Աշխարհագրություն 9

Նոյեմբերի 18-21

ՀՀ հողային ծածկույթը, բուսականությունը և կենդանական աշխարհը

Սովորել դաս՝ & 17, էջ 51-55։

օգտագործվող քարտեզ

Դասը ամփոփել հետևյալ հարցերի օգնությամբ՝

Ինչպիսի՞ հողեր կան Հայսատանում։

Հայաստանում կան կիսաանապատային գորշ, լեռնաշագանակագույն, լեռնային սևահող, լեռնաանտառային, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային հողեր։

Նկարագրե՛լ կիսաանապատային հողերը։

Կիսաանապատային հողերը տարածված են Արարատյան դաշտում, ցածրադիր վայրերում, շատ չոր են, հումուսով աղքատ, քարքարոտ ու փոշոտ, բայց մարդիկ դրանք մշակել ու բարելավել են։

Նկարագրե՛լ ամենատարածված հողատեսակը։

Ամենատարածված հողատեսակը լեռնային սևահողերն են, որոնք շատ բերրի են, հզոր շերտով և գյուղատնտեսության համար շատ արժեքավոր։

Ինչպիսի՞ էնդեմիկ բուսատեսակներ գիտեք Հայաստանում։

Հայաստանում հանդիպում են բազմաթիվ էնդեմիկ բույսեր, օրինակ՝ պատատուկ հայկական, ոզնաթուփ հայկական, օշինդր հայաստանյան, տորոն և Զանգեզուրի սզնի։

Ինչպիսի՞ էնդեմիկ կենդանատեսակներ գիտեք Հայաստանում։

Հայկական էնդեմիկ կենդանիներից են վայրի ոչխար (մուֆլոն), բեզոարյան այծ, կովկասյան փասիան և հայկական եղջերավոր օձը։

Հիմնականում ՀՀ անտառները ինչպիսի՞ նշանակություն ունեն։

ՀՀ անտառները ունեն էկոլոգիական նշանակություն՝ պահպանում են հողն ու ջուրը, կարգավորում են կլիման և հարուստ են վայրի պտղատու ծառերով ու թփերով։

Ի՞նչ կներկայացնեք ֆրիգանոիդ բուսականության մասին։

Ֆրիգանոիդ բուսականությունը հանդիպում է լեռների չորասեր տեղերում, որտեղ աճում են փշոտ մացառներ, գաճաճ ծառեր, դեղատու ու թելատու բույսեր, իսկ կենդանիներից հանդիպում են մուֆլոն և բեզոարյան այծ։

Նկարագրե՛լ անապատային և կիսանապատային գոտին։

Անապատային և կիսանապատային գոտիները տարածված են Արարատյան դաշտի ցածրադիր մասերում, որտեղ աճում են աղածաղիկ, օշինդր, հազարատերևուկ և այլ չորասեր բույսեր, իսկ կենդանիներից հանդիպում են օձեր, կրծողներ և թռչուններ։

Գրականություն

,,Հայկ և Բել,,

Հայկ և Բել,, առասպելը։ 


2. Բնութագրի՛ր Հայկին։

Հայկը լայնաթիկունք, վայելչակազմ, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով դյուցազն էր: Նա ազատասեր էր, քաջ և համարձակ:


3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։ 

Հայկը սիրում էր ազատություն, և դրա համար նա հեռացավ Բելի տիրապետության տակից: Իսկ Բելը սիրում էր իշխանություն, և չհանդուրժեց Հայկի հեռանալը իր երկրից և որոշեց պատժել նրան:


4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։ 

Ըստ այս առասպելի, մենք Հայկի հետևորդներն ենք, և նրա նման սիրում ենք լինել ազատ և ինքնիշխան: Առասպելը մեր մեջ դաստիարակում է քաջություն, ազատասիրություն, համարձակություն և նվիրում:


5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ 

Եթե ես լինեի այս առասպելում, ապա կվստահեի Հայկին իմ կյանքը: Համոզված կլինեի, որ Հայկը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի իր ժողովուրդը շարունակի ապրել ազատ և ինքնիշխան:

Հատված պատմության դասագրքից՝ այստեղ։ 
Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։ 

Գրականություն

Միքայել Նալբանդյան ,,Ազատություն,,

 ,,Ազատություն,, 

1. Բացատրի՛ր բառերը՝ հաճեցավ, հողանյութ, պարգևել, նորանից, բազուկ, բերկրեցան, դավ։

հաճեցավ — համաձայնվել

հողանյութ — հողից պատրաստված

պարգևել —  նվիրել

նորանից — նրանից

բազուկ — թև

բերկրեցան — ուրախություն

դավ — գաղտնի, վատ գործ


2. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։ 

Հերոսը բանաստեծության մեջ փոքր տարիքից, դեռ բարուրից ձգտում էր ազատության, և պատրաստ էր ստանալ այդ ազատությունը, անգամ պայքարի գնով:


3. Ազատության գաղափարը 21-րդ դարում։ Արտահայտի՛ր մտքերդ։ 

21 — րդ դարում մարդն արդեն ունի բավականին շատ ազատություններ, քանի որ դարը ավելի զարգացած է և ավելի մեծ հնարավորություններ է տալիս մեզ: Մարդ կարող է ազատ խոսել, մտածել և ապրել: Բայց հին ժամանակներում այդպես չէր: Մարդիկ գրագիտություն չունեին, երևակայություններ պակասում: Սակայն ինչքան մեծ են հնարավորությունները ու երևակայությունը, այնքան մարդը ավելի շատ փորձությունների է ենթարկվում: Եթե չունես ուժեղ կամք, ճիշտ դաստիարակություն, ապա հեշտությամբ կկործանվես: