Թեմա՝ ՀՀ բնաչության թվաքանակի շարժընթացը։
Բնակչության թվի բնական և մեխանիկական շարժեր։
Դասի հղումը՝ & 23 և 24, էջ 80-86,
Սովորիր դասը հետևյալ հարցերի օգնությամբ, իսկ ներքևում ներկայացված եզրույթները՝ անգիր։
1. 20-րդ դասրի ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ կրեց ՀՀ բնակչության թիվը և ի՞նչ պատճառներ ազդեցին դրա փոփոխության վրա։
20-րդ դարի ընթացքում Հայաստանի բնակչության թիվը տարբեր փուլերում կամ աճեց, կամ նվազեց։ Դարի առաջին կեսին, հատկապես խորհրդային տարիներին, բնակչությունը արագ աճեց, որովհետև կյանքը ավելի կայուն էր, առողջապահությունը զարգանում էր, և շատ հայեր ներգաղթում էին հայրենիք։ Ծնելիությունը բարձր էր, իսկ մահացությունը՝ ցածր։ Սակայն դարի վերջում իրավիճակը փոխվեց․ անկախացումից հետո սկսվեցին տնտեսական դժվարություններ, աճեց գործազրկությունը, և շատ մարդիկ սկսեցին արտագաղթել։ Միաժամանակ նվազեց ծնելիությունը և մի փոքր բարձրացավ մահացությունը։ Այս ամենը միասին բերեց բնակչության թվի նվազմանը։
2. Մշտական բնակչություն ասելով ի՞նչ կարելի է հասկանալ։
Մշտական բնակչություն են համարվում այն մարդիկ, որոնք մշտապես ապրում են Հայաստանում և ունեն այստեղ բնակության վայր։ Նույնիսկ եթե նրանք որոշակի ժամանակով գտնվում են արտերկրում, նրանք միևնույն է համարվում են Հայաստանի մշտական բնակիչներ, քանի որ իրենց հիմնական տունը ու գրանցումը այստեղ է։
3. Ինչ է բնակչության բնական և մեխանիկական շարժ։
Բնակչության բնական շարժը նշանակում է բնակչության թվի փոփոխությունը ծնունդների և մահերի հաշվին։ Եթե ծնունդները շատ են, բնական աճը բարձր է, եթե մահերը շատ են՝ բնական աճը ցածր է կամ բացասական։
Մեխանիկական շարժը բնակչության փոփոխությունն է ներգաղթի և արտագաղթի հետևանքով։ Երբ մարդիկ գալիս են երկիր՝ բնակչությունը աճում է, իսկ երբ հեռանում են՝ նվազում։
4. Հայաստանում՛խորհրդային տարիներին ներգաղթը ինչպե՞ս է տեղի ունեցել։
Խորհրդային տարիներին ներգաղթը ունեցել է մի քանի ձև։ Նախ, տարբեր երկրներից որոշ ընտանիքներ և անհատներ տեղափոխվում էին Հայաստան սեփական ցանկությամբ։ Հետո իրականացվեց մեծ հայրենադարձություն, երբ պետությունը կազմակերպեց սփյուռքի հայերի վերադարձը, և ավելի քան հարյուր հազար մարդ տեղափոխվեց Հայաստան։ Վերջին մեծ ալիքը կապված էր 1988–1992 թթ․ դեպքերի հետ, երբ Ադրբեջանից բռնի վտարված հայերը տեղափոխվեցին Հայաստան և այստեղ հաստատվեցին։
5. Բնաչության խտություն ասելով ի՞նչ են հասկանում, ինչպե՞ս ենք այն հաշվում։
Բնակչության խտությունը ցույց է տալիս, թե որքան մարդ է ապրում մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Այն օգնում է հասկանալ՝ տարածքը մարդաշատ է, թե ոչ։ Խտությունը հաշվվում է շատ պարզ․ բնակչության ընդհանուր թիվը բաժանվում է այդ տարածքի մակերեսին։ Որքան մեծ է թիվը, այնքան բնակավայրը ավելի խիտ է բնակեցված։
ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Մշտական բնակչություն — տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման
պահին ներկա և ժամանակավոր բացակայող բնակչության թվերի հանրագումարը:
Բնակչության թվի շարժընթաց — որոշակի ժամանակահատվածում բնակչության թվի փոփոխությունների գործընթացը:
Բնակչության բնական աճ (շարժ) բնակչության թվի փոփոխությունը ծնունդների և մահերի հանրագումարի հաշվին: Այն չափում են %-ներով յուրաքանչյուր 100 մարդու հաշվով և ‰– ներով (պրոմիլ)՝ 1000 մարդու հաշվով:
Բնակչության մեխանիկական շարժ — բնակչության թվի փոփոխությունը միգրացիայի հաշվին:
Ծնելիության ընդհանուր գործակից — ծնվածների (կենդանի) և մշտական բնակչության թվաքանակի միջին տարեկան ցուցանիշերի հարաբերությունը 1000
բնակչի հաշվով՝ ‰:
ՔՆՆԱՐԿՈՒՄ։ Պատերազմներն ու ճգնաժամերն ինչպե՞ս են փոխում բնակչության տեղաբաշխումը։ Ըստ ձեզ՝ ի՞նչ հետևանք է ունենում արտագաղթը երկրի զարգացման վրա։
Պատերազմներն ու ճգնաժամերը
Պատերազմները և ճգնաժամերը ստիպում են մարդկանց տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։ Այդ պատճառով որոշ տեղեր հասնում են դատարկվելու, իսկ ուրիշները՝ մարդաշատ դառնալու։
Արտագաղթի հետևանքները
Արտագաղթը երկրին վնասում է, որովհետև քիչ մարդ է մնում աշխատելու, տնտեսությունն ավելի դանդաղ է զարգանում, և երկրի հնարավորությունները փոքրանում են։









