Շարադրություններ

Սիրո իդեալականացումը և իրականությունը

«Հավերժական սեր» բալլադում, Իսահակյանը խոսում է սիրո հավերժության մասին: Իսկ վերջաբանում ներկայացնելով դաժան իրականությունը, ցույց է տալիս որ սիրելին ունի մարմնական մահ, բայց սերը հավերժ է:

Սերը գեղեքիկ է, հրաշալի՛, գունե՛ղ: Այն ուրախություն, երջանկություն է պարգևում նաև շրջապատի մարդկաց: Սիրո հմայքը իր շողերն է սփռում նաև շրջապատի վրա: Սերը իդեալական է, որպես զգացմունք, և այն հավերժական է: Բայց իրականությունը ավելի դառն է և մահաբեր: Մահը քանդում ու կործանում է մարդկանց և շրջապատը: Սերը կյանքի ծաղկունքն է, իսկ մահը կյանքի դժգունությունը: Երբեմն մարդիկ խառնում են զգացմունքը սիրո հետ:

Իմ կարծիքով սերը, որպես զգացմունք շատ գեղեցիկ է, հավերժ և անմեռ: Այն մնում է սերունդների հիշողության մեջ, և դաստիրակում սերունդներ: Այն իդեալական է և մնայուն: Իսկ իրականությունը այլ է: Այլ ասելով նշանակում է դաժան, մահաբեր, տխուր, անիմաստ և անգույն:

Հանրահաշիվ 9

ՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ , D > 0 ԴԵՊՔԸ

ա) 3x2 — 5x + 2 > 0

D = 1

x1 = 1, x2 = 0.7

x ∈ (-∞, 0.7) ∪ (1, +∞)

բ) x2 — 9x — 10 ≤ 0

D = 121 = 112

x1 = 10, x2 = -1

x ∈ [-1, 10]

գ) 5x2 + 9x + 4 ≥ 0

D = 1

x1 = -0.8, x2 = -1

x ∈ (-∞, -1] ∪ [-0.8 +∞)

դ) 2x2 — 7x + 5 < 0

D = 9 = 32

x1 = 2.5, x2 = 1

x ∈ (1 , 2.5)

ա) x2 + 3x + 2 ≥ 0

D = 1

x1 = -1, x2 = -2

x ∈ (-∞, -2] ∪ [-1, +∞)

բ) x2 — 7x + 6 > 0

D = 25 = 52

x1 = 6, x2 = 1

x ∈ (-∞, 1) ∪ (6, +∞)

գ) 5x2 + 8x — 3 < 0

D = 124 = 11.12

x1 = 0.31, x2 = -1.91

x ∈ (-1.91, 0.31)

դ) 2x2 — 6x + 3 ≤ 0

D = 36 — 24 = 12 = (2√3)2

x1 = (3 + ✓3)/2 , x2 = (3 — ✓3)/2

x ∈ [(3 — ✓3)/2 , (3 + ✓3)/2 ]

ա) (x — 3) (x — 5) > 0

x2 — 8x + 15 > 0

բ) (x — 4) (x — 7) < 0

x2 — 11x + 28 < 0

գ) (x + 5) (x — 1) ≥ 0

x2 + 4x — 5 ≥ 0

դ) (x — 6) (x — 10) > 0

x2 — 16x + 60 > 0

Գրականություն

Իսահակյան ,,Հավերժական սեր,,

,,Հավերժական սեր,,

1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։

Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:

———

Եվ լքել են ապարանքը սարսափից
Մանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.
Արմավներն են լուռ սոսավում թախծալից,
Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:

Շատրվաններն հեծկլտում են ու լալիս,
Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.
Անապատի հողն է միայն այց գալիս
Եվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:

Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…

Իմ կարծիքով սկիզբն ու վերջը ցույց են տալիս, որ սերը ամեն ինչին գեղեցկություն ու հմայք է հաղորդում, իսկ մահը չորացնում և ավերում է կյանքի գեղեցկությունը:

2. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։

Բամբիշ — թագուհի, իշխանուհի

Մանկլավիկ — սենեկապետ

Նաժիշտ — աղախին

Ձեղուն — շինության ծածկը, տանիք

Սնդուս — դիպակ

Թալկանալ — ուշաթափվել

Եբենոսյան — եբենոսից

Մուշկ — բույս

Կնդրուկ — լիբանոս

3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո մտորումները։ 

Ստեղծագործությունը հավերժական սիրո մասին է: Այն սկսվում է սիրո գեղեցիկ գույներով և ավարտվում մռայլ տեսարաններով: Բալլադը շատ գեղեցիկ էր՝ նկարագրություններով և պատմվածքով, բայց հատկապես տպավորիչ էր այն, թե ինչպես էին հերոսների զգացմունքները փոխվում ժամանակի ընթացքում։ Հեղինակը կարողացել է ցույց տալ, որ նույնիսկ դժվարությունների մեջ սերն ունի մնալու ուժ։ Այս ստեղծագործությունը ստիպում է մտածել, որ իսկական սերը չի կորում, այլ պարզապես վերափոխվում է և շարունակում ապրել, բայց սրտում:

4. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով՝