոֆագերի օգտագործումը մի քիչ մոռացվեց։

Այնուամենայնիվ, 20-րդ դարի կեսերից հետո գիտնականները կրկին հիշեցին բակտերիոֆագերի բուժիչ ուժը, քանի որ որոշ բակտերիաներ սկսեցին դիմադրել անտիբիոտիկներին։