Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 2․Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․
Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք կրթությանը վերաբերող հոդվածները։
Հոդված 26.
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:
|
Ես համաձայն եմ։ Ամեն ոք պետք է ունենա կրթություն, առաջինը անվճար և պարտադիր, իսկ մասնագիտական ու բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար նրանց ունակությունների հիման վրա։
___
2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:
|
Կրթությունը օգնում է մարդուն լիովին զարգանալ, հարգել մյուսների իրավունքները, սովորեցնում հանդուրժողականություն, փոխըմբռնում և խաղաղություն բոլոր մարդկանց միջև։
——
3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:
|
Այո, ծնողները իրավունք ունեն ընտրելու իրենց երեխաների համար ճիշտ կրթությունը: Բայց ես համաձայն չեմ նրանով, որ ծնողը կարող է ընտրել այնպիսի կրթություն երեխայի համար, որը նա չի ուզենա, եթե, իհարկե, երեխան արդեն գիտակցում է, թե ինչ է ուզում, այսինքն արդեն հասուն տարիքում:





