Ֆիզիկա 9

Հաստատուն հոսանքի ուժ:Ամպերաչափ։Էլեկտրական լարում:Վոլտաչափ:

Թեմա․Հաստատուն հոսանքի ուժ:Ամպերաչափ։Էլեկտրական լարում:Վոլտաչափ:

Կրկնել վերը նշված թեմաները

Ծանոթանալ ․Էլեկտրական դիմադրություն:Օհմի օրենք

Է.Ղազարյան դասագրքից էջ 40-ից մինչև էջ43

կատարելԳ.Մխիթարյանի<<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ ՝մաս II>>գրքից,կատարել էջ79-ից մինչևէջ85

Երկրաչափություն 9

Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև:Սինուսների թեորեմ:

<BAC = ?

__
BC/sinA = AC/sinB = 2R

sinA = BC x sinB/AC = 1/2

<A = 30

R = ?

AC/sinB = 2R

2R = 12/√2/2

R = 6√2

BC = ?

___

BC/sinA = 2R

BC = sinA x 2R = 5√3

<B = ?

__

AC/sinB = 2R

sinB = AC/2R = R/2R = 1/2

<B = 30

<A + <C + <B = 180

120 + <C + <C = 180

2<C = 180 — 120

2<C = 60

<C = 30

BA/sin30 = 2R (ըստ սինուսների թեորեմի)

BA = 2R x sin30 = 2R x 1/2 = R

R = ?

__

<A + <B + <C = 180

60 + <B + 60 = 180

<B = 60

AC/sinB = 2R

2R = 12√3/√3/2

R = 12

<A , <B , <C = ?

___

AC/sinB = 2R

sinB = AC/2R = √2R/2R = √2/2

<B = 45

AB/sinC = 2R

sinC = AB/2R = R/2R = 1/2

C = 30

<A + <B + <C = 180

<A + 45 + 30 = 180

<A = 180 — 75 = 105

<A = 105

Հայոց լեզու, Շարադրություններ

Որպես անհատ՝ կինը ի՞նչ դեր կարող է ունենալ տարբեր ժամանակներում  ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման համար մղվող պայքարում։

Կինը շատ մեծ դեր ունի: Որոշ մարդիկ նրանց համարում են շատ թույլ էակ: Բայց իրականում կինը մեծ դեր ունի ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման գործում: Կինը առաջին հերթին մեր մայրն է, որը իր դստերը դաստիարակում է լինել հայ մայր, և իր զավակներին սովորեցնում է պահպանել ազգային ինքնությունը, այսինքն մնալ հայ: Մայրը այդ ամենը իր զավակներին ոչ միայն բառերով է փոխանցում, այլ նաև իր ապրած կյանքով: Նաև մայրը մեր հայերենի առաջին ուսուցչուհին է: Նա սովորեցնում է մեզ պահպանել մեր տունը և մեր արժեքները: Այդպես յուրաքանչյուր աղջիկ դարերով փոխանցել է մայրության դերն ու նշանակությունը իր զավակներին:

Փառանձեմը նույնպես հայ կին էր, և հայեցի դաստիարակություն էր ստացել իր ծնողներից: Այդ պատճառով իր ամուստնու գերևարումից հետո երկրի առաջնորդությունը վերցրեց իր ուսերին և պաշտպանեց երկիրը որքան հնարավոր էր: Դրանից հետո որդին վերադարձավ Հռոմից Վաղես կայսեր զորքի հետ և դուրս շպրտեց Պարսկական զորքը Հայաստանից: Պապ թագավորը դարձավ մեր Արշակունյաց իրենց անունը փառաբանած արքաներից մեկը, և բավական բարեփոխումներ կատարեց երկրում: Պապ արքայի բոլոր ձեռքբերումները Փառանձեմ թագուհու ճիշտ ներդրման արդյունք են: Փառանձեմը ճիշտ դաստիարակություն էր տվել իր որդուն: Մոր ճիշտ դաստիարակությունը բերեց մեր երկրի շարունակությանը: Եվ այդպես, բոլոր մայրերի համատեղ աշխատանքի արդյունքում գոյատևում են պետությունները:

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ մեր մայրիկները շատ կարևոր են ոչ միայն մեզ համար, այլ նաև մեր երկրի ամրության, հարատևման և ինքնությունը պահպանելու համար: Մայրիկներն են իրենց երեխաներին սովորեցնում հայ մնալ և պահպանել իրենց երկիրը:

Գրականություն

Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ

Դո՛ւրս գրիր կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանի՛ր; 

Գիտե՞ս, արդյոք, որ  մարդը միայնակ է այն ժամանակ,  երբ ոչ մեկին չի սիրում, որովհետև սերը նման է թելի, որը մեզ կապում է սիրելի մարդու  հետ: Նույն ձևով էլ  մենք   ծաղկեփունջ ենք պատրաստում: Մարդիկ ծաղիկներ են, իսկ ծաղկեփնջի ծաղիկները միայնակ չեն կարող լինել: Եվ հենց ծաղիկը  ծաղկում է  և սկսում անուշ բուրել,, այգեպանը այն դնում է  ծաղկեփնջի մեջ::

Այս հատվածով հեղինակը մեզ ուզում էր փոխանցել, որ երբ մարդ սկսում է առանձնանալ մարդկանցից, կորցնում է հոգու ջերմությունը և չի ընկալում աշխարհի և մարդկանց բազմագույնությունը: Երբ մարդ սիրում է և լինում է սիրված, այդ ժամանակ նա երջանկանում է և սկսում տարածել այդ սերը:

Սիրո մեջ մարդը մոռանում է ինքն իրեն, նա ապրում է ուրիշների հետ, ապրում է ուրիշների մեջ: Եվ  երջանկությունը հենց սա  է:

Սերը ուժեղ լույս է, որը կուրացնում է քո աչքերը, ու դու սկսում ես չնկատել վատը: Իմ կարծիքով այս հատվածը իր մեջ փոքր փոխաբերական իմաստ ունի: Երբ սկսում ես ինչ որ մեկին սիրել, նաև փոխվում է քո վերաբերմունքը մարդկանց և շրջապատի նկատմամբ: Սերը այնքան ուժեղ է, որ անգամ վարակիճ է:

 Չի կարելի անընդհատ հաշվել և հարցնել՝ ի՞նչ կբերի ինձ իմ սերը, ինձ սպասու՞մ է փոխադարձությունը, կամ գուցե ես ավելի շատ եմ սիրում, իսկ ինձ ավելի քիչ են սիրում, և արժե՞ արդյոք, որ ես հանձնվեմ այդ սիրուն… Այս ամենը  սխալ է և ավելորդ. այս ամենը նշանակում է, որ սեր դեռ չկա (չի ծնվել) կամ՝ այլևս չկա (մահացել է):
  Այս  հարմարվելն ու կշռադատելը ընդհատում են սրտից բխող սիրո կենդանի ալիքները և կանգնեցնում սերը:

Ոնց արդեն գիտենք, մարդ սիրելուց մոռանում է «ինքն իրեն», բայց եթե սկսում է մտածել և համեմատել, ապա նշանակում է, որ դա սեր չէ: Սերը պլանավորում չէ, այն խորը և ջերմ զգացմունք է: Պատահում է, որ մարդ սկսում է պլանավորել, թե ինչպես կարող է ապագայում լինել սերը, բայց դա սխալ է: Պետք է ապրել և վայելել կյանքը:

Համեմատող և կշռադատող մարդը չի սիրում,  և նրա շուրջը ձևավորվում է դատարկություն՝ իր սիրտ չթափանցած ու չջերմացած  շողերով, և  մարդիկ  անմիջապես զգում են դա, և երբ զգում են, որ նրա շուրջը դատարկ է, սառը ու կոպիտ, երես են թեքում՝ նրանից ջերմություն չսպասելով։ Սա մարդուն ավելի անտարբեր է դարձնում, և ահա  նա դառնում է միայնակ, անտեսված և դժգոհ…

Այս միտքը ինձ հոգեհարազատ է, քանի որ շատ է պատահում, երբ մարդ բարկանալուց սկսում է համեմատել: Համեմատությունը վիրավորում է և համեմատողը չի ընկալում բազմազանությունը: Իմ կարծիքով, համեմատող մարդիկ չեն ընդհունում կյանքի գույները և իրանց հետ շփվելը դառնում է անհետաքրքիր և տաղտկալի:

Եվ այդ ժամանակ դու կճաշակես այդ փոխադարձ, հետադարձ սերը ոչ թե որպես «լիակատար երջանկություն», որը դու պահանջեցիր և որին  հասար, այլ՝  որպես  երկրային երանություն, որում  քո  սիրտը կծաղկի և կհրճվի:.

Այս խոսքերը նկատի ունեն, որ միշտ պետք է բարի լինել մարդկանց հանդեպ, լինել պոզիտիվ, և միշտ ճառագայթել դրական և հաճելի լիցքեր: Կյանքում շատ բաներ փոխադարձ են: Երբ ցանում ես բարություն և սեր, ապա այն վերադառնում է բումերանգի պես:

Տերը մեր այգեպանն է, և մեր սրտերը ծաղիկներ են Նրա այգում:

Տերը մեր ընկերն է: Գուցե մենք չենք նկատում նրան, չենք լսում նրան, բայց նա միշտ մեր կողքին է և մեր հենարանն է մեր կյանքի բոլոր իրավիճակներում: Եվ միայն Աստծո սերը արդեն բավական ջերմացնում է մարդկային հոգիները, և չի թողնում մարդկանց իրենց միայնակ զգալ: