Կրթությունը հասարակության զարգացման կարևոր գործոներից էր: Եվ Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը հասկանում էր, որ հասարակության կրթության զարգացումը շատ կարևոր էր մեր ազգի համար: Այդ պատճառով նա դպրոցներ էր հիմնում, կրթական մեթոդներ մշակում և ոգևորում մարդկանց կրություն ստանալ: Գուցե Կաթողիկոսը ինչ որ կերպ նպաստել էր, որ Մուրացանի մոտ առաջացել է առաքյալ գրելու գաղափարը: Մուրացանը իր առաքյալով, փորձում էր ցույց տալ հակասությունը իսկական գաղափարի և նրա կրողի միջև:
Կամսարյանը և Գևորգ Կաթողիկոսը իրարից տարբերվող անհատականություններ էին, որոնք ունեին նույն նպատակը՝ ազգին օգնելու: Բայց Կամսարյանը չէր հաշվել իր ուժերը, և չէր ճանաչում հայկական գյուղն ու գյուղացիներին, որոնց որոշել էր օգնել: Իսկ Գևորգ Կաթողիկոսը իր գործերով էր ամրապնդում իր գաղափարները: Նա առանց հուսահատվելու, առանց դժվարություններից վախենալու անընդհատ աշխատում էր, և կյանքի կոչում իր գաղափարները: Իսկ վերջում նա իր ազգի կողմից գնահատվեց, ըստ իր արժանիքների, և արած գործերի: Իսկ Կամսարյանը ընդհակառակ ծրագիր էր մշակել առանց իրագործման դժվարությունների մասին գաղափար ունենալու: Նա ավելի շատ մտածում էր իր անվան, քան իր գործունեության արդյունքների մասին:
Այսպիսով՝ Կամսարյանի համար գաղափարն էր առաջնային, իսկ Գևորգ Կաթողիկոսի համար գործն ու գաղափարը մի ամբողջություն էին: Իսկ ընդհանրապես պետք է մարդ գաղափար ստեղծելուց առաջ մտածի իր հնարավորությունների և ժամանակի արդիական լինելու մասին: