Հայոց լեզու

Լրացուցիչ Աշխատանք

Դո՛ւրս գրիր բայեր և որոշիր, թե որ խոնարհման են։ 

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Ցատկում էի — ե խոնարհում

Լսեցի — ե խոնարհում

Հիշեցի — ե խոնարհում

Տխրեցրեց — ե խոնարհում

Գիտեի- ա խոնարհում

Ուշացել եմ — ե ե խոնարհում

Չմտահոգվեցի — ե խոնարհում

2. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել — սովորեցնել

քնել — քնեցնել

պայծառանալ — պայծառացնել

զգալ — զգացնել

զբաղվել — զբաղեցնել

դադարել- դադարեցնել

փայլել — փայլեցնել

նրբանալ — նրբացնել

ծաղկել — ծաղկեցնել

3. Կետադրե՛ք ։

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝ ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա, և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն, կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում: