Բնակչության կազմը։ Աշխատանքային ռեսուրսները։
Դաս՝ & 25,26, էջ՝ 87-92 (պատմե՛լ կամ սովորե՛լ հարցերի օգնությամբ)
Թարմացված ցուցանիշների համար օգտվել հետևյալ կայքերից՝
ՀՀ բնակություն / ՀՀ սեռատարիքային բուրգ
1. Թվա՛րեք բնակչության կազմի տեսակները։
Բնակչության կազմի տեսակներն են ազգային, սեռային, տարիքային, սոցիալական, կրոնական և ըստ բնակավայրերի կազմը։
2. Ի՞նչ է ազգային կազմը, և միատար ազգային կազմ ասելով ի՞նչ եք հասկանում
Ազգային կազմը երկրի բնակչության ազգերի հարաբերակցությունն է, իսկ միատարր ազգային կազմը մեկ ազգի գերակշռությունն է։
3. Ի՞նչ ազգային փոքրամասնություններ կան Հայաստանում, և որտե՞ղ են նրանք հիմնականում ապրում։
Հայաստանում ազգային փոքրամասնություններ են եզդիները, ռուսները, ասորիները, հույները, ուկրաինացիները, որոնք բնակվում են որոշ մարզերում և քաղաքներում։
4. Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը ըստ տարիքի, և ինչպե՞ս է այն փոփոխվում։
ՀՀ-ում սեռային կազմը ըստ տարիքի փոքր տարիքում ունի տղաների, իսկ մեծ տարիքում՝ կանանց գերակշռություն։
5. ՀՀ բնակչության կազմում ինչպիսի՞ տարիքային խմբեր են առանձնացվում։
Տարիքային խմբերն են մինչաշխատունակ, աշխատունակ և հետաշխատունակ։
6. Բնակչության կազմը ըստ բնակավայրերի քանի՞ տիպ ենք առանձնացնում։
Բնակավայրերի ըստ կազմը բաժանվում է քաղաքային և գյուղական տիպերի։
7. Ինչպիսի՞ն է ՀՀ-ում ուրբանիզացման մակարդակը։
ՀՀ-ում ուրբանիզացման մակարդակը համեմատաբար բարձր է, քանի որ բնակչության մեծ մասը քաղաքներում է ապրում։
8. Ինչ է աշխատանքային ռեսուրսը։Այս ռեսուրսի քանակը ինչո՞վ է պայմանավորված։
Աշխատանքային ռեսուրսը աշխատունակ և աշխատելու ունակ բնակչությունն է, որի քանակը կախված է բնակչության թվից ու տարիքային կազմից։
9. Աշխատանքային ռեսուրսների քանակական և որակական ցուցանիշ ասելով ի՞նչ եք հասկանում։
Աշխատանքային ռեսուրսների քանակական ցուցանիշը աշխատունակների թիվն է, իսկ որակականը՝ նրանց կրթությունն ու մասնագիտական պատրաստվածությունը։