7,8- րդ դաս—ում անցածի կրկնողություն․ Ֆիզիկական մարմին և նյութ: Ատոմ, մոլեկուլ, իոն: Պարզ և բարդ նյութեր: Անօրգանական և օրգանական նյութեր: Նյութի հատկությունները։
Առաջադրանք 1.- Որո՞նք են բնական գիտությունները, ո՞րն է նրանց ուսումնասիրման առարկան
Բնությունը ուսումնասիրող գիտությունները՝ բնական գիտություններն են: Դրանք են ՝ ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, աշխարհագրությունը, բնագիտությունը, էկոլոգիան, աստղագիտությունը և այլն:
Ֆիզիկա – ուսումնասիրում է մարմինների շարժումը, փոխազդեցությունները, ուժերը, էներգիան, բնական երևույթների օրինաչափությունները։
Քիմիա – ուսումնասիրում է նյութերի կազմը, կառուցվածքը, հատկությունները և դրանց փոխարկումները։
Կենսաբանություն – ուսումնասիրում է կենդանի օրգանիզմները, նրանց կառուցվածքը, գործունեությունը, բազմացումը, զարգացումը։
Աստղագիտություն – ուսումնասիրում է երկնային մարմինները, տիեզերական տարածությունը և դրանց զարգացումը։
Աշխարհագրություն – ուսումնասիրում է Երկրի մակերևույթի բնական պայմանները, կլիման, ջրերը, հողերը, բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև մարդկանց և բնության փոխհարաբերությունները։
Բնագիտություն – համընդհանուր գիտություն է, որը տալիս է ընդհանուր պատկերացում բնության մասին՝ կենդանի և անկենդան բնություն, դրանց փոխազդեցությունները և հիմնական օրինաչափությունները։
Էկոլոգիա – ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի փոխհարաբերությունները, ինչպես նաև մարդու ազդեցությունը բնության վրա։
Առաջադրանք 2.- Ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին, սահմանեք, բնութագրեք ֆիզիկական մարմինները, գրեք կենդանին և անկենդան ֆիզիկական մարմինների օրինակներ…
Ֆիզիկան մարմինը այն է, ինչ գտնվում է բնության մեջ: Կենդանի ֆիզիկական մարմիններ՝ մարդ, շուն, ծառ: Անկենդան ֆիզիկական մարմիններ՝ գիրք, սեղան, քար:
Առաջադրանք 3 -Ո՞րն է կոչվում նյութ, սահմանեք, գրեք պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի բանաձևերը և անվանեք
Նյութը այն է ինչից կազմված է ֆիզիկական մարմինը:
Նյութը փոքրագույն մասնիկների (ատոմ , մոլեկուլ, իոն) փոխազդեցության արդյունքն է իրեն բնորոշ:
Բաղադրություն — որակական և քանակական
կառուցվածց (զանգված, ծավալ)
Հատկություններ (ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական)
նյութերն ունեն զանգված (m, կգ,գ, մգ,տ) և ծավալ (V, մ3, լ, մլ, սմ3)
Առաջադրանք 4.- Ինչպիսի՞նյութերից են պատրաստում հետևյալ առարկաները, թվարկեք. զարդեր… արձաններ… ամանեղեն….
զարդեր ՝ ոսկուց, արծաթից, քարերից, մետաղից, թելերից:
արձաններ ՝ գիպսից, կավից, տուֆից:
ամանեղեն՝ ապակուց, կավից, արծաթից, ոսկուց:
Առաջադրանք 5.- Սահմանեք ո՞րն է կոչվում նյութի հատկություն: Նյութերի ինչպիսի՞ հատկություններ գիտեք, թվարկեք, գրեք օրինակներ:
Նյութի հատկություն է կոչվում նյութի այն առանձնահատկությունը, որով այն տարբերվում կամ նմանվում է այլ նյութերի։ Դրա տեսակներն են ՝ ֆիզիկական և քիմիական հատկությունները: ֆիզիկական հատկությունը ցույց է տալիս նյութի գույնը, հոտը, համը, ձևը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանը։ Քիմիականը՝ նյութի ունակությունը փոխազդելն և նոր նյութեր առաջացնելը։