Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։Էջ39-41։
Բլոգներում ներկայացնել համեմատությունը՝նշելով օրինակները։
1. Ո՞ր բազմացումն է կոչվում անսեռ` բերել օրինակներ։
Անսեռ բազմացումն այն է, երբ մասնակցում է միայն մեկ օրգանիզմ և սերունդները ամբողջությամբ նման են նրան (օրինակ՝ բակտերիաների կիսում, խմորասնկերի բողբոջում, բույսերի վեգետատիվ բազմացում, սպորներով բազմացում):
2․ Նկարագրել սեռական և անսեռ բազմացման առավելությունները և թերությունները։
Անսեռ բազմացման առավելությունը՝ արագ է և սերունդները լինում են նույնը ինչ ծնողը: Թերությունը՝ բոլոր սերունդները միանման են, ու եթե պայմանները փոխվեն, բոլորը կարող են վնասվել.
Սեռական բազմացման առավելությունը՝ սերունդները լինում են տարբեր, ու տեսակն ավելի հեշտ է հարմարվում. Թերությունը՝ դանդաղ է և պետք են երկու ծնողներ: