Ֆիզիկա 9

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները։Էլեկտրական հոսանքը մետաղներում և լուծույթներում:Հաստատուն հոսանքի ուժ:Ամպերաչափ

3․11-7․11;10․11-14․11

Թեման Էլեկտրական հոսանքի ազդեցությունները։Էլեկտրական հոսանքը մետաղներում և լուծույթներում:Հաստատուն հոսանքի ուժ:Ամպերաչափ

Փորձերի շարք,որոնք վերաբերվում են էլեկտրական հոսանքի ազդեցություններին:

 1.լուսային ազդեցություն

2.ջերմային ազդեցություն

3. քիմիական ազդեցություն

4.մագնիսական ազդեցություն

Դասարանում  —քննարկվող հարցեր

1.Ի՞նչ է է բյուրեղի տարածական կամ բյուրեղային ցանց

Բյուրեղային ցանցը բյուրեղի մասնիկների կանոնավոր և կրկնվող տարածական դասավորությունն է։

2.Ի՞նչ է էլեկտրական հոսանքը մետաղներում

Մետաղներում էլեկտրական հոսանքը ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժումն է։

3.Ի՞նչ է էլեկտրական հոսանքը լուծույթներում

Լուծույթներում էլեկտրական հոսանքը իոնների՝ դրական և բացասական լիցք ունեցող մասնիկների ուղղորդված շարժումն է։

4.Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն

Հաստատուն հոսանքը այն հոսանքն է, որի ուժն ու ուղղությունը ճանապարհի ընթացքում չեն փոխվում։

5.Հաստատուն հոսանքի ուժի սահմանումը:Ինչ է ցույց տալիս հոսանքի ուժը,և որն է նրա միավորը:հոսանքի ուժի ինչ մասնակի միավորներ գիտենք

Հոսանքի ուժը ցույց է տալիս, թե որքան լիցք է հաղորդչի հատույթով անցնում մեկ վայրկյանում, միավորը ամպերն է, և ունենք նաև միլիամպեր ու միկրոամպեր։

6.Ինչպե՞ս պետք է որոշել հաղորդչով անցնող լիցքը,եթե հայտնի է հոսանքի ուժը

Եթե հայտնի է հոսանքի ուժը, հաղորդչով անցնող լիցքը կարելի է գտնել՝ ուժը բազմապատկելով ժամանակի հետ․

Q = I x t

Q = լիցք

I = հոսանքի ուժ

t = ժամանակ

7.Ինչպե՞ս սահմանել լիցքի միավորը՝կուլոնը

1 Կլ լիցք ունի այն մարմինը, որի ազատ էլեկտրոնները 1 վայրկյանում անցնում են հաղորդչի հատույթով, եթե հոսանքի ուժը հավասար է 1 Ամպեր։

Կարճ՝ Կլ = 1 Ա × 1 վրկ։

8.Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ, ինչպես են միացնում ամպերաչափը շղթայում

Ամպերաչափը չափում է հոսանքի ուժը և շղթայում միացվում է սերիապես։

9.Ո՞ր գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:

Էլեկտրական շղթայի սխեման գծագիր է, որը պարզեցված պատկերով ցույց է տալիս բոլոր էլեկտրական սարքերին, կապերին և նրանց փոխկապակցվածությունը։

Է.Ղազարյան դասագրքից էջ 29-ից մինչև էջ40Լրացուցիչ առաջադրանք  Գ.Մխիթարյանի<<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ ՝մաս II>>գրքից,կատարել էջ74-ից մինչևէջ79

Հանրահաշիվ 9

ՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ԵՌԱՆԴԱՄԻԳՐԱՖԻԿԸ

ա) xo = -b/2a = 3

x1 + x2 = -b/a

-b/a = 6

1 + x2 = 6

x2 = 5

բ)

xo = -b/2a = -1

-b/a = -2

x1 + x2 = -b/a

-2 + x2 = -2

x2 = 0

գ)

xo = -b/2a

-b/2a = -3

-b/a = -6

x1 + x2 = -b/a

-4.5 + x2 = -6

x2 = -1.5

դ)

xo = -b/2a = 2

-b/a = 4

x1 + x2 = -b/a

-1 + x2 = 4

x2 = 5

ա) f(x) = a(x — xo)2 — 8

x1 = 2, x2 = 10

xo = -b/a = x1 + x2/2 = 12/2 = 6

f(x) = a(x -6)2 — 8

f(10) = o

a(10 — 6)2 — 8 = 0

16a = 8

a = 8/16

a = 1/2

a = 0.5

բ)

x1 = -5, x2 = -1

xo = -b/a = -5 + (-1)/2 = -3

f(x) = a(x + 3)2 — 8

f(-1) = o

a(-1 + 3)2 — 8 = o

4a = 8

a = 2

xo = -b/2a = 7

-b/a = 14

-b/-3 = 12

b = 42

9 + x2 = 14

x2 = 5

x1 x x2 = c/a = 9 x 5 = 45

c/-3 = 45

c = -135

D = 1764 — 1620 = 144

yo = -D/4a = -144/-12 = 12

(7, 12) 5, 9

Հայոց լեզու

Գործնական Քերականություն

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին
անպայման տուն վերադառնալու: Կւզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»: Իրիկունները  դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին անում է այն, ինչ որ սիրտն ուզում է փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր: Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բվաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին: Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։ 
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով: Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում: Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

1. Ե՞րբ էր հերոսը հանդիպում տեքստում նշված հերոսներին։

Ա․ Օրվա տարբեր պահերի, 

Բ․ Հերոսներն ապրում էին մոտակայքում, 

Գ․ Հերոսներն իր անբաժան ընկերներն էին, 

Դ․ Չէր հանդիպում, ուղղակի պատկերացնում էր, որ կարող է հանդիպել։ 

2. Ո՞ր նախադասության մեջ անորոշ դերանուն կա, դո՛ւրս գրեք։ 

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ

3. Ո՞ր նախադասության մեջ հարադրավոր բայ կա։ 

Ձայն տալ:

4. Ո՞ր նախադասության մեջ ստորոգյալի զեղչում կա։ 

Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։ 

5. Ո՞ր նախադասության մեջ համակատար դերբայ կա։ 

Իրիկունները  դպրոցից վերադառնալիս

6. Ո՞ր նախադասությունն է բարդ համադասական։ 

Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։ 

7. Նախադասության անդամներից որի ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով:

Փողոցը- գոյական, հայցական հոլով,

ցցի- գոյական , սեռական հոլով, 

կարծես- վերաբերական

կարմիր- ածական

8. Տղան ինչո՞ւ էր ուզում պահապան լինել։ 

Տղան ուզում էր մբողջ գիշերը քայլեր փողոցներով և լապտերով ստվերները փախցներ:

9. Դո՛ւրս գրիր ,,բոլորովին,, բառի հոմանիշը։ 

Լիովին, ամենևին, ամեն կերպ:

10. Տեքստի ո՞ր բառն է նշանակում շատ անգամ կրկնվող։

Ամեն օր:

11. Տեքստից դո՛ւրս գրիր արմատ+ հոդակապ+ արմատ կազմությամբ բառ։ 

Պահապան:

12. Դո»ւրս  գրիր ըղձական եղանակով դրված մեկ բայ։

13. Դո՛ւրս գրիր մեկ ժամանակի մակբայ։ 

14. Քանի պարզ նախադասությունից է բաղկացած այս նախադասությունը։

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին: 

4: