Շարադրություններ

Բարությունը և մարդասիրությունը Սարոյանի ստեղծագործություններում

Սարոյանի ստեղծագործությունները կարդալիս թվում է, թե միայն երեխաների համար նախատեսված պատմություն ես կարդում, բայց այդպես չէ։ Ստեղծագործությունները ցույց են տալիս, որ մարդկային առաքինությունները ամենակարևորն են՝ անկախ նրանից, թե որքան դժվար է կյանքը։ Նրա հերոսները սովորական մարդիկ են, ովքեր անցնում են առօրյա խնդիրների և փորձությունների միջով։ Եվ Սարոյանը միշտ իր պատմություններում օգտագործում է «մարդկանց»։ Այս կերպ Սարոյանը մեզ ավելին է պատմում մարդկայնության, տարբերությունների, դժվարությունների և ամենակարևորը՝ հոգատարության մասին։

Նա միշտ փոխաբերական իմաստով է օգտագործում որոշ մարդկանց նկատմամբ։ Օրինակ՝ նա օգտագործում է կենդանիներ, բայց խոսքը երբեք կենդանիների մասին չէ, այլ մարդու մասին։ Երբեմն նրա պատմությունները դժվար է հասկանալ փոխաբերական իմաստի պատճառով։ Սակայն կենտրոնանալով՝ կարող ենք հասկանալ ավելին, քան պարզապես այն, ինչ նա փորձում է պատմել։ Իմ կարծիքով՝ դա այն պատճառով է, որ նա ուզում է, որ բոլոր մարդիկ կենտրոնանան իրենց և մարդկության վրա։

Սարոյանը իսկապես խելացի և հանճարեղ գրող է։ Նա կարող է գրել բառացիորեն ամեն ինչ՝ միաժամանակ փոխաբերական իմաստը ներդնելով իր ստեղծագործությունների մեջ:

Աշխարհագրություն 9

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Լեռնակազմական ո ՞ր գործընթացներն են ձեւավորել Հայկական
լեռնաշխարհի մակերեւյթը:

Երկրաբանական շերտերի ճաքեր և բարձրացում, լավայի ժայթքներ, երկրաշարժեր


2. Ի՞նչ լեռնագրական միավորների է բաժանվմ Հայկական լեռնաշխարհը:
Ի՞նչ գործոններով է այն պայմանավորված:

Ներքին Տավրոսի լեռնաշղթա: Հայկական հրաբխային բարձրավանդակ: Միջլեռնային գոգավորություններ:


3. Թվարկե՛ք եւ քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհի եզրային
լեռնային համակարգերը:

Հյուսիս՝ Արևելապոնտական լեռներ

Արևելք՝ Փոքր Կովկաս

Հարավ-արևելք՝ Հայկական, Զագրոս

Հարավ՝ Հայկական Տավրոս:


4. Ի՞նչ մասերից է կազմված Հայկական հրաբխային բարձրավանդակը:
Մակերեւյթիի՞նչ ձեւեր են բնորոշ Հայկական հրաբխային բարձրավանդակին:

Հյուսիսային, կենտրոնական, հարավային:


5. Թվարկե՛ք եւ քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Արաքսի, Արեւմտյան Եփրատի եւ
Արածան ավազաններմ գտնվող միջլեռնային գոգավորթյնները:

Արաքսի ավազան՝ Բասենի, Միջինարաքսյան:

Արևմտյան Եփրատ՝ Կարնո, Երզնկայի դաշտերը:

Արածան՝ Ալաշկերտի, Մշո, Խարբերդի դաշտերը:


6. Ինչո՞վ է պայմանավորված Հայկական լեռնաշխարհի մե տաղական եւ
ոչ մետաղական օգտակար հանածոների հարուստ հանքավայրերի
առկայթյնը:

Երկրաբանական բարձրացում, լավայի և մագմայի առկայություն, լեռների ճաքերն ու խոր գետահովիտները:


7. Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք օգտակար հանածոների նշանավոր
հանքավայրերը:

Երկաթ՝ Դաշքեսան, Աղձնիք:

Պղինձ՝ Արկնի, Բաբերդ:

Ոսկի, արծաթ՝ Լճաշեն, Գյումշհանե, Տավրոս:

Տուֆ, բազալտ, պեմզա՝ Արագած, Սիփան, Շիրակ:

Հանրահաշիվ 9

Թեստի առաջադրանքներ

ա) 28 = 2 x 2 x 7

բ) 128 = 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 2

գ) 365 = 5 x 73

դ) 2025 = 3 x 3 x 3 x 3 x 5 x 5

___

152689

ա) 4x — 2x — 2 = 5x + 2

4x — 2x — 5x = 2 + 2

-3x = 4

x = — 4/3

բ) 2 — 3x + 5x + 10 = 2x + 2

2 — 2 — 10 = 2x + 3x — 5x

0 = -10

լուծում չունի

գ) 5x2 — 5x + 15x = 5 (x2 + 2x + 1)

5x2 — 5x + 15x = 5x2 + 10x + 5

-5x + 15x — 10x = 5

0 = 5

Լուծում չունի

դ) 8x — x2 — 9 = -x2 — 8x + 16 + 7

-9 = 16 + 7

0 = 32

լուծում չունի

ե) 3x + 15 = 3x + 5

15 = 5

0 = 10

լուծում չունի

զ) 7x + 8x + 8 = 16x

7x + 8x — 16x = -8

-1x = -8

x = 8

ա) ab3c

բ) 12x2y3z5

գ) -2x2a2

դ) 5m2n3

ե) a3b2c

զ) budi

է) 0

ը) 1

ա)8a3

բ) 9x2y2

գ) -3x10

դ) 216x6y3

ե) -32a10

զ) 64x6

է) 81a12

ը) -9x18

ա) 16x2 · xy2 = 16x3y2

բ) 3x2y · 8x6y3 = 24x8y4

գ) -2a5b3 · -8a3b3 = -10a8b6

դ) 25a6 · 6a3b3 = 150a9b3

ե) -3a2x2 · 9a2x2 = -27a4x4

զ) 2c2d5 · c3 · 3c = 6c7d5

ա) 4x5/8x2 = 4/8 · x5/x2 = 1/2 · x3 = 1/2x3

բ) * = b

գ) (3a)2 = 9a2

15a3b2/9a2 = 15/9 ab2 = 1 6/9ab2

դ) (-3a2)3 = -27a6

9a7/-27a6 = — 1/3a

ե) (5a3)2 = 25a6

200a9b21/25a6 = 8a3b21

զ) (ab2c3)7 = a7b14c21

a22b23c24/a7b14c21 = a15b9c3

Իրավունք

Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Սեպտեմբերի 22-26

Պատրաստվե՛ք դաս-քննարկման /շարունակություն/՝
Թեմա 3․Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք ՀՀ Սահմանադրության գլուխ 2-ը /հոդված 23-81/ և առանձնացրե՛ք բացառապես ձեզ վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․

 23.Մարդու արժանապատվությունը

Մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Հոդված 24.Կյանքի իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:

3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Հոդված 27.Անձնական ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:

3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Հոդված 28.Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

Հոդված 30.Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

Հոդված 35.Ամուսնանալու ազատությունը

1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

Հոդված 37.Երեխայի իրավունքները

1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։

5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

Ֆիզիկա 9

Ատոմի կառուցվածքը

Դասագիրք՝ֆիզիկա 9

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ Մաս II >>մասI >>

22․09-26․09

Թեման․Ատոմի կառուցվածքը

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ի՞նչ կառուցվածք ունի ունի ատոմը ՝ըստ Ռեզերֆորդի։

Ատոմը կենտրոնում ունի միջուկ, միջուկի շուրջ պտտվում են էլեկտրոնները:

2․Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները ։

Տարբեր են պրոտոնների թվով միջուկում։

3․Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը։

Գլխավոր հատկանիշը պրոտոնների թիվն է։

4․Ի՞նչ մասնիկներ կան միջուկում։

Միջուկում կան պրոտոններ և նեյտրոններ։

5․Ինչպե՞ս են առաջանում դրական իոնները,բացասական իոնները։

Դրական իոն՝ ատոմը կորցնում է էլեկտրոն։

Բացասական իոն՝ ատոմը ստանում է էլեկտրոն։

Լաբորատորիայում

Պատրաստել պարկուճ,այն կախել  ամրակալաաանից,տարբեր լաթերով շփել տրված ապակե,էբոնիտե ձողերըև մոտեցնել պարկուճին:

Էլեկտրականացման այս փորձերի միջոցով պարզաբանել հետևյալ հարցերը.

1.ինչու սովորական պամաններում մարմինը լիցք չունի

2.բացատրել հպված մարմինների էլեկտրականացման երևույթը

3.ինչու շփումով էլեկտրակաացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար ,բայց հակադիր նշանով լիցքեր

4.ինչպես է լիցքը մարմնից հաղորդվում պարկուճին,եթե մարմինը լիցքավորվածէ՝ա.դրականորեն   բ.բացասականորեն

Լաբորատորիայում

Մի քանի փորձեր մարմինների էլեկտրականացման վերաբերյալ

Էլեկտրացույցի ուսումնասիրում և օգտագործում

Լրացուցիչ աշխատանք

Փորձերից պատաստել ուսումնական նյութեր, նկարել , մեկնաբանել :

Լրացուցիչ առաջադրանք

Սովորել Էդուարդ Ղազարյանի դասագրքից  էջ5-ից մինչև էջ20

Գ.Մխիթարյանի<<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ ՝մաս II>>գրքից,կատարել էջ50-ից մինչև էջ58,

Լրացուցիչ առաջադրանք

Սովորել Էդուարդ Ղազարյանի դասագրքից  էջ5-ից մինչև էջ20Գ.Մխիթարյանի<<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ ՝մաս II>>գրքից,կատարել էջ50-ից մինչև էջ58,

Գրականություն

Վ․ Սարոյան ,,Օձը,, 

Երբ ման էր գալիս զբոսայգում մայիս ամսին, նա տեսավ մի փոքրիկ սրճագույն օձ, որ խույս էր տալիս իրենից խոտի ու տերևների միջով, ու գնաց դրա ետևից, մի երկար ճիպոտ ձեռքին, միաժամանակ զգալով մարդու բնազդական վախը սողուններից:

Ա՜հ, մտածեց, չարիքի մեր խորհրդանշա՛նը, և ճիպոտով դիպավ օձին, որը գալարվեց: Օձը բարձրացրեց գլուխը և խփեց ճիպոտին, ապա սլացավ խոտի միջով, ահաբեկված շտապելով, և նա գնաց դրա ետևից:

Շատ գեղեցիկ էր օձը և զարմանալիորեն ճարպիկ, բայց նա որոշեց առժամապես հետևել և մի որևէ բան իմանալ դրա մասին:

Փոքրիկ սրճագույն օձը նրան տարավ զբոսայգու խորքերը, այնպես որ նա հիմա աչքից հեռու էր և առանձին՝ օձի հետ: Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»: Այսպես թե այնպես մի որևէ խելքի մոտ բացատրություն էր տալու:

Չէր ասելու, թե մտադիր է սպանել օձին:

Քայլում էր վախեցած օձի կողքով, մեկ-մեկ ցատկում էր, որ ետ չմնա, մինչև որ օձն ուժասպառ եղավ և էլ չէր կարողանում փախչել: Եվ նա պպզեց, որ ավելի մոտիկից տեսնի օձին, ճիպոտով դիպչելով դրան և աչքի առաջ պահելով: Խոստովանեց ինքն իրեն, որ վախենում է ձեռքով դիպչել: Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի: Մարդն ինքը մի ժամանակ այդ ողորկափայլ սահունությունն ու այդ ահավոր լռությունն էր, և հիմա որ մարդն իր այս վերջին ձևին է հասել, ահա դեռ օձերը սողում են գետնին, կարծես դեռ ոչ մի փոփոխություն չի եղել:

Առաջին արուն է էգը՝ բիբլիական. և բարեշրջություն: Ադամն ու Եվան և մարդկային սաղմը:

Սիրուն օձ էր, մաքուր ու նրբագեղ ու ճշգրիտ: Օձի զգացած սարսափը վախեցրեց նրան, և նա խուճապի մատնվեց մտածելով, որ գուցե այգու բոլոր օձերը սուսուփուս կգան փոքրիկ սրճագույն օձին փրկելու, և իրեն կշրջապատեն իրենց չարամիտ լռությամբ և իրենց չարագուշակ ձևերի անտանելի սահմռկելիությամբ: Ընդարձակ այգի էր ու պետք է որ հազարավոր օձեր լինեին այնտեղ: Եթե բոլոր օձերն իմանային, որ ինքը այս փոքր օձի գլխին է կանգնած, հեշտորեն կկարողանային ջլատել իրեն:

Վեր կացավ ու շուրջը նայեց: Խաղաղություն էր տիրում: Լռությունը գրեթե «ի սկզբնանե»-ի բիբլիական լռությունն էր: Լսեց, որ մի թռչուն ոստից ոստ էր թռչկոտում մոտակա ցածր թփուտում, բայց ինքն առանձին էր օձի հետ: Մոռացավ, որ գտնվում է հասարակական այգու մեջ, խոշոր քաղաքում: Ինքնաթիռ անցավ գլխավերևով, բայց չտեսավ դա կամ չլսեց էլ: Լռությունը շատ տիրական էր և նրա հայացքն էլ շատ տիրականորեն կենտրոնացած էր իր առջև օձի վրա:

Պարտեզում, օձի հետ, ոչ մերկ, ի սկզբանե, 1931 թվականին:

Կրկին պպզեց ու սկսեց խոսել օձի հետ: Ներքուստ և արտաքուստ ծիծաղեցրեց իրեն այն, թե օձի ձևն ահա իր աչքի առաջ էր այնքան նյութականորեն, իր սեփական գոյությունից անջատ, գետնի երեսին փռված, փոխանակ իր սեփական ինքնության մի թաքուն մասը լինելու: Ահռելի բան էր իրոք: Սկզբում սիրտ չարեց բարձրաձայն խոսել, բայց հետզհետե ավելի համարձակ դարձավ և սկսեց անգլերեն խոսել օձի հետ: Շատ հաճախ էր խոսք ասել օձին:

— Դե լավ,- ասաց,- ահա հիմա ես, անցած բոլոր տարիներից հետո, մի երիտասարդ, որ ապրում է նույն երկրագնդի վրա, նույն արևի տակ և նույն կրքերն ունի: Եվ ահա դու էլ իմ առջև, նույն օձը: Դրությունն էլ նույնն է: Ի՞նչ ես ուզում անել: Փախչե՞լ: Չեմ թողնելու, որ փախչես: Ի՞նչ է միտքդ: Ինչպե՞ս ես պատշտպանվելու: Մտադիր եմ քեզ ոչնչացնել: Որպես պարտավորություն մարդու հանդեպ:

Օձը նրա առաջ ցնցվում էր անօգնականորեն, չկարողանալով խուսափել ճիպոտից: Մի քանի անգամ խփեց ճիպոտին, հետո անտարբեր դարձավ, որովհետև շատ էր հոգնել: Նա ետ քաշեց ճիպոտը, և լսեց, որ օձն ասաց.

— Շնորհակալ եմ:

Սկսեց մի երգ սուլել՝ տեսնելու համար, թե արդյոք երաժշտությունը որևէ կերպ ազդելո՞ւ է օձի շարժումների վրա, ստիպելո՞ւ է օձին պարել: Դու իմ միակ սերն ես, սուլեց: Շուբերտը՝ վերածված նյույորքյան երաժշտական մի կատակերգության. իմ միակ սերը, իմ միակ սերը. բայց օձը չէր պարում: Գուցե իտալական մի բան, մտածեց, և սկսեց երգել la donna e mobile, դիտմամբ սխալ հնչելով բառերը, զվարճանալու համար: Բրամսի մի օրորոցայինը փորձեց, բայց երաժշտությունը չէր ազդում օձի վրա: Հոգնած էր օձը: Վախեցած: Ուզում էր փախչել:

Հանկարծ զարմացավ ինքն իր վրա. մտքով անցել էր թողնել, որ փախչի օձը, թողնել, որ սպրդի գնա և կորչի իր ցեղակիցների ստորին աշխարհներում: Ինչո՞ւ թողնի, որ փախչի օձը:

Մի ծանր խճաքար վերցրեց գետնից և մտածեց՝ Հիմա ես կջախջախեմ քո գլուխը այս քարով և քո մահը կտեսնեմ:

Ոչնչացնել այդ չարի հմայքը, փչացնել այդ մեղսալի գեղեցկությունը: Բայց շատ տարօրինակ էր: Չէր կարողանում քարը գցել օձի գլխին, և հանկարծ սկսեց խղճալ կենդանուն:

— Մեղավոր եմ,- ասաց, մի կողմ նետելով քարը: — Ներողություն եմ խնդրում քեզնից: Հասկանում եմ հիմա, որ միայն սեր ունեմ քո նկատմամբ:

Եվ ուզեց իր ձեռքերով դիպչել օձին, բռնել ու հասկանալ օձին շոշափելու ճշմարտությունը: Բայց դժվար էր: Օձն ահաբեկված էր ու դառնում և հարձակվում էր ամեն անգամ, երբ ձեռքերը երկարում էր դիպչելու համար:

— Ես միայն սեր ունեմ քո նկատմամբ,- ասաց: — Մի՛ վախենա: Չեմ վնասելու քեզ:

Հետո արագ բարձրացրեց օձին գետնից, իմացավ դրան շոշափելու ճշմարիտ զգացողությունը, և գցեց:

— Ահա,- ասաց: — Հիմա գիտեմ ճշմարտությունը: Օձը սառն է, բայց մաքուր: Լպրծուն չէ, ինչպես կարծում էի:

Ժպտաց փոքրիկ սրճագույն օձին:

— Կարող ես գնալ հիմա,- ասաց: — Հավատաքննությունը վերջացավ: Դու դեռ ողջ ես: Գտնվեցիր մարդու ներկայության առաջ ու դեռ ողջ ես: Կարող ես գնալ հիմա:

Բայց օձը չէր գնում: Վախից ուժասպառ էր եղել:

Նա խորապես ամաչեց իր արածից և բարկացավ ինքն իր դեմ: Աստված իմ, մտածեց, սարսափի մատնեցի փոքրիկ օձին: Երբեք չի մոռանա այս բանը: Միշտ կհիշի ինձ իր վրա պպզած:

— Հեռացիր, ի սեր Աստծո,- ասաց օձին: — Վերադարձիր քո ցաղակիցների մոտ: Պատմիր նրանց ինչ որ տեսար, տեսար ինքդ, քո սեփական աչքերով: Պատմիր նրանց ինչ որ զգացիր: Մարդու ձեռքի հիվանդագին ջերմությունը: Պատմիր մարդու ներկայության մասին, որ զգացիր:

Հանկարծ օձը շուռ եկավ նրանից, առաջ նետվեց ու հեռացավ:

— Շնորհակալ եմ,- ասաց օձին:

Եվ ուրախությամբ ծիծաղեց տեսնելով, որ փոքրիկ օձն իրեն գցում է խոտի ու տերևների մեջ, հեռու է փախչում մարդուց:

— Հոյակապ է,- ասաց: — Շտապիր նրանց մոտ և ասա, որ գտնվել ես մարդու ներկայության առաջ ու չես սպանվել: Մտածիր այն բոլոր օձերի մասին, որոնք ապրում ու մեռնում են առանց երևբևէ մարդու հանդիպելու: Մտածիր, թե ինչ նշանակություն է ունենալու այդ տարբերությունը քեզ համար:

Նրան թվաց, թե փոքրիկ օձի փախչելու շարժումները ցնծագին ծիծաղի էությունն էին, ու մեծ հաճույք զգաց դրանից: Վերադառնալով, գտավ արահետը և շարունակեց իր ճամփան:

Երեկոյան, երբ աղջիկը նստած էր դաշնամուրի առաջ ու մեղմ նվագում էր, նա ասաց.

— Տարօրինակ բան պատահեց:

Աղջիկը շարունակեց նվագել:

— Տարօրինակ բա՞ն,- հարցրեց:

— Այո, ասաց նա: — Քայլում էի այգու միջով և մի փոքրիկ սրճագույն օձ տեսա: Աղջիկն ընդհատեց նվագը և աթոռի վրա դարձավ նրան նայելու:

— Օ՞ձ,- ասաց: — Զզվելի է:

— Ոչ,- ասաց նա: — Գեղեցիկ էր:

— Եվ ի՞նչ:

— Օ՜հ, ոչինչ,- ասաց նա: — Պարզապես կանգնեցրի ճիպոտով և մի որոշ ժամանակ չթողեցի, որ գնա:

— Իսկ ինչո՞ւ:

— Առանց որևէ պատճառի,- ասաց նա:

Աղջիկն անցավ սենյակի մյուս կողմը և նստեց նրա կողքին, տարօրինակորեն նայելով նրան:

— Պատմիր օձի մասին,- ասաց:

— Սիրուն էր,- ասաց նա: — Բոլորովին էլ զզվելի չէր: Երբ ձեռքով դիպա, զգացի մաքրությունը:

— Շատ ուրախ եմ,- ասաց աղջիկը: — Հետո՞:

— Ուզեցի սպանել օձին,- ասաց նա: — Բայց չկարողացա: Շատ սիրուն էր:

— Ուրախ եմ,- ասաց աղջիկը: — Բայց ամեն ինչ պատմիր:

— Սա է ամենը:

— Չէ, չէ,- ասաց աղջիկը: — Գիտեմ, որ չէ: Ամեն ինչ պատմիր:

— Շատ զարմանալի է,- ասաց նա: Ուզում էի սպանել օձին և այլևս չգալ այստեղ:

— Չես ամաչում ինքդ քեզնից,- ասաց աղջիկը:

— Իհարկե ամաչում եմ,- ասաց նա:

— Հետո՞,- ասաց աղջիկը: — Ի՞նչ մտածեցիր իմ մասին, երբ օձն էր քո աչքի առաջ:

— Կբարկանա,- ասաց նա:

— Է՜, դատարկ բան: Անկարելի է, որ բարկանամ քեզ վրա: Ասա ինչ մտածեցիր:

— Դե լավ,- ասաց նա,- մտածեցի, որ դու գեղեցիկ ես, բայց չար:

-Չա՞ր:

— Ասացի, չէ՞, որ կբարկանաս:

— Լավ, հետո՞:

— Հետո դիպա օձին,- ասաց նա: — Հեշտ չէր, բայց իմ ձեռքերով վերցրի օձին գետնից: Ինչպե՞ս ես բացատրում դա: Դու շատ գրքեր ես կարդացել այսպիսի բաների մասին: Ի՞նչ է նշանակում այն, որ ես օձին վերցրի գետնից:

Աղջիկն սկսեց ծիծաղել մեղմորեն, խելացիորեն:

— Գիտե՞ս ինչ,- շիծաղեց,- դա նշանակում է, պարզապես նշանակում է, որ դու ապուշ ես: Դա հոյակապ է ուղղակի:

— Ի՞նչ է ըստ Ֆրոյդի՞,- ասաց նա:

— Այո,- ծիծաղեց աղջիկը: — Ըստ Ֆրոյդի:

— Դե համենայն դեպս,- ասաց նա,- շատ լավ բան էր օձին ազատ թողնելը:

— Երբևիցե ինձ ասե՞լ ես, որ սիրում ես ինձ,- հարցրեց աղջիկը:

— Ինքդ պետք է իմանաս,- ասաց նա: — Ինչ հիշեմ, մի երկու բան ասել եմ քեզ:

— Ոչ,- ասաց աղջիկը: Երբեք չես ասել:

Աղջիկը նորից սկսեց ծիծաղել, հանկարծ շատ երջանիկ զգալով նրա ներկայությունից:

— Դու միշտ ուրիշ բաներից ես խոսել,- ասաց: — Կապ չունեցող բաներից: Ամենահրաշալի պահերին:

Ծիծաղեց:

— Այս օձը,- ասաց նա,- փոքրիկ սրճագույն օձ էր:

— Եվ դա էլ քո արդարացումն է,- ասաց աղջիկը: — Դու երբեք պնդերես չես եղել:

— Ի՞նչ ես դուրս տալիս,- ասաց նա:

— Այնքան ուրախ եմ, որ չես սպանելկ օձին,- ասաց աղջիկը:

Ու վերադարձավ դաշնամուրի մոտ և ձեռքերը մեղմորեն դրեց ստեղների վրա:

— Մի քանի երգ սուլեցի օձի համար,- ասաց նա: — Շուբերտի Անավարտ սիմֆոնիայից մի հատված սուլեցի: Կուզենայի լսել այդ հատվածը: Գիտես, այն մեղեդին, որ օգտագործել էին «Ծաղկման ժամանակ» կոչվող երաժշտական կատակերգության մեջ: Այն մասը, որտեղ երգում են դու իմ միակ սերն ես, միակ սերը և այլն:

Աղջիկն սկսեց մեղմ նվագել, զգալով նրա աչքերն իր մազերի, իր ձեռքերի, իր վզի, իր թիկունքի, իր թևերի վրա, զգալով, որ նա իրեն զննում է այնպես, ինչպես զննել էր օձին:

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը՝ Տարընթերցում

Առաջադրանքներ

1. Ինչպիսին էր օձը։ 

Փոքրիկ, սրճագույն, գեղեցիկ, նրբագեղ, մաքուր: Նաև վախեցած ու ուժասպառ։

2. Մեկնաբանի՛ր  հատվածները՝

Ա․ Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»:

Նա գիտակցում էր, որ այգում օձի հետևից վազելը անթույլատրելի բան է։ Ու եթե մեկը տեսներ, կմտածեր, որ նա շատ վատ բան է անում։ Դրա համար էլ որոշեց, թե իբր գիտնականի նման ուսումնասիրում է օձին, որպեսզի իրեն արդարացնի։

Բ․  Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի: 

Օձին դիպչելը նույնն է, ինչ մարդու ներսում թաքնված անհայտ ու վտանգավոր բանին դիպչել։ Դա գաղտնիք է, որը մարդը վախենում է դուրս բերել։

Հայոց լեզու

Աշխատանք դասարանում 

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովա նադակությանը։ 

Ա․ Պետք է հույսը չկորցնել։ 

Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։

Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։ 

Պետք է միշտ զվարճանալ։ 

2.  Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։

– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

3.  Դո՛ւրս գրիր  փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։ 

Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 

4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։ 

– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:

5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։ 

Այս պատմությունը հյուսնի մասին է,

6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։ 

Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.

7. Տվյալ նախադասության մեջ ընդգծված բառն ի՞նչ պաշտոն է կատարում։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը: 

Հատկացուցիչ

8. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Մարդիկ- ենթակա,

թակում են- ստորոգյալ

տան- հատկացուցիչ

կամացուկ- ձևի մակբայ (ձևի պարագա)

9. Ե՞րբ բոլորը լռեցին։ 

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը:

10. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որում ի-ն հնչյունափոխվել է ը-ի։ 

Վշտով — վիշտ

11. Տեքստից դո’ւրս գրիր կազմությամբ բարդ բառ։ 

Լացուկոծ:

12. Տեքստից դո’ւրս գրիր գործիական հոլովով դրված մեկ գոյական։ 

Հրամանով:

13. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը,  որի հոգնակին անկանոն է, չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ։ 

Մարդիկ:

14. Դո’ւրս գրիր մեկ սոսկածանցավոր բառ։ 

Չվշտանան:

15. Գրի’ր ընդգծված բառի պաշտոնը։ 

Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.

գրկում — ստորոգյալ: