Ֆիզիկա 9

Հաստատուն հոսանքի ուժ:Ամպերաչափ։Էլեկտրական լարում:Վոլտաչափ:

Թեմա․Հաստատուն հոսանքի ուժ:Ամպերաչափ։Էլեկտրական լարում:Վոլտաչափ:

Կրկնել վերը նշված թեմաները

Ծանոթանալ ․Էլեկտրական դիմադրություն:Օհմի օրենք

Է.Ղազարյան դասագրքից էջ 40-ից մինչև էջ43

կատարելԳ.Մխիթարյանի<<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ ՝մաս II>>գրքից,կատարել էջ79-ից մինչևէջ85

Երկրաչափություն 9

Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև:Սինուսների թեորեմ:

<BAC = ?

__
BC/sinA = AC/sinB = 2R

sinA = BC x sinB/AC = 1/2

<A = 30

R = ?

AC/sinB = 2R

2R = 12/√2/2

R = 6√2

BC = ?

___

BC/sinA = 2R

BC = sinA x 2R = 5√3

<B = ?

__

AC/sinB = 2R

sinB = AC/2R = R/2R = 1/2

<B = 30

<A + <C + <B = 180

120 + <C + <C = 180

2<C = 180 — 120

2<C = 60

<C = 30

BA/sin30 = 2R (ըստ սինուսների թեորեմի)

BA = 2R x sin30 = 2R x 1/2 = R

R = ?

__

<A + <B + <C = 180

60 + <B + 60 = 180

<B = 60

AC/sinB = 2R

2R = 12√3/√3/2

R = 12

<A , <B , <C = ?

___

AC/sinB = 2R

sinB = AC/2R = √2R/2R = √2/2

<B = 45

AB/sinC = 2R

sinC = AB/2R = R/2R = 1/2

C = 30

<A + <B + <C = 180

<A + 45 + 30 = 180

<A = 180 — 75 = 105

<A = 105

Հայոց լեզու, Էսսեներ

Որպես անհատ՝ կինը ի՞նչ դեր կարող է ունենալ տարբեր ժամանակներում ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման համար մղվող պայքարում։

Կինը շատ մեծ դեր ունի։ Չնայած երբեմն նրան ընկալում են որպես թույլ էակ, իրականում կինը կարևոր դեր է խաղում ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման գործում։ Նա առաջին հերթին մայրն է, որը իր դստերը դաստիարակում է ազգային արժեքներով, իսկ իր զավակներին սովորեցնում է պահպանել ազգային ինքնությունը՝ այսինքն մնալ հայ։ Մայրը այդ արժեքները երեխաներին փոխանցում է ոչ միայն խոսքերով, այլ նաև իր կյանքի օրինակով։ Նա նաև երեխայի առաջին ուսուցչուհին է՝ սովորեցնելով սիրել հայրենիքը, պահպանել ընտանիքը և հարգել ազգային արժեքները։ Այդպիսով յուրաքանչյուր սերունդ կնոջ միջոցով շարունակել է պահպանել և փոխանցել մայրության դերն ու նշանակությունը։

Կինը տարբեր ժամանակներում եղել է ոչ միայն ընտանիքի անդամ, այլ նաև ազգային ու պետական պայքարի ակտիվ մասնակից, ով իր գործողություններով նպաստել է ազատության և պետականության պահպանմանը։

Դա կարող ենք տեսնել Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործության մեջ։ Այստեղ կինը հանդես է գալիս որպես ազգային գաղափարի կրող, ով իր պատրաստած դրոշը փոխանցում է եղբորը՝ որպես պայքարի և հայրենիքի ազատագրման խորհրդանիշ։ Նրա արարքը ցույց է տալիս, որ կինը կարող է լինել ոչ միայն ընտանիքի ներսում աջակցող անձ, այլ նաև ազգային գաղափարի ձևավորող և պայքարին ոգեշնչող ուժ։

Նույն միտքը կարելի է տեսնել պատմական հատվածում՝ Փառանձեմ թագուհու կերպարում։ Նա հայ կին էր, ով ստացել էր հայեցի դաստիարակություն իր ծնողներից։ Ամուսնու գերևարումից հետո նա ստիպված էր իր վրա վերցնել երկրի պատասխանատվությունը և, լինելով խելացի ու հեռատես, չհավատաց թշնամու խաբուսիկ խոստումներին։ Փոխարենը նա կազմակերպեց երկրի պաշտպանությունը և հնարավորության սահմաններում դիմադրեց պարսկական զորքերին։ Հետագայում նրա որդին՝ Պապ թագավորը, վերադարձավ Հռոմից Վաղես կայսեր զորքերի օգնությամբ և դուրս շպրտեց պարսկական զորքը Հայաստանից՝ դառնալով Արշակունյաց նշանավոր արքաներից մեկը և իրականացնելով կարևոր բարեփոխումներ։ Նրա հաջողությունների հիմքում մեծապես կանգնած էր Փառանձեմ թագուհու դաստիարակությունն ու հայրենասիրական մոտեցումը։

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ կինը կարևոր դեր է ունեցել ոչ միայն անցյալում, այլև այսօր։ Նրա շնորհիվ սերունդները պահպանել են իրենց ազգային ինքնությունը, լեզուն ու հայրենասիրությունը։ Մայրերի դաստիարակությունն ու փոխանցած արժեքներն օգնում են, որ ժողովուրդը մնա ամուր և հավատարիմ իր արմատներին։ Այդ պատճառով կնոջ դերը մեծ նշանակություն ունի թե՛ ընտանիքի, թե՛ հայրենիքի ապագայի համար։

Գրականություն

Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ

Դո՛ւրս գրիր կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանի՛ր; 

Գիտե՞ս, արդյոք, որ  մարդը միայնակ է այն ժամանակ,  երբ ոչ մեկին չի սիրում, որովհետև սերը նման է թելի, որը մեզ կապում է սիրելի մարդու  հետ: Նույն ձևով էլ  մենք   ծաղկեփունջ ենք պատրաստում: Մարդիկ ծաղիկներ են, իսկ ծաղկեփնջի ծաղիկները միայնակ չեն կարող լինել: Եվ հենց ծաղիկը  ծաղկում է  և սկսում անուշ բուրել,, այգեպանը այն դնում է  ծաղկեփնջի մեջ::

Այս հատվածով հեղինակը մեզ ուզում էր փոխանցել, որ երբ մարդ սկսում է առանձնանալ մարդկանցից, կորցնում է հոգու ջերմությունը և չի ընկալում աշխարհի և մարդկանց բազմագույնությունը: Երբ մարդ սիրում է և լինում է սիրված, այդ ժամանակ նա երջանկանում է և սկսում տարածել այդ սերը:

Սիրո մեջ մարդը մոռանում է ինքն իրեն, նա ապրում է ուրիշների հետ, ապրում է ուրիշների մեջ: Եվ  երջանկությունը հենց սա  է:

Սերը ուժեղ լույս է, որը կուրացնում է քո աչքերը, ու դու սկսում ես չնկատել վատը: Իմ կարծիքով այս հատվածը իր մեջ փոքր փոխաբերական իմաստ ունի: Երբ սկսում ես ինչ որ մեկին սիրել, նաև փոխվում է քո վերաբերմունքը մարդկանց և շրջապատի նկատմամբ: Սերը այնքան ուժեղ է, որ անգամ վարակիճ է:

 Չի կարելի անընդհատ հաշվել և հարցնել՝ ի՞նչ կբերի ինձ իմ սերը, ինձ սպասու՞մ է փոխադարձությունը, կամ գուցե ես ավելի շատ եմ սիրում, իսկ ինձ ավելի քիչ են սիրում, և արժե՞ արդյոք, որ ես հանձնվեմ այդ սիրուն… Այս ամենը  սխալ է և ավելորդ. այս ամենը նշանակում է, որ սեր դեռ չկա (չի ծնվել) կամ՝ այլևս չկա (մահացել է):
  Այս  հարմարվելն ու կշռադատելը ընդհատում են սրտից բխող սիրո կենդանի ալիքները և կանգնեցնում սերը:

Ոնց արդեն գիտենք, մարդ սիրելուց մոռանում է «ինքն իրեն», բայց եթե սկսում է մտածել և համեմատել, ապա նշանակում է, որ դա սեր չէ: Սերը պլանավորում չէ, այն խորը և ջերմ զգացմունք է: Պատահում է, որ մարդ սկսում է պլանավորել, թե ինչպես կարող է ապագայում լինել սերը, բայց դա սխալ է: Պետք է ապրել և վայելել կյանքը:

Համեմատող և կշռադատող մարդը չի սիրում,  և նրա շուրջը ձևավորվում է դատարկություն՝ իր սիրտ չթափանցած ու չջերմացած  շողերով, և  մարդիկ  անմիջապես զգում են դա, և երբ զգում են, որ նրա շուրջը դատարկ է, սառը ու կոպիտ, երես են թեքում՝ նրանից ջերմություն չսպասելով։ Սա մարդուն ավելի անտարբեր է դարձնում, և ահա  նա դառնում է միայնակ, անտեսված և դժգոհ…

Այս միտքը ինձ հոգեհարազատ է, քանի որ շատ է պատահում, երբ մարդ բարկանալուց սկսում է համեմատել: Համեմատությունը վիրավորում է և համեմատողը չի ընկալում բազմազանությունը: Իմ կարծիքով, համեմատող մարդիկ չեն ընդհունում կյանքի գույները և իրանց հետ շփվելը դառնում է անհետաքրքիր և տաղտկալի:

Եվ այդ ժամանակ դու կճաշակես այդ փոխադարձ, հետադարձ սերը ոչ թե որպես «լիակատար երջանկություն», որը դու պահանջեցիր և որին  հասար, այլ՝  որպես  երկրային երանություն, որում  քո  սիրտը կծաղկի և կհրճվի:.

Այս խոսքերը նկատի ունեն, որ միշտ պետք է բարի լինել մարդկանց հանդեպ, լինել պոզիտիվ, և միշտ ճառագայթել դրական և հաճելի լիցքեր: Կյանքում շատ բաներ փոխադարձ են: Երբ ցանում ես բարություն և սեր, ապա այն վերադառնում է բումերանգի պես:

Տերը մեր այգեպանն է, և մեր սրտերը ծաղիկներ են Նրա այգում:

Տերը մեր ընկերն է: Գուցե մենք չենք նկատում նրան, չենք լսում նրան, բայց նա միշտ մեր կողքին է և մեր հենարանն է մեր կյանքի բոլոր իրավիճակներում: Եվ միայն Աստծո սերը արդեն բավական ջերմացնում է մարդկային հոգիները, և չի թողնում մարդկանց իրենց միայնակ զգալ: