Շարադրություններ, Պատմություն 9

«Խենթը-Բայազեդ»

Առաջադրանք. Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածը՝ ներկայացրո՛ւ Բայազետի հերոսական պաշտպանությունը և անհատի դերը այդ պաշտպանության ժամանակ՝ համապատասխան հատվածների միջոցով հիմնավորելով պատասխանդ:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Րաֆֆի «Խենթը»

— Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է,— խոսեց մի ուրիշը,— ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն։ Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ի՞նչով կարող ենք պաշտպանվել,— ավելացրեց նա մի վրդովված ձայնով։….

— Անձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք,— կրկնեց նա իր առաջին խոսքը։ — Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք,— պատասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր։

— Օգնություն սպասելու զորություն չէ մնացել,— խոսեց մի բեկ,— իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառել մեզ շրջապատող թշնամու շղթան և անցկենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը։

…..Նախագահը ասաց.

— Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել։ Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք։ Գեներալ Տեր֊Ղուկասովը շատ հեռու չէ մեզանից։ Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու։ Միայն պետք է շուտով նրան իմացում տալ։……. Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ։

……Խորհուրդը վճռեց նամակ գրել Տեր֊Ղուկասովին, և քառորդ ժամից հետո բերդապահը, պատրաստ նամակը ձեռին, մյուսների հետ դուրս եկավ խորհրդարանից։

Թմբուկի թեթև ձայնը հավաքեց զինվորներին բերդի հրապարակի վրա։ Բերդա պահը բարձր ձայնով խոսեց.

— Տղե՛րք, ձեզ հայտնի է մեր դրությունը, այդ մասին խոսալը ավելորդ է։ Այժմ մեր հույսը մնացել է աստուծո վրա և նրա հաջողությամբ դրսից գալու օգնության վրա։ Եթե оգնությունը ուշացավ, մենք կորած ենք։ Ուրեմն պետք է շտապենք մեր վիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է։ Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որը մեզանից շատ հեռու չէ գտնվում։ Նա այդ նամակը ստացածին պես, կշտապե մեզ ազատելու։ Հիմա ո՞վ կլինի ձեզանից այն քաջը, որ հանձն կառնե կատարել այդ մեծ ծառայությունը, թող մոտենա և ընդունե նամակը։ Ես խոստանում եմ, որ նա կստանա մի այնպիսի պարգև, որը վայել է մի անձնազոհ տղամարդի, որ այսքան բազմության ազատության պատճառ է լինելու։ Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը։

Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ։…..

— Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։

— Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։

Այս երիտասարդը Վարդանն էր։

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

  1. Վ. Պարսամյան, Շ. Հարությունյան, Հայ ժողովրդի պատմություն (1801-1978 թթ.), «Լույս» հրատ., Երևան, 1979, 752 էջ:
  2. Հայոց պատմություն։ Դասագիրք 8-րդ դասարանի համար /Ա. Մելքոնյան, Ա. Սիմոնյան, Ա. Նազարյան, Հ. Մուրադյան. — Եր.։ «Զանգակ» հրատ., 2018.—192 էջ:
  3. Հայոց պատմություն։ Նոր շրջան 8 /Վ. Բարխուդարյան, Պ. Չոբանյան, Ա. Խառատյան, է. Կոստանդյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Ա. Յակոբեան. – Եր.։ «ՄԱՆՄԱՐ», 2018. — 192 էջ:

1877 թ. ապրիլի 12-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը մղվում էր երկու ռազմաճակատով՝ Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի (Լոռու Մելիքյան) հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր, որի գլխավոր ուժերը կենտրոնացած էին Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ: Ձախ թևում՝ Իգդիր-Բայազետ ուղղությամբ գործում էր գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատը, իսկ աջ թևում՝ Ախալցխա-Արդահան ուղղությամբ, գեներալ Դևելի զորաջոկատը:

1877 թ. ապրիլի 15-ին Երևանյան ջոկատը Իգդիրից հարձակվեց Բայազետի վրա և ապրիլի 18-ին մտավ քաղաք: Բայազետում թողնելով փոքրաթիվ կայազոր՝ Տեր Ղուկասովը շարժվեց դեպի Դիադին և ապրիլ-մայիս ամիսներին գրավեց Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը, Զեյդեկանը: Ռուսներին մեծապես օգնում էին տեղացի հայերը: Հունիսին, ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով, Երևանյան ջոկատը, որպեսզի չհայտնվի շրջափակման մեջ, նահանջի հրաման է ստանում: Ութ օր (հունիսի 16-24-ը) տևած նահանջը հայ գեներալը կատարում է հմտորեն: Իգդիր հասնելուն պես լուծում է պարենավորման ու սպառազինման խնդիրը, միաժամանակ անկորուստ ռուսական սահման է հասցնում իր զորամասը, նրա հետ միասին նաև շուրջ 600 հիվանդ և վիրավոր ու մոտ 2500 հայ գաղթական: Ռազմագետները Տեր-Ղուկասովի այս նահանջը համեմատում են Քսենոփոնի 10 հազար հույն զինվորների նշանավոր նահանջի (Ք.ա. 401 թ.) հետ, համարում սխրանք, օրինակելի նահանջ:

Օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից՝ թուրքերը մոտ 10-հազարանոց զորքով 1877 թ. հունիսին պաշարում են Բայազետի բերդը: Բայազետի փոքրաթիվ ռուսական կայազորը, հրամանատար Շտոկվիչի գլխավորությամբ և հայ կամավորների օժանդակությամբ, կազմակերպում են բերդի պաշտպանությունը:  Դրությունը օրհասական էր, սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Փրկության միակ ելքը դրսից օգնություն ստանալն էր: Պաշարվածների ուղարկած բոլոր նամակատարները բռնվում էին թուրքերի կողմից: Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանին, քրդի շորերով ծպտված, հաջողվում է անցնել պաշարման շղթայով և լուր հասցնել Տեր-Ղուկասովին: Երևանյան ջոկատն օգնության է հասնում Բայազետում 23 օր պաշարվածներին և փրկում նրանց:

Բայազետի հերոսական պաշտպանությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել հայ մեծանուն պատմավիպասան Րաֆֆու «Խենթը» և ռուս գրող Վ. Պիկուլի «Բայազետ» վեպերում:

___

——

1877 թ. ռուս–թուրքական պատերազմի ընթացքում Բայազետ քաղաքը հայտնվել էր թշնամու պաշարման մեջ։ Քաղաքում գտնվող ռուսական փոքրաթիվ զորքը և հայ կամավորները փորձում էին պաշտպանվել շատ ավելի մեծ թվով թուրքական ուժերից։ Կացությունը ծանր էր, և բոլորը սպասում էին դրսից օգնության, որպեսզի կարողանային փրկվել։

Բայազետի պաշտպանությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենածանր պահերին մարդկանց կամքը շատ կարևոր է։ Սա ցույց է տալիս, որ պաշտպանների հիմնական դժվարությունը ոչ միայն թշնամու մեծաքանակ լինելն էր, այլ նաև սովը, ջրի պակասը և սպառվող զինամթերքը, ուստի նրանք ստիպված էին հույսը դնել անհատների քաջության վրա։ Րաֆֆու վեպում Վարդանի առաջ գալը ու նամակ տանելու կամավոր դառնալը ցույց է տալիս, որ մեկ մարդու համարձակ քայլը կարող է փոխել ամբողջ իրավիճակը։ Իրական պատմությունը հաստատում է Սամսոն Տեր-Պողոսյանը, քրդական հագուստով, անցավ թշնամու միջով և հասցրեց լուրը Տեր-Ղուկասովին։

Այս ամենը սովորեցնում է, որ բոլորս, անկախ տարիքից, սեռից կամ որևէ այլ տարբերությունից, կարող ենք կարևոր դեր ունենալ։ Ամեն մեկիս փոքր, բայց համարձակ քայլը կարող է փոխել մեր կյանքի ընթացքը: Այդպիսի քաջությունն ու պատասխանատվությունը կարող է ստեղծել իրական հերոսություն նույնիսկ ամենադժվար պահերին։

Ֆիզիկա 9

Գ.Ս.Ա ՖԻԶԻԿԱ

17. Ատոմի կառուցվածք.

Տարբերակ 1.

Ո՞րն է ճիշտը։
I. (1) Ատոմի կենտրոնում գտնվում է.

Պատ.՝ միջուկը: (2)

II. (1) Միջուկի շուրջը պտտվում են.

Պատ.՝ էլեկտրոնները: (1)

III. (1) Միջուկը բաղկացած է.

Պատ.՝ պրոտոններից և նեյտրոններից: (3)

IV.(2) Պրոտոնները ունեն … լիցք, իսկ նեյտրոնները …

Պատ.՝ դրական …. լիցք չունեն: (2)

V.(1) էլեկտրոն կորցրած կամ ստացած ատոմը կոչվում է.

Պատ.՝ իոն: (3)

VI. (1) Հելիումի ատոմը մեկ էլեկտրոն կորցնելուց հետո.

Պատ.՝ կվերածվի դրական իոնի: (2)

VII. (2) Նատրիումի ատոմի միջուկի կազմում 23 մասնիկ կա։ Դրանցից 12-ը նեյտրոն է։ Քանի՞ պրոտոն կա միջուկում։ Քանի՞ էլեկտրոն կա ատոմում, եթե այն էլեկտրաչեզոք է.

Պատ.՝ 11 պրոտոն և 11 էլոկտրոն: (4)

Տարբերակ 2.

Նկարում ի՞նչ թվերով են նշված ատոմը կազմող մասնիկները:

I. (1) միջուկ — 4
II. (1) էլեկտրոն — 3
III. (1) պրոտոն — 1
IV.(1) նեյտրոն — 2

V.(2) Ո՞ր քիմիական տարրի ատոմն է պատկերված նկարում.

Պատ.՝ լիթիում: (1)

VI. (1) Պրոտոնի լիցքը … էլեկտրոնի լիցքից (լիցքին).

Պատ.՝ հավասար է: (3)

VII. (2) Նկարի վրա պատկերված է լիթիումի ատոմը: Լիցքավորվա՞ծ է արդյոք այդ ատոմը.

Պատ.՝ ատոմը լիցքավորված է բացասական լիցքով: (2)

VIII. (1) Երկաթի ատոմից պոկվեց մեկ էլեկտրոն։ Դրա հետևանքով լիցքավորվու՞մ է ատոմը.

Պատ.՝ ատոմը դառնում է դրական իոն: (1)

IX. (2) Բրոմի ատոմի միջուկի կազմում կա 11 մասնիկ։ Նրանցից վեցը՝ նեյտրոն է։ Քանի՞ պրոտոն կա միջուկում։ Քանի՞ էլեկտրոն ունի բրոմի ատոմը չեզոք վիճակում.

Պատ.՝ 5 էլեկտրոն, և 5 պրոտոն: (4)

Տարբերակ 3.

Թվարկված մասնիկներից որո՞նք են լիցքավորված.

I. (1) էլեկտրոնը — 3. լիցքավորված է բացասական լիցքով
II. (2) պրոտոնը — 2. լիցքավորված է դրական լիցքով
III. (1) նեյտրոնը — 1. լիցքավորված չէ:

IV.(1) Պրոտոնի զանգվածը …. նեյտրոնի զանգվածից։

Պատ.՝ մի քիչ փոքր է: (1)

V.(1) Պրոտոնի զանգվածը…..էլեկտրոնի զանգվածից։

Պատ.՝ 1840 անգամ մեծ է: (2)

VI. (2) Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը.

Պատ.՝ ատոմում էլեկտրոնների թիվը: (1)

VII. (1) Նկարում պատրկերված է հելիումի ատոմը: Լիցքավորվա՞ծ է այդ ատոմը.

Պատ.՝ լիցքավորված է դրական լիցքով: (1)

VIII. (1) ՈՒրանի ատոմը պարունակում է 92 պրոտոն և 91 էլեկտրոն: Լիցքավորվա՞ծ է այդ ատոմը.

Պատ.՝ լիցքավորված է դրական լիցքով: (1)

IX. (2) Ազոտի ատոմի միջուկում կա 14 մասնիկ։ Նրանցից 7-ը պրոտոն է։ Քանի նեյտրոն կա միջուկում։ Քանի՞ էլեկտրոն ունի էլեկտրաչեզոք ազոտի ատոմը.

Պատ.՝ 7 էլեկտրոն և 7 նեյտրոն: (2)

Տարբերակ 4.

Նկարում պատկերված են տարբեր քիմիական տարրերի ատոմներ։ Ո՞ր համարով է նշված …. ատոմը.

I.(1) լիթիումի — 3
II.(1) հելիումի — 1
III.(1) թթվածնի — 2

IV.(1) Ինչո՞վ են իրարից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները.

Պատ.՝ էլեկտրոնների թվով: (1)

V.(1) էլեկտրականապես չեզոք ատոմի միջուկի լիցքը …. էլեկտրոնների լիցքից (լիցքին)

Պատ.՝ հավասար է: (3)

VI. (1) Ատոմը չեզոք է այն ժամանակ, երբ պրոտոնների թիվը.

Պատ.՝ հավասար է էլեկտրոնների թվին: (3)

VII. (1) Ատոմը կոչվում է դրական իոն այն դեպքում, եթե նրա մեջ պրոտոնների թիվը.

Պատ.՝ մեծ է էլեկտրոնների թվից: (4)

VIII.(1) Ատոմը կոչվում է բացասական իոն այն դեպքում, Եթե նրա մեջ պրոտոնների թիվը.

Պատ.` փոքր է էլեկտրոնների թվից: (2)

IX.(2) Բերիլիումի ատոմի միջուկում կա 9 մասնիկ։ Նրանցից 4 –ը նեյտրոն է։ Քանի՞ պրոտոն կա միջուկում։ Քանի՞ էլեկտրոն ունի բերիլիումի էլեկտրաչեզոք ատոմը։

Պատ.՝ 5 պրոտոն և 5 էլեկտրոն: (5)

18.ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Տարբերակ 1.

I. (1) Մարմինը լիցքավորված է բացասական լիցքով այն դեպքում, երբ նրա դրական լիցքերի գումարը.

Պատ.՝ փոքր է բացասական լիցքերի գումարից: (3)

II. (2) Մետաքսով շփելիս ապակին լիցքավորվում է իսկ մետաքսը՝.

Պատ.՝ դրական …. բացասական: (1)

III. (1) Ի՞նչ տեղի կունենա,եթե դրական լիցքավորված ձողը հպենք բացասական լիցքավորված մարմնին.

Պատ.՝ էլեկտրոնների մի մասը մարմնից կանցնի ձողին: (2)

IV.(2) Նկարում պատկերված են երեք զույգ գնդիկներ։ Ընտրեք այն զույգը, որի գնդիկները հպելիս էլեկտրոնները ա գնդիկից կանցնեն բ գնդին.

Պատ.՝ երկրորդ զույգում: (2)

V.(2) Այն նյութերը, որոնցում լիցքերը կարող են տեղափոխվել, կոչվում են Այդ նյութերը …. ազատ էլեկտրոններ.

Պատ.՝ հաղորդիչներ …. պարունակում են …: (3)

VI.(1) Թվարկված նյութերից որո՞նք են հաղորդիչ.

Պատ.՝ պղինձ և պողպատ: (2, 4)

VII.(1) Թվարկված նյութերից որո՞նք են անհաղորդիչներ.

Պատ.՝ ռետին, պլաստմաս: (1, 3)

VIII.(1) Ա և Գ լիցքավորված մարմինների միջև տեղադրված է չլիցքավորված Բ մարմինը։ Կլիցքավորվի՞ Բ մարմինը, եթե այն միացնենք լիցքավորված մարմինների հետ ապակե և պողպատե ձողերով.

Պատ.՝ կլիցքավորվի բացասական լիցքով: (3)

Տարբերակ 2.

Իրար շփելիս ապակու և մետաքսի էլեկտրականացումը բացատրվում է հետևյալ կերպ.

I.(1) ապակու ատոմները ավելի …. են պահում իրենց կազմի մեջ մտնող էլեկտրոններին, քան մետաքսի ատոմները,

Պատ.՝ թույլ: (1)

II. (1) այդ պատճառով էլեկտրոնները անցնում են

Պատ.՝ ապակուց մետաքսին: (1)

III. (1) էլեկտրականացման արդյունքում ապակու վրա առաջանում է էլեկտրոնների …, իսկ մետաքսի վրա՝ էլեկտրոնների …

Պատ.՝ պակաս … ավելցուկ: (2)

IV.(1) Մարմինը էլեկտրականում է միայն այն ժամանակ, երբ այն … լիցք։

Պատ.՝ ձեռք է բերում կամ կորցնում է: (3)

V.(1) Հնարավո՞ր է շփելով էլեկտրականացնել ձեռքում բռնած մետաղյա ձողը.

Պատ.՝ հնարավոր չէ, քանի որ մետաղը և մարդու մարմինը հաղորդիչներ են: (2)

Եթե թելից կախված թեթև պարկուճին մոտեցնենք բացասական լիցքավորված ձող, ապա.
VI. (2) պարկուճի՝ ձողին մոտիկ կողմում ստեղծվում է էլեկտրոնների…, և այդ կողմը կլիցքավորվի …

Պատ.՝ պակաս …. դրական լիցքով (3)

VII. (2) պարկուճի հակառակ կողմում կստեղծվի էլեկտրոնների ….. և այն կլիցքավորվի …

Պատ.՝ ավելցուկ …. բացասական լիցքով: (2)

VIII. (2) քանի որ ձողի ծայրը և պարկուճի ձողին մոտիկ կողմը լիցքավորված են……լիցքերով, պարկուճը …. ձողը(ձողից)։

Պատ.՝ տարանուն …. կվանվի …: (4)

Տարբերակ 3.

I.(1) Մարմինը լիցքավորված է դրական լիցքով այն դեպքում, երբ մարմնի դրական լիցքերի գումարը …. նրա բացասական լիցքերի գումարին (ից)։

Պատ.՝ մեծ է: (2)

II. (2) էբոնիտը բրդով շփելիս լիցքավորվում է իսկ բուրդը՛…

Պատ.՝ բացասական …. դրական լիցքով: (2)

III. (1) Ի՞նչ տեղի կունենա, եթե բացասական լիցքավորված ձողը հպենք չլիցքավորված մարմնին։ Էլեկտրոնների մի մասը կանցնի.

Պատ.՝ ձողից մարմնին: (1)

IV. (2) Նկարից ընտրեք այն զույգը, որի գնդիկները հպելիս էլեկտրոնները բ գնդիկից կանցնեն ա գնդին.

Պատ.՝ երրորդ զույգը: (3)

V.(2) Այն նյութերը, որոնցով լիցքերը կարող են տեղափոխվել, կոչվում են …: Այդ նյութերը …. ազատ էլեկտրոններ.

Պատ.՝ հաղորդիչներ …. պարունակում են …: (3)

VI.(1) Նշված նյութերից որո՞նք են հաղորդիչ.

Պատ.՝ ալյումին, երկաթ: (2, 4)

VII.(1) Նշված նյութերից որո՞նք են անհաղորդիչ.

Պատ.՝ էբոնիտ, ապակի: (1, 3)

VIII.(2) Ա և Գ չլիցքավորված էլեկտրացույցերը միացված են Բ լիցքավորված էլեկտրացույցին էբոնիտե և պողպատե ձողերի օգնությամբ ։ Կլիցքավորվե՞ն Ա և Գ էլեկտրա– ցույցեր

Պատ.՝ կլիցքավորվի միայն Գ էլեկտրացույցը: (4)

Տարբերակ 4.

Իրար շփելիս էբոնիտի և բրդի էլեկտրականացումը բացատրվում է այսպես.
I. (1) էբոնիտի ատոմները իրենց կազմի մեջ մտնող էլեկտրոններին ավելի …. պահում, քան բրդի ատոմները.

Պատ.՝ ուժեղ են: (2)

II. (1) այդ պատճառով էլեկտրոնները անցնում են.

Պատ.՝ բրդից էբոնիտին: (2)

III. (2) Արդյունքում էբոնիտի վրա ստեղծվում է էլեկտրոնների …. իսկ բրդի վրա ՝…

Պատ.՝ ավելցուկ …. պակաս: (1)

IV.(2) Շփման միջոցով էլեկտրականացման ժամանակ փոխազդող մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով…. և …. նշանի լիցքեր.

Պատ.՝ հավասար …. տարբեր: (3)

V (2) Ինչի՞ց է կախված այն լիցքը, որը էլեկրականացված մարմից անցնում է չէլեկտրականացված մարմնին նրանց հպման ժամանակ։ Ինչքան մեծ է այն……որին հաղորդվում է լիցքը, այնքան …. լիցք կանցնի նրան.

Պատ.՝ մարմնի զանգվածը …. շատ …: (1)

Եթե թելից կախված թեթև գնդիկին մոտեցնենք դրական լիցքավորված ձող՜ չդիպչելով գնդիկին, ապա.
VI.(2) ձողին մոտիկ կողմում ստեղծվում է էլեկտրոնների …. և այդ մասը կլիցքավորվի …:

Պատ.՝ ավելցուկ …. բացասական լիցքով: (2)

VII. (2) գնդիկի հակառակ կողմի վրա առաջանում է էլեկտրոնների … և այն լիցքավորվում է….:

Պատ.՝ պակասորդ … դրական լիցքով: (3)

VIII. (2) քանի որ ձողի ծայրը և գնդիկի ձողին մոտիկ կողմը լիցքավորված են……լիցքերով, գնդիկը …. ձողը(ձողից)։

Պատ.՝ տարանուն …. կձգվի դեպի …: (3)

22. ՀՈՍԱՆՔԻ ՈՒԺ ՀՈՍԱՆՔԻ ՈՒԺԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ԱՄՊԵՐՄԵՏՐ ՀՈՍԱՆՔԻ ՈՒԺԻ ՉԱՓՈՒՄԸ:

Տարբերակ 1

I. (1) 0,25Ա — ը արտահայտեք միլիամպերներով

I = 0.25 Ա I = 0.25 Ա = 0.25 x 1000մԱ = 250 մԱ : Պատ.՝ (1):

_________

I (մԱ) — ?

II. (1) 0,25 մԱ — ը արտահայտեք միկրոամպերներով.

I = 0.25 մԱ I = 0.25 մԱ = 0.25/1000մկԱ = 250 մկԱ : Պատ.՝ (1):

_________

I (մկԱ) — ?

——————————————————————————

Այս նկարից օգտվերով պատասխանել հարցերին՝

III.(1) Ի՞նչ ամենամեծ հոսանքի ուժ կարելի է չափել նկարում պատկերված ամպերմետրով.

Iառ = 4 Ա

Պատ.՝ (5):

IV(1) Ինչքա՞ն է ամպերմետրի սանդղակի բաժանման արժեքը.

a = 3 Ա C =

b = 2 Ա C = (a — b)/n = (3 Ա — 2 Ա)/2 = 1/2 Ա = 0.5 Ա

n = 2

_________

C — ?

Պատ.՝ (3):

V.(1) Ինչքա՞ն է շղթայում հոսանքի ուժը.

I = 1.5 Ա

Պատ.՝ (1):

VI.(1) Կփոխվի՞ արդյոք ամպերմետրի ցուցմունքը, եթե այն միացնենք շղթայի մեկ այլ տեղամասում, օրինակ՝ հոսանքի աղբյուրի և էլեկտրական լամպի միջև.

Չի փոխվի: Պատ.՝ (1):

VII.(1) Ինչպե՞ս է ուղղված հոսանքը էլեկտրական լամպի թելիկում.

Պատ.՝ ա, բ:

————————————————————

Այս նկարից օգտվելով պատասխանիր հարցերին՝

VIII.(1) Սխեմաներից ո՞րն է համապատասխանում պատկերված շղթային.

Պատ.՝ դ: (4)

IX.(1) Այդ սխեմայում ամպերմետրի վրա որտե՞ղ է նշված «+» նշանը.

Պատ.՝ m — ի մոտ: (1)

X.(1) Ի՞նչ ուղղություն ունի հոսանքը ամպերմետրում.

Պատ.՝ m — ից n: (1)

Տարբերակ 2

I. (1) 0.025Ա արտահայտեք միլիամպերներով.

I = 0.025 Ա = 0.025 x 1000 = 25 մԱ

II. (1) 0,025մԱ քանի՞ միկրոամպերի է հավասար.

I = 0.025 մԱ = 0.025 x 1000 = 25 մկԱ

Օգտվելով նկար 49 –ից՝ պատասխանեք հետևյալ հարցերին։

III.(1) Ի՞նչ ամենամեծ հոսանքի ուժ կարելի է չափել նկարում պատկերված ամպերմետրով.

Պատ.՝ 3 Ա: (2)

IV.(1) Ինչքա՞ն է ամպերմետրի սանդղակի բաժանման արժեքը.

Պատ.՝ 0.2 Ա: (1)

V.(1) Ինչքա՞ն է հոսանքի ուժը շղթայում.

Պատ.՝ 0.2 Ա: (5)

VI. (1) Կփոխվի՞ արդյոք ամպերմետրի ցուցմունքը, եթե այն միացնենք շղթայի մեկ այլ տեղամասում, օրինակ՝ հոսանքի աղբյուրի և բանալու միջև.

Պատ.՝ չի փոխվի: (1)

VII. (1) Ինչպե՞ս է ուղղված հոսանքը էլեկտրական լամպի թելիկում.

Պատ.՝ ա — բ: (1)

Նկարում պատկերված են տարբեր էլեկտրական շղթաների սխեմաներ։

VIII. (1) Սխեմաներից ո՞րն է համապատասխանում նկար 49- ում պատկերված շղթային.

Պատ.՝ բ: (2)

IX. (1) Սխեմայում ամպերմետրի վրա որտե՞ղ է նշված «+» նշանը:

Պատ.՝ m — ի մոտ: (1)

X. (1) Ի՞նչ ուղղություն ունի հոսանքը ամպերմետրում.

Պատ.՝ m — ից ո: (1)

Տարբերակ 3

I. (1) 25մԱ — ը արտահայտեք ամպերներով.

I = 25 մԱ = 25/1000 = 0.025 Ա

Պատ.՝ 0.025 Ա: (5)

II. (1) 0,025մԱ–ը արտահայտեք միկրոամպերներով.

I = 0.025 մԱ = 0.025 x 1000 = 25 մկԱ

Օգտվելով նկար 50 –ից՝ պատասխանեք հետևյալ հարցերին:

III. (1) Ի՞նչ ամենամեծ հոսանքի ուժ կարելի է չափել նկարում պատկերված ամպերմետրով.

Պատ.՝ 5 Ա: (1)

IV. (1) Ինչքա՞ն է ամպերմետրի սանդղակի բաժանման արժեքը.

Պատ.՝ 0.5 Ա: (3)

V. (1) Ինչքա՞ն է հոսանքի ուժը շղթայում.

Պատ.՝ 0.5 Ա: (3)

VI. (1) Կփոխվի՞ արդյոք ամպերմետրի ցուցմունքը, եթե այն միացնենք շղթայի մեկ այլ տեղամասում, օրինակ՝ հոսանքի աղբյուրի և բանալու միջև.

Պատ.՝ չի փոխվի: (1)

VII.(1)Ի՞նչ ուղղություն ունի հոսանքը էլեկտրական զանգում.

Պատ.՝ ա — ից բ: (1)

Նկար 48-ում պատկերված են տարբեր էլեկտրական շղթաների սխեմաներ։

VIII.(1) Սխեմաներից ո՞րն է համապատասխանում նկար 50 — ում պատկերված շղթային.

Պատ.՝ գ: (3)

IX. (1) Սխեմայում ամպերմետրի վրա որտե՞ղ է նշված «+» նշանը:

Պատ.՝ m — ի մոտ: (1)

X. (1) Ի՞նչ ուղղություն ունի հոսանքը ամպերմետրում.

Պատ.՝ m — ից ո: (1)

Տարբերակ 4

I. (1) 250մԱ –ը արտահայտեք ամպերներով .

I = 250 մԱ = 250/1000 = 0.25 Ա

Պատ.՝ 0.25 Ա: (4)

II. (1) 25մկԱ — ը արտահայտեք միլիամպերներով .

I = 25 մկԱ = 25/1000 = 0.025 մԱ

Պատ.՝ 0.025 մԱ: (5)

Օգտվելով նկար 51 –ից՝ պատասխանեք հետևյալ հարցերին.

III. (1) Ի՞նչ ամենամեծ հոսանքի ուժ կարելի է չափել նկարում պատկերված ամպերմետրով.

Պատ.՝ 2 Ա: (4)

IV. (1) Ինչքա՞ն է ամպերմետրի սանդղակի բաժանման արժեքը.

Պատ.՝ 0.1 Ա: (5)

V. (1) Ինչքա՞ն է շղթայում հոսանքի ուժը.

Պատ.՝ 0.2 Ա: (5)

VI. (1) Կփոխվի՞ամպերմետրի ցուցմունքը, եթե այն միացնենք նույն շղթայի մի այլ տեղամասում.օրինակ՝ զանգի և անջատիչի միջև.

Պատ.՝ չի փոխվի: (1)

VII. (1) Ի՞նչ ուղղություն ունի հոսանքը էլեկտրական զանգում.

Պատ.՝ ա — ից բ: (1)

Նկար 48-ում պատկերված են տարբեր էլեկտրական շղթաների սխեմաներ։

VIII. (1) Ո՞ր սխեման է համապատասխանում նկար 51 –ում պատկերված շղթային.

Պատ.՝ ա: (1)

IX. (1) Սխեմայում ամպերմետրի վրա որտե՞ղ է նշված «+» նշանը:

Պատ.՝ m — ի մոտ: (1)

X. (1) Ի՞նչ ուղղություն ունի հոսանքը ամպերմետրում.

Պատ.՝ m — ից ո: (1)

23. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԱՐՈՒՄ ԼԱՐՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՎՈԼՏՄԵՏՐ ԼԱՐՄԱՆ ՉԱՓՈՒՄԸ

Տարբերակ 1

I.(1) Այն մեծությունը, որը հավասար է ….. կոչվում է էլեկտրական լարում:

Պատ.՝ հզորության հարաբերությանը հոսանքի ուժին: (2)

II. (1) Ի՞նչ միավորներով է չափվում լարումը.

Պատ.՝ վոլտերով: (2)

III (1) 0,35Վ լարումը արտահայտեք միլիվոլտերով.

0,35Վ x 1000 = 350 մՎ

Պատ.՝ 350մՎ: (2)

IV. (1) 750Վ –ը արտահայտեք կիլովոլտերով.

1կՎ = 1000 Վ

750Վ : 1000 = 0,75 կՎ

Պատ.՝ 0.75 կՎ: (2)

25. ՕՀՄԻ ՕՐԵՆՔԸ ՇՂԹԱՅԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ

Տարբերակ 1

1.(3) Նկար 69-ում բերված տվյալներով հաշվեք վոլտմետրի ցուցմունքը.

I = 5Ա
R = 220 Օմ
_________                    U = I x R = 5Ա x 220 Օմ = 1100Վ
U = ?                            
Պատ. ‘ 1100: (4)

II.(4) Վոլտմետրի ներքին դիմադրությունը 50կՕմ է։ Հաշվեք նրանում հոսանքի ուժը, երբ լարումը 250Վ է.

R = 50 կՕմ = 50000 Օմ
U = 250 Վ
____________             I = U\R = 250Վ\50000 Օմ = 0.005Ա            
I = ?
Պատ. ‘ 0.005 Ա: (4)

III (3) Ի նչ դիմադրություն ունի ջեռուցիչ տարրը, որը նախատեսմած է 110Վ լարման համար, եթե նրանում հոսանքի ուժը 5Ա է.

I = 5Ա
U = 110Վ
____________             R = U/A = 22 Օհմ   
R = ?

Պատ. ‘ 22 Օհմ: (3)

Տարբերակ 2

I.(3) Նկար 70-ում բերված տվյալներով հաշվեք ամպերմետրի ցուցմունքը.

R = 120 մ

U = 6 վ

————— I = U/R = 6/130 = 0.05 Ա

I = ?

Պատ.՝ 0.05 Ա: (1)

II (4) Որոշեք զոդիչի փաթույթի դիմադրությունը, եթե 127Վ լարման դեպքում նրանում հոսանքի ուժը 500մ.

U = 127 վ

R = 500 մ

___________ I = U/R = 127/500 = 0.25 Օմ

I = ?

Պատ.՝ 0.25 Օմ: (3)

Երկրաչափություն 9

Սեբաստացիական օրեր.մաթեմատիկական նախագիծ

Մենք կրթահամալիրի տարածքի ծառի բարձրությունը չափելու համար վերցրեցինք 130 սմ երկարությամբ ձող, և տեղադրեցինք ծառի մոտ: Հետևեցինք և չափեցինք ծառի և ձողի ստվերների երկարությունները: Նման եռանկյունների հատկույան՝ հծ-սծձ-սձ, օգնությամբ հաշվեցինք ծառի բարձրությունը, առանց ծառ բարձրանալու:

hձ-ս = 2.72 մ

hձ = 1.3 մ

հծ-ս = 17.6 մ

———

հծ — ? մ

հծ-սծձ-սձ

17.6/հծ = 2.72/1.3

հծ = 17.6 x 1.3/2.72 = 8.41 մ

Պատ.՝ ծառի բարձրությունը 8.41 մետր է:

Երկրաչափություն 9

Անկյան սինուսը(sin),կոսինուսը(cos),տանգենսը(tg) և կոտանգենսը(ctg)

ա) այո

բ) ոչ

գ) այո

ա) այո

բ) այո

գ) այո

ա) այո

բ) ոչ

գ) ոչ

դ) այո

ա) +

բ) —

գ) +

դ) —

Պատ.՝ Ոչ, քանի որ առաջին քարրորդում և երկրորդ քարրորդում կարող են ունենալ նույն թվերը:

Պատ.՝ Այո:

cos 140o , cos 100o, cos 50o, cos 9o

sin 9o , sin 160o , sin 40o , sin 100o