Իրավունք

Նոյեմբերի 10-15

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 2․Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք կրթությանը վերաբերող հոդվածները։

Հոդված 26.

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:

|

Ես համաձայն եմ։ Ամեն ոք պետք է ունենա կրթություն, առաջինը անվճար և պարտադիր, իսկ մասնագիտական ու բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար նրանց ունակությունների հիման վրա։

___

2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:

|

Կրթությունը օգնում է մարդուն լիովին զարգանալ, հարգել մյուսների իրավունքները, սովորեցնում հանդուրժողականություն, փոխըմբռնում և խաղաղություն բոլոր մարդկանց միջև։

——

3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:

|

Այո, ծնողները իրավունք ունեն ընտրելու իրենց երեխաների համար ճիշտ կրթությունը: Բայց ես համաձայն չեմ նրանով, որ ծնողը կարող է ընտրել այնպիսի կրթություն երեխայի համար, որը նա չի ուզենա, եթե, իհարկե, երեխան արդեն գիտակցում է, թե ինչ է ուզում, այսինքն արդեն հասուն տարիքում:


Գրականություն

Վ․ Սիրադեղյանի ,,Ափսոս էր երեխան,, 

Կարդացե՛ք Վ․ Սիրադեղյանի ,,Ափսոս էր երեխան,,  ստեղծագործությունը։ 

Առանձնացրե՛ք կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանե՛ք։ 

Պատմությունը ե՞րբ է մեկնումեկին դաս եղել, որ այսուհետեւ ինչ-որ մեկի համար լինի։ Ամեն ոք, ամեն սերունդ իր անկապտելի իրավունքն է համարում սեփական սխալների վրա սովորելը եւ այդ իրավունքից օգտվում է առավելագույնս ագրեսիվ։ 

Այս մտքով հեղինակը արտահայտում է մարդկության անփոփոխ բնույթը: Մարդիկ երբեք չեն սովորում ուրիշների փորձից։ Յուրաքանչյուր սերունդ նորից անցնում է նույն սխալների ճանապարհով՝ կարծելով, թե իրենցը տարբեր է։

Որովհետեւ կյանքը այնտեղ էր, որտեղ չկար մահվան գիտակցումը։ Հետո զարմանալիորեն եկավ մահվան գոյության գիտակցումը, անմիջապես էլ սարսափը՝ անհասկանալիի հանդեպ, հետո՝ տարակուսանքը, բայց` ինչո՞ւ։ Եվ այնուհետեւ դա եղավ ոչ թե կյանք, որ էր մինչեւ Առաջին Սարսափի Պահը, այլ մահին խաբս տալու հնարքների մի երկար ընթացք։ 

Հեեղինակը այս մտքով բացատրում է, որ իսկական կյանքը լինում է մանկության կամ անգիտության ժամանակ, երբ մարդը դեռ չի մտածում մահվան մասին։ Երբ մահվան գիտակցությունը գալիս է, մարդը սկսում է վախենալ, և այդ վախը փոխում է կյանքի իմաստը՝ դարձնելով այն գոյության համար պայքար։

Ստեղծագործության վերաբերյալ գրե՛ք ձեր կարծիքը։ 

Այս ստեղծագործությունը խորը իմաստ ունի իր մեջ։ Հեղինակը փորձում է ցույց տալ կյանքի ապրելու իմաստը, մարդու անցյալի, հիշողությունների և մահվան հետ կապված զգացողությունները։ Հերոսը հասկանում է, որ կյանքը բաղկացած է փոքր պահերից, որոնք շատ կարևոր են, և միայն ժամանակի հետ մարդը կարող է գնահատել դրանք։ Ստեղծագործությունը ցույց է տալիս նաև, թե ինչպես է մարդ սովորում սեփական փորձից և փորձում հասկանալ, ինչը իրականում արժեքավոր է։

Essays, Անգլերեն 9

Do we live to work or work to live?

Sometimes, people usually work for what they want. But..what is work? Work is when you do something for your life, for yourself, or for money. But why do we work? As children, we always used to ask our parents about work. As we grew older, we started to understand that work is an important part of life.

Work helps us achieve our dreams, support our families, and make a difference in the world. Through work, people can earn money to buy the things they need, such as food, clothes, and a home. It also allows people to learn new skills, gain experience, and become more independent. Many people feel proud when they accomplish something through their hard work.

However, work is not only about earning money. Some people work because they enjoy helping others, creating new things, or following their passions. For example, teachers help students learn or doctors help people stay healthy.

At the same time, work can sometimes be stressful and tiring. If people spend all of their time working, they may not have enough time for their families, friends, hobbies, or rest. Everyone needs time to relax, have fun, and enjoy life. Spending time with loved ones and doing things we enjoy is just as important as working.

That is why it is important to find a balance between work and life. We should work hard and do our best, but we should also make time for the things that make us happy. When we have a healthy balance, we can enjoy both our work and our personal lives.