Պատրաստվե՛ք դաս-քննարկման /շարունակություն/․
Թեմա 2․Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․
Առաջադրանք
2․ Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք ընտանեկան իրավունքին վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․
Հոդված 12.
Ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության, իր տան, իր նամակագրության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության իրավունք:
——
Ես համաձայն եմ, որովհետև մարդը պետք է պաշտպանված լինի իր անձնական կյանքում և տանը։
Հոդված 16.
3. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:
——
Ես համաձայն եմ։ Ընտանիքը հասարակության ամենակարևոր բջիջն է, որտեղ մարդիկ սիրո, աջակցի ու հոգածության մեջ մեծանում են, ու դրա պաշտպանությունը շատ կարևոր է պետության և հասարակության համար։
Հոդված 23.
3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:
———
Ես համաձայն եմ։ Ամեն աշխատող պետք է ստանա արդար վարձատրություն, որը կկարողանա կերակրել իրեն ու իր ընտանիքին և ապահովված լինի անհրաժեշտության դեպքում սոցիալական օգնությամբ։











