Պատմություն 9

Սեպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին/էջ 16-22 պատմել, էջ 23-ի հարցերին պատասխանել գրավոր/

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ U1 Բացատրիր և բնութագրիր

Մկրտիչ Ա Խրիմյան – Ամենայն հայոց կաթողիկոս, ազգային պայքարի առաջնորդ։

Նիկոլայ II – Ռուսաստանի վերջին ցարը։

Գ. Գոլիցին – Կովկասի կառավարչապետ, բռնագրավեց եկեղեցու գույքը։

Բաքու – 1905 թ․ հայ-թաթարական բախումների կենտրոն։

Մ. Նակաշիձե – Բաքվի նահանգապետ, բախումների հրահրող։

Նիկոլ Դուման – Ազատագրական գործիչ, Բաքվի ինքնապաշտպանության ղեկավար։

Դրո (Դրաստամատ Կանայան) – ՀՅԴ գործիչ, սպանեց Նակաշիձեին։

Արմեն Գարո – Թիֆլիսի ինքնապաշտպանության ղեկավար։

Փարամազ – Զանգեզուրի ինքնապաշտպանության ղեկավար, հնչակյան գործիչ։

Երիտթուրքեր – Օսմանյան կայսրության նոր իշխանավորներ (1908-ից)։

«Միություն և առաջադիմություն» – Երիտթուրքերի կուսակցություն։

Հեղաշրջում – Պետական իշխանությունը զավթելու գործողություն։

Պանթյուրքիզմ – Թյուրք ժողովուրդների միավորման գաղափար։

Մեծ Թուրան – Պանթյուրքիստների երազած մեծ պետություն։

Կիլիկիահայության կոտորածներ – 1909 թ․ Ադանայում և Կիլիկիայում հայերի կոտորած։

Ադանա – Կիլիկիայի քաղաք, կոտորածի կենտրոն։

Բալկանյան պատերազմներ – 1912-13 թթ․ պատերազմներ Օսմանյան կայսրության դեմ։

Գևորգ Ե Սուրենյանց – Կաթողիկոս, պահանջեց բարենորոգումներ։

Պողոս Նուբար – Հայ ազգային պատվիրակության ղեկավար։

Բարենորոգումների ծրագիր – Արևմտյան Հայաստանի վարչական բարեփոխումների նախագիծ։

Ա. Մանդելշտամ – Ռուս դիվանագետ, ծրագրի հեղինակ։

Լ. Վեստենենկ – Արևմտյան Հայաստան ուղարկված տեսուչ։

Ն. Հոֆ – Բարենորոգումների երկրորդ տեսուչ։

Հիմական Գաղափարներ

ա. Ներկայացրու․
Հայ-թաթարական բախումները սկսվեցին 1905 թ․, երբ թաթարները հարձակվեցին հայերի վրա։ Պատճառը քաղաքական հակասություններն ու թաթարական ղեկավարների հրահրումները էին։

բ. Նշիր․
Թիֆլիսի երիտասարդները կազմակերպեցին հայկական թաղամասերի պաշտպանությունը։ Նրանք խիզախությամբ կարողացան փրկել շատ մարդկանց և կանխել մեծ կոտորած։

գ. Բացատրի․
Ազգային շարժման գաղափարախոսությունը հայերին միավորում էր ընդհանուր նպատակով՝ պաշտպանել իրենց ժողովուրդը և պայքարել ազատության համար։ Դա նրանց ուժ էր տալիս ու դարձնում համախմբված։

Քննադատական Մտածողություն

1․ Վերլուծիր․
Հայկական հարցում մեծ տերությունները ծրագրերը կազմում էին իրենց շահերի համար, բայց իրականում հայերին օգնություն գրեթե չէին տալիս։

2․ Դիֆերենցիր հայերին․
Կիլիկիահայերը ապրում էին Օսմանյան կայսրությունում, իսկ արևելահայերը՝ Ռուսական կայսրությունում։ Այս պատճառով տարբեր էին նրանց վիճակը և պայքարի ձևերը։

3․ Համեմատիր․
Արդի մեծ տերությունները Մերձավոր Արևելքում առաջնորդվում էին քաղաքական ու տնտեսական շահերով, ինչպես նույն շահերով էին որոշում նաև հայերի հարցը։

Գրել էսսե  «Հայաստանի ճակատագիրը երկու կայսրությունների միջակայքում»

Ներածություն

  • Բացել թեման․ XX դարի սկզբին Հայաստանը բաժանված էր Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև։
  • Ընդգծել հարցի կարևորությունը․ երկու կայսրությունների քաղաքականությունն էլ մեծ ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի ճակատագրի վրա։
  • Կարճ ձևակերպել հիմնական խնդիրը․ հայերը ապրում էին տարբեր պայմաններում, բայց ընդհանուր ճակատագիրը կապված էր ազգային ազատագրական ձգտումների հետ։

 Հիմնական մաս

Պարբերություն 1․ Ռուսական կայսրությունում

  • Ներկայացնել՝ ինչ պայմաններում էին ապրում Արևելյան Հայաստանի հայերը։
  • Խոսել կրթության, մշակույթի և ազգային շարժման հնարավորությունների մասին։
  • Նշել սահմանափակումները (եկեղեցու ու կրթության նկատմամբ վերահսկողություն, գյուղացիների ծանր վիճակ)։

Պարբերություն 2․ Օսմանյան կայսրությունում

  • Նկարագրել Արևմտյան Հայաստանի հայերի կյանքը․ հարկեր, ծանր պայմաններ, իրավազրկություն։
  • Հիշատակել ՀՅԴ-ի և այլ կազմակերպությունների ազատագրական շարժումները։
  • Նշել 1890-ականների ջարդերի և հետագա ցեղասպանության նախադրյալները։

Պարբերություն 3․ Ընդհանուր պատկեր

  • Ցույց տալ՝ թեև տարբեր կայսրություններում, հայ ժողովուրդը կիսում էր ընդհանուր ճակատագիր։
  • Ազատության ու անկախության ձգտումը ընդհանուր միավորող գիծ էր։
  • Նշել, որ այս շրջանը նախապատրաստեց 1918 թ․ Առաջին Հանրապետության ստեղծումը։

 Եզրափակում

  • Ամփոփել, որ երկու կայսրությունների պայմաններում հայերի կյանքը տարբեր էր, բայց մարտահրավերներով լի։
  • Հաստատել սեփական կարծիքը․ «Կարծում եմ՝ հենց այս դժվարին փորձառություններն են ձևավորել հայ ժողովրդի տոկունությունն ու անկախության գաղափարը»։
  • Ավելացնել հարցադրում ապագայի համար․ «Ի՞նչ դաս կարող ենք քաղել՝ պետականությունը պահելու և զարգացնելու համար»։

Առաջադրանք 2

Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը/

էջ 24-30 պատմել, էջ 31-ի հարցերին պատասխանել գրավոր/

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ U1 Բացատրի՛ր և բնութագրիր

Կովկասյան ճակատ – Ռուս–թուրքական պատերազմի գիծ։

Սարիղամիշ – Ռուսների հաղթանակ թուրքերի դեմ (1915)։

Էրզրում – Քաղաք, ռուսները գրավեցին 1916-ին։

Կամավորական ջոկատներ – Հայ զինված խմբեր ռուսների կողքին։

Անդրանիկ – Հայ զորավար, կամավորների հրամանատար։

Դրո – Զորավար, կամավորների հրամանատար։

Քեռի – Կամավորական ջոկատի ղեկավար։

Արմենակ Եկարյան – Վանի ինքնապաշտպանության ղեկավար։

Արամ Մանուկյան – Վանի պաշտպան, հետո՝ պետության գործիչ։

Հայկակ Կոսոյան – Վանի ինքնապաշտպանության ղեկավար։

Ղուկաս Տեովլեթյան – Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանության ղեկավար։

Հայկական լեգեոն – Հայկական զորամաս Ֆրանսիայի բանակում։

Մեծ եղեռն – 1915 թ․ հայերի ցեղասպանություն։

«Հատուկ կազմակերպություն» – Թուրքերի գաղտնի կոտորածների մարմին։

Վան – Քաղաք, որտեղ եղավ ինքնապաշտպանություն։

Շապին-Գարահիսար – Քաղաք, հայերը բերդում պաշտպանվեցին։

Մուսա լեռ – Հայերի հերոսական դիմադրություն, ֆրանսիացիները փրկեցին։

Ուրֆա – Քաղաք, որտեղ հայերը կռվեցին ինքնապաշտպանությամբ։

Մուսթաֆա Քեմալ – Թուրքիայի նոր պետության ստեղծող, հայերի դեմ գործեց։

Կիլիկիա – Տարածք, որտեղ 1920-ին նոր կոտորած եղավ։

——

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Ներկայացրու

Կովկասյան ճակատում եղան Սարիղամիշի ու Էրզրումի ճակատամարտերը։ Այն կարևոր էր, քանի որ հայերը կռվում էին կամավորականներով և հավատում էին, որ կազատվեն իրենց հողերը։

բ. Պարզաբանիր

Սկզբում զինաթափեցին հայերին, հետո սպանեցին մտավորականներին, վերջում էլ կոտորեցին ու տեղահանեցին ողջ ժողովուրդին։

գ. Քննիր

Վանում հաջողվեց, որովհետև հայերը համախմբված էին, ունեին լավ ղեկավարներ ու կռվեցին մինչև վերջ, իսկ հետո օգնեցին նաև ռուսները։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1. Վերլուծիր
Ինքնապաշտպանական մարտերը կարևոր էին, որովհետև փրկեցին մարդկանց։ Շատ վայրերում չեղավ, քանի որ զենք ու ուժ չկար։ Եթե բոլորը միասին կռվեին, արդյունքը մեծ կլիներ։

2. Գնահատիր
Կամավորական ջոկատները օգնեցին բանակին ու ժողովրդի պաշտպանությանը։ Նրանք տվեցին հույս ու վստահություն։

3. Համեմատի՛ր
Երիտթուրքերը կազմակերպեցին ցեղասպանություն, քեմալականները շարունակեցին նույնը։ Երկուսն էլ հայերին կործանելու նպատակ ունեին։

«Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով էսսեի կառուցվածքային պլան.

Ներածություն

  • Ներկայացնել Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը (1914 թ․) և նրա համաշխարհային նշանակությունը։
  • Ընդգծել, որ այս պատերազմի տարիներին հայ ժողովուրդը հայտնվեց հատկապես ծանր պայմաններում Օսմանյան կայսրությունում։
  • Կարճ ձևակերպել խնդիրը․ պատերազմը դարձավ Հայոց ցեղասպանության գործադրման «պատրվակը»։

Հիմնական մաս

Պարբերություն 1․ Հայերի իրավիճակը Օսմանյան կայսրությունում պատերազմի նախաշեմին

  • Հայերը դեռևս տառապում էին իրավազրկությունից և ճնշումներից։
  • Ազգային ազատագրական ձգտումները Օսմանյան իշխանությունների կողմից ընկալվում էին որպես վտանգ։

Պարբերություն 2․ Ցեղասպանության ընթացքը (1915–1916 թթ․)

  • 1915 թ․ ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունը Կոստանդնուպոլսում։
  • Բանակում ծառայող հայ զինվորների զինաթափումը և կոտորածները։
  • Արդեն զանգվածային տեղահանություններ՝ անապատներ, մահվան երթեր։
  • Միլիոնավոր զոհեր՝ սպանություններ, սով, հիվանդություններ։

Պարբերություն 3․ Միջազգային արձագանք և հետևանքներ

  • Համաշխարհային մամուլի և քաղաքական գործիչների արձագանքը («մարդկության դեմ հանցագործություն» ձևակերպումը)։
  • Հայ ժողովրդի նյութական, մշակութային և ժողովրդագրական ահռելի կորուստները։
  • Սփյուռքի ձևավորումը որպես նոր փուլ հայ ժողովրդի պատմության մեջ։

Եզրափակում

  • Ամփոփել, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիները հայ ժողովրդի համար դարձան ոչ միայն ծանրագույն փորձություն, այլև պատմական ճակատագրական շրջադարձ։
  • Ընդգծել սեփական կարծիքը․ «Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանությունը մեզ հիշեցնում է, որ մարդկության առաջադրանքը ոչ միայն հիշելն է, այլև կանխել նման հանցագործությունների կրկնությունը»։
  • Կապել ներկայի հետ․ ցեղասպանության ճանաչման և հիշատակի կարևորությունը այսօր։

Հայոց լեզու

Աշխատանք դասարանում 

1. Առանձնացրո՛ւ ածականները։ 

Ոսկե, հիմա, ալյուրոտ, սարսափ, երազ, դողացող, ծեր, երգիչ, լուսաբաց, այսպիսի , ձմեռային, քարքարոտ, հայացք, մաքուր, դեղին։ 

2. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Բոլոր չորս շենքերը միանգամից բոցավառվեցին, 

Ա․ ինչպես կրակը կարող էր հանգցնել, 

Բ․ որովհետև այդպես հնարավոր էր, 

Գ․ ինչպես Միտչելը նախազգուշացրել էր։

3. Տրված հատվածից առանձնացրո՛ւ համեմատությունները։

Նրա աչքերը կապույտ էին, ինչպես Սևանա լիճը, թեև վաղուց չէր նայել այդ աչքերին։ 

Լուսնի պես գեղեցիկ նրա դեմքը երևում էր քողի տակից։ 

Նրա հայացքը մռայլ էր ամպամած երկնքի նման։ 

Կենսաբանություն 9

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝ առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:

Պասխանում եք՝

Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ։Էջ5-8

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Էջ 11-12։

Նոր թեման՝

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝ առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը: Էջ՝ 15-16։
Լրացուցիչ աշխատանք
Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Սպիտակուցների բնափոխումը այն է, երբ սպիտակուցները փոխում են իրենց կառուցվածքը և հատկությունները։ Օրինակ՝ ձուն եփելիս սպիտակուցը դառնում է սպիտակ ու պինդ, կաթը թթվելիս սպիտակուցները նստում են, միսը եփելիս նույնպես փոխվում է։ Բնափոխման պատճառ են դառնում ջերմությունը, թթվային միջավայրը, աղը կամ ալկոհոլը։

Շարադրություններ

Իմ դպրոցի ջերմ անկյունը

Գրադարանը ինձ համար ջերմ անկյունն է։ Այո՛, ես գրքեր կարդալու մեծ սիրահար չեմ, բայց եթե թեման ֆենտեզիի մասին լինի, ես կկարդամ ամբողջ գրադարանը։ Գրադարանը իսկապես մեծ է, որտեղ կան մեր բոլոր դասագրքերը։ Եվ մեծ առավելությունն այն է, որ կարող ենք այնտեղ գնալ, երբ ցանկանանք։ Բայց խնդիրը ժամանակն է։ Մարդիկ շատ ժամանակ չունեն կարդալու կամ պարզապես հանգստանալու համար, երբ դասերը սկսվում են։ Տխուր է, բայց գոնե դասերից հետո կարող ենք այնտեղ գնալ։ Երբեմն ես գնում եմ գրադարան, պարզապես նստում և մտածում։ Կարևոր չէ, թե ինչի մասին եմ մտածում, դա պարզապես հանգստացնում է ինձ, քանի որ այնտեղ լռություն և անդորր է։ Ես սիրում եմ գրադարանը։

Ռուսերեն 9

Описание внешности человека

Человек, портрет, характер. Семья. Любовь. Дружба. Микротемы:

Внешний облик человека. Описание внешности. Внутренний мир человека. Характер. Рассказ о себе. Интересы, вкусы, увлечения, привычки. Моя семья. Мои друзья. Молодежь в XXI веке. Работа по микроязыку специальности.

Почему важно уметь описывать  внешность человека?

(чтобы представить героя книги, найти человека, рассказать о друге.

Рост  высокий низкий среднего роста.

Телосложение худой  полный стройный спотривный

Волосы длинные короткие прямые кудрявые све

Примерный план сочинения:

1. Вступление.
2. Общее впечатление (фигура, рост).
3. Черты лица (овал лица, брови, глаза, нос, лоб, губы, подбородок, щёки). Волосы (цвет, длина и форма причёски). Уши.
4. Одежда.
5. Манеры поведения (походка, манера говорить, поза…).
6. Заключение.

Возможные определения:

Глаза – зелёные, серые, карие, синие, чёрные, голубые, небесные, серовато-голубые, лучистые, темные, выразительные, задумчивые, светлые, большие, маленькие, хитрые, бегающие, узкие, косые, раскосые, злые, добрые, со смешинкой, дикие, приветливые, недоверчивые, коварные…

Брови – красивые, прямые, густые, тонкие, соболиные, широкие, лохматые, вразлёт, сросшиеся, несимметричные…

Лоб – высокий, низкий, открытый, прямой, сократовский, широкий, морщинистый, покатый, плоский…

Взгляд – растерянный, внимательный, выразительный, умный, любопытный, иронический, кокетливый, любящий, смущённый, равнодушный, завистливый, удивленный, весёлый недоверчивый, открытый, грустный, восторженный, хитрый, доверчивый…

Нос – прямой, с горбинкой, вздёрнутый, широкий, узкий, курносый, длинный, короткий, некрасивый, красивый, маленький, картошкой, уточкой…

Волосы – короткие, длинные, каштановые, светлые, русые, соломенные, седые, с проседью, густые, пышные, кудрявые, блестящие, прямые, волнистые, торчащие как пакля, заплетенные в косы, убранные в хвост, зачесанные назад, всклокоченные, уложенные в прическу…

Фигура – хорошая, стройная, высокая, крупная, полная, худощавая, приземистая, мужская, женская…

Походка – быстрая, неторопливая, лёгкая, бесшумная, тяжёлая, собранная, вразвалку, странная, подпрыгивающая, смешная…

Поза – величественная, напряжённая, изящная, красивая, живописная, странная, непринуждённая, удобная, неудобная…

Пример описания внешности позаимствуем у М.Ю. Лермонтова (из романа «Герой нашего времени»):

Когда он опустился на скамью, то прямой стан его согнулся, как будто у него в спине не было ни одной косточки; положение всего его тела изобразило какую-то нервическую слабость: он сидел, как сидит бальзакова тридцатилетняя кокетка на своих пуховых креслах после утомительного бала. С первого взгляда на лицо его я бы не дал ему более двадцати трех лет, хотя после я готов был дать ему тридцать. В его улыбке было что-то детское. Его кожа имела какую-то женскую нежность; белокурые волосы, вьющиеся от природы, так живописно обрисовывали его бледный, благородный лоб, на котором, только по долгом наблюдении, можно было заметить следы морщин, пересекавших одна другую и, вероятно, обозначавшихся гораздо явственнее в минуты гнева или душевного беспокойства. Несмотря на светлый цвет его волос, усы его и брови были черные —  признак породы в человеке, так, как черная грива и черный хвост у белой лошади. Чтоб докончить портрет, я скажу, что у него был немного вздернутый нос, зубы ослепительной белизны и карие глаза; о глазах я должен сказать еще несколько слов.

     Во-первых, они не смеялись, когда он смеялся! — Вам не случалось замечать такой странности у некоторых людей?.. Это признак — или злого нрава, или глубокой постоянной грусти. Из-за полуопущенных ресниц они сияли каким-то фосфорическим блеском, если можно так выразиться. То не было отражение жара душевного или играющего воображения: то был блеск, подобный блеску гладкой стали, ослепительный, но холодный; взгляд его — непродолжительный, но проницательный и тяжелый, оставлял по себе неприятное впечатление нескромного вопроса и мог бы казаться дерзким, если б не был столь равнодушно спокоен».

·  Общее впечатление о человеке. Например: высокий, статный мужчина с благородной сединой в волосах.

·  Лицо. Нужно описать цвет кожи (бледный, румяный, смуглый), овал лица (овальный, круглый, квадратный), лоб (высокий, низкий, широкий), брови (густые, тонкие, дугообразные), глаза (их цвет, размер, выражение), нос (прямой, с горбинкой, курносый), губы (полные, тонкие, чувственные), подбородок (волевой, мягкий, выдающийся). Например: под высоким лбом Николая угадывалась напряженная работа мысли, а волевой подбородок выдавал его решительный характер.

·  Волосы. Нужно описать цвет (светлые, темные, рыжие, седые), длину (длинные, короткие, средней длины), тип (прямые, волнистые, кудрявые), прическу (аккуратная, небрежная, модная). Например: ее длинные каштановые волосы, переливающиеся на солнце золотыми бликами, были заплетены в толстую косу.

·  Фигура. Нужно описать рост (высокий, низкий, среднего роста), телосложение (худощавый, полный, спортивный, мускулистый), осанку (прямая, сутулая, гордая), походку (легкая, тяжелая, уверенная, неуклюжая). Например: его широкие плечи и мощные руки говорили о том, что перед нами человек физического труда.

·  Одежда. Нужно описать стиль (классический, спортивный, повседневный, экстравагантный), цвета (яркие, приглушенные, темные, светлые), детали (аксессуары, украшения, особенности кроя). Например: он всегда носил безупречно сшитые костюмы-тройки, подчеркивающие его высокий статус и безупречный вкус.

ЗАДАНИЕ

Опишите внешность одноклассника

Моя подруга очень умная и хорошо разбирается в науках. У неё овальное лицо и светлая кожа. Она носит очки, что, на мой взгляд, делает её ещё умнее. У неё очень длинные тёмные волосы, но она всегда собирает их в аккуратный хвост. Она среднего роста и стройная. Предпочитает удобную одежду, но всегда выглядит опрятно. Ещё, когда я говорю, что она умная, я имею в виду, что она интересуется астрологией. Для этого она усердно изучает физику и математику. Мы можем быть очень разными, но в то же время у нас много общего. Мы обе смешные, и нам есть о чём поговорить. Это всё о ней.

Пример описания внешности литературного героя

Գրականություն

Ծիծաղ

-Ուզում եք, որ ծիծաղե՞մ:
Այնքան մենավոր ու խոնջացած զգաց նա ինքն իրեն դատարկ դասարանի մեջ, մինչ բոլոր տղաները գնում էին տուն` Դեն Սիթը, Ջեյմս Միսիփոն, Դիք Քորքորանը:Նրանք այժմ հավանաբար քայլում էին Սաութըրն Փասիֆիք երկաթուղագծի երկայնքով, խաղալով ու խնդալով: Իսկ օրիորդ Վիսիկիի՝ իրեն դասարանում պահելու այս ապուշ գաղափարը նրան տկարացնում էր:
— Այո, ուզում եմ, որ ծիծաղես:
Օրիորդի խստապիրկ շուրթերը, ահուդողը, աչքերից ծորող սրտառուչ մելամաղձը:
— Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Ամեն բան տարօրինակ էր, ողջ աշխարհը, պատահող բաները, դրանց պատահելու կերպը:
— Ծիծաղի՛ր:
Օրիորդի հարաճուն էլեկտրական պրկվածությունը, շեշտված համառությունը, մարմնի եւ թեւերի ջղային շարժումները, նրա սփռած պաղ մթնոլորտը եւ մանավանդ՝ զզվանքը, որ նա զգում էր իր արյան մեջ:
— Բայց ինչո՞ւ:
Ինչո՞ւ: Ամեն ինչ խճճված, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, կաշկանդված միտք` ասես անիմաստորեն որոգայթն ընկած:
— Պիտի ծիծաղես իբրեւ պատիժ: Դասարանում ծիծաղեցիր, հիմա էլ իբրեւ պատիժ պիտի ինքդ քեզ մեկ ժամ, մեն -մենակ`առանձին ծիծաղես:
Զզվելի էր: Ամենեւին հաճելի չէր դասարանում մենակ մնալը: Այդ գաղափարի մեջ իմաստ չկար: Ինչի՞ վրա պիտի ծիծաղեր: Մարդ չի կարող հենց այնպես ծիծաղել: Պետք է զվարճալի, զավեշտական կամ սնափառ մի բան լիներ, ծիծաղաշարժ մի բան: Այս ամենն այնքան տարօրինակ էր: Oրիորդի շարժուձեւը, նայելու կերպը, ուշիմությունը, նրբությունը, հայացքի սրությունը իրենց մեջ տարօրինակ եւ սահմռկեցնող բան ունեին: Իրենից ի՞նչ էր ուզում: Եվ ի հավելումն այդ ամենի` դպրոցի հոտը, հատակի յուղը, կավճափոշին, այդ գաղափարի հոտը, տղաների մեկնումը` առանձնություն եւ տխրություն:
— Ցավում եմ, որ ծիծաղեցի:
Ծաղիկն ամոթխածորեն հակվում էր: Տղան իսկապես ցավում էր պատահածի համար, ցավում էր, ոչ թե իր, այլ օրիորդի համար: Նա դեռատի աղջիկ էր, փոխանորդ ուսուցչուհի, և նրա մեջ կար այդ տխրությունը, այնքան հեռալուր ու անըմբռնելի: Այն տխրությունն ամեն առավոտ իր հետ դպրոց էր գալիս, և տղան դրա վրա էր ծիծաղել, ծիծաղաշարժ էր օրիորդի որևէ բան բացատրելու կերպը, ասելու ձեւը, յուրաքանչյուրին նայելու նրա եղանակը: Նա բնավ չէր ուզեցել ծիծաղել, բայց հանկարծ ծիծաղել էր, եւ օրիորդը նայել էր նրան, եւ ինքն էլ նայել էր նրա դեմքին, եւ այդ հաղորդակցությունը մի պահ էր տեւել, ապա զայրույթն ու ատելությունը նրա աչքերի մեջ. «Դասերից հետո այստեղ պիտի մնաս»: Չէր ուզեցել ծիծաղել, պարզապես այդպես էր պատահել, եւ նա ցավ էր զգում պատահածի համար. հարկ էր, որ օրիորդն այս ամենը հասկանար: Աստված իմ, ինչպե՞ս հասկացներ:
— Ժամանակ ես կորցնում, սկսիր ծիծաղել:
Օրիորդը թիկունքը շրջած գրատախտակի վրայի բառերն ու թվանշաններն էր սրբում` Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, Սֆինքս, Նեղոս, 1865, 1914. բայց լարվածությունը, նույնիսկ մեջքը շրջած, այդ պրկումը դեռեւս դասարանի մեջ, պարապության պատճառով ընդգծված, չափազանցված ու ճշգրիտ դարձած. իր միտքն ու նրա միտքը, իրենց վիշտը, կողք կողքի, պայքարի մեջ, ինչո՞ւ: Ինքն ուզում էր բարեկամ լինել, այն առավոտ, երբ նա դասարան էր մտել, նա կամեցել էր բարեկամ լինել: Տղան անմիջապես զգացել էր նրա տարօրինակությունը, հեռավորությունը, ուրեմն ինչո՞ւ էր ծիծաղել: Ինչո՞ւ ամեն բան սխալ ձեւով էր պատահում: Ինչո՞ւ ինքը պիտի լիներ նրան վիրավորող անձը, մինչ ի սկզբանե կամենում էր նրա բարեկամը լինել:
— Չեմ ուզում ծիծաղել:
Ձայնի մեջ մարտահրավեր եւ միաժամանակ` հեծկլտոց, ամոթալի հեծկլտոց: Ինչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: Չէր կամեցել անգութ լինել: Ինչո՞ւ օրիորդն անկարող էր ըմբռնել այդ: Սկսեց ատելություն ապրել նրա հիմարության, բթամտության եւ կամակորության համար: Պիտի չծիծաղեմ, թող միսթր Քեզվելը կանչի եւ ինձ մտրակել տա, միեւնույն է, չեմ ծիծաղի: Սխալվել եմ: Ուզում էի արտասվել կամ այլ մի բան, բայց ոչ ծիծաղել, ի վերջո: Մտրակին կարող եմ դիմանալ: Տեր Աստված, ցավեցնում է, բայց ոչ այսքան, մտրակը զգացել եմ մեջքիս վրա, տարբերությունը գիտեմ:
Լավ, թող մտրակեն, հոգ չէր, խայթվելու նման մի բան, որի պատճառած սուր ցավը օրեր է տեւում, թող գլուխը ծռեն ու մտրակեն, պիտի չծիծաղի:
Սեղանի առջեւ նստած օրիորդի իրեն նայելը նկատեց, բարձրաձայն գոռալու պատճառով հուզված եւ հոգնած էր երեւում եւ սրսփում էր, եւ նրա հանդեպ գթասրտության զգացումով համակվեց, տանջալից գորովանքի զգացում ապրեց, ինչո՞ւ էր ինքը խեղճ փոխանորդ ուսուցչուհուն այդքան վիշտ պատճառում, ում իրապես սիրում էր, ծեր եւ տգեղ ուսուցչուհի չէր նա, այլ գեղեցիկ փոքրիկ աղջիկ էր, որ առաջին իսկ օրից ահուդողով դասարան էր մտել:
— Խնդրում եմ ծիծաղես:
Եվ ինչ նվաստացում, չէր հրամայում, այժմ պաղատում էր, աղաչում էր, որ ծիծաղի, մինչ ինքը ծիծաղել չէր ուզում: Մարդ ի՞նչ պետք է անի, Աստված իմ, մարդ ի՞նչ պետք է անի, որ կամովին շիտակ լինի, այլ ոչ թե պատահաբար սխալ գործի: Իսկ ի՞նչ էր ուզում լսել օրիորդը: Իր խնդուքը լսելով ի՞նչ հաճույք կարող էր ապրել: Ինչ տխմար աշխարհ, մարդկանց տարօրինակ զգացումները, ծածկամտությունը, յուրաքանչյուր անձ իր պատյանում կծկված, ինքն իր մեջ թաքնված: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչ-որ բան են ուզում տալ եւ ուրիշ բան են տալիս: Լավ, հիմա պիտի ծիծաղեր ոչ թե իր, այլ օրիորդի համար: Հիմա պիտի ծիծաղեր, եթե դա նույնիսկ իրեն նողկանք պատճառեր: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպես որ էր: Այժմ օրիորդը չէր ստիպում, որ ծիծաղեր, այլ խնդրում, աղաչում էր, որ ծիծաղեր: Չգիտեր, թե այս ամենի տակ ինչ է թաքնված, բայց ուզում էր իմանալ: Խորհեց. «Գուցե կարողանամ ինչ-որ զվարճալի պատմություն մտաբերել», եւ ջանաց վերհիշել իր լսած բոլոր զավեշտական պատմությունները, տարօրինակ է, բայց ոչինչ չկարողացավ մտաբերել: Ծիծաղ պատճառող այլ բաների մասին եւս մտածեց, օրինակ՝ Էն Գրենի քայլվածքը, սակայն այն այլեւս ծիծաղելի չէր: Դասարանում Հենրի Մայոն` Լոնգֆելոյի «Հայավաթի երգը» պոեմի տողերը սխալ արտաբերելով հեգնելը, որ տղաներին արտասվելու չափ ծիծաղեցնում էր, այլեւս ծիծաղելի չէր. «Ահեղ ծովի ջրերի մոտ, ահեղ ծովի ջրերի մոտ, եկավ ամենազորը»… եւ այլն: Բայց, արի ու տես, որ այլեւս զվարճալի չէր, մեռյալ եւ անիմաստ բանի էր վերածված, այլեւս չէր կարողանում դրա վրա ծիծաղել: Աստված իմ, է՛հ պարզապես պիտի ծիծաղեր, դերասանություն պիտի աներ, հա՛, հա՛, հա՛, աշխարհում իր համար ամենադյուրին բանը այժմ այնքան դժվար էր:

Ամոթի ու գարշանքի զգացումով համակված՝ սկսեց ծիծաղել: Վախենում էր օրիորդի աչքերի մեջ նայելուց, ուստի ժամացույցին նայեց եւ ջանաց շարունակել ծիծաղը: Եվ սարսափելի բան էր տղայից մեկ ժամ ոչ մի բանի վրա ծիծաղել խնդրելը, ստիպելը, եւ ապա պաղատելը, որ առանց պատճառի ծիծաղի: Սակայն պիտի ծիծաղեր, թեպետ ոչ մի ժամ, բայց պիտի փորձեր, մեն դեպքում ինչ-որ բան պետք է աներ: Ամենից տարօրինակը իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, որ հետզհետե սկսեց ծիծաղաշարժ դառնալ, եւ իսկապես երջանկացրեց նրան, քանի որ իրապես ծիծաղելու պատճառը դարձավ, եւ հիմա իսկապես ծիծաղում էր, ողջ շնչով ու արյունով, ըստ էության, իր ծիծաղի կեղծության վրա, եւ ամոթն անհետում էր, որովհետեւ այս ծիծաղը կեղծիք չէր, եւ ամբողջ դասարանը ծիծաղով լի էր, եւ ամեն բան կարգին էր թվում, եւ ընդամենը երկու րոպե էր անցել:

Եվ սկսեց մտածել ամենուրեք տեղի ունեցող ծիծաղելի բաների մասին, մտաբերեց ողջ քաղաքը եւ այնտեղ քայլող մարդկանց, որ փորձում էին տպավորիչ եւ պատկառազդու լինել, սակայն ինքը գիտեր, նրանք չէին կարող իրեն խաբել, գիտեր, թե որքան ազդեցիկ էին նրանք եւ նրանց խառնվածքը: Նրանց մեծ բաների մասին խոսելու կերպը կեղծ էր ու սնափառ, եւ դա ծիծաղեցնում էր նրան, եւ մտաբերեց երիցական եկեղեցու քարոզչին, նրա աղոթելու կեղծավոր կերպը. «Տեր Աստված, եղիցի կամքը քո», եւ ոչ ոք աղոթքներին չէր հավատում, եւ մեծ ավտոմեքենաներով կարեւոր մարդիկ, Կադիլակներ եւ Փաքարդներ, որ սուրում էին ճանապարհներով, իբրեւ ինչ-որ տեղ ունեին հասնելու, եւ հանրային նվագախմբի հանդեսները, այս բոլոր կեղծապատիր բաները իսկապես ծիծաղեցնում էին նրան, եւ մեծ տղաները, որ վազում էին մեծ աղջիկների ետեւից` շոգից հեւասպառ, եւ ընդամենը երկու հոգով անցնող տաքսիները, մեկում` բեղավոր մի մարդ, մյուսում` պառավ մի կին: Զվարճալի էր: Եվ ծիծաղեց, մինչեւ որ շունչը կտրվեց ու դեմքը կարմրեց, եւ ահա ամոթն անհետել էր եւ ինքը ծիծաղում եւ նայում էր միսս Վիսիկիին, եւ ահա, Տեր իմ Աստված, օրիորդի աչքերն արցունքոտ էին: Աստված վկա, ինքը միսս Վիսիկիի վրա չէր ծիծաղում, այլ ծիծաղում էր այն բոլոր տխմարների եւ օրեցօր նրանց արած ապուշությունների վրա, այդ կեղծիքի վրա: Եվ այդ ամենը զզվելի էր, միշտ ուզում էր ճիշտ բան անել, եւ միշտ հակառակն էր ստացվում: Ուզում էր պատճառը հասկանալ, այս աղջկա ներսում կատարվածը, թաքուն մասը, չէ՞ որ ինքը նրա համար էր ծիծաղել, եւ ոչ թե իր հաճույքի համար, եւ ահա նա դողում էր, ու խոնավ աչքերից արցունքներ էին հոսում, եւ դեմքը տագնապալի էր, իսկ ինքը շարունակում էր ծիծաղել իր հոգու մեջ փոթորկվող զայրույթից, անձկությունից ու հիասթափությունից: Ծիծաղում էր աշխարհի երեսին եղած բոլոր զգայացունց բաների վրա, բաներ, որոնց համար մարդիկ աղիողորմ լալիս են` փողոցներում մոլորված ու լքված շները, խոնջացած ձիերը, որ մտրակվում ու տապալվում են, երկչոտ ու վախլուկ մարդիկ, որոնք ներքնապես փշրվում են գեր եւ անգութ, ներքնապես գեր ու սնափառ մարդկանց ճնշման տակ, եւ մայթի վրա մեռած փոքրիկ թռչունները, եւ ամենուր թյուրիմացությունները, հավերժական պայքարն ու անգթությունը, բաներ, որոնք մարդուն չարասիրտ են դարձնում, եւ զայրույթն իր ծիծաղը արցունքի էր վերածում: Երկուսը` դատարկ դասարանում, իրենց մենության եւ շվարածության մեջ մերկ, քույր եւ եղբայր, եւ երկուսն էլ տենչում էին կյանքում նույն մաքրությանն ու պարկեշտությանը, երկուսն էլ կամենում էին մասնակից լինել միմյանց ճշմարտությանը, եւ սակայն ինչ-որ կերպ երկուսն էլ՝ օտարական, միմյանց անհաղորդ եւ միայնակ:
Լսեց օրիորդի խեղդվող հեծկլտոցը, ամեն բան տակնուվրա եղավ, եւ տղան սկսեց լալ, իսկապես լալիս էր, մանկան նման, կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել, նա երեսը ձեռքերով ծածկել էր եւ կուրծքը հեւում էր, եւ եթե սա էր կյանքի ընթացքը, ապա չէր ուզում ապրել:
Չիմացավ, թե ինչքան լացեց, սակայն հանկարծ զգաց, որ այլեւս ոչ լալիս է, եւ ոչ էլ ծիծաղում, եւ որ սենյակը անդորրավետ էր: Ինչ ամոթալի բան: Վախենում էր գլուխը բարձրացնել եւ ուսուցչուհուն նայել: Զզվելի բան էր:
— Բեն:
Ձայնը խաղաղ, հանդարտ եւ հանդիսավոր էր: Այլեւս ինչպե՞ս կարող էր նայել նրա դեմքին:
— Բեն:
Գլուխը բարձրացրեց: Օրիորդի աչքերը չոր էին, եւ նրա դեմքը, առավել քան երբեւէ, գեղեցիկ էր ու պայծառ:
— Խնդրում եմ արցունքներդ սրբիր, թաշկինակ ունե՞ս:
— Այո:
Տղան սրբեց իր արցունքոտ աչքերը ու մաքրեց քիթը: Այս ինչ տրտմալի էր աշխարհը: Որքան մռայլ էր ամեն ինչ:
— Բեն, քանի՞ տարեկան ես:
— Տասը:
— Ի՞նչ ես մտադիր անել: Ուզում եմ ասել…
— Չգիտեմ:
— Հայրդ ի՞նչ է անում:
— Դերձակ է:
— Այս դպրոցը սիրո՞ւմ ես:
— Կարծում եմ, այո:
— Եղբայրներ, քույրեր ունե՞ս:
— Երեք եղբայր, երկու քույր:
— Ճամփորդելու մտադրություն ունե՞ս, ուրիշ քաղաքներ չե՞ս ուզում տեսնել:
— Տարօրինակ էր, իր հետ խոսում էին, ինչպես մեծահասակ մեկի հետ, եւ ուզում էին իր գաղտնիքներն իմանալ:
— Այո:
— Ո՞ւր:
— Չգիտեմ: Նյու Յորք, երեւի, եւ հին հայրենիքս:
— Հին հայրենի՞քդ:
— Միլան, Իտալիա, հորս քաղաքը:
— Օ՜հ:
Ինքն էլ էր ուզում օրիորդին հարցնել իր մասին, որտեղից էր եկել, ուր պիտի գնար: Կամենում էր չափահաս մեկը լինել, բայց վախենում էր: Օրիորդը հանդերձարան գնաց, վերարկուն, գլխարկն ու պայուսակը բերեց եւ սկսեց վերարկուն հագնել:
— Վաղն արդեն այստեղ չեմ լինի: Օրիորդ Շարփը ապաքինվել է, եւ ես պետք է մեկնեմ:
Շատ տխրեց, բայց ասելու բան չգտավ: Օրիորդը ձգեց վերարկուի գոտին եւ ժպտալով գլխարկը դրեց գլխին: Աստված իմ, այս ինչ աշխարհ է, նախ ստիպել էր իրեն ծիծաղել, ապա` լացացրել էր, իսկ հիմա այս ամենը: Այժմ առանց նրա իրեն մենակ էր զգում: Ո՞ւր էր գնում, այլեւս նրան չէ՞ր տեսնելու:
— Բեն, հիմա կարող ես գնալ:
Բենը տեղում գամված նայում էր նրան ու չէր ուզում գնալ, ուզում էր նստել եւ նրան նայել: Հիվանդագին մենավոր զգալով՝ դանդաղորեն մոտեցավ դռանը եւ գնաց հանդերձարան՝ գլխարկը վերցնելու, եւ շրջվեց վերջին անգամ օրիորդին նայելու համար:
— Մնաք բարով, օրիորդ Վիսիկ:
— Գնաս բարով, Բեն:
Այժմ նա վազում էր դպրոցի խաղաբակի միջով, մինչ փոխանորդ ուսուցչուհին պատշգամբում կանգնած աչքի պոչով հետեւում էր նրա շարժումներին: Բենը չգիտեր, թե ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր էր, եւ վախենում էր ետ դառնալով ստուգել, թե արդյո՞ք օրիորդն էլ իրեն էր նայում: Նա մտածում էր` «Եթե շտապեմ, կարող է պատահի, որ Դեն Սիթիին, Դիք Քորքորանին եւ մյուս տղաներին հասնեմ, ու թերեւս բեռնատար շոգեքարշի մեկնելու պահին հասնեմ: Էհ, ոչ ոք պիտի պատահածին տեղյակ չլիներ, թե ինչպես էր ինքը ծիծաղել ու լացել:
Ամբողջ թափով վազեց դեպի Սաութըրն Փասիֆիք երկաթուղին: Բոլոր տղաներն արդեն գնացել էին, եւ շոգեքարշն էլ էր մեկնել, եւ նա նստեց էվկալիպտի ծառերի տակ: Ողջ աշխարհը խառնաշփոթության մեջ էր:
Հետո դարձյալ սկսեց լալ:

Հեղինակ՝ Վ․ Սարոյան

Առաջադրանքներ

1.Գրի՛ր բառերի բացատրությունը:

Խոնջացած, տկարանալ,   որոգայթ: Դուրս գրի՛ր այլ անհասկանալի բառեր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Խոնջացած — հոգնած

տկարանալ — թուլանալ

որոգայթ — ծուղակ

2.Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝ խստապիրկ, ահուդող, համառությունը, դերասանություն: 

Խստապիրկ — խիստ + ա + պիրկ

ահուդող — ահ + ու + դող

համառություն — համառ + ություն

դերասանություն — դերասան + ություն

3.Գրավոր բացատրի՛ր այս միտքը՝ Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: 

Տղան չէր կարողանում հասկանալ, թե ինչու էր իրեն ստիպում ծիծաղել: Չէր հասկանում նաև, թե ինչու էր ինքը ծիծաղել: Նա վստահաբար գիտեր, որ ինչքը կապ էր տեսել իր և ուսուցչուհու մեջ, և բնավ ծաղրելու նպատակ չուներ:

4.Մեկնաբանի՛ր միտքը, համաձա՞յն ես արդյոք ասվածի հետ: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչոր բան են ուզում տալ եւ 
ուրիշ բան են տալիս: 

Այո ես համաձայն եմ: Արված կամ անհասկանալի իրավիճակներում մարդիկ չեն կարողանում տիրապետել իրենց զգացողություններին, և անում են տրամաբանորեն հակառակը:

5. Դո՛ւրս գրիր կեղծիքի և ծիծաղելի երևույթների մասին մտորումները։ 

Ինքն ուզում էր բարեկամ լինել, այն առավոտ, երբ նա դասարան էր մտել, նա կամեցել էր բարեկամ լինել: Տղան անմիջապես զգացել էր նրա տարօրինակությունը, հեռավորությունը, ուրեմն ինչո՞ւ էր ծիծաղել: Ինչո՞ւ ամեն բան սխալ ձեւով էր պատահում: Ինչո՞ւ ինքը պիտի լիներ նրան վիրավորող անձը, մինչ ի սկզբանե կամենում էր նրա բարեկամը լինել:

6.  Բացատրի՛ր վերնագիրը:

Ծիծաղը երկու դեմք ունի: Կամ այն արտահայտում է մեր ուրախ զգացողությունները, կամ ընդհակառակը՝ թաքցնում է մեր իրական զտացողությունները:

7.  Բնութագրի՛ր Բենին:

Բենը շատ լավ և խելացի , զգացմունքային, հասկացով, բարի և դաստիրակված տղա էր:

8.  Ի՞նչ ես մտածում պատմվածքում ներկայացված իրադարձության մասին:

Շատ տարօրինակ էր ներկայացված իրադարձությունը, բայց վերջում, բոլոր տարօրինակությունները ցրվեցին, և հասկանալի դարձավ իրադարձության իմաստը:


9.  Բենն ինչո՞ւ լաց եղավ:

Բենը լաց եղավ, որովհետև զգում էր, որ կյանքը լի է կեղծ խոստումներով ու խաբկանքներով։ Իրական կյանքը շատ ավելի դժվար ու ցավոտ էր, ու նա այլևս ուժ չուներ այդ տարբերությունը տանելու։

Կենսաբանություն 9

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր

Դասագրքի հղումն Է

Դաս 1  (08․09-12․09)
Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ։Էջ5-8

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Էջ 11-12։

Լրացուցիչ աշխատանք`

1. Ո՞րն է օրգանւզմի ամենափոքր միավորը։

Օրգանիզմի ամենափոքր միավորը բջիջն է։

2.Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։

Օրգանական նյութեր՝ պարունակվում են ածխածին, ջրածին և թթվածին։

Անօրգանական նյութեր՝ սովորաբար չեն պարունակում ածխածին։

3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։

Հիդրոֆիլ նյութեր՝ ջրի հետ լավ խառնվող, ջրի մեջ լուծվող։ Օրինակ՝ աղ, շաքար։

Հիդրոֆոբ նյութեր՝ ջրի հետ չեն խառնում, ջրում չեն լուծվում։ Օրինակ՝ յուղ, գազարի վարսակային յուղ։

Ռուսերեն 9

Роль языка в жизни общества

  1. Язык — это своеобразная совокупность звуков и символов, каждый из которых имеет определенное значение. Язык это важный инструмент человеческого взаимодействия и общения. Благодаря языку мы можем выражать свои мысли в материальной речевой форме. 

Если бы не было языка, то я не представляю, как бы мы общались. В любом случае, человек придумал бы способ, чтобы доходчиво что-то объяснить другому человеку (например, язык жестов и др.). Не зря в каждом государстве есть свой язык.

Родной язык – это часть национальной культуры и очень важная часть каждого человека. Бесспорно, свой родной язык нужно знать и беречь. Это также важно, как знать и уважать языки других народов.

Человек не обладает даром речи с момента рождения. Ведь маленький ребенок начинает разговаривать только тогда, когда ему удается научиться повторять фонетические звуки, которые издают окружающие его люди, и благодаря умению мыслить, он предает им правильное значение.

 Язык это живой организм, который поддается влиянию исторических, политических и социальных изменений в жизни общественности.

Под влиянием времени, некоторые слова отмирают и навсегда уходят из обихода, взамен им в язык приходят новые слова, которые максимально соответствуют требованиям времени. 

Посмотрите вокруг, и вы увидите много удивительных вещей, созданных разумом и руками человека: телефон, компьютер, автомобили, корабли, самолёты, ракеты… Но самое удивительное и мудрое, что создало человечество, — это язык. Говорить умеют все люди на Земле. Они говорят на разных языках, а задача у всех языков одна — помогать людям понимать друг друга при общении, в общей работе.

Без языка невозможны жизнь человека, людей, общества, развитие науки, техники, искусства. Значение языка (речи, слова) отмечают русские пословицы.

Беседа с однокурсниками о том, в каких ситуациях они говорят на русском
языке, а в каких – на родном.

Лексика и фразеология
Синонимы, антонимы, фразеологизмы.
Слово как единица языка. Понятие и слово. Термин.
Слова и выражения по теме: древние языки, иностранный язык, живой язык,
мертвый язык, литературный язык, поэтический язык, язык науки, славянские
языки, язык Пушкина, язык писателей, язык художественной литературы,
изучать язык, владеть языком и т.д.

Фразеология: длинный язык, злые языки, Эзопов язык, язык без костей, язык
развязался, язык чешется, высунув язык, держать язык за зубами, найти общий язык, прикусить язык, язык проглотить, дать волю языку, болтать языком, тянуть за язык, вертится на языке, говорить на разных языках, сорвалось с языка и т.д.

Синонимы. Антонимы. Омонимы.(Омонимы — это слова, которые звучат и пишутся одинаково, но имеют совершенно разные значения и не связаны по смыслу. Например, «лук» как овощ и «лук» как оружие, или «ключ» как инструмент, родник и нотный знак.

Профессионализмы

Это специальные слова, которые связаны с особенностями работы людей той или иной специальности профессии.

Неологизмы или новые слова. Новые слова

Диалектизмы. Слова, которые употребляются жителями той или иной местности.

Жаргонизмы. Слова, которые употребляются определенной возрастной средой.

Молодежный сленг.

Устаревшие слова. Слова вышедшие из употребления.

2.Задания

а. К какой профессии относятся слова?

Электроды — Электрик

Кастрюля — Повар

Провода — Электрик

Шприц — Врач

Молоток — Строитель

Печь — Пекарь

Вирус — Врач-инфекционист

Метла — Уборщик

Экскурсия — Экскурсовод

Акварель — Художник

Аккорд — Музыкант

Кариес — Стоматолог

б. На приём к врачу-терапевту пришла пациентка.Врач,осмотрев больную,измерил ей давление тонометром.Врач выслушал жалобы больной и выписал ей рецепты на лекарства,которые она должна купить в аптеке.Врач взяла фонендоскоп и положила его на стол.Кроме того,пациентке измеряли температуру градусником.Больной сделали инъекцию в процедурном кабинете.Опытная медсестра сделала это безболезненно.

в. Найти неологизмы.

В любом коллективе всегда найдется как лидер, так и аутсайдер. Интернет прочно вошел в повседневную жизнь человека. Стоимость вещи зачастую завышена из-забренда компании-производителя. В Европе не считается стыдным покупать вещи в секонд-хэнде. Все чаще молодые люди выбирают профессию стилиста и имиджмейкера.

аутсайдер, интернет, бренд, секонд-хэнд, стилист, имиджмейкер.

1.Ноутбук-это инновационнная техника.
2.Мне мама купила хот-дог.
3.В магазине я купила новый клип на диске.
4.Я себе запатентовала новый имиджмейкер.
5.Мой любимый вид песен-это ремикс.
6.На день рождения подруги я ей подарила рафаэлло.
7.Мой любимый напито к-это фанта.
8.В супермаркете найдёшь всё!
9.Длинные разноцветные но..гти хит этого сезона.
10.В секондхенде всё очень дешево.

г.Фразеологизмы. Написать сочинение.

НИ СВЕТ НИ ЗАРЯ… ЧЕМ БОГ ПОСЛАЛ….. СЛОМЯ ГОЛОВУ…. НЕ ЧУЯ НОГ ПОД СОБОЙ…. КРАСНЫЙ КАК РАК….. НИ В ЗУБ НОГОЙ

Сегодня я проснулась ни свет ни заря и решила, что день начнется активно. Быстро оделась и побежала сломя голову, не чуя ног под собой, чтобы успеть на прогулку в парк. По дороге я любовалась красотой природы: Вдруг я заметила маленького краба. Он был красный как рак! Я так удивилась, что ни в зуб ногой не могла понять, как он сюда попал. Но этот неожиданный момент заставил меня улыбнуться и почувствовать радость. Вся прогулка шла чем Бог послал:

Ռուսերեն 9

Антонимы, Синонимы, Омонимы

Синонимы`

Смелый — храбрый

Быстрый — скорый

Радость — веселье

Большой — огромный

Тишина — спокойствие

Антонимы`

Свет — тьма

Добро — зло

Высокий — низкий

Горячий — холодный

Смех — слёзы

Омонимы`

Писать — писать

Рак — рак

Замок — замок

Свет — свет

Лист — лист