Գրականություն, Էսսեներ

Ինչպե՞ս և ի՞նչ ազդեցություն ունեցավ Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը հայ հասարակության կրթության զարգացման գործում: Ինչպիսի՞ միջավայրում հայտնվեց Կամսարյանը, ինչպե՞ս էր նա ցանկանում փոխել այդ միջավայրը: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ  ես տեսնում Կամսարյանի և Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի գործունեությունների միջև:

Կրթությունը միշտ կարևոր դեր է ունեցել հասարակության զարգացման գործում։ Այն օգնում է մարդկանց ձեռք բերել գիտելիքներ, ձևավորել մտածողություն և ավելի լավ հասկանալ իրենց շրջապատող աշխարհը։ Սակայն կրթության զարգացումը միայն դպրոցներ կառուցելով չի սահմանափակվում։ Կարևոր է նաև մարդկանց մեջ արթնացնել գիտելիքի արժեքը, հաղթահարել անտարբերությունն ու տգիտությունը և նպաստել հասարակության առաջընթացին։

Հասարակության առաջընթացը հնարավոր է միայն այն դեպքում, երբ գաղափարները վերածվում են իրական գործերի և նպաստում մարդկանց կրթված ու գիտակից դառնալուն։

Դա մենք կարող ենք նկատել «Առաքյալ» ստեղծագործության մեջ։ Կամսարյանը ցանկանում էր գնալ հայկական գյուղ և զբաղվել լուսավորական գործունեությամբ։ Նա կարծում էր, որ գյուղացիների ծանր վիճակի հիմնական պատճառը նրանց տգիտությունն է, ուստի ցանկանում էր կրթել և օգնել նրանց։ Սակայն գյուղ հասնելուց հետո նա բախվում է իրականությանը։ Տեսնելով գյուղի իսկական կյանքը և չկարողանալով հարմարվել այդ կյանքին՝ նա սկսում է հիասթափվել։ Եվ ի վերջո Կամսարյանը հրաժարվում է իր ծրագրերից և հեռանում գյուղից։ Նա ցանկանում էր փոխել միջավայրը, բայց չկարողացավ իր գաղափարները գործի վերածել, քանի որ ծրագիր էր կազմել՝ առանց դրա իրականացման դժվարությունների մասին լիարժեք պատկերացում ունենալու։ Նա ավելի շատ մտածում էր իր անվան, քան իր գործունեության արդյունքների մասին: Ի տարբերություն Կամսարյանի՝ մենք կարող ենք դիտարկել Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսին, որը ոչ միայն խոսում էր հասարակության զարգացման մասին, այլև իր գաղափարները կյանքի էր կոչում գործնական քայլերով։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում կրթության զարգացմանը, նպաստում էր դպրոցների բացմանն ու բարելավմանը։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվեց ուսումնական հանձնաժողով, մշակվեցին դպրոցների համար միասնական կանոններ, իսկ հետագայում հիմնադրվեց նաև Գևորգյան ճեմարանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Գևորգ կաթողիկոսը ոչ միայն հասկանում էր կրթության կարևորությունը, այլև հետևողականորեն աշխատում էր այդ նպատակի իրականացման համար։

Այսպիսով՝ կարելի է ասել, որ միայն գաղափար ունենալը բավարար չէ։ Իսկական արժեք է ստանում այն ժամանակ, երբ գաղափարը վերածվում է իրական ու հետևողական գործի։

Հանրահաշիվ 9

Հունվարի 29-թեստային առաջադրանքներ

 Թեստային առաջադրանքներ

1․ Գտնել՝ (3)2
ա) 9 բ) 9 գ) 6 դ) 6

2․ Որն է ճիշտ։
ա) 0,5=13
բ) 0,25=14
գ) 0,75=23
դ) 35=0,4

3․ Պահեստում ապրանքների քանակը մեծացվեց 20%-ով։ Սկզբում կար 200 հատ ։ Քանի՞ հատ դարձավ մեծացնելուց հետո։
ա) 220 բ) 240 գ) 260 դ) 280

4․ Լուծել՝ 2x5=3
ա) x=4 բ) x=1 գ) x=4 դ) x=5

5․ Լուծել՝ x216=0
ա) x=±4 բ) x=4 գ) x=4 դ) լուծում չունի

6․ Որ արտահայտությունն է հավասար (a+b)2-ին։
ա) a2+b2
բ) a2+2ab+b2
գ) a2ab+b2
դ) 2a2+2b2

7․ Եթե f(x)=2x3, ապա f(5)-ը հավասար է
ա) 7 բ) 5 գ) 3 դ) -7

8․ Նշել՝ որը գծային ֆունկցիա է։
ա) y=2x2
բy=x+5
գ) y=1x
դ) y=x

9․ Եռանկյան անկյուններից երկուսը 50° և 60° են։ Երրորդ անկյունը՝
ա) 50° բ) 60° գ) 70° դ) 80°

10․ Ո՞ր տրված կողմերով եռանկյունն է ուղղանկյուն։
ա) 6, 7, 9
բ) 5, 12, 13
գ) 4, 4, 4
դ) 2, 3, 4

11․ Ուղղանկյան մակերեսը գտիր, Եթե a=3 սմ և b=7 սմ
ա) 10 բ) 18 գ) 21 դ) 25

12․ Հաշվել sin30
ա) 1բ) 12​ գ) 22 դ) 32

13․

Տրված է հավասարումը՝2(x1)23(x1)5=0

Որն է x-ի լուծումը։

ա) x=0 կամ x=3
բ) x=1 կամ x=3
գ) x=1x=1 կամ x=52x=−25​
դ) x=2 կամ x=1

Քիմիա 9

Անցածի կրկնողություն, 29.01

1. Ինչ է ուսումնասիրում քիմիան ՞

Տարրերը, ատոմները, մոլեկուլները, իոններ, ռեակցիաները։ նրանց  բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները։

2. Որն է կոչվում նյութ՞

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը։

3. Որն է կոչվում բարդ նյութ/պարզ նյութ՞ Բերեք օրինակներ։

Պարզ նյութ է կոչվում այն նյութը, որը կազմված է միևնույն քիմիական տարրի ատոմներից: թթվածին (O₂), ջրածին (H₂):

Բարդ նյութ է կոչվում այն նյութը, որը կազմված է երկու կամ ավելի տարբեր քիմիական տարրերի ատոմներից։ ջուր (H₂O) ածխաթթու գազ (CO₂):

4. Որոնք են նյութի հատկությունները՞

ֆիզիկական (հոտ, ջուր, գույն), քիմիական (ռեակցիաներ), ֆիզիոլոգիական (ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա)։

5. Որն է կոչվում երևույթ՞

Ֆիզիկական (ընթացկում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում) և քիմիական երևույթնոր (ընթացկում նյութերը մեկը մյուսի փոխարկվում է):