Կենսաբանություն 9

Դաս 10(17․11-21․11)

Աշխատանք տանը

Քրոմոսոմներ, գեներ, կարիոտիպ։Էջ 30-31

ԹԵՍՏ 1

1. Գենը ինչի՞ միավոր է․
ա) Քրոմոսոմի սպիտակուցային հատված
բ) Ժառանգական տեղեկատվության միավոր
գ) Միտոզի փուլ
դ) Ռիբոսոմի կառուցվածքային միավոր


ԹԵՍՏ 2

2. Մարդու սոմատիկ բջիջներում որք՞ան քրոմոսոմ կա:
ա) 23
բ) 24
գ) 46
դ) 48


ԹԵՍՏ 3

3. Ինչպե՞ս է կոչվում մարդու քրոմոսոմների ամբողջական հավաքը, դասավորված ըստ չափի և կառուցվածքի:
ա) Գենոմ
բ) Կարիոտիպ
գ) Գենոտիպ
դ) Ֆենոտիպ


ԹԵՍՏ 4

4. Ո՞ր տեսակի քրոմոսոմներն են որոշում անձի սեռը:
ա) Սոմատիկ քրոմոսոմներ
բ) Ավտոսոմներ
գ) Սեռական քրոմոսոմներ
դ) Միտոխոնդրիալ քրոմոսոմներ


ԹԵՍՏ 5

5. Գենի տարբեր ձևերը, որոնք պայմանավորում են հատկանիշների տարբեր դրսևորումներ, կոչվում են․
ա) Կարիոտիպեր
բ) Ալելներ
գ) Հոմոլոգներ
դ) Մուտագեններ

Պատմություն 9

Նոյեմբերի 17-25-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Հայոց եկեղեցին հանրապետության փուլում/ էջ 54 պատմել/

ա. Հայոց եկեղեցին ակտիվորեն աջակցել է Հայաստանի գոյությանը։ Այն ոգևորել է ժողովրդին, ֆինանսական ու նյութական աջակցություն ցույց տվել, տրամադրել շինություններ որբանոցների, հիվանդանոցների և այլ կարիքների համար, կանգնած է եղել պետության կողքին մայիսյան խռովությունների և թուրք–հայկական պատերազմի ժամանակ։

բ. Եկեղեցին և պետությունը որոշ հարցերում հակասություններ էին ունենում։ Օրինակ՝ կառավարությունը բռնագրավում էր եկեղեցու հողերը, իսկ եկեղեցին դժգոհություն էր հայտնում։ Ներկայացվեց նաև Էջմիածնի ճեմարանի վերագործարկման խնդիր՝ ֆինանսավորման պայմանների պատճառով, ինչը ցույց է տալիս, որ եկեղեցուն չէր հաջողվում միշտ ազատորեն գործել պետության հետ:

գ. Դաշնագրի նախագիծը, որը մնացել է միայն նախագծի մակարդակում, անդրադառնում էր քաղաքական, կրոնական և կրթամշակութային հարցերին։ Այն նպատակ ուներ Էջմիածնի վանքի տարածքում ստեղծել անկախ վարչական և միլիցիական կառույցներ, ունենալ դիվանագիտական կապեր կաթոլիկների օրինակով, ինչպես նաև վերահսկել կրթությունը և մշակույթը՝ իր ազդեցությունը պահպանելու համար, սակայն այս ծրագիրը երբեք պաշտոնապես չի իրականացվել:

Հայոց եկեղեցին կարևոր դեր է խաղացել ՀՀ ներքին կյանքում։ Այն ոգևորել է ժողովրդին դժվար ժամանակներում, աջակցել սոցիալապես՝ որբանոցներ, հիվանդանոցներ ու այլ հաստատություններ ֆինանսավորելով, պահպանել կրթական և կրոնական արժեքները և կանգնել պետության կողքին թե՛ պատերազմի, թե՛ ներքին խռովությունների ժամանակ։

————

Գլուխ 2.6`

Հ. Քաջազնունի – Հայաստանի վարչապետ, կազմակերպել է երկրի համար արտասահմանյան օգնություն:

Ամերկոմ – Ամերիկյան օգնության կոմիտե, խնամել է հայ որբերին ու գաղթականներին:

ա. Հայաստանում սով, համաճարակ, բնակչության մեծ մասը որբեր ու գաղթականներ, ճանապարհների ու տնտեսության վատ վիճակ: Կառավարությունը սահմանեց մենաշնորհներ կենսական ապրանքների վրա, վերագործարկեց ձեռնարկություններ, կառուցեց ջրանցքներ, ներկրեց գյուղատնտեսական գործիքներ և օգնություն խնդրեց արտասահմանից: Ամերիկյան օգնությունը ապահովեց սնունդ, ալյուր, ձեթ, կաթի փոշի, ինչը մեղմեց ծանր իրավիճակը:

բ. Ծանր կացությունը պայմանավորված էր պատերազմներով, թուրքական և թաթարական հարձակումներով, աշխարհամարտի հետևանքներով, տնտեսական անկարգություններով, գաղթականների հոսքով ու հիգիենիկ ու առողջական պայմանների վատ վիճակով: Ամերիկյան օգնությունը կարևոր էր, քանի որ ապահովեց բնակչության հիմնական սննդային և կյանքի կարիքները, նվազեց սովն ու մահացությունը և մի փոքր ակտիվացրեց տնտեսությունը:

1. երկուսն էլ սկսել են անկախություն նոր ձևավորված պետության մասշտաբներում, ունեն արատավոր տնտեսություն, ծանր սոցիալական իրավիճակ՝ սով, գործազրկություն, որբեր և գաղթականներ:

1990–ականների ժամանակ ազդեցություն են ունեցել հետխորհրդային անցումը, տնտեսական շոկը, նոր շուկայի ձևավորումը, իսկ Առաջին հանրապետության ժամանակ հիմնական պատճառները եղել են պատերազմները, համաճարակները և սահմանափակ ռեսուրսները:

2. Կառավարությունը փորձում էր կարգավորել տնտեսությունը, սակայն միջոցները սահմանափակ էին: Նա սահմանում էր մենաշնորհներ կենսական ապրանքների վրա, վերագործարկում ձեռնարկություններ, աջակցություն էր խնդրում արտասահմանից և խնամում էր գաղթականներին ու որբերին: Ընդհանուր առմամբ, քաղաքականությունը փորձեր էր ձեռնարկում իրավիճակը մեղմելու և տնտեսությունը շարժուն դարձնելու ուղղությամբ:

    Առաջադրանք 2

    Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ձևավորումը: Բաթումի պայմանագրի վերանայման/էջ 57 պատմել/

    Հ. Օհանջանյան – Հայկական պատվիրակության ղեկավար, մասնակցել է Հայաստանի անկախությունը պաշտպանող դիվանագիտական առաքելություններին 1918 թ.:

    Ա. Ահարոնյան – Հայկական պատվիրակության անդամ, զբաղվել է Հայաստանի շահերի ներկայացմամբ Բեռլինում և Կ.Պոլսում:

    Անտանտ – Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զինակցող երկրների միություն (Ֆրանսիա, Բրիտանիա, Ռուսաստան և մյուսները), որոնք աջակցություն ցուցաբերեցին Հայաստանին անկախության հաստատման փուլում:

    Ազգերի լիգա – Միջազգային կազմակերպություն, որը ստեղծվել էր պատերազմներից հետո, նպատակ ունենալով պահպանել խաղաղությունը և միջպետական հարաբերությունները կարգավորել:

    Գերմանիա – Երկիր, որտեղ հայկական պատվիրակությունները փորձ էին անում ապահովել Հայաստանի համար աջակցություն և ազդել Բրեստ-Լիտովսկի և Կ.Պոլսի հարցերի վրա:

    Մեծ Բրիտանիա – Անտանտի առաջատար երկիր, որի զորքերը Կովկասից դուրս գալով և քաղաքական դիրքեր ունենալով, ազդեցին Հայաստանի դիվանագիտական իրավիճակի վրա:

    ա. ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներն էին՝ պաշտպանել Հայաստանի անկախությունը, պահպանել ու ընդլայնել սահմանները, ապահովել հայ բնակչության անվտանգությունը և գտնել դաշնակիցներ: Հայաստան քաղաքական կապեր է հաստատում Թուրքիայի և Քառյակ միության մյուս պետությունների հետ՝ փորձելով խաղաղություն և բարեկամական հարաբերություններ պահել, սակայն այդ գործընթացները դժվարանում են՝ պատերազմի և քաղաքական հակասությունների պատճառով:

    բ. 1919–1920 թթ. Հայաստանի Հանրապետությունը ճանաչվում էր Անտանտի Գերագույն խորհրդի և ԱՄՆ–ի կողմից, իսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են շուրջ 40 երկրների հետ: Սա նշանակում էր, որ ՀՀ–ն միջազգային ճանաչում ուներ, բայց դեռ լիովին ուժեղացված պետություն չէր և կախված էր արտաքին քաղաքական աջակցության մակարդակից:

    գ. Անտանտի դրական վերաբերմունքը ՀՀ–ի նկատմամբ պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանը նորանկախ պետություն էր, գտնվում էր ծանր սոցիալ-տնտեսական ու ռազմական ճգնաժամի մեջ, և Անտանտի երկրները ցանկանում էին աջակցել տարածաշրջանում կայունություն պահպանել, ինչպես նաև հավասարակշռել Թուրքիայի և մյուս ուժերի ազդեցությունը:

    Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն 1918 թվականին և այսօր ունեն որոշ ընդհանրություններ։ Երկու ժամանակահատվածներում էլ հարաբերությունները լարված էին, հիմնական հարցերը կապված էին սահմանների և Հայաստանի անվտանգության հետ։ Երկու դեպքում էլ դիվանագիտական կապերը դժվարությամբ էին հաստատվում՝ պատմական լարվածության և փոխադարձ անվստահության պատճառով:

    Էսսե-էսսեագրության ուղեցույց (առարկայական և ինտեգրված)-7-9-րդ դասարանների համար

     Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝  «Խենթը-Բայազեդ»։ 

    Առաջադրանք. Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածը՝ ներկայացրո՛ւ Բայազետի հերոսական պաշտպանությունը և անհատի դերը այդ պաշտպանության ժամանակ՝ համապատասխան հատվածների միջոցով հիմնավորելով պատասխանդ:

    ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

    Րաֆֆի «Խենթը»

    — Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է,— խոսեց մի ուրիշը,— ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն։ Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ի՞նչով կարող ենք պաշտպանվել,— ավելացրեց նա մի վրդովված ձայնով։….

    — Անձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք,— կրկնեց նա իր առաջին խոսքը։ — Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք,— պատասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր։

    — Օգնություն սպասելու զորություն չէ մնացել,— խոսեց մի բեկ,— իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառել մեզ շրջապատող թշնամու շղթան և անցկենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը։

    …..Նախագահը ասաց.

    — Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել։ Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք։ Գեներալ Տեր֊Ղուկասովը շատ հեռու չէ մեզանից։ Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու։ Միայն պետք է շուտով նրան իմացում տալ։……. Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ։

    ……Խորհուրդը վճռեց նամակ գրել Տեր֊Ղուկասովին, և քառորդ ժամից հետո բերդապահը, պատրաստ նամակը ձեռին, մյուսների հետ դուրս եկավ խորհրդարանից։

    Թմբուկի թեթև ձայնը հավաքեց զինվորներին բերդի հրապարակի վրա։ Բերդա պահը բարձր ձայնով խոսեց.

    — Տղե՛րք, ձեզ հայտնի է մեր դրությունը, այդ մասին խոսալը ավելորդ է։ Այժմ մեր հույսը մնացել է աստուծո վրա և նրա հաջողությամբ դրսից գալու օգնության վրա։ Եթե оգնությունը ուշացավ, մենք կորած ենք։ Ուրեմն պետք է շտապենք մեր վիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է։ Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որը մեզանից շատ հեռու չէ գտնվում։ Նա այդ նամակը ստացածին պես, կշտապե մեզ ազատելու։ Հիմա ո՞վ կլինի ձեզանից այն քաջը, որ հանձն կառնե կատարել այդ մեծ ծառայությունը, թող մոտենա և ընդունե նամակը։ Ես խոստանում եմ, որ նա կստանա մի այնպիսի պարգև, որը վայել է մի անձնազոհ տղամարդի, որ այսքան բազմության ազատության պատճառ է լինելու։ Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը։

    Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ։…..

    — Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։

    — Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։

    Այս երիտասարդը Վարդանն էր։

    ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

    1. Վ. Պարսամյան, Շ. Հարությունյան, Հայ ժողովրդի պատմություն (1801-1978 թթ.), «Լույս» հրատ., Երևան, 1979, 752 էջ:
    2. Հայոց պատմություն։ Դասագիրք 8-րդ դասարանի համար /Ա. Մելքոնյան, Ա. Սիմոնյան, Ա. Նազարյան, Հ. Մուրադյան. — Եր.։ «Զանգակ» հրատ., 2018.—192 էջ:
    3. Հայոց պատմություն։ Նոր շրջան 8 /Վ. Բարխուդարյան, Պ. Չոբանյան, Ա. Խառատյան, է. Կոստանդյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Ա. Յակոբեան. – Եր.։ «ՄԱՆՄԱՐ», 2018. — 192 էջ:

    1877 թ. ապրիլի 12-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը մղվում էր երկու ռազմաճակատով՝ Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի (Լոռու Մելիքյան) հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր, որի գլխավոր ուժերը կենտրոնացած էին Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ: Ձախ թևում՝ Իգդիր-Բայազետ ուղղությամբ գործում էր գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատը, իսկ աջ թևում՝ Ախալցխա-Արդահան ուղղությամբ, գեներալ Դևելի զորաջոկատը:

    1877 թ. ապրիլի 15-ին Երևանյան ջոկատը Իգդիրից հարձակվեց Բայազետի վրա և ապրիլի 18-ին մտավ քաղաք: Բայազետում թողնելով փոքրաթիվ կայազոր՝ Տեր Ղուկասովը շարժվեց դեպի Դիադին և ապրիլ-մայիս ամիսներին գրավեց Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը, Զեյդեկանը: Ռուսներին մեծապես օգնում էին տեղացի հայերը: Հունիսին, ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով, Երևանյան ջոկատը, որպեսզի չհայտնվի շրջափակման մեջ, նահանջի հրաման է ստանում: Ութ օր (հունիսի 16-24-ը) տևած նահանջը հայ գեներալը կատարում է հմտորեն: Իգդիր հասնելուն պես լուծում է պարենավորման ու սպառազինման խնդիրը, միաժամանակ անկորուստ ռուսական սահման է հասցնում իր զորամասը, նրա հետ միասին նաև շուրջ 600 հիվանդ և վիրավոր ու մոտ 2500 հայ գաղթական: Ռազմագետները Տեր-Ղուկասովի այս նահանջը համեմատում են Քսենոփոնի 10 հազար հույն զինվորների նշանավոր նահանջի (Ք.ա. 401 թ.) հետ, համարում սխրանք, օրինակելի նահանջ:

    Օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից՝ թուրքերը մոտ 10-հազարանոց զորքով 1877 թ. հունիսին պաշարում են Բայազետի բերդը: Բայազետի փոքրաթիվ ռուսական կայազորը, հրամանատար Շտոկվիչի գլխավորությամբ և հայ կամավորների օժանդակությամբ, կազմակերպում են բերդի պաշտպանությունը:  Դրությունը օրհասական էր, սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Փրկության միակ ելքը դրսից օգնություն ստանալն էր: Պաշարվածների ուղարկած բոլոր նամակատարները բռնվում էին թուրքերի կողմից: Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանին, քրդի շորերով ծպտված, հաջողվում է անցնել պաշարման շղթայով և լուր հասցնել Տեր-Ղուկասովին: Երևանյան ջոկատն օգնության է հասնում Բայազետում 23 օր պաշարվածներին և փրկում նրանց:

    Բայազետի հերոսական պաշտպանությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել հայ մեծանուն պատմավիպասան Րաֆֆու «Խենթը» և ռուս գրող Վ. Պիկուլի «Բայազետ» վեպերում:

    Հայոց լեզու

    Լրացուցիչ Աշխատանք

    Դո՛ւրս գրիր բայեր և որոշիր, թե որ խոնարհման են։ 

    Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

    Ցատկում էի — ե խոնարհում

    Լսեցի — ե խոնարհում

    Հիշեցի — ե խոնարհում

    Տխրեցրեց — ե խոնարհում

    Գիտեի- ա խոնարհում

    Ուշացել եմ — ե ե խոնարհում

    Չմտահոգվեցի — ե խոնարհում

    2. Տրված բայերը դարձրու պատճառական.

    Սովորել — սովորեցնել

    քնել — քնեցնել

    պայծառանալ — պայծառացնել

    զգալ — զգացնել

    զբաղվել — զբաղեցնել

    դադարել- դադարեցնել

    փայլել — փայլեցնել

    նրբանալ — նրբացնել

    ծաղկել — ծաղկեցնել

    3. Կետադրե՛ք ։

    Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝ ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա, և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն, կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:

    Ռուսերեն 9

    Буквы а — о в корнях с чередованием -лаг- -лож-, -кас- -кос-

    полагАть — положить ( а / о)

    прикасаться — прикоснуться (а / о)

    1. Предлагать, предполагать, слагать, прилагать, касаться, прикоснуться
    2. Касаюсь стены, коснуться трудного вопроса, касается ногами коврика, тебя не касается, нас коснется

    В корнях -лаг-/-лож- пишется а, если за корнем следует суффикс -а- (предлагать), и о, если суффикс отсутствует (предложить). В корнях -кас-/-кос- пишется а, если есть суффикс -а- (касаться), и о, если суффикс отсутствует (коснуться). 

    3.Вставьте пропущенные буквы в слова.

    Предл(а/о)жить, выл(а/о)жить, сл(а/о)гаемый, прил(а/о)жение, изл(а/о)жить, пол(а/о)гать, возл(а/о)гать, отл(а/о)жить.

    Вставьте пропущенные буквы в слова.

    • К(а/о)саться, к(а/о)снуться, прик(а/о)саться, прик(а/о)снуться, к(а/о)сательный, прик(а/о)сновение.

    В корнях -раст- и -ращ- всегда пишется буква А, так как за ними следуют СТ или Щ. В корне -рос- пишется О. Исключения составляют слова «исключения» с другими правилами, такие как «рост», «росток», «Ростислав», «ростовщик», «отрасль», «на вырост». 

    Корень Примеры
    -раст- / -ращ-рАстение, вырАщивать, подрАсти
    -рос-вырОсли, нарОс

    Важно: Исключения из правила — слова «росток», «ростовщик», «Ростислав», «отрасль», «на вырост», в которых пишется О, несмотря на последующие

    гласные. 

    Задание . Вставьте пропущенные буквы. Графически объясните выбор орфограммы.

    Растовщик, озарять, расстелать, отпереть, прикоснувшись, собраться, предположение, выгорать, прилагательное, обжигать, прикосавшийся, растительность, выращенный, водоросли, сочетание, отдирать, отмереть, блестать.

    Растет вниз головой, в землю вросла, скоро вырос куст, растовщик, растение, отраслевой, одежда на вырост, его зовут Растислав.

    Задание 4. Озаглавьте текст. Выпишите из него все слова с чередующимися гласными в корне слова.

    Мы предполагали выехать рано, но задержались.

    Вдоль дороги, кроме кустарниковой поросли, не было видно никакой другой растительности. В полдень мы расположились на отдых у озера, заросшего камышом. Загорелые ребятишки плавали на самой его середине на плоту. Солнце пекло так, что к песку нельзя было прикоснуться. В лучах солнца озеро блестело, как зеркало.

    Догорала вечерняя зорька, когда мы вернулись домой.

    2.Упражнение 33. Вставьте пропущенные гласные е или и.

    Агитатор, агрикультура, аметист, атрибут, аттестат, бастион, бензин, бетон, бечёвка, бидон, бирюза, бригада, вентиляция, вереница, вермишель, вернисаж, вестибюль, ветеран, ветчина, винегрет, виолончель, виртуоз, витрина, водевиль, впечатление, гардероб, гармония, генеалогия, генерация, гениальный, гепард, геральдика, гербарий, герметизировать, герой, гиацинт, гипербола, горизонт, девальвация, дезинфекция, декламировать, декларация, делегация, деликатес, дендрарий, диагональ, диадема, диапазон, дивертисмент, дивиденд, дизентерия, диктатор, дилетант, дележанс, директор, дирижабль, дирижёр, дискриминация, дислокация, диспансер, дистилляция, дисциплина, дифирамб, доминанта, дрезина, эротик, желатин, желать, заиндевелый, идеал, идиома, иерархия, иероглиф, иждивение, имитация, иней, инженер, инициатива, интеллектуал, интеллигенция, интернациональный, интерпретация, инфинитив, истина, канефоль, капилляр, капитуляция, кингуру, керамика, керосин, кепарис, комбинезон, комплимент, континент, коридор, криминал, криница, легенда, лелеять, ликвидация, лиловый, лимит, лингвистика, лотерея, мадр…гал, манифест, маринад, марионетка, мачеха, мезонин, меланхолия, мелоратор, мелорация, мелодрама, мельхиор, мемориал, мемуары, меридиан, мерцание, метаморфоза, метафора, метель, метеорит, метонимия, меценат, мизантроп, миниатюра, минор, негативный, нигилизм, никель, обелиск, облигация, одеколон, одозный, олиандр, олимпиада, оптимальный, оптимизм, ореол, оригинальный, ориентир, палисадник, панегирик, педиатр, перигей, период, перепетия, перископ, периферия, парафраза, перламутр, перпендикуляр, персона, перспектива, пскарь, пессимизм, пигмент, пилястра, пион, пирамида, питекантроп, пластилин, плеяда, поликлиника, полисемия, префамбула, президент, президиум, прерогатива, претендент, претензия, привередничать, привилегия, примадонна, приоритет, пролетариат, пьедестал, радикулит, реверанс, ревизия, регент, регистрация, регламент, регулировать, резада, резиденция, резонанс, реквизит, рекомендовать, реликвия, реликт, ренегат, репетиция, реприза, респиратор, реставрация, ретроспектива, реферат, референдум, речетатив, рикошет, риторика, ритуал, сальд…рей, семантика, семинар, сентиментальный, сепарация, серенада, серпантин, сертификат, сигнал, соликадный, симпатия, симуляция, синоним, скелет, солидарность, спидометр, стеарин, стерилизовать, стипендия, стрекоза, сувенир, суверенитет, тенденция, теория, тривиальный, триумф, увертюра, университет, уникальный, урезонить, утилитарный, федерация, феерия, феминистка, феникс, феномен, фестиваль, фехтование, фагляр, физиология, филантроп, филиал, филлгрань, финиш, фитиль, фрегат, хамелеон, химера, хрестоматия, хризантема, цивилизация.

    Անգլերեն 9

    November 10-13

    Write down an essay choosing one of these topics:

    1.The Internet in my life. The advantages and disadvantages of Media Education.

    2. Do we live to work or work to live?

     3.A friend in need is a friend indeed

    Do we live to work or work to live?

    ____

    New English File Pre-intermediate

    Grammar present continuous

    exercices 1(b.c), 4(a,b), 6(a) pages 28-29

    A — 3

    B — 2

    C — 1

    D — 8

    E — 9

    F — 4

    G — 6

    Listening

    Աշխարհագրություն 9

    Նոյեմբերի 3-8

    Թեմա՝ Մակերևույթի շարունակությունը

    Սովորել դասագրքի & 11-ը, էջ 43-45

    կամ կարող եք սովորել նյութը հետևյալ՝ դասագրքից & 13-ը, էջ 38-39

    Օգտագործվող քարտեզ

    Դասը ամփոփել հետևյալ հարցերի միջոցով՝

    • Ին՞չ նշանավոր լեռներ կան հրաբխային լեռնավահանների մարզում։

    Ջավախքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի լեռները և Սյունիքի բարձրավանդակը։

    • Ին՞չ է սարահարթը։

    Սարահարթը լեռնաշղթաների միջով ձգվող բարձր հարթավայր է:

    • Թվարկե՛ք ՀՀ-ում մի քանի սարահարթեր։

    Աշոցքի սարահարթը, Արագածի սարահարթը, Գեղամա լեռների սարավանդները:

    • Ինչ գոգոավորությունների է բաժանվում Միջնարաքսյան գոգավորության մարզը։

    Արարատյան և Նախիջևանի գոգավորությունների։

    • Լեռնավահանների հարևանությամբ գոյացել են առանձին հրաբխային լեռնազանգվածներ, թվարկե՛ք դրանցից երեքը։

    Հատիսը, Արմաղանը, Արայի լեռը։

    Հանրահաշիվ 9

    ՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒՄ

    ա) x2 — 7x + 4 > 0

    բ) 5x2 — 7x + 9 < 0

    գ) 4x2 — 9x — 15 ≤ 0

    դ) 11x2 — 2x + 7 ≥ 0

    ե) 2x2 + 9x — 1 > 0

    զ) 8x2 — 14x — 5 < 0

    ա) x2 — 5x + 1 < 0

    բ) -2x2 — 3x ≤ 0

    2x2 + 3x ≥ 0

    գ) 2x2 + 5x — 2 > 5x + 5 — 1

    2x2 — 6 > 0

    դ) 7x2 — 4x + 1 < 6x2 — 8x + 2 + 2.5x2

    -0.5x2 + 4x — 1 < 0

    0.5x2 — 4x + 1 > 0

    ե) 16x2 — 4x + 1 ≥ 8x2 + 12x — 7

    8x2 — 16x + 8 ≥ 0

    զ) 4x2 + 3x — 1 ≥ 9x2 — 15

    -5x2 + 3x + 14 ≥ 0

    5x2 — 3x — 14 ≤ 0

    ա) -x2 + 6x + 5 > 0

    x2 — 6x — 5 < 0

    բ) 2x2 + 18x — 12 ≤ 0

    x2 + 9x — 6 ≤ 0

    գ) -6x2 + 12x + 9 < 0

    x2 — 2x — 1.5 > 0

    դ) 10x2 — 20x + 10 ≤ 0

    x2 — 2x + 1 ≤ 0

    ե) -2x2 — 12x — 6 ≥ 0

    x2 + 6x + 3 ≤ 0

    զ) -4x2 — 4x — 8 > 0

    x2 + x + 2 < 0

    32 > 8

    (-3)2 > 8

    3 > √8

    -3 < √8

    Իրավունք

    Նոյեմբերի 10-15

    Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
    Թեմա 2․Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

    Առաջադրանք
    1․ Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք կրթությանը վերաբերող հոդվածները։

    Հոդված 26.

    1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:

    |

    Ես համաձայն եմ։ Ամեն ոք պետք է ունենա կրթություն, առաջինը անվճար և պարտադիր, իսկ մասնագիտական ու բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար նրանց ունակությունների հիման վրա։

    ___

    2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:

    |

    Կրթությունը օգնում է մարդուն լիովին զարգանալ, հարգել մյուսների իրավունքները, սովորեցնում հանդուրժողականություն, փոխըմբռնում և խաղաղություն բոլոր մարդկանց միջև։

    ——

    3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:

    |

    Այո, ծնողները իրավունք ունեն ընտրելու իրենց երեխաների համար ճիշտ կրթությունը: Բայց ես համաձայն չեմ նրանով, որ ծնողը կարող է ընտրել այնպիսի կրթություն երեխայի համար, որը նա չի ուզենա, եթե, իհարկե, երեխան արդեն գիտակցում է, թե ինչ է ուզում, այսինքն արդեն հասուն տարիքում: