Սովորելու նյութը՝ ՀՀ կլիման & 12-ը, էջ 40-43 կամ այս՝ դասագրքից & 12-13, էջ 46-51։
Սովորել դասը հետևյալ հարցերի միջոցով՝
1․Որտե՞ղ է ՀՀ-ում ամպամած օրերի թիվը ամենաքիչը և որքա՞ն է։
Ամպամած օրերը ամենաքիչ են Սևանի ափին, ընդամենը մոտ 18 օր տարեկան։
2․Հայաստանում որտե՞ղ են գրանցվել ամանաբարձր և ամենացածր ջերմաստիճանները։
Ամենացածր ջերմաստիճանը Պաղակ բնակավայրում է: -46°
Ամենաբարձր ջերմաստիճանը Մեղրիի հարավում է: +43,7°
3․Ինչպիսին է ՀՀ-ում կլիման աշնանը,գարնանը,ամռանը և ձմռանը։
Աշուն – արևոտ, մեղմ, հանգիստ, բայց երբեմն լինում են ցրտահարություններ։
Գարուն – մեղմ ու խոնավ, հաճախ սառն օդի ներխուժումներ և ցրտահարություններ։
Ամառ – ցածրադիր գոտում շոգ ու չոր, բարձր լեռներում կարճ ու զով։
Ձմեռ – երկար ու ցուրտ լեռնային գոտում, կարճ և մեղմ ցածրադիր գոտում, հաճախ ձյունառատ։
4․Նկարագրի՛ր Հայաստանում տեղումնների բաշխվածությունը, ինչպես նաև տարբեր ամիսներին ի՞նչ կարող ենք նկատել։
Տեղումները կախված են բարձրությունից. բարձր լեռներում շատ են, ցածր հովիտներում քիչ։ Տարվա ընթացքում հավասարաչափ չեն. առավել շատ են մայիս-հունիսին, նվազագույնը՝ ձմռանը։ Ձմռանը տեղումները հիմնականում ձյան տեսքով են, բայց ցածրադիր շրջաններում ձյուն չի լինում։
5․Վերընթաց գոտիականություն ասեկով ին՞չ ես հասկանում։
Վերընթաց գոտիականությունը նշանակում է, որ Հայաստանում կլիմայի փոփոխությունը տեղի է ունենում ոչ թե հեռավորությամբ ծովից, այլ բարձրության փոփոխությամբ:
6․Թվարկե՛լ ՀՀ ութ վերընթաց կլիմայական գոտիները։
8 գոտիներն են՝ Չոր մերձարևադարձային, Խիստ ցամաքային, Չոր ցամաքային, Միջին ցամաքային, Միջին շոգ, Բարեխառն լեռնային, Ցուրտ լեռնային, Ձյունամերձ:
7․Նշե ՛ք ՀՀ տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիﬓական
օրինաչափություները:
Բարձր լեռներում ջերմաստիճանը ցածր է, տեղումները շատ են, խոնավությունը բարձր։ Ցածրադիր հովիտներում ջերմաստիճանը բարձր է, ամառը շոգ է, տեղումները քիչ, խոնավությունը ցածր։ Տարվա ընթացքում արևի ազդեցությամբ բարձր վայրերում տաքանում է ավելի շատ, հովիտներում օդը սառում է գիշերները։
8․Համեմատիր, թե ինչպիսի եղանակ է լինում քո բնակավայրում տարվա տարբեր եղանակներին։
| Եղանակ | Հայաստան | Արատես |
|---|---|---|
| Ձմեռ | մեղմ, քիչ ձյուն, օդը սառն | երկար, ձյունառատ, շատ ցուրտ |
| Գարուն | մեղմ, արևոտ, քիչ ցրտահարություններ | սառն, խոնավ, հաճախ ցրտահարություններ |
| Ամառ | տաք, շոգը մեղմ, օդը մի քիչ խոնավ | ցածրադիր շոգ ու չոր, լեռներում զով |
| Աշուն | մեղմ, արևոտ, գիշերները տաք, ցրտահարություններ հազվադեպ | մեղմ, արևոտ, գիշերները սառն |



