Հայոց լեզու, Էսսեներ

Որպես անհատ՝ կինը ի՞նչ դեր կարող է ունենալ տարբեր ժամանակներում ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման համար մղվող պայքարում։

Կինը շատ մեծ դեր ունի։ Չնայած երբեմն նրան ընկալում են որպես թույլ էակ, իրականում կինը կարևոր դեր է խաղում ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման գործում։ Նա առաջին հերթին մայրն է, որը իր դստերը դաստիարակում է ազգային արժեքներով, իսկ իր զավակներին սովորեցնում է պահպանել ազգային ինքնությունը՝ այսինքն մնալ հայ։ Մայրը այդ արժեքները երեխաներին փոխանցում է ոչ միայն խոսքերով, այլ նաև իր կյանքի օրինակով։ Նա նաև երեխայի առաջին ուսուցչուհին է՝ սովորեցնելով սիրել հայրենիքը, պահպանել ընտանիքը և հարգել ազգային արժեքները։ Այդպիսով յուրաքանչյուր սերունդ կնոջ միջոցով շարունակել է պահպանել և փոխանցել մայրության դերն ու նշանակությունը։

Կինը տարբեր ժամանակներում եղել է ոչ միայն ընտանիքի անդամ, այլ նաև ազգային ու պետական պայքարի ակտիվ մասնակից, ով իր գործողություններով նպաստել է ազատության և պետականության պահպանմանը։

Դա կարող ենք տեսնել Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործության մեջ։ Այստեղ կինը հանդես է գալիս որպես ազգային գաղափարի կրող, ով իր պատրաստած դրոշը փոխանցում է եղբորը՝ որպես պայքարի և հայրենիքի ազատագրման խորհրդանիշ։ Նրա արարքը ցույց է տալիս, որ կինը կարող է լինել ոչ միայն ընտանիքի ներսում աջակցող անձ, այլ նաև ազգային գաղափարի ձևավորող և պայքարին ոգեշնչող ուժ։

Նույն միտքը կարելի է տեսնել պատմական հատվածում՝ Փառանձեմ թագուհու կերպարում։ Նա հայ կին էր, ով ստացել էր հայեցի դաստիարակություն իր ծնողներից։ Ամուսնու գերևարումից հետո նա ստիպված էր իր վրա վերցնել երկրի պատասխանատվությունը և, լինելով խելացի ու հեռատես, չհավատաց թշնամու խաբուսիկ խոստումներին։ Փոխարենը նա կազմակերպեց երկրի պաշտպանությունը և հնարավորության սահմաններում դիմադրեց պարսկական զորքերին։ Հետագայում նրա որդին՝ Պապ թագավորը, վերադարձավ Հռոմից Վաղես կայսեր զորքերի օգնությամբ և դուրս շպրտեց պարսկական զորքը Հայաստանից՝ դառնալով Արշակունյաց նշանավոր արքաներից մեկը և իրականացնելով կարևոր բարեփոխումներ։ Նրա հաջողությունների հիմքում մեծապես կանգնած էր Փառանձեմ թագուհու դաստիարակությունն ու հայրենասիրական մոտեցումը։

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ կինը կարևոր դեր է ունեցել ոչ միայն անցյալում, այլև այսօր։ Նրա շնորհիվ սերունդները պահպանել են իրենց ազգային ինքնությունը, լեզուն ու հայրենասիրությունը։ Մայրերի դաստիարակությունն ու փոխանցած արժեքներն օգնում են, որ ժողովուրդը մնա ամուր և հավատարիմ իր արմատներին։ Այդ պատճառով կնոջ դերը մեծ նշանակություն ունի թե՛ ընտանիքի, թե՛ հայրենիքի ապագայի համար։

Գրականություն

Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ

Դո՛ւրս գրիր կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանի՛ր; 

Գիտե՞ս, արդյոք, որ  մարդը միայնակ է այն ժամանակ,  երբ ոչ մեկին չի սիրում, որովհետև սերը նման է թելի, որը մեզ կապում է սիրելի մարդու  հետ: Նույն ձևով էլ  մենք   ծաղկեփունջ ենք պատրաստում: Մարդիկ ծաղիկներ են, իսկ ծաղկեփնջի ծաղիկները միայնակ չեն կարող լինել: Եվ հենց ծաղիկը  ծաղկում է  և սկսում անուշ բուրել,, այգեպանը այն դնում է  ծաղկեփնջի մեջ::

Այս հատվածով հեղինակը մեզ ուզում էր փոխանցել, որ երբ մարդ սկսում է առանձնանալ մարդկանցից, կորցնում է հոգու ջերմությունը և չի ընկալում աշխարհի և մարդկանց բազմագույնությունը: Երբ մարդ սիրում է և լինում է սիրված, այդ ժամանակ նա երջանկանում է և սկսում տարածել այդ սերը:

Սիրո մեջ մարդը մոռանում է ինքն իրեն, նա ապրում է ուրիշների հետ, ապրում է ուրիշների մեջ: Եվ  երջանկությունը հենց սա  է:

Սերը ուժեղ լույս է, որը կուրացնում է քո աչքերը, ու դու սկսում ես չնկատել վատը: Իմ կարծիքով այս հատվածը իր մեջ փոքր փոխաբերական իմաստ ունի: Երբ սկսում ես ինչ որ մեկին սիրել, նաև փոխվում է քո վերաբերմունքը մարդկանց և շրջապատի նկատմամբ: Սերը այնքան ուժեղ է, որ անգամ վարակիճ է:

 Չի կարելի անընդհատ հաշվել և հարցնել՝ ի՞նչ կբերի ինձ իմ սերը, ինձ սպասու՞մ է փոխադարձությունը, կամ գուցե ես ավելի շատ եմ սիրում, իսկ ինձ ավելի քիչ են սիրում, և արժե՞ արդյոք, որ ես հանձնվեմ այդ սիրուն… Այս ամենը  սխալ է և ավելորդ. այս ամենը նշանակում է, որ սեր դեռ չկա (չի ծնվել) կամ՝ այլևս չկա (մահացել է):
  Այս  հարմարվելն ու կշռադատելը ընդհատում են սրտից բխող սիրո կենդանի ալիքները և կանգնեցնում սերը:

Ոնց արդեն գիտենք, մարդ սիրելուց մոռանում է «ինքն իրեն», բայց եթե սկսում է մտածել և համեմատել, ապա նշանակում է, որ դա սեր չէ: Սերը պլանավորում չէ, այն խորը և ջերմ զգացմունք է: Պատահում է, որ մարդ սկսում է պլանավորել, թե ինչպես կարող է ապագայում լինել սերը, բայց դա սխալ է: Պետք է ապրել և վայելել կյանքը:

Համեմատող և կշռադատող մարդը չի սիրում,  և նրա շուրջը ձևավորվում է դատարկություն՝ իր սիրտ չթափանցած ու չջերմացած  շողերով, և  մարդիկ  անմիջապես զգում են դա, և երբ զգում են, որ նրա շուրջը դատարկ է, սառը ու կոպիտ, երես են թեքում՝ նրանից ջերմություն չսպասելով։ Սա մարդուն ավելի անտարբեր է դարձնում, և ահա  նա դառնում է միայնակ, անտեսված և դժգոհ…

Այս միտքը ինձ հոգեհարազատ է, քանի որ շատ է պատահում, երբ մարդ բարկանալուց սկսում է համեմատել: Համեմատությունը վիրավորում է և համեմատողը չի ընկալում բազմազանությունը: Իմ կարծիքով, համեմատող մարդիկ չեն ընդհունում կյանքի գույները և իրանց հետ շփվելը դառնում է անհետաքրքիր և տաղտկալի:

Եվ այդ ժամանակ դու կճաշակես այդ փոխադարձ, հետադարձ սերը ոչ թե որպես «լիակատար երջանկություն», որը դու պահանջեցիր և որին  հասար, այլ՝  որպես  երկրային երանություն, որում  քո  սիրտը կծաղկի և կհրճվի:.

Այս խոսքերը նկատի ունեն, որ միշտ պետք է բարի լինել մարդկանց հանդեպ, լինել պոզիտիվ, և միշտ ճառագայթել դրական և հաճելի լիցքեր: Կյանքում շատ բաներ փոխադարձ են: Երբ ցանում ես բարություն և սեր, ապա այն վերադառնում է բումերանգի պես:

Տերը մեր այգեպանն է, և մեր սրտերը ծաղիկներ են Նրա այգում:

Տերը մեր ընկերն է: Գուցե մենք չենք նկատում նրան, չենք լսում նրան, բայց նա միշտ մեր կողքին է և մեր հենարանն է մեր կյանքի բոլոր իրավիճակներում: Եվ միայն Աստծո սերը արդեն բավական ջերմացնում է մարդկային հոգիները, և չի թողնում մարդկանց իրենց միայնակ զգալ:



Կենսաբանություն 9

Դաս 15(15.12.- 19.12.)

Մեյոզ գամետների առաջացում Էջ 43-44։

Թեստ 

1․Ի՞նչ արդյունք է տալիս մեյոզի ավարտը։
ա) Երկու դիպլոիդ բջիջ
բ) Չորս հապլոիդ բջիջ 
գ) Մի հապլոիդ բջիջ
դ) Չորս դիպլոիդ բջիջ

2․Մեյոզի ո՞ր փուլում է տեղի ունենում  կռոսինգովը, որը ապահովում է ժառանգական տարբերակվածություն։
ա) Պրոֆազ I 
բ) Անաֆազ I
գ) Տելոֆազ II
դ) Մետաֆազ II

3․Ի՞նչ է տեղի ունենում Անաֆազ I-ում։
ա) Դուստր քրոմատիդները բաժանվում են
բ) Հոմոլոգ քրոմոսոմները) բաժանվում են 
գ) Թելոֆազում կորիզը կրկին ձևավորվում է
դ) Քրոմոսոմները վերադառնում են դիպլոիդ վիճակի

4․Մեյոզը տեղի է ունենում միայն
ա) Միտոտիկ բջիջներու
բ) Սոմատիկ բջիջներում
գ) Սերմնաբջիջ և ձվաբջիջ առաջացնող բջիջներում 
դ) Բակտերիալ բջիջներում


5․Մեյոզ II-ը ավելի շատ նման է…
ա) Միտոզին 

բ) Պրոֆազ I-ին

գ) Մետաֆազ I-ին


դ) Թելոֆազ I-ին

Պատմություն 9

Դեկտեմբեր ամսվա ամփոփում, 9-րդ դաս.

Ամփոփիչ հարցեր/բանավոր պատասխանելու համար/

1. Բացատրել բառերը՝ պանիսլամիզմ, պանթյուրքիզմ։

Պանիսլամիզմը գաղափար է, որի նպատակն էր միավորել բոլոր մահմեդական ժողովուրդներին մեկ քաղաքական ու կրոնական ուժի մեջ։
Պանթյուրքիզմը գաղափար էր, որը ձգտում էր միավորել բոլոր թյուրքախոս ժողովուրդներին և ուժեղացնել թուրքական պետությունը։

2. Հայության բնաջնջման համիդյան ծրագիրը, համիդյան ջարդերի հետևանքները։ Միջազգային արձագանք։

Համիդյան ծրագիրը Օսմանյան իշխանությունների քաղաքականությունն էր՝ ուղղված հայության թուլացմանը և բնաջնջմանը։
1894–1896 թթ․ համիդյան ջարդերի հետևանքով զոհվեց հարյուր հազարավոր հայեր, ավերվեցին գյուղեր ու քաղաքներ։ Միջազգային հանրությունը դատապարտեց, բայց գործնական քայլեր չկատարեց։

3. Համեմատել Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայրսությունների տիրապետության տակ 20-րդ դարի սկզբում։

Ռուսական կայսրությունում հայերը ունեին որոշ կրթական ու մշակութային իրավունքներ։
Օսմանյան կայսրությունում հայերը ենթարկվում էին բռնությունների, հարկային ճնշումների և անապահով վիճակում էին ապրում։

4. Ինչ է Հայկական հարցը, Հայկական հարցի վերաբացումը 1912-1914թվականներին։

Հայկական հարցը վերաբերում էր Օսմանյան կայսրությունում հայերի իրավունքների պաշտպանությանը։
1912–1914 թթ․ այն կրկին բարձրացվեց միջազգային մակարդակում՝ կապված բարեփոխումների ծրագրերի հետ։

5. Առաջին համաշխարային պատերազմը և հայոց ցեղասպանությունը, հետևանքները և դատապարտումը։

Պատերազմի տարիներին Օսմանյան իշխանությունները իրականացրին հայոց ցեղասպանությունը։
Զոհվեց շուրջ 1,5 մլն հայ։ Սա մեծ վնաս հասցրեց հայ ժողովրդին, և այսօր այն դատապարտվում է բազմաթիվ պետությունների կողմից։

6. Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։

1918 թ․ պայմանագիր էր Խորհրդային Ռուսաստանի և Կենտրոնական տերությունների միջև։
Ռուսաստանը հրաժարվեց հայկական տարածքներից, որոնք անցան Թուրքիային։

7. Բաթումիի խորհրդաժողովը։

1918 թ․ բանակցություններ էին Օսմանյան Թուրքիայի և Անդրկովկասի ներկայացուցիչների միջև։
Այն ավարտվեց Հայաստանի համար ծանր պայմաններով։

8․ Մայիսյան հերոսամարտերը, ՀՀ-ի հռչակումը Բաթումի պայմանագիրը։

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայերը կանգնեցրին թուրքական առաջխաղացումը։
1918 թ․ մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, ապա ստորագրվեց Բաթումի պայմանագիրը։

9. Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում։

Հայկական հարցը ներկայացվեց որպես անկախ Հայաստանի ճանաչման խնդիր։
Թեպետ քննարկվեց, բայց մեծ տերությունները լիարժեք աջակցություն չցուցաբերեցին։

10. Հայաստանը խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարությունների թիրախում․ ՀՀ-ի անկումը։

Խորհրդային Ռուսաստանը և Մուստաֆա Քեմալի Թուրքիան միաժամանակ ճնշում գործադրեցին Հայաստանի վրա։
1920 թ․ Հայաստանը անկում ապրեց և դարձավ խորհրդային։

11. Հայաստանի հարաբերությունները հարևան պետությունների հետ 19-դարի վերջ 20-րդ դարի սկիզբ։

Հայաստանը դժվար հարաբերություններ ուներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ տարածքային հակասությունների պատճառով։
Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները հիմնականում ավելի խաղաղ էին։

Պատմություն 9, Էսսեներ

Ինչո՞ւ էր կարևորվում կրթության զարգացումը։ Ի՞նչ դեր էր վերապահվում կրթությանը տարբեր ժամանակաշրջաններում հասարակության զարգացման գործում։ Քո կարծիքով ինչպիսի՞ն պիտի լինի ապագայի դպրոցը։

Կրթությունը միշտ եղել է հասարակության առաջընթացի կարևոր պայմաններից մեկը։ Մարդու գիտելիքն ու դաստիարակությունը ազդում են թե՛ նրա անձնական կյանքի, թե՛ ամբողջ հասարակության զարգացման վրա։ Տարբեր ժամանակաշրջաններում կրթությունը կարևոր դեր է ունեցել հասարակության ձևավորման գործում և նպաստել է ժողովրդի գիտակցության ու կարողությունների զարգացմանը։

Կրթության զարգացումը եղել է անհրաժեշտություն տարբեր ժամանակներում, քանի որ այն ապահովում է հասարակության առաջընթացը և մարդկանց կյանքի որակի բարձրացումը։

Դա կարող ենք տեսնել Րաֆֆու «Խենթը» ստեղծագործության մեջ։ Այստեղ կրթությունը ներկայացված է որպես ոչ միայն գիտելիք ստանալու միջոց, այլ նաև մարդու ձևավորման կարևոր փուլ։ Դպրոցում երեխաները սովորում էին թե՛ գիտելիք, թե՛ գործնական հմտություններ՝ գյուղատնտեսություն, բնության ճանաչում և ֆիզիկական պատրաստություն, ինչը նրանց դարձնում էր ավելի պատրաստ կյանքի իրական պահանջներին։

Նույնը կարելի է տեսնել պատմական հատվածում, որտեղ խորհրդային շրջանում կրթությունը դառնում է պետական կարևոր նպատակ։ Կազմակերպվում է դպրոցների լայն ցանց, իրականացվում է անգրագիտության վերացում, և կրթությունը հասանելի է դառնում հասարակության մեծ մասին։ Արդյունքում զգալիորեն բարձրանում է գրագիտության մակարդակը, և հասարակությունը սկսում է զարգանալ ավելի արագ տեմպերով։

Ամփոփելով՝ կրթությունը տարբեր ժամանակներում եղել է հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժը՝ նպաստելով գիտակից, կրթված և զարգացած սերնդի ձևավորմանը։

Իմ կարծիքով դպրոցը պետք է լինի այնպիսի միջավայր, որտեղ աշակերտը ոչ միայն գիտելիք է ստանում, այլ նաև սովորում է մտածել, ստեղծագործել և պատրաստ լինել իրական կյանքի խնդիրներին։

Քիմիա շտկողական

9-րդ դաս . Ինքնաստուգման առաջադրանքներ

9-րդ դաս .  Ինքնաստուգման  առաջադրանքներ

Թեման՝  «Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերը` «Օքսիդներ, թթուներ, հիմքեր, աղեր»     Յուրաքանչյուր  առաջադրանքը  0,3 միավոր  է

1. Հետևյալ  օքսիդները  դասակարգեք   հիմնային,  թթվային, երկդիմի, անտարբեր օքսիդների.  K2O,  SO2,  N2O3,  BeO,   CaO,  P2O5,  MgO,  CO,  Al2O3,  SO3,  N2O5,  ZnO,  CO2,  Na2O,  Fe2O3,   SiO2,  N2O,  Cr2O3 ,  P2O3,  CuO,  Cl2O7 ,  FeO

ՀիմնայինԹթվայինԵրկդիմիԱնտարբեր
K2O , CrO, CaO, MgO, Na2O, CuO, FeOSO2, N2O3, CrO3, P2O5, SO3, N2O5, CO2, SiO2, P2O3, Cl2O2C2O3, BeO, Al2O3, ZnO, Fe2O3, Cr2O3CO, N2O

ա)  Որոշեք  տարրերի օքսիդացման աստիճանները օքսիդներում:            

K2O = +1, -2

SO2 =  -2, -2

N2O3 = +3, -2

BeO = +2, -2

CaO = +2, -2

P2O5 = +5, -2

բ)  Որոշեք  երկդիմի  օքսիդների հարաբերական  մոլեկուլային  զանգվածները՝Mr

C2O3 = 72

BeO = 25

Al2O3 = 102

ZnO = 81

Fe2O3 = 160

Cr2O3 = 152

       գ)  Գրեք  բոլոր օքսիդներին համապատասխանող կամ հիմքերի  կամ  թթուների    բանաձևերը  և  անվանեք:                

K2O կալիումի օքսիդ

SO2 ծծմբի երկօքսիդ

N2O3 ազոտի օքսիդ

BeO բերիլիումի օքսիդ

KaO կալցիումի օքսիդ

P2O5 ֆոսֆորի օքսիդ

MgO մագնեզիումի օքսիդ

SO3 ծծմբի օքսիդ

N2O5 ազոտի օքսիդ

CO2 ածխածնի երկօքսիդ

Na2O նատրիումի օքսիդ

SiO2 սիլիցիումի երկօքսիդ

P2O3 ֆոսֆորի օքսիդ

CuO պղնձի օքսիդ

Cl2O7 դիքլորի օքսիդ

FeO երկաթի օքսիդ

                                                                   

 դ)  Գրեք  օքսիդների  հնարավոր  փոխազդեցության  ռեակցիաների հավասարումները ջրի,  թթուների, հիմքերի հետ:

ա) Ջրի հետ`

K₂O + H₂O → 2KOH

Na₂O + H₂O → 2NaOH

CaO + H₂O → Ca(OH)₂

բ) Թթուների հետ՝

CaO + 2HCl → CaCl₂ + H₂O

MgO + H₂SO₄ → MgSO₄ + H₂O

CuO + 2HCl → CuCl₂ + H₂O

2. Մետաղ—› հիմնային օքսիդ—› հիմք—› աղ`   Mg —› MgO —› Mg(OH)2 —›MgCl2

Գրեք   ռեակցիաների  հավասարումները, հավասարացրեք, նշեք ռեակցիայի տեսակը և  կատարեք   հաշվարկ.  որքա՞ն  աղ  կստացվի, եթե  վերցրել  են  a գ  մագնեզիում, ընդունել, որ  բոլոր   ռեակցիաները  ընթանում  են  քանակապես:

2Mg + O₂ — 2MgO — միացման
MgO + H₂O — Mg(OH)₂ — միացման
Mg(OH)₂ + 2HCl — MgCl₂ + 2H₂O — փոխանակման

m(MgCl₂) = (95a) / 24 գ

3. Օդում  ֆոսֆորի  այրման,  ստացված  ֆոսֆորի(V)  օքսիդի  ջրում  լուծվելը  և ֆոսֆորական  թթվի  չեզոքացումը  նատրիումի  հիդրօքսիդով  ռեակցիաներըի ո՞ր  տեսակին  են  համապատասխանում, պատասխանը  հիմնավորեք  ռեակցիաների  հավասարումներով.               

  1)   միացման, տեղակալման,  փոխանակման

  2)   միացման, միացման, փոխանակման — P+O2​→P2​O5​, P2​O5​+H2​O→H3​PO4​, H3​PO4​+NaOH→Na3​PO4​+H2​O

  3)   փոխանակման, տեղակալման, միացման

  4)   միացման, փոխանակման,  տեղակալման 

4. Ո՞ր  պնդումն  է  ճիշտ  ամֆոտեր(երկդիմի)  օքսիդների  համար, պատասխանը հիմնավորեք  համապատասխան  ռեակցիաների  հավասարումներով.

1)  փոխազդում  են  միայն  հիմքերի  հետ

2)  փոխազդում  են  միայն  թթուների  հետ

3)  փոխազդում  են  և’  հիմքերի, և’  թթուների  հետ

4)  չեն փոխազդում  ո’չ  հիմքերի,  ո’չ  թթուների  հետ

5.Հետևյալ  նյութերից   չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու  աղերը, նշելով  յուրաքանչյուրի  անվանումը.  ,       

           Օքսիդ                Հիմք            Թթու             Աղ
 Na2O, NO2, FeO, CO2, MgO, SO3 Cu(OH)2, Al(OH)3, NH4OH, Fe(OH)2, NaOH HNO3,  HNO2,HCl,    H2S, H2SO4, H3PO4 Na3PO4, Ca(NO3)2,  Ba(HCO3)2, FeBr3, CaSiO3, NaCl, KHS, CaOCl2, (NH4)2SO4, Na2KPO4.

                                                     

Na2O — նատրիումի օքսիդ

NO2 — ազոտի (IV) օքսիդ

FeO — երկաթի (II) օքսիդ

CO2 — ածխածնի (IV) օքսիդ

MgO — մագնեզիումի օքսիդ

SO3 — ծծմբի (VI) օքսիդ

Cu(OH)2 — պղնձի հիդրօքսիդ

Al(OH)3 — ալյումինի հիդրօքսիդ

NH4OH — ամոնիումի հիդրօքսիդ

6. Որքա՞ն  է  Al2O3 –ի  զանգվածը (գ), որում  պարունակվում  են  3,01.1022  թվով  ատոմներ.

1)  1,18                                     2)  1,02                                      3)   11,8                             4)  12,7  

Հայոց լեզու

Լրացուցիչ Աշխատանք

Լրացնել բաց թողած տառերը և կետադրել։ 

Մամիկոնյան նախարարը հապճեպ ու կողկանց զննեց խոսողին և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում մերթ կրականոցը որի մեջ հանգչում էին փայտերը  մերթ պատերի մորթիները մերթ հատակին ճապաղած վագրենին ու բազմաստեղնյան աշտանակը որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշեր  յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանների փղոսկրյա կազմով ոսկեզոծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը և սիրտը մղկտում էր թախիծը խեղդում էր կոկորդը։ 

Ինչ ես խորհում սթափվելով մտքերից դարձավ նա Վարդանին լինելիքը կլինի։

Վարդանը հայացքը հատակին խոնարհած մտմտում էր ասելիքը։ 

Տիարք ժամ չէ դժգոհության։ Հազկերտին պատասխանելը միայն հոգևորների գործը չէ։ 

  1. Բացատրի՛ր բառերը։ 

Հապճեպ — շտապ

հանգչել — հանգստանալ

ճապաղած — ծավալված

աշտանակ — ճրագակալ

բոլարկ — կլոր

պատրույգ — ժապավեն

որմնախորշ — անկողնոց

եռանդ — աշխուժություն

Աշխարհագրություն 9

Դեկտեմբերի 2-7

Թեմա՝ ՀՀ բնաչության թվաքանակի շարժընթացը։

Բնակչության թվի բնական և մեխանիկական շարժեր։

Դասի հղումը՝ & 23 և 24, էջ 80-86,

Սովորիր դասը հետևյալ հարցերի օգնությամբ, իսկ ներքևում ներկայացված եզրույթները՝ անգիր։

1. 20-րդ դասրի ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ կրեց ՀՀ բնակչության թիվը և ի՞նչ պատճառներ ազդեցին դրա փոփոխության վրա։

20-րդ դարի ընթացքում Հայաստանի բնակչության թիվը տարբեր փուլերում կամ աճեց, կամ նվազեց։ Դարի առաջին կեսին, հատկապես խորհրդային տարիներին, բնակչությունը արագ աճեց, որովհետև կյանքը ավելի կայուն էր, առողջապահությունը զարգանում էր, և շատ հայեր ներգաղթում էին հայրենիք։ Ծնելիությունը բարձր էր, իսկ մահացությունը՝ ցածր։ Սակայն դարի վերջում իրավիճակը փոխվեց․ անկախացումից հետո սկսվեցին տնտեսական դժվարություններ, աճեց գործազրկությունը, և շատ մարդիկ սկսեցին արտագաղթել։ Միաժամանակ նվազեց ծնելիությունը և մի փոքր բարձրացավ մահացությունը։ Այս ամենը միասին բերեց բնակչության թվի նվազմանը։

2. Մշտական բնակչություն ասելով ի՞նչ կարելի է հասկանալ։

Մշտական բնակչություն են համարվում այն մարդիկ, որոնք մշտապես ապրում են Հայաստանում և ունեն այստեղ բնակության վայր։ Նույնիսկ եթե նրանք որոշակի ժամանակով գտնվում են արտերկրում, նրանք միևնույն է համարվում են Հայաստանի մշտական բնակիչներ, քանի որ իրենց հիմնական տունը ու գրանցումը այստեղ է։

3. Ինչ է բնակչության բնական և մեխանիկական շարժ։

Բնակչության բնական շարժը նշանակում է բնակչության թվի փոփոխությունը ծնունդների և մահերի հաշվին։ Եթե ծնունդները շատ են, բնական աճը բարձր է, եթե մահերը շատ են՝ բնական աճը ցածր է կամ բացասական։
Մեխանիկական շարժը բնակչության փոփոխությունն է ներգաղթի և արտագաղթի հետևանքով։ Երբ մարդիկ գալիս են երկիր՝ բնակչությունը աճում է, իսկ երբ հեռանում են՝ նվազում։

4. Հայաստանում՛խորհրդային տարիներին ներգաղթը ինչպե՞ս է տեղի ունեցել։

Խորհրդային տարիներին ներգաղթը ունեցել է մի քանի ձև։ Նախ, տարբեր երկրներից որոշ ընտանիքներ և անհատներ տեղափոխվում էին Հայաստան սեփական ցանկությամբ։ Հետո իրականացվեց մեծ հայրենադարձություն, երբ պետությունը կազմակերպեց սփյուռքի հայերի վերադարձը, և ավելի քան հարյուր հազար մարդ տեղափոխվեց Հայաստան։ Վերջին մեծ ալիքը կապված էր 1988–1992 թթ․ դեպքերի հետ, երբ Ադրբեջանից բռնի վտարված հայերը տեղափոխվեցին Հայաստան և այստեղ հաստատվեցին։

5. Բնաչության խտություն ասելով ի՞նչ են հասկանում, ինչպե՞ս ենք այն հաշվում։

Բնակչության խտությունը ցույց է տալիս, թե որքան մարդ է ապրում մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Այն օգնում է հասկանալ՝ տարածքը մարդաշատ է, թե ոչ։ Խտությունը հաշվվում է շատ պարզ․ բնակչության ընդհանուր թիվը բաժանվում է այդ տարածքի մակերեսին։ Որքան մեծ է թիվը, այնքան բնակավայրը ավելի խիտ է բնակեցված։

    ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
    Մշտական բնակչություն — տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման
    պահին ներկա և ժամանակավոր բացակայող բնակչության թվերի հանրագումարը:

    Բնակչության թվի շարժընթաց — որոշակի ժամանակահատվածում բնակչության թվի փոփոխությունների գործընթացը:

    Բնակչության բնական աճ (շարժ) բնակչության թվի փոփոխությունը ծնունդների և մահերի հանրագումարի հաշվին: Այն չափում են %-ներով յուրաքանչյուր 100 մարդու հաշվով և – ներով (պրոմիլ)՝ 1000 մարդու հաշվով:
    Բնակչության մեխանիկական շարժ — բնակչության թվի փոփոխությունը միգրացիայի հաշվին:

    Ծնելիության ընդհանուր գործակից — ծնվածների (կենդանի) և մշտական բնակչության թվաքանակի միջին տարեկան ցուցանիշերի հարաբերությունը 1000
    բնակչի հաշվով՝ ‰:

    ՔՆՆԱՐԿՈՒՄ։ Պատերազմներն ու ճգնաժամերն ինչպե՞ս են փոխում բնակչության տեղաբաշխումը։ Ըստ ձեզ՝ ի՞նչ հետևանք է ունենում արտագաղթը երկրի զարգացման վրա։

    Պատերազմներն ու ճգնաժամերը

    Պատերազմները և ճգնաժամերը ստիպում են մարդկանց տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։ Այդ պատճառով որոշ տեղեր հասնում են դատարկվելու, իսկ ուրիշները՝ մարդաշատ դառնալու։


    Արտագաղթի հետևանքները

    Արտագաղթը երկրին վնասում է, որովհետև քիչ մարդ է մնում աշխատելու, տնտեսությունն ավելի դանդաղ է զարգանում, և երկրի հնարավորությունները փոքրանում են։

    Գրականություն

    Միքայել Նալբանդյան ,,Իտալացի աղջկա երգը,, 

    Միքայել Նալբանդյան ,,Իտալացի աղջկա երգը,, 

    1. Բացատրի՛ր բառերը՝ քեն, ոխ, յուր, գանչում է, նորան, սորա։

    Քեն, ոխ — վրեժ

    յուր — իր

    գանչել — գոչել

    նորան — նրան

    սորա — սրա

    2. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը, ի՞նչ ուղերձ ունի ստեղծագործությունը։ 

    Հեղինակը փորձում էր ասել հայ քույրերին, որ իտալուհիները փայլուն օրինակ են ազատ հայրենիք ունենալու ճանապարհին:

    3. Գրի՛ր կարծիքդ այս տողերի վերաբերյալ՝

    «Ամենայն տեղ մահը մի է,
    Մարդ մի անգամ պիտ մեռնե.
    Բայց երանի՜, որ յուր ազգին
    Ազատությամբ կը զոհվի»

    Այս տողերով հեղինակը ուզում է նշել , որ կյանքը մի հատ է, և այն պետք է ճիշտ օգտագործել: Ավելի լավ է մեռնել բարեկամների և ազատության համար, քան ապրել ամոթի զգացումով և ստրկական վիճակում: