Գրականություն

Հանճարը

Մի անգամ երեկոյան, Իզզիի գարեջրատանը ինձ մոտեցավ վելվետե շալվարով մի երիտասարդ հանճար ու ասաց․

― Լսեցի, որ դուք գրող եք։ Ես մի պատմություն գիտեմ, որով կարելի է հոյակապ ֆիլմ ստեղծել, միայն թե ինձ փորձառու մարդ է պետք, որ գրի այն իմ փոխարեն։ Ես ինքս կգրեի, բայց աշխատում եմ, իսկ աշխատանքից հետո արդեն շատ հոգնած եմ լինում ու չեմ կարողանում գրել։

Գլուխս մի քիչ տաք էր, բայց ես երբեք այնքան հարբած չեմ լինում և ոչ էլ այնքան զբաղված, որ չկարողանամ լսել իմ գրչակցին և ասացի․

― Դե, սկսեք ուրեմն, լսում եմ ձեզ։ Եթե ձեր պատմությունը լավը լինի, ես սցենար կգրեմ և մենք միասին կհասնենք այն բանին, որ «Մետրո Գոլդեն Մեյեր» կինոստուդիան ֆիլմ ստեղծի դրանով։ Դե, սկսեք, տեսնենք։

Եթե ձեզ երբևէ հաջողվել է տպագրել ձեր պատմվածքը ամերիկյան մի հանրահայտ ամսագրում և գիտեք կյանքը հինգ մատի պես, ուրեմն նաև հանդիպել եք բազում մարդկանց, որոնց պատմություններով կարելի է հոյակապ ֆիլմեր ստեղծել։ Աշխարհը լի է այդպիսի մարդկանցով, իսկ նրանց պատմությունները միայն իրենք գիտեն, և թվում է, թե այն մարդիկ, ովքեր ֆիլմեր են ստեղծում, երբեք չեն հանդիպում նրանց, իսկ եթե անգամ հանդիպում են, երբեք հնարավորություն չեն տալիս նրանց պատմելու իրենց պատմությունները։ Այդ պատճառով էլ մեր ֆիլմերն ընդհանրապես նողկալի են, նողկալի են անգամ գունավոր ֆիլմերը, անգամ այն ֆիլմերը, որտեղ խաղում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Կլարկ Գեյբլը, Ջոն Բարիմորը, Նորմա Շիրերը կամ էլ մեկ ուրիշը։ Պարզապես այն մարդիկ, ովքեր ֆիլմեր են ստեղծում, ուղղակի չեն ջանում լավ ֆիլմեր ստեղծել։ Մի երեկոյի ընթացքում Իզզիի գարեջրատանը կարելի է լսել ութսունյոթ, եթե ոչ ավելի հոյակապ պատմություններ, բայց դրանցով երբեք ֆիլմեր չեն ստեղծվում։

Ես խնդրեցի նրան, որ սկսի իր պատմությունը։

― Սկսեմ հենց սկզբի՞ց, ― հարցրեց նա։

― Պարտադիր չէ, ― ասացի ես։ ― Սկսեք՝ որտեղից որ կցանկանաք։ Սկսեք վերջից և պատմեք՝ գալով դեպի սկիզբը։ Դուք նույնիսկ կարող եք նստել, եթե կցանկանաք։

― Շնորհակալություն, ― ասաց նա, ― կանգնած ավելի լավ է։

― Պատմեք առանց շտապելու։ Ժամանակն անվերջ է։

― Պատմելու շատ բան էլ չկա, ― ասաց նա։ ― Միտքը սա է։ Ասում է․ «Ես պետք է ինչ֊որ բան անեմ։ Չպետք է ամբողջ կյանքում գրասենյակում աշխատեմ»։ Շոգենավ է նստում և ուղևորվում դեպի Շանհայ։

― Ո՞վ, ― հարցրի ես։

― Այն երիտասարդը, ― ասաց նա, ― Կլարկ Գեյբլը։

― Ախ, Կլարկ Գե՜յբլը։ Ասում է, որ պետք է ինչ֊որ բան անի։ Բայց ի՞նչ։

― Բարձրանալով տախտակամած նա հանդիպում է այն աղջկան։

― Այն աղջկա՞ն։

― Այո, Ջոան Քրոֆորդին։

― Ախ, Ջոանի՜ն, ― ասացի ես։ ― Իսկ ի՞նչ է լինում հետո։

― Նրանք սիրահարվում են։

― Եվ տղան ինչ֊որ բա՞ն է անում։

― Ոչ այդ ժամանակ։ Դա վերջում։

― Հասկանալի է, ― ասացի ես։ ― Հուսով եմ, որ դեռ մի ինքնատիպ բան կա։

― Այո, նրանք ամուսնանում են։

― Իսկ ինչպե՞ս է փողի հարցը։ Նրանցից ո՞վ փող ունի, ― հարցրեցի ես։

― Աղջիկը։ Եվ ահա այստեղ է հասունանում կոնֆլիկտը։

― Օհ, ― ասացի ես, ― արդեն կոնֆլի՞կտ։

― Հապա ինչպե՞ս, տղան հո խրտվիլա՞կ չի․ նա չի ամուսնանա, եթե իմանա, որ աղջիկը հարուստ է։

― Ինչո՞ւ, ― հարցրի ես։

― Նա կարծում է, որ չի կարող ամուսնանալ հարուստ աղջկա հետ, եթե անգամ սիրում է նրան։ Եվ այդպես, նրանք վիճում են։

― Պարզապես կատակով, իհարկե, ― ասացի ես։ ― Ոչ մի լուրջ բան չկա։

― Դե ո՜չ։ Ամեն ինչ շատ լո՜ւրջ է։ Աղջկան հարկավոր է մինչև մինչև Շանհայ հասնելը ամուսնանալ մեկի հետ, այլապես նա չի ստանա իր ժառանգությունը՝ 18 միլիոն դոլարը։

― Քանի՞․․․ քանի միլիո՞ն։

― Տասնութ։

― Ձեր կարծիքով դա բավակա՞ն է, ― ասացի ես։ ― Բավակա՞ն է դա ամբողջ կյանքի համար։

― Պատկառելի գումար է։

― Դատա՜րկ բան, ― ասացի ես։ ― Իսկ հետո ի՞նչ է լինում։

― Դե, այն մարդը, որ նշանված է աղջկա հետ, միջահասակ մի բանկիր է։ Նա այնքան էլ գեղեցկադեմ չէ։ Աղջիկը չի ցանկանում ամուսնանալ նրա հետ։ Այստեղ Ջոան Քրոֆորդը հնարավորություն կունենա հոյակապ խաղ ցույց տալու։

― Այն էլ ինչպիսի՜, ― ասացի ես։

― Տղան ու աղջիկը դադարեցնում են վեճը։ Աղջիկն ասում է, որ պատրաստվում է ամուսնանալ բանկիրի հետ։ Դա պարզապես խանդ առաջացնելու համար։

― Այստեղ էլ կարելի է հոյակապ խաղ ցույց տալ, ― ասացի ես։

― Այո՛, իհա՜րկե։ Կապիտանն էլ արդեն նավի վրա պատրաստություններ է տեսնում հարսանիքի համար։ Եվ այստեղ, արագորեն, մեկը մյուսի ետևից, շատ հուզումնալից իրադարձություններ են տեղի ունենում։ Չինացի ծովահենները գրավում են նավը, և նրանցից մեկն էլ որոշում է, որ ինքն ամուսնանա աղջկա հետ, առանց պաշտոնական գրանցման, իհարկե։ Բանկիրը չի միջամտում, որովհետև վախենում է, իսկ տղան տանել չի կարողանում չինացուն։ Վերջինս մի կրթված երիտասարդ է և նավի վրա բոլորից լավ նա է անգլերեն խոսում։

― Հապա մի տես, է՜։

― Չինացին ներխուժում է աղջկա սենյակը և փորձում բռնել նրան։

― Թյո՜ւ, ինչ վատ է վարվում։

― Չինացին դեռ վազում է աղջկա ետևից, երբ Կլարկը կոտրում է դուռը։ Նրանք երկուսով կռվում են։ Չինացին տղային գցում է գետնին, հանում է դաշյունը և հենց այն է, ուզում է խրել Կլարկի մարմնի մեջ։

― Ո՞ր մասում, ― հարցրեցի ես։

― Ուղիղ սրտի մեջ։ Բայց այդ պահին աղջիկն աթոռով խփում է չինացու գլխին։

― Այ թե ինչե՜ր է անում սերը։

― Այդ ժամանակ կապիտանը հեռագիր է ստանում, որտեղ ասվում է, որ նա պետք է բանտարկի բանկիրին մեծ կողոպուտի և երկկնության համար։

― Բանտարկել պարզապես երկու զանցանքի համա՞ր, ― հարցրեցի ես։

― Հնարավոր է, որ սպանություն էլ է կատարել։ Ֆիլմը վերջանում է նրանով, որ տղան համբուրում է աղջկան։

― Աստվա՜ծ իմ, հրաշալի՜ է վերջանում, ― ասացի ես։

― Շատ հուզիչ է, չէ՞։

― Մարդու շունչ է կտրվում։ Հատկապես այն մասում, երբ չինացին հետապնդում է աղջկան։

― Այդպես էլ գիտեի, որ դուր կգա ձեզ, ― ասաց նա։ ― Իմ կարծիքով ավելի լավ է սկզբում գիրք գրեք, իսկ այնուհետև, արդեն, վաճառեք կինոստուդիային։

― Աստված վկա, ես կանեի այդ չնչին բանը ձեզ համար, միայն թե երկու օր առաջ եմ թողել գրելը։

― Ինչո՞ւ, ― հարցրեց նա։

― Այնպես ձանձրացել էի, ― ասացի ես։ ― Միևնույն ծեծված թեման անընդհատ ու անդադար։

― Բայց սա ձեր ասած ծեծվածը չէ․ սա այլ է, ― ասաց նա։ ― Հապա հիշեք չինացուն․ Արևելքը՝ Արևմուտքի դեմ։

― Թերևս և այդպես, ― ասացի ես։ ― Միայն թե երկու օր առաջ թողել եմ գրելը։ Դուք գրեք։

― Իսկ ի՞նչ է, ձեր կարծիքով կտպե՞ն, ― հարցրեց նա։

― Հիմարներ են ուրեմն, եթե չտպեսն։ ― ասացի ես։

― Ինչպիսի՞ ոճ օգտագործեմ։

― Դե թող այդ հարցը չանհանգստացնի ձեզ։ Աշխատանքից հետո նստեք, մի թուղթ վերցրեք ու գրեք հենց այնպես, ինչպես կանցնի ձեր գլխով և ինքներդ էլ կտեսնեք, որ դրանից ավելի լավ ոճ չէիք կարող օգտագործել։ Կարծում եմ բավականին նյութ կմնա դեռ երկու ֆիլմ էլ ստեղծելու համար։

― Քերականությունից էլ մի քիչ կաղում եմ։

― Ես էլ մի բան չեմ։ Բայց դրա համար էլ մի անհանգստացեք։ Կարիք չկա։ Դա կլինի ձեր ինքնատիպ գրելաոճի մի մասը։ Եվ այնպես, ներքուստ համոզված եմ, որ դուք հանճար եք։

― Դե ի՞նչ եք ասում, ես պարզապես գրեքերի ու ֆիլմերի համար շատ պատմություններ գիտեմ։ Դեռ շատերն էլ մոռացել եմ, այլապես կարելի էր տասնյակ գրքեր գրել ու տասնյակ ֆիլմեր ստեղծել։

― Իսկ դուք գրեք անմիջապես, որպեսզի չմոռանաք, ― ասացի ես։ ― Ձեր ամեն մի րոպեն մի դոլար արժի։

― Մատիտ ունե՞ք, ― հարցրեց նա։

― Ցավոք սրտի ոչ, ― ասացի։ ― Երկու օր առաջ ես թողել եմ գրելը։

― Գրողը տանի, ինչո՞ւ։

― Ֆիլմերի համար իմ պատմությունները հարմար չեն, ― ասացի ես։ ― Ժամանակ առ ժամանակ պատմվածքներ եմ վաճառում՝ հատը երեսուն֊քառասուն դոլար։ Իսկ ֆիլմերի համար հարմար ոչինչ չունեմ։ Կարծում էի, թե ինչ֊որ ժամանակ մի բան կհորինեմ, բայց ոչինչ էլ չստացվեց ու այդպես էլ թողեցի գրելը։

― Այո, վատ են ձեր գործերը, ― ասաց նա։ ― Այդպիսի պատմություններն ինձ համար խաղ ու պար են։

― Ես դա տեսնում եմ, ― ասացի ես։ ― Քո գործը այժմ դրանք միայն թղթին հանձնելն է։ Գիտեմ, դուք շատ շուտով համբավ կունենաք ու շատ փող։

― Հիմա մի ուրիշ պատմություն էլ կպատմեմ։ Հոյակապ ֆիլմ կարելի է ստեղծել դրանով, ― ասաց նա։

― Ջո՜, ― ասացի ես, ― ահա քեզ տասը ցենտ։ Մի մատիտ ճարիր։

Ջոն վազեց դեպի Իզզին։ Իզզին այս ու այն կողմ նայեց և մի փոքր ու բարակ մատիտ գտավ։ Ջոն վազեվազ մատինտն ինձ բերեց։ Ես այն մեկնեցի երիտասարդին։

― Լսիր, բարեկամ, ― ասացի ես, ― դու չպետք է ժամանակ կորցնես։ Ահա քեզ մատիտ, ծայրը՝ սրված, ամեն ինչ՝ տեղը տեղին։ Վերցրու, տուն գնա ու պատմություններդ հանձնիր թղթին։ Հին, նոր, դա կարևոր չէ, թուղթը՝ թուղթ է։ Լինքոլնը իր հանրահայտ ճառը գրել է ծրարի ետևի կողմում։

Նա վերցրեց մատիտը, բայց տեղից չշարժվեց։

― Իսկ ի՞նչ կասեք, եթե ես այսօր մի լավ հանգստանամ ու վաղվանից սկսեմ գրել, ― հարցրեց նա։

― Ոչ, ― ասացի ես, ― այդպես չի կարելի։ Հենց հիմա ուղիղ տուն գնացեք ու գրեք, քանի դեռ թարմ են ձեր մտքերը։

― Դե լավ, ― ասաց նա։

Մատիտը դրեց բաճկոնի ներսի գրպանում, կեպին իջեցրեց աչքերի վրա ու ցած իջավ աստիճաններով։

― Ջո, ― ասացի ես, ― երեք գավաթ գարեջուր։

Հեղինակ՝ Վ․ Սարոյան

Աղբյուրը՝ այստեղ ։ 

Առաջադրանքներ

1. Ի՞նչ է նշանակում ,,հանճար,, բառը։ Ո՞ր դեպքում կօգտագործես այդ բառը։ 

Հանճար բառը նշանակում է լինել տաղանդավոր։ Այս բառը օգտագործում են այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը իր գործն շատ լավ է կատարում:

2. Ի՞նչ իմաստով է այստեղ ,,հանճար,, բառն օգտագործում Սարոյանը։ 

Սարոյանը դա ասում է որպես հեգնանք: Երիտասարդը իրեն համարում է տաղանդավոր, բայց իրականում այդքան էլ հանճար չէ։

3. Բնութագրի՛ր երիտասարդ հանճարին։ 

Երիտասարդը երազող է, իրեն խելացի է համարում, բայց իրականում իր պատմությունները իմաստ չունեն։ Նա հեշտությամբ է ոգևորվում, երբ կարծում է, որ մարդկանց դուր է գալիս իր ստեղծած պատմությունները։

4. Ըստ այս ստեղծագործության բնութագրի՛ր հեղինակին։ 

Հեղինակը այս պատմության մեջ շատ խելացի է: Նա շատ լավ է հասկանում կյանքը և մարդկանց։Բայց նաև հումորով է վերաբերվում իրավիճակներին։

5. Ի՞նչ կարծիքի ես երիտասարդի սցենարի վերաբերյալ։ 


Իմ կարծիքով, երիտասարդի սցենարները լավ կլինեին, եթե նա իր սցենարներին ավելացներ մանրամասներ և մի քանի հետաքրքիր բաներ։ Նա չափազանց շատ էր փոխում սյուժետային շրջադարձը, ինչը նրա սցենարները կդարձներ ոչ այնքան հետաքրքիր։

6. Ի՞նչ է ասում Սարոյանը ֆիլմերի մասին, գրի՛ր քո կարծիքը ժամանակակից ֆիլմերի մասին՝ կարևորելով սցենարային առանձնահատկությունները։ 

Սարոյանը ասում է, որ ֆիլմերը լավ չեն, որովհետև պատմությունները չեն վերցնում իրական կյանքից։ Իմ կարծիքով, ժամանակակից ֆիլմերը շատ լավ սցենարներ ունեն ու հետաքրքիր ենեն, և ես չեմ հանդիպել մի ֆիլմի, որը հետաքրքրությամբ չեմ դիտել:

7. Ո՞րն է հեղինակի ասելիքը։ 

Հեղինակը ուզում է ասել, որ հետաքրքիր պատմությունները մարդկանց կյանքից են գալիս, և պետք է դրանք գրել ու օգտագործել:

Գրականություն

Շունն ու սրվակը

Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

Հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ

1. Բացատրի՛ր բառերը՝ ամենապատվական, պարֆյումեր, սրվակ, կշտամբել, բնավ։ 

ամենապատվական — հարգելի

պարֆյումեր — օծանելիք

սրվակ — անոթ

կշտամբել — հանդիմանել

բնավ — բոլորովին

2. Ի՞նչի հետ է համեմատում շան արձագանքը։ 

Շան արձագանքը համեմատում է հասարակության արձագանքի հետ:

3. Ո՞ր հատվածում է արտահայտված ստեղծագործության ասելիքը։ 

Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

4. Ո՞րն է ստղծագործության ասելիքը, ներկայացրո՛ւ և շարադրի՛ր քո կարծիքը գաղափարի վերաբերյալ։ 

Ստեղծագործության ասելիքն այն է, որ հասարակությունը ունի խեղաթյուրված արժեքներ: Մարդիկ հիմնականում ընտրում են հասկանալին, այսինքն ոչ գեղեցիկը և արժանավորը:

5. Ի՞նչ նկատի ունի հեղինակը, երբ ասում է ,,խնամքով հավաքված աղտեղություն,, ։ Ինչպես ես հասկանում ,,աղտեղություն,, բառը։ 

,,խնամքով հավաքված աղտեղություն,, ասելով հասկանում է, ժամանակների ընթացքում հավաքված կանոններ: Ըստ ստեղծագործության, աղտեղություն բառը նշանակում է ոչ հարգարժան արժեքներ:

Ֆիզիկա 9

Էլեկտրական երևույթներ:Մարմինների էլեկտրականացում:

1.09-5.09

Դաս 1

Դասի թեման — Էլեկտրական երևույթներ:Մարմինների էլեկտրականացում:

Թեման -Էլեկտրացույց:էլեկտրական լիցքի բաժանելիություն

Դասարանում-քննարկվող հարցեր

1.որ երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը

Էլեկտրացույցը հիմնված է էլեկտրական լիցքի ազդեցության վրա։

2.նկարագրել դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը

Կառուցվածքը՝ սլաք, հիմք, թել, պաշտպանիչ պատյան։

3.ինչ է էլեկտրաչափը

Էլեկտրաչափը ցույց է տալիս մարմնի լիցքը։

4.Ըստ էլեկտրաչափի սլաքի շեղման ինչպես ենք դատում նրա լիցքի մասին

Սլաքի մեծ շեղումը = մեծ լիցք, փոքր շեղումը = փոքր լիցք։

5.ինչպես ցույց տալ փորձով ,որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի

Լիցքավորված մարմին մոտեցնել էլեկտրաչափին՝ սլաքի շարժում ցույց է տալիս լիցքի բաժանումը։

6.կարելի է արդյոք էլեկտրական լիցքը անվերջ բաժանել

Ոչ, լիցքը չի բաժանվում անվերջ, կա տարրական լիցք։

7.որքան է տարրական լիցքը

Տարրական լիցք՝ 1.6 x 10-19 Կուլոն։

9.Ինչպիսի ուժերի եք ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:

Գիտենք՝ գրավիտացիոն, մագնիսական, շփման, ճնշման ուժերը։

10.Ինչու ապակե բաժակի թղթի կտորների գրավիտացիոն թոխազդեցությունը նկատելի չէ:

Ապակե բաժակի և թղթի ազդեցությունը փոքր է՝ գրավիտացիոն ուժը նկատելի չէ։

11.Ինչպես են փոխազդում շփված  պլասմասե գրիչը և թերթի շերտերը: 

Շփված պլաստմասե գրիչը ձգում է թերթի շերտերը՝ շեղելով նրանց։

12. Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջր ծագողնոր բնույթի ուժերը:

Այս ուժերը կոչվում են շփման ժամանակ առաջացող էլեկտրական ուժեր։

13.Ինչպես է առաջացել  <<Էլեկտրականություն>>անվանումը:

«Էլեկտրականություն» անունը առաջացել է՝ հին հունարեն «electron» բառից։

14.Էլեկտրական լիցքերի ինչ տեսակներ կան

Դրական և էական բացասական։

15Ինչպես են փոխազդում նույն նշանի լիցք ունեցող մարմինները:

Ի նույն նշանի լիցք ունեցող մարմինները հետ են մղվում։

Լրացուցիչ առաջադրանք

Էդուարդ Ղազարյանի դասագրքից  էջ5-ից մինչև էջ20

Գ.Մխիթարյանի<<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ ՝մաս II>>գրքից,կատարել էջ50-54-ից մինչև էջ58,

ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 16. ԼԻՑՔԱՎՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐԱՑՈՒՅՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԱՇՏ

Տարբերակ 1

1.(1) Ապակին մետաքսով շփելիս լիցքավորվում է.

Դրական լիցքով:

II. (1) Եթե էլեկտրականացած մարմինը վանվում է բրդով շփած էբոնիտե ձողից,ապա այն լիցքավորված է.

Բացասական լիցքով:

Երեք զույգ գնդիկներ կախված են թելերից։ Ո՞ր զույգի գնդիկները.

III.(1) լիցքավորված չեն — Երրորդ

IV. (1) ունեն նույնանուն լիցքեր -Երկրորդ

V. (1) ունեն տարանուն լիցքեր — Առաջին

VI. (2) Երկու էլեկտրացույցեր, որոնցից մեկը լիցքավորված է, միացված են ձողով : Ի՞նչ նյութից է պատրաստված ձողը.

Պատ.՝ ապակուց:

VII. (2) Լիցքավորված գլանը նու՞յն ուժով է ազդում 1 և 2 միատեսակ լիցքավորված մարմինների վրա (նկ.19).

Պատ.՝ 1. նույն ուժով։

Տարբերակ 2

1.(1) Եթե ռետինը շփենք բրդով և այն հպենք մեկ այլ մարմնի, ապա այդ մարմինը կլիցքավորվի.

Պատ.՝ բացասական:

II. (1) Մետաքսով շփված և ապակե ձողին մոտեցնում են Բ ձողը, և Ա ձողը շարժվում է նկարում սլաքով ցույց տրված ուղղությամբ (նկ 20): Ի՞նչ լիցք ունի Բ ձողը.

Պատ.՝ դրական լիցք:

III. (1) Ի՞նչ լիցք ունի էլեկտրականացած ձողիկին մոտեցված գնդիկը (նկ. 21).

Պատ.՝ բացասական լիցք:

IV.(1) Ի՞նչ լիցք ունի պարկուճին մոտեցված էլեկտրականացած ձողիկը (նկ. 22).

Պատ.՝ բացասական լիցք:

V.(1) Նույնանուն լիցքավորված մարմինները վանում են, իսկ տարանուն լիցքավորվածները ձգվում:

VI. (2) Երկու նույնանուն լիցքավորված գնդիկներ կախված են մետաքսե թելից և տեղավորված են օդահան պոմպի զանգի տակ։ Գնդիկները միմյանցից վանվում են (նկ.23): Նրանք իրարից կվանվե՞ն, եթե թե զանգից հանենք օդը: հանենք օդը: Լիցքերի միջև միջոցով, փոխազդեցության ուժը հաղորդվում է  էլեկտրական դաշտի մի այդ պատճառով լիցքերը մեկը մյուսից կկարողանան վանվել:

VII. (2) ինչպե՞ս կպահի իրեն թելից կախված չլիցքավորված թեթև գնդիկը, եթե նրան մոտեցնեն լիցքավորված մարմին.

Պատ.՝ գնդիկը սկզբում կձգվի դեպի լիցքավորված մարմինը, իսկ հետո կվանվի նրա կողմից:

Տարբերակ 3

1.(1) Մորթով շփված կաուչուկը էլեկտրականանում է.

Պատ.՝ բացասական լիցքով:

II. (1) Եթե լիցքավորված մարմինը ձգվում է դեպի մետաքսով շփված ապակե ձողը, ապա այն լիցքավորված է.

 Պատ.՝ բացասական լիցքով:

Նկար 24-ում պատկերված են երեք զույգ գնդիկներ։ Ո՞ր զույգի գնդիկներն ունեն.

III. (1) նույնանուն լիցքեր — 2.երկրորդ

IV. (1) տարանուն լիցքեր — 3.Երրորդ

V.(1) լիցքավորված չեն — 1.առաջին

VI. (2) Ա էլեկտրացույցը լիցքավորված է, իսկ Բ էլեկտրացույցը ոչ (նկ.25): Ինչպիսի` ապակե, էբոնիտե, պղնձե թե՞ պլաստմասե ձողով պետք է միացնել էլեկտրացույցերը, որպեսզի երկուսն էլ լինեն լիցքավորված:

Պատ.՝ պլաստմասսե:

VII. (2) Ա լիցքավորված գունդը ինչպիսի՞ ուժերով է ազդում Բ և Գ գնդիկների վրա (նկ. 26): Բ և Գ գնդիկները ունեն հավասար լիցքեր, իսկ I, <!-

Պատ.՝ Գ-ի վրա ավելի մեծ ուժով:

Տարբերակ 4

1.(1) Ապակե շիշը թղթով կամ մետաքսով շփելիս էլեկտրականանում է.

Պատ.՝ դրական լիցքով

II. (1) Մորթով շփված էբոնիտե ձողի կողմից ձգվում են այն մարմինները, որոնք լիցքավորված են.

Պատ.՝ դրական լիցքով:

III. (1) Ա լիցքավորված ձողին մոտեցնում են լիցքավորված Բ ձողը: Այդ դեպքում և ձողը շարժվում է նկարում սլաքով ցույց տրված ուղղությամբ (նկ.27): Ի՞նչ կարելի է ասել այդ ձողերի վրա եղած լիցքերի նշանների մասին.

Պատ.՝ ձողերը ունեն տարանուն լիցքեր:

IV. (1) Ի՞նչ լիցք ունի մեծ գունդը (նկ.28).

Պատ.՝ բացասական լիցք:

V.(1) Լիցքավորված մարմինները կփոխազդե՞ն տիեզերական տարածության մեջ, որտեղ օդ չկա.

Պատ.՝ այո, կփոխազդեն:

VI. (2) Մետաքսե թելից կախված գնդիկին մոտեցվում դրական լիցքավորված ձող, և գնդիկը ձգվում է դեպի ձողը (նկ.29): Լիցքավորվա՞ծ է գնդիկը.

Պատ.՝ գնդիկը կարող է լիցքավորված չլինել կամ ունենալ բացասական լիցք

VII. (2) Լիցքավորված մարմնի մոտ դաշտի ազդեցությունը ուժեղանում է, նրանից հեռանալիս դաշտը թուլանում է:



Քիմիա 9

Քիմիա Կրկնողություն

7,8- րդ  դասում անցածի կրկնողություն․ Ֆիզիկական  մարմին  և նյութ: Ատոմ, մոլեկուլ, իոն: Պարզ  և  բարդ  նյութեր: Անօրգանական  և օրգանական  նյութեր: Նյութի հատկությունները։

Առաջադրանք 1.-  Որո՞նք  են  բնական  գիտությունները, ո՞րն  է  նրանց  ուսումնասիրման  առարկան

Բնական գիտություններն են՝ Քիմիա, ֆիզիկա, Կենսաբանություն, Աշխարհագրություն և Աստղագիտություն:

Առաջադրանք 2.- Ո՞րն է  կոչվում  ֆիզիկական  մարմին, սահմանեք, բնութագրեք  ֆիզիկական  մարմինները, գրեք կենդանին և անկենդան ֆիզիկական մարմինների  օրինակներ…

Մեր շրջապատում գտնվող առարկան ֆիզիկական մարմին է, որն ունի զանգված և ծավալ: Օրինակ՝ կոմպը, գնդակը և սեղանը: Կենդան՝ մարդ, անկենդան՝ առարկա:

Առաջադրանք  3 -Ո՞րն  է  կոչվում  նյութ, սահմանեք, գրեք  պարզ  և  բարդ,  անօրգանական  և օրգանական  նյութերի բանաձևերը  և անվանեք

Այն ինչից կազմված է ֆիզիկական մարմինը, կոչվում է նյութ: պարզ նյութը այն է, որն ունի մեկ տարր, իսկ բարդ ՝ երկու և ավել տարրեր: Անօրգանական նյութի բանաձևը՝ քիմիական միացություն է, որը չունի ածխածին — ջրածին կապեր։ Օրգանական նյութի բանաձևը՝ քիմիական միացություն է, որը ունի ածխածին — ջրածին կապեր։

Առաջադրանք  4.- Ինչպիսի՞նյութերից  են  պատրաստում  հետևյալ  առարկաները,  թվարկեք. զարդեր…  արձաններ…  ամանեղեն….      

զարդեր ՝ ոսկուց, արծաթից, քարերից, մետաղից, թելերից:

արձաններ ՝ գիպսից, կավից, տուֆից:

ամանեղեն՝ ապակուց, կավից, արծաթից, ոսկուց:

Առաջադրանք  5.- Սահմանեք   ո՞րն է  կոչվում  նյութի  հատկություն: Նյութերի  ինչպիսի՞ հատկություններ  գիտեք, թվարկեք, գրեք  օրինակներ:

Նյութի հատկություն է կոչվում նյութի այն առանձնահատկությունը, որով այն տարբերվում կամ նմանվում է այլ նյութերի։ Դրա տեսակներն են ՝ ֆիզիկական և քիմիական հատկությունները: ֆիզիկական հատկությունը ցույց է տալիս նյութի գույնը, հոտը, համը, ձևը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանը։ Քիմիականը՝ նյութի ունակությունը փոխազդելն և նոր նյութեր առաջացնելը։