Հատուկ պահպանվող տարածքներ։ ՀՀ «Կարմիր գրքերը»
Ученики, которым трудно читать на армянском языке, могут воспользоваться этой ссылкой, чтобы ознакомиться с материалом на русском языке ՝
Особо охраняемые территории Республики Армения
Վերհիշե՛լ նախորդ տարիներից, ի՞նչ է ազգային պարկը, արգելոցը, արգելավայրը, ռեկրեացիոն գոտին։
Ազգային պարկ – մեծ տարածք է, որտեղ պաշտպանում են բնությունը՝ անտառները, կենդանիներին, բույսերը, բայց մարդիկ կարող են նաև այցելել, հանգստանալ և զբոսնել հատուկ նշված տեղերով։
Արգելոց – տարածք, որտեղ բնությունը ամբողջությամբ պաշտպանված է․ այստեղ գրեթե ոչինչ չի կարելի անել․ ոչ կտրել, ոչ որսալ, ոչ շինարարություն։ Ամենախիստ պահպանվող տարածքն է։
Արգելավայր – տարածք, որտեղ նույնպես պաշտպանում են բնությունը, բայց կան որոշ թույլատրելի բաներ, օրինակ՝ գիտական աշխատանքներ կամ սահմանափակ այցելություն։ Պահպանությունը քիչ թե շատ մեղմ է, ոչ այնքան խիստ որքան արգելոցում։
Ռեկրեացիոն գոտի – հատուկ տարածք հանգստի ու ժամանցի համար․ այստեղ մարդիկ գալիս են զբոսնելու, վրաններ դնելու, հանգստանալու ու բնությունը վայելելու։
Բլոգում պատասխանել հարցերին և սովորել։
1․Նշե՛լ ազգային պարկի, արգելոցի և արգելավայրի տարբերությունները։
Ազգային պարկում բնությունը պահպանվում է, բայց որոշ սահմանափակ գործունեություն թույլատրվում է, արգելոցում ամեն ինչ արգելված է և ամբողջ տարածքը խիստ պահպանվում է, իսկ արգելավայրում պաշտպանվում են միայն որոշակի բույսեր, կենդանիներ կամ օբյեկտներ։
2․Քանի՞ ազգային պարկ ունենք Հայաստանում, նշե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։
Հայաստանում կան 4 ազգային պարկ՝ Սևան, Դիլիջան, Արփի լիճ և Արևիկ, որոնցում պաշտպանվում է լիճը, անտառները, հազվագյուտ կենդանիներն ու թռչունները։
3․Քանի՞ արգելոց ունենք Հայաստանում, թվարկե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։
Հայաստանում կան 3 արգելոց՝ Խոսրովի, Շիկահողի և Էրեբունի, որտեղ պահվում են հազվագյուտ բուսատեսակներ, անտառներ, կենդանիներ և վայրի ցորենի տեսակներ։
4․Հայաստանում քանի արգելավայր ունենք — թվարկել մի քանիսը։
Հայաստանում կա ավելի քան 25 արգելավայր, օրինակ՝ Շիկահողի Սոսու պուրակը և այլ տարածքներ, որտեղ հատուկ պահպանվում են որոշ բույսեր, կենդանիներ կամ բնության օբյեկտներ։
5․Բնական հուշարձանները ինչպիսի՞ նշանակություն ունեն։ Թվարկե՛ք մի քանիսը։
Բնական հուշարձանները գիտական, մշակութային և գեղեցկության տեսանկյունից կարևոր են։ Օրինակ՝ Ջերմուկի, Շաքիի և Թռչկանի ջրվեժներ, «Սատանի կամուրջ» (Որոտան գետ), Մոզրովի և Մագիլի քարանձավներ:
6․Ինչի համար է նախատեսված «Կարիր» գիրքը։ Նշե՛ք «Կարմիր գրքում» գրանցված մի քանի բույս և կենդանի
«Կարմիր գիրքը» ցույց է տալիս, թե որ բույսերն ու կենդանիներն են վտանգված և անհետանալու սպառնալիքի տակ։
Բույսեր․ Թախթաջյանի կաթնուկ, հատապտղային կենի, արարատյան իշամոռուկ
Կենդանիներ․ Բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, երկարականջ ոզնի, սև անգղ
Լրացուցիչ կարող եք ուսումնասիրել հետևյալ նյութերը՝
- Խոսրովի անտառ պետական արգելոց
- «Շիկահող» պետական արգելոց
- «Արփի լճի» ազգային պարկ
- «Արևիք» ազգային պարկ
- «Դիլիջան» ազգային պարկ
- «Սևան» ազգային պարկ
Կարող եք դիտել նաև այս տեսանյութերը






