Հայոց լեզու

Դասարանական Աշխատանք

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գծերի փոխարեն գրելով  է կամ ե։

Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ։ 

2. Ըստ անհրաժեշտության գրի՛ր մեծատառով։ 

Օնորե դը Բալզակ, Նեղոսի հովիտ, Խաղաղ օվկիանոս, Արտաշես Առաջին, Խոսրով Կոտակ, Թադեոս առաքյալ, Ոսկան Երևանցի, Ռուսաստանի Դաշնություն։ 

3. Բառերը բաժանի՛ր վանկերի՝ նշելով բաց և փակ վանկերը։ 

Այգի — այ (փակ) — գի (բաց)

դեռատի — դե (բաց) — ռա (բաց) — տի (բաց)

արագահոս — ա (բաց) — րա (բաց) — գա (բաց) — հոս (փակ)

երազ — ե (բաց) — րազ (փակ)

(Այն վանկըոր միայն ձայնավոր հնչյունից է կազմվածկամ որ ավարտվում է ձայնավոր հնչյունովկոչվում է բացՕրինակ՝ ապակիառուակամա:

Այն վանկըոր վերջանում է բաղաձայն հնչյունովկոչվում է փակ: Օրինակ՝ կարպետպատշարթախծոտ և այլն: )

4. Գտի՛ր հականիշ զույգերը։

Ա․ Բերկրալից, փութկոտ, կանուխ, բիրտ, դանդաղկոտ, ուշ, քնքուշ, թախծոտ, երկչոտ, թեժ, մարմանդ, համարձակ։ 

Բերկրալից — թախծոտ

փութկոտ — դանդաղկոտ

կանուխ — ուշ

բիրտ — քնքուշ

երկչոտ — համարձակ

թեժ — մարմանդ

Բ․ Պատվարժան, կողմ, տհաճ, ժուժկալ, անարգ, թավ, թեթևասահ, դուրեկան, անզուսպ, դեմ, ծանրաքայլ, նոսր։ 

Պատվարժան — անարգ

կողմ — դեմ

տհաճ — դուրեկան

ժուժկալ — անզուսպ

թավ — նոսր

թեթևասահ — ծանրաքայլ

Հանրահաշիվ 9

ԹՎԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԱՐՏԱԴՐՅԱԼԻ ՆՇԱՆԸ

ա) +

բ) —

գ)+

դ) +

ե) —

զ) +

է) —

ը) +

թ) +

ա) +

բ) —

գ) +

դ) +

ե) —

զ) +

է) —

ը) —

թ) +

ա) —

բ) +

գ) +

դ) +

ե) +

զ) —

է) +

ը) +

ա) 25 — 6 = 19

25 — 6 = 19

բ) 125

-125

գ) 125 — 200 = -75

-125 — 200 = -325

դ) 5 + 6 = 11

-5 + 6 = 1

ե) 25 + 5 = 30

25 — 5 = 20

զ) (5 + 5) (5 — 5) = 0

(-5 + 5) (-5 — 5) = 0

է) (5 + 2) (5 + 4) = 63

(-5 +2) (-5 + 4) = -3 x (-1) = 3

ը) (5 — 5) (557 + 30 — 1) = 0

(5 — 5) (-557 — 30 — 1) = 0

ա)

բ)

գ)

դ)

ե)

զ)

ա) 8√32 = 24

բ) 5√24 = 5 x 4 = 20

գ) √12 = √4 x 3 = 2√3

դ) √300 = √100 x 3 = 10√3

ե) √9/2 x 1/2 = √9/4 = 3/2

զ) 15 + 1/4+√15 = (4√15 + √152 + 1)/(4 + √15) = (4√15 + 16)/(4 + √15) = (4 (√15 + 4))/(4+√15) = 4

է) √(12 + √(13 + 3) = √(12 + √(16) = √(12 + 4) = √16 = 4

ը) 8 — 7 = 1

Քիմիա 9

Ինքնաստուգման առաջադրանքներ․

1.   Ո՞ր  շարքում   են  գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.

     1 )  քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ

     2)  սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի

     3)  երկաթ, ֆոսֆոր, բաժակ,  գրիչ, թթվածին

     4)  պղինձ, ջուր,  սոդա,  արծաթ, ոսկի, ջրածին

2. Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց   զանգվածային   բաժնի  նվազման․

1)      ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2)      սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

3)      սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

4)      ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

3. Ո՞ր  շարքում  են  չվերականգնվող  բնական  պաշարների  անվանումները.

       1)   բնական  գազ, անտառային  ծածկույթ, օդ, ջուր

       2)  մաքուր  ջուր, բերրի  հող, նավթ, ածուխ

       3)  բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ

       4)  մետաղներ, բնական  գազ, ածուխ, նավթ

4. Քանի՞  նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում.

    ջրի  կաթիլ,  պղնձե  թաս,  ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե  կուժ, սառցե  դղյակ.

    1)  3                                         2)  6                                           3)  4                                       4)  5

5. Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված  միայն   օրգանական   նյութեր.

            1)  ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր

            2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան

            3)  սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա

            4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն

6.  Ո՞ր  շարքում  են  գրված  միայն  պարզ  նյութեր.

          1) ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ

          2) ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք

          3) թթվածին, ալմաստ,  օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր

          4) երկաթ,  ավազ,  դոլոմիտ, գրաֆիտ, մարմար

7. Քանի՞   քիմիական  տարր  է  առաջացնում  հետևյալ  պարզ  նյութերը`   թթվածին,  կարբին, սև  ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր  ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ   ֆոսֆոր.  

      1)  6                                   2)  3                                 3)  4                                      4)  5

8.  Քանի՞  բարդ  նյութ  է  գրված`  ջրածին,  թթու,  գլյուկոզ, ազոտ,  կաուչուկ,  հիմք, սախարոզ,  ալմաստ,  օսլա,  օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ,  աղ,  բութան, օզոն. 

       1)    5                                  2)   7                                 3)   9                                  4)   10

9. Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO                                                3)  H2O, N2, MgO,  Ni, S8

    2)   AgBr, H2, CaCO3, P4                                                4)  NaOH, CO2, NH3, CuSO4

10. Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

     2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe  

Ֆիզիկա 9

Կրկնողություն

Կրկնել,պատասխանները տեղադրել բլոգներում

1.ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։

Բնություն:

2.Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը։

Բացատրել բնության մեջ կատարվող փոփոխությունները:

3.ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։

Բնության մեջ կատարվող երևույթները:

4.Քննարկել  ինչ է բնությունը։

Այն ինչը մեզ շրջապատում է:

5.Ի՞նչ ես հասկանում բնության երևույթ ասելով։

Բնության մեջ կատարվող փոփոխությունները:

6.Ի՞նչ է նյութը։

Այն ինչից կազմված է ֆիզիկական մարմինը:

7.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները:

Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային և ձայնային

8.ի՞նչ է ֆիզիկական մարմինը:

Մեզ շրջապատող առարկան, որն ունի զանգված և ծավալ:

9.Բերեք օրինակներ:

Աթոռ, սեղան, գնդակ:

10.ի՞նչ է մատերիան

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում գիտության մեջ անվանում են մատերիա։

11.Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:

Դիտարկելով, փորձեր կատարելով և ուսումնասիրելով այն:

12.Ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Փորձը այն է, երբ մենք նպատակով փոփոխություններ ենք անում նյութերում կամ երևույթներում, որպեսզի տեսնենք, ինչ է տեղի ունենում:

Դիտումն այն է, երբ պարզապես հետևում ենք երևույթներին առանց դրանց վրա փոփոխություն կատարելու:

13 Ի՞նչ է վարկածը։

Վարկածը դա ենթադրություն է հիմնված փորձերի և դիտումների վրա:

14.Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մարմինը նշանակում է համեմատել այն միավոր ընդունված մեծության հետ:

15.Ի՞նչ է օրենքը։

Օրենքը այն է, ինչը բացատրում է և կանխատեսում բնության մեջ կրկնվող երևույթների կարգն ու հարաբերությունները:

16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Հիմնականում մետր: Այլ միավորներն են՝ կիլոմետր,սանտիմետր,միլիմետր և այլ։ Չափման գործիքը քանոնն է:

17.Ի՞՞նչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Սանդղակի երկու հարևան բաժանումների միջև եղած հեռավորությունը կոչվում է բաժանման արժեք։

20.Ինչի՞ց է կախված չափման սխալը

Չափման ախալը կախված է բաժանման արժեքից, և ընդունված է համարել,որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

22.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմնի շարժումը կոչվում է հաշվարկման մարմին:

23.Ի՞նչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պարագայում կարելի է անտեսել կոչվում է նյութական կետ:

24.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը:

25.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն մասը, որը անցել է մարմինը, տվյալ հաշվարկման համակարկում կոչվում է անցած ճանապարհ։

26.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն մարմնի անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է: Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ժամանակ մարմինը հավասար ժամանակում անցնում է հավասար ճանապարհ, կոչվում է հավասարաչափ շարժում։

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Այն մեծությունը, որը ցույց է տալիս անցած ճանապարհի և ժամանակի հարաբերությունը, կոչվումը է արագություն։v=s/t

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

մ/վ

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

s=vt

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

t=s/v

32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Իներցիայով

33․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցուցյան բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներիցիա։

34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն

 Բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել: Դրա համար միշտ որոշ ժամանակ է անհրաժեշտ: Մարմնի այս հատկությունը կոչվում է իներտություն:

35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը։

36.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Կշեռքի օգնությամբ:

37.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Կիլոգրամով

38.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում

ՄՀ-ում որպես զանգվածի միավոր է ընտրվել պլատինի և իրիդիումի համաձուլվացքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը:

39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը)

р=m/V

41.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

կգ/մ3

42.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը(բանաձևը)

V=m/р

43.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը(բանաձևը):

m=рV

Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

44.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Գնդակի գլորվելը,մոլորակների պտույտը արեգակի շուրջ:

45.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմնի շարժումը կոչվում է հաշվարկման մարմին:

46.Ինչն են անվանում նյութական կետ:

Այն մարմինը ,որի չափերը տվյալ պարագայում կարելի է անտեսել կոչվում է նյութական կետ:

47.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

կարելի է երբ մարմնի չափերը տվյալ պարագայում կարելի է անտեսել ,չիկարելի մնացած բոլոր դեպքերում:

48.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը:

49.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն մասը, որը անցել է մարմինը, տվյալ հաշվարկման համակարկում կոչվում է անցած ճանապարհ։

50.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

51.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ժամանակ մարմինը հավասար ժամանակում անցնում է հավասար ճանապարհ, կոչվում է հավասարաչափ շարժում։

52.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Այն մեծությունը, որը ցույց է տալիս անցած ճանապարհի և ժամանակի հարաբերությունը, կոչվումը է արագություն։v=s/t

53․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

մ/վ

54․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

s=vt

55.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

t=s/v

56.Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը

57.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1 մ/վ:

58.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Ուժը վեկտորական մեծություն է։

59.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Վեկտորական մեծությունները ունեն արժեք և ուղղություն, իսկ սկալյար մեծությունները ունեն միայն արժեք։

60․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

F=m/g

61.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևով չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

62.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Զսպանակի դեֆորմացիան,փայտի կոտրվելը և այլն

63.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը,դեֆորմացիան կոչվում է առանձգական հակառակ դեպքում պլաստիկ։

64.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ։

65.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

66.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում ենք նրա վրա և ուղղված է այդ ուժին հակառակ։ Այդ ուժը կոչվում է առաձգական ուժ։

67.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին: Եթե զսպանակի երկարացումը նշանակենք x, իսկ առաձգականության ուժը՝ F առ, Հուկի օրենքը կներկայացվի հետևյալ բանաձևով.

68.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Fառ=k∙x,

69.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը

Ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ստորին ծայրը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը

70.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա։

71.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

մեքենայի անվադողերի մաշվելը

72.Ինչո՞վ է պայմանավորված շփումը

Շփման ուժը պայմանավորված է հպվող մարմինների մակերևույթների միջև առաջացող և իրար նկատմամբ նրանց շարժումը խողընդոտող ուժով։

73.Թվարկել շփման տեսակները:

Դադարի շփման ուժ – երբ մարմնի վրա ազդող հորիզոնական ուժը շփման ուժից քիչ է։
Սահքի շփման ուժ – երբ մարմնի վրա ազդող հորիզոնական ուժը շփման ուժից շատ է։

74.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Շփման ուժը կարելի է մեծացնել խորթ ու բորթ մակերևույթների պայմաններում

75.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Մակերևույթը կարելի է հարթեցնել։

76.Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր միասին ազդելիս, կոչվում է ուժերի համազոր:

77.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ:  Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:

78.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

Աշխատանքը հավասար է մարմնի վրա ազդող ուժի եւ նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:

A=Fs

79.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Ջոուլ

80.Ի՞նչն է կոչվում հզորություն

Հզորությունը ֆիզիկական մեծություն է որը հավասար է ֆիզիկական մարմնի կատարած աշխատանքի և դրա կատարման ժամանակամիջոցի հարաբերությանը։

81.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

N=A/t

Վտ (վատ)

82.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

A=Nt

83.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։ 

84.Ի՞նչ է լծակը:

Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարջ հենարանի շուրջը։

85.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

86.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Անշարժ, շարժական, բազմաճախարակ։

87.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիսճախարակի առանցքը մնաուն է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

88.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախաչակը, ուստի այն կոչվում է շարժական ճախաչակ։

89․Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից,բանաձևը

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը ծախսված աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ՝ ՕԳԳ)։

90.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, նույնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը:

Այս պնդումը կոչվում է մեխանիկայի «ոսկե կանոն»։

91.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

92.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է:

93.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

94.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

95.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի հարաբերությունը

Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև հարաբերակցույունը կփոխվի, եթե եթե մարմինը ծանրության ուժի ազդման գծի ուղղությամբ սկսի շարժվել անհավասարաչափ։

96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

97.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

F=pS

98․1․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ` շարունակ բախվելով իրար։Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։Այդ պատճառով է,որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։

99․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։

Գազի մոլեկուլները, բացի իրար բախվելուց բախվում են նաև անոթի պատերին և դրա պատճառով ճնշում են գործադրում անոթի պատերին:

100․Ճնշման բնույթը հեղուկներում:Հեղուկի ճնշում:Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:

Հեղուկների ճնշումըՀեղուկներն ու գազերը բոլոր ուղղություններով փոխանցում են ոչ միայն իրենց վրա գործադրվող արտաքին ճնշումը, այլև այն ճնշումը, որ գոյություն ունի իրենց ներսում սեփական մասերի կշռի շնորհիվ։ Հեղուկի վերին շերտերը ճնշում են գործադրում միջին շերտերի վրա, միջին շերտերը՝ ստորին շերտերի վրա, վերջիններս էլ՝ հատակի վրա։

101․Ձևակերպիր Պասկալի օրենքը:

Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։

102․Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշում,գրիր բանաձևը

Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։

p=po+ρgh

Ճամփորդություններ

Բարձունքի հաղթահարում Արայի լեռ

Սեպտեմբերի 1 ին ,մենք բարձրացանք Արայի լեռը հաղթահարելու բարձրունքը, ինչը մեզ ստացվեց:

Բարձրունքը հաղթահարելը բավականին բարդ էր, քանի որ շատ քարքարոտ ճանապարհների էինք հանդիպում։ Բայց անտառային արահետներով անցնելիս միանգամից մոռանում էինք բոլոր դժվարությունները։

Ես ճամփորդության ընթացքում պահում էի ինձ ակտիվ, որպեսզի տրամադրեի մյուսներին: Գիտեի, որ ասելու էին «ՀՈԳՆԱԱԾ ԵՄ» կամ «ՈՒԶՒՈՄ ԵՄ ՏՈՒՆ ԳՆԱՄՄ»:

Երբ արդեն ես էլ սկսեցի հանձնվել, իմացա որ արդեն համարյա հասել ենք և էներգիաս նորից լցվեց:

Բայց գիտե՞ք ամենա ՄԵԾ մինուսը: Ջրի խնդիրը, այո: Ոչ մեկի մոտ ջուր չէր մնացել ճանապարհի կեսին, և տանջվելով էինք բարձրանում: Սրանից ես սովորեցի այն, որ միշտ իմ հետ մի հինգ շիշ ջուր պետք է բերեմ:

ԵՎ հազիվ հասանք մեր Արայի լեռի գագաթին: Բոլորս հասանք և լավ հանգստացանք: Իսկ Հանգստանալուց հետո, սկսեցինք իջնել: Իջնելը ավելի հեշտ էր, բայց նաև դժվար, սահելու պատճառով, բայց դա իմ համար մեծ հաճույթ էր, քանի որ ես սահելու պրոֆեսիոնալ եմ, երևի:

Անփոփեմ, որ այս ճանապարհորդությունը ամենազվարճալի և յուրահատուկ ճանապարհորդություններից մեկն էր։ Բայց մյուս անգամ չեմ գնա, առանց ջրի:

Նախագծեր

Անհատական նախագիծ «Եկեք խոսենք հայերեն»

Անվանում․ «Եկեք խոսենք հայերեն»

Տեվողություն․ շուրջտարյա

Մասնակիցներ․ Նարե Սուքիասյան, Կարոլինա Եսայան

Ընթացք․ Առանձնացնել հայերենում օգտագործվող բառեր, որոնք ունեն թուրքական կամ պարսկական ծագում և փորձել գտնել այդ բառերի հայերեն տարբերակը՝ գրաբարից, արևմտահայերենից կամ նույնիսկ օգտագործելով հայկական արմատներ և ածանցներ ստեղծել նոր բառեր։

Նպատակ․ Ազատվել թուրքերեն բառերից և առաջարկել մարդկանց հայերեն խոսելու տարբերակ։

Արդյունք․

Պատմություն 9

Պատմական հերոսը, ում կուզենայի հանդիպել

Ես այս թեմայի համար ընտրեցի Ադոլֆ Հիտլերին։ Որոշ մարդիկ ինձ կհարցնեն, թե ինչու հենց նրան եմ ընտրել, բայց իմ պատճառը այն է, որ նա պատմության մեջ մեծ ազդեցություն ունեցավ՝ թեև շատ դաժան և բացասական կողմով։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչպես մի մարդ կարողացավ այսքան մարդկանց վրա ազդել և ամբողջ աշխարհը տանել դեպի պատերազմ։

Հիտլերը ծնվել է Ավստրիայում և հետո տեղափոխվեց Գերմանիա։ Երիտասարդ ժամանակ նա ուներ արվեստով զբաղվելու երազանքներ, բայց դրանք չիրականացան։ Կյանքի ընթացքում նա դարձավ քաղաքական գործիչ, իսկ հետո՝ Գերմանիայի առաջնորդ։ Նրա գաղափարներն ու խոսքերը շատերին գրավեցին, բայց իրականում դրանք լի էին ատելությամբ։ Նա մտածում էր, որ որոշ ազգեր և մարդիկ պետք է ոչնչացվեն։ Այս գաղափարները բերեցին Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Այդ պատերազմը պատմության մեջ ամենադաժաններից մեկն էր․ միլիոնավոր անմեղ մարդիկ մահացան, իսկ Հոլոքոստի ժամանակ հրեաներին և այլ ժողովուրդների անարդար սպանեցին։

Հիտլերի որոշումների հետևանքներից կարևոր օրինակ է Ստալինգրադի ճակատամարտը։ Նա որոշեց գրավել Խորհրդային Միության տարածքները՝ կարծելով, թե հեշտ հաղթանակ կստանա։ Բայց այդ որոշումը կործանարար եղավ Գերմանիայի համար։ Հարյուր հազարավոր գերմանացի զինվորներ մահացան կամ գերի ընկան։ Այս պարտությունը ցույց տվեց, որ Հիտլերի պլանները ոչ միայն դաժան էին, այլև սխալ և անհեռատես։

Եթե ես հանդիպեի Հիտլերին, ես նրան առաջին հերթին հարցեր կտայի։ Կասեի՝ ինչու՞ նա մտածեց, որ իրավունք ունի որոշելու, թե ով պետք է ապրի և ով՝ ոչ։ Ես կփորձեի նրան բացատրել, որ աշխարհը գեղեցիկ է բազմազանությամբ, և որ իր ատելությունը միայն կործանում բերեց։ Հնարավոր է, նա ինձ չլսեր, բայց գոնե ես կփորձեի հասկացնել նրան, որ ուժը ոչ թե բռնության մեջ է, այլ խաղաղության և սիրո։

Ամփոփելով՝ ես ընտրեցի Հիտլերին, որովհետև նրա պատմությունը մեզ սովորեցնում է, թե ինչ վտանգավոր է, երբ մեկ մարդու գաղափարները դառնում են ամբողջ ազգի ճանապարհ։ Հիտլերի կյանքը և նրա թողած հետքը մեզ հիշեցնում են, որ մենք պետք է ընտրենք խաղաղություն, ոչ թե պատերազմ։

Հանրահաշիվ 9

Հ. Դասարանական Աշխատանք

-x + 6x = 3 + 4

5x = 7

Պատ.՝ 5:

Պատ.՝ 4:

11 + (-11)/-20 = 0/-20 = 0

1x = -10 x 3

1x = -30

x = -30

Պատ.՝ ոչ:

Պատ.՝ այո:

Պատ.՝ 6:

Պատ.՝ -1:

Պատ.՝ 1:

23 — 9 = 14

p = 14

2x + 26 = 0

2x = 0 — 26

2x = -26

x = -13

-x — 3 = 2x + 8

-x — 2x = 3 + 8

-3x = 11

Պատ.՝ -3:

Պատ.՝ -1:

-2x + 1 = -9

-2x = -9 — 1

-2x = -10

x = 5

Պատ.՝ 5:

Շարադրություններ

Ճամբարային մի օրվա պատմություն

Արմեն անունով մի տղա, շատ չարագործ էր, ինչի պատճառով իրան տարան ճամբար։ Նրա ծնողները ուզում էին, որ նա սովորի լավ բաներ ու ընկերների հետ անցկացնի ժամանակը։ Առաջին օրը Արմեն մի քիչ տխուր էր, չէր ուզում հեռանալ տնից և հուզված էր նոր մարդկանց հանդիպելու համար։

Երբ սկսվեցին առաջին խաղերը, Արմեն սկսեց մտածել, թե ինչպես կարող է մի փոքր խառնել խաղը։ Նա թաքցրեց մի քանի խաղալիք և տեղաշարժեց նշանները։ Մյուս երեխաները շփոթվեցին ու երբ հասկացան որ այդ ամեն ինչը Արմենն է արել՝ բարկացան: Բայց Արմեն ծիծաղում էր ու չէր հասկանում, որ իր վարքը մյուսներին վատ տրամադրություն է տալիս։

Մինչ խաղերը շարունակվում էին, Արմենը նկատեց, որ միասին խաղալը ավելի լավ է, քան միայն իրենով զվարճանալը։ Նա որոշեց օգնել երեխաներին գտնել թաքնված խաղալիքները։ Փոքրիկ օգնությունները շուտով դարձան ավելի շատ ընկերասիրություն, և երեխաները սկսեցին նրան վստահել ու միասին խաղալ։

Ճամբարի մյուս խաղերին՝ հանելուկներին և թիմային խաղերին, Արմեն մասնակցեց: Նա հասկացավ, որ ուրիշներին օգնելը շատ ավելի լավ է, քան խաղեր խառնելը։

Օրվա վերջում, երբ երեխաները նստեցին կրակավառարանի մոտ, երգեցին ու պատմեցին իրենց օրը, Արմեն էլ նստեց ընկերների կողքին։ Նա հասկացավ, որ լավ լինելը և ընկերների հետ խաղալը ոչ միայն զվարճալի է, այլև բերում երջանկություն։