Գրականություն

Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»

Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։

Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։

***Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։

***Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։

***Սափոր մը ջուրը ալիք չի կրնար կազմել և փրփուր չունի, ո՛չ ալ խաղաղ ծովերու աստվածային վեհությունը։

***Ձեզմե շատերը ընկերներ ունիք, որոնք կը պաշտպանեն ձեզ ձեր ստությանը մեջ, բարոյական նվաճում մըն է այդ անոնց համար և ընկերային կուռ չարիք մը, որ մարմին կառնե անմեղորեն, բայց մեծ է այդ զոհողությունը անհատական բարոյական տեսակետեն։ [ էջ ]

***Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։
1912 թ.

***Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մար­դուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տի­րական։

Հոգեկան ուժն ալ, կյանքի զառիթափեն դարվար, կը կազմվի փոքրիկ կաթիլներով։

Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չու­նենալ մեծությանց կառուցման մասին։

***Հոգ չէ, թե ուր դիմես, իմ փոքրի՛կ տղաս, դեպի մեծ ուրախություն կամ դեպի մեծ վիշտ, դեպի փոթորիկ և կամ դեպի մութ ատելություն․ գիտցի՛ր, որ քու քայլերդ պետք է ըլլան պայծառ։ Երբ ոտքերդ կը զարնես գետին և անոնք չեն թնդար, ոչ մի տեղ չես հասնիր դուն՝ իզուր է քու նպատակդ։

***Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն [ էջ ]բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Այսպես՝ իմաստությունը անարժեք է, անպետ և մինչև անգամ վտանգավոր՝ երբ մարդը կը հասցնե անշարժ, անթռիչ փիլիսոփայության մը։

***Պետք է մտածել մարդուն մասին։

Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Աստվածայի՛նը չէ, որ մեզ առավելապես կը շահագրգռե, այլ մարդկայինը։

Հեղափոխությունները կամաց֊կամաց մարդը մարդուն մեջ կը մխրճեն, մարդը կը մոտեցնեն մարդուն։

Աստվածներով զբաղիլը մեզ ոչ մի տեղ չի հասցներ։

Մարդը․․․ իմ նպատա՜կն է։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Մարդը միշտ պետք է ձգտի կատարելագործել իր հնարավորությունները և հասցնի ինչ որ կետի, որին ինքը ընդունակ է:

  • Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Մարդ պետք է ձգտի հանգիստ ապրել, վստահել ուրիշներին և փորձել կատարելագործվել:Բայց իմացությունը չվերածել ամեն ինչի հետևում վատ բաներ փնտրելուն, որը մեզ կտանի փակուղի:

  • Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։

Սահման չսիրել չի նշանակում մարդկային մարդկային օրենքները հաշվի չառնել: Այլ պետք է միշտ ձգտել առաջ գնալ, որքան ուժերը թույլ են տալիս: Դա անկշտություն չի, այլ շատ հասկանալու ձգտում է:

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

***Ձեզմե շատերը ընկերներ ունիք, որոնք կը պաշտպանեն ձեզ ձեր ստությանը մեջ, բարոյական նվաճում մըն է այդ անոնց համար և ընկերային կուռ չարիք մը, որ մարմին կառնե անմեղորեն, բայց մեծ է այդ զոհողությունը անհատական բարոյական տեսակետեն։ 

Ընկերները նրա համար են, որ մեզ օգնեն առաջ գնալ և խանգարեն սխալ ճանապարհով գնալ: Բայց ցավոք, կյանքում այդպիսի ընկերները քիչ են: Լինում են այնպիսի ընկերներ, որոնք մեր վատ արարքը, կամ մեր սուտը պաշտպանում են, որպես ընկեր: Բայց պետք է մեզ հասկացնել մեր սխալը:

***Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։

Պետք է շփվել այնպիսինների հետ, որոնք ունեն մեծ ձգտումներ, մեծ երազանքներ, նպատակներ և գնում են նրանց հետևից, այդ դեպքում դու կձգտես նմանվել նրան: Իսկ մարդիկ, որոնք ամեն ինչի մեջ վատն են տեսնում, նրանք քեզ ոչ մի տեղ չեն տանի:

Պատմություն 9

Սեպտեմբերի 22-30-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Առաջադրանք 1

Հայոց ցեղասպանության հետևանքները և դատապարտումը/ էջ 32-38 պատմել, առաջադրանքները ՝գրավոր/

Սփյուռք – հայերի գաղթած և աշխարհում սփռված համայնքները։

Ցեղասպանություն – ժողովրդի ոչնչացման նպատակով իրականացվող կոտորած։

Կյունցլեր – Շվեյցարացի միսիոներ, փրկել է շատ հայ կանանց ու երեխաների։

Կ. Եպպե – դանիացի միսիոներ, փրկել է հայ որբերի։

Ռ. Լեմկին – ՄԱԿ-ում մշակել է ցեղասպանության հանցագործության կոնվենցիան։

Զարոբյան – Հայաստանում կազմակերպել է ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ։

Ցեղասպանության զոհերի սրբադասում – զոհերը հռչակվել են սրբեր հայ եկեղեցու կողմից։

Եղբայրական օգնության կոմիտե – օգնել է ցեղասպանությունից փրկված հայերին։

Ուրուգվայ – առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Հռոմի պապ – կաթոլիկ առաջնորդ, դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Եվրախորհրդարան – ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և կոչ արել Թուրքիային ընդունել։

ա. Ներկայացրու:
Հայոց ցեղասպանությունը շատ ծանր հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար։ Մարդիկ կորցրին Արևմտյան Հայաստանը, սպանվեցին մոտ 1,5 միլիոն հայ, շատերը փախան ու ստեղծվեց հայկական սփյուռքը։ Հայերը կորստեցին նաև իրենց տունն ու գույքը, դպրոցները, եկեղեցիները և մշակութային արժեքները։ Աշխարհում Հայոց ցեղասպանության ամենածանր հետևանքը մարդկային կորուստներն են, որովհետև զոհվեցին միլիոնավոր մարդիկ և ազգի մի մաս կորցրեց կյանքը ու ապագան։

բ. Բնութագրի՛ր:
Հայոց ցեղասպանության տարիներին միսիոներները ցուցաբերեցին անձնվերություն ու հույս։ Նրանք օգնում էին փրկվածներին, կերակրում ու հագուստ էին տալիս, փրկում կանանց ու երեխաներին և ահազանգում միջազգային հանրությանը հայերի կոտորածների մասին։

գ. Գնահատիր:
Հայոց եկեղեցին մեծ դեր ունեցավ ցեղասպանությունից փրկվածներին օգնելու գործում։ Այն ստեղծեց օգնության կոմիտեներ, հոգաց որբերի ու գաղթականների մասին, կազմակերպեց ապրիլի 24-ի հիշատակը և 2015-ին սրբադասեց զոհերին։ Եկեղեցու այս գործունեությունը հայերի համար պահպանեց ազգի հիշողությունը և ուժ տվեց ազգային ինքնագիտակցության վերականգնմանը։

1. Հիմնավորիր:
Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է, քանի որ սպանվեց 1,5 մլն հայ, բռնի ուժով փոխվեց նրանց հավատը, ոչնչացվեցին տունն ու մշակույթը։

2. Արժևորիր:
Ցեղասպանության 50-րդ տարելիցի միջոցառումները կարևոր էին, որովհետև առաջին անգամ պետականորեն հիշատակվեց ցեղասպանությունը և հասարակությանը բացվեց իրականությունը։

3. Համեմատիր:
Անտանտի երկրները դատապարտեցին ցեղասպանությունը, իսկ Եռյակ պետությունները՝ Գերմանիա և Ավստրո-Հունգարիա, անտարբեր մնացին, քանի որ նրանց քաղաքական ու ռազմական շահերն այդպես պահանջում էին։

Առաջադրանք 2

Ամփոփում

«Հայոց ցեղասպանության քաղաքականության ծագումը, ընթացքը և հետևանքները XX դարի սկզբին՝ Օսմանյան և Ռուսական կայսրությունների համատեքստում»

Էսսեի կառուցվածք

Ներածություն

  • Հայկական հարցի սրացումը XIX դարի վերջին և XX դարի սկզբին։
  • Օսմանյան և Ռուսական կայսրությունների քաղաքական միջավայրը։
  • Թեմայի արդիականությունը և պատմա-քաղաքական նշանակությունը։

I. Հայոց ցեղասպանության քաղաքականության սկիզբը Օսմանյան կայսրությունում

  • Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունը («Կարմիր սուլթան»).
  • Համիդիե գնդերի ստեղծումը և զանգվածային կոտորածները (Սասուն, Զեյթուն, Վան)/9-րդ դաս. հայոց պատմ/։
  • Պանիսլամիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսության դերը։

II. Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դարի սկզբին

  • Ռուսական կայսրության քաղաքականությունը. եկեղեցական գույքի բռնագրավում, հայ-թաթարական բախումներ։
  • Օսմանյան կայսրության ազգային փոքրամասնությունների ճնշումները։
  • Հայերի քաղաքական, մշակութային և կրթական պայքարը։

III. Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը

  • Օսմանյան կայսրության դաշնակցությունը Գերմանիայի հետ։
  • Կենտրոնական իշխանությունների ծրագրավորված գործողությունները։
  • Վերաբնակեցման և տեղահանության օրենքը (1915 թ.)։
  • Վանի ինքնապաշտպանությունը, արցախյան դրվագներ։

IV. Հայոց ցեղասպանության հետևանքները և դատապարտումը

  • Հարյուր հազարավոր զոհեր, հայրենազրկում և մշակութային կորուստներ։
  • Սփյուռքի ձևավորումը։
  • Միջազգային արձագանքներ (Մեծ տերություններ, միսիոներներ, «Դեղին գիրք»)։
  • Դատապարտման փորձեր («Նեմեսիս» գործողություն, դատավարություններ)։
  • Ցեղասպանության անպատժելիության հետևանքները և դրա կապը հետագա ցեղասպանությունների հետ։

Եզրակացություն

  • Ցեղասպանության հետևանքների ներկայիս ազդեցությունը հայկական ինքնության և քաղաքականության վրա։
  • Պատմական հիշողության և միջազգային ճանաչման կարևորությունը։
  • Դասեր՝ ներկայիս ու ապագա սերունդների համար։

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

ՍԵպտեմբերի 6-10, առաջադրանք, 9-րդ դասարան

Սեպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սեպտեմբերի 22-30-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Էսսե գրելու չափորոշիչները դպրոցականների համար

  1. Կառուցվածք
    • Ներածություն․ թեմայի ներկայացում, հարցի կարևորության ընդգծում։
    • Հիմնական մաս․ առնվազն 2–3 պարբերություն՝ հիմնավորումներ, փաստարկներ, օրինակներ։
    • Եզրափակում․ ամփոփում, սեփական կարծիքի ձևակերպում, եզրակացություն։
  2. Բովանդակություն
    • Թեմայի ամբողջական բացահայտում։
    • Կապ թեմայի և ներկայացված փաստերի միջև։
    • Հիմնավորված կարծիքներ՝ օրինակներով, պատմական փաստերով, գրականությունից կամ առօրյայից։
  3. Լեզու և ոճ
    • Հստակ և պարզ շարադրանք։
    • Ճիշտ տառագրություն և քերականություն։
    • Ոճը պետք է լինի ուսանողական/դպրոցական՝ առանց չափազանց բարդ գիտական արտահայտությունների, բայց նաև առանց խոսակցական լեզվի։
  4. Ստեղծագործական մոտեցում
    • Սեփական կարծիքի և ինքնատիպ դիտարկումների ներառումը։
    • Նոր գաղափարների առաջադրում, հարցադրումների ձևակերպում։
  5. Ծավալ
    • Միջինում 1-2 էջ (250–400 բառ)։
    • Կարևոր է ոչ թե երկարությունը, այլ թեմայի ամբողջականությունն ու պարզությունը։

 Հնարավոր վերնագրեր էսսեների համար

Հայոց պատմություն

  1. «Սարդարապատի հերոսամարտը՝ գոյապայքարի խորհրդանիշ»
  2. «Տիգրան Մեծի Հայաստանը՝ հզորության և մարտահրավերների օրինակ»
  3. «Հայոց մշակույթի դերը մեր ինքնության պահպանման գործում»

Համաշխարհային պատմություն

  1. «Վերածննդի դարաշրջանը՝ մարդու նոր ընկալում»
  2. «Ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ ազատության գաղափարի հաղթանակ»
  3. «Անվտանգության և խաղաղության խնդիրները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»

Ընդհանուր թեմաներ

  1. «Ի՞նչ կարող է սովորել ժամանակակից դեռահասը պատմությունից»
  2. «Անցյալի դասերը՝ ապագայի համար»
  3. «Ինչո՞ւ է պատմությունը կարևոր մեր ինքնության համար»
  4. «Հայոց թագավորների սխրանքները և դրանց դասերը մեր օրերի համար»
  5. «Արտաշես Ա-ի կառավարման դերը Հայոց պատմության մեջ»
  6. «Վանի թագավորությունը և նրա մշակութային ժառանգությունը»
  7. «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և դրանց ազդեցությունը հին աշխարհում»
  8. «Հին աշխարհի հինգ մեծագույն հայտնագործությունները»
  9. Պատմական հերոսը, ում կուզենայի հանդիպել»
  10. «Անցյալի դասերը, որոնք պետք են մեր ապագային»
  11. «Ինչպես ես կպատմեի իմ նախնիների մասին օտարերկրացուն»
  12. «Պատմական հայտնագործություն, որը փոխեց աշխարհը»
  13. «Հայոց թագավորների խորհուրդը ժամանակակից առաջնորդներին»
Քիմիա 9

Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական։ Նյութի բաղադրության հաստատունության օրենքը։ Հաշվարկներ քիմիական բանաձևերով


Գործնական
 աշխատանք 2. <<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական։ Նյութի բաղադրության հաստատունության օրենքը։ Հաշվարկներ քիմիական բանաձևերով>>

Առաջադրանք  1.  Աղյուսակի  նյութերը  դասակարգել, անվանել, գրել բանաձևերը, նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա- և էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

Քիմիական բանաձևեր

Ս. — հ

Քիմիական բանաձև է կոչվում՝ նյութի բաղադրության պայմանական գրառումը քիմիական տարրերի նշանների և ինդեքսների օգնությամբ:

Որոշենք ջրի

Առաջադրանք 2. Ընտրեք կենցաղում կամ շրջապատում  10  նյութ, գրեք  դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

Ոսկի, ալյումին, թթվածին, ջրածին, աղ, սոդա, երկաթ, քլոր, պղինձ, բերլիում:

  • Ինչպիսի՞ տարրերից  են  կազմված  նյութը,  ատոմների  քանակը (ինդեքսները)

Ոսկի — Au

ալյումին — Al

թթվածին — O

ջրածին — H

աղ — NaCl

սոդա — NaHCO3

երկաթ — Fe

քլոր — Cl

պղինձ — Cu

բերլիում — Be

  • Հաշվեք հարաբերական  մոլեկուլային  զանգվածները՝Mr

Mr (Au) = 197

Mr (Al) = 27

Mr (O) = 16

Mr (H) = 1

Mr (NaCl) = Ar (Na) + Ar (Cl) = 23 + 35 = 58

Mr (NaHCO3) = Ar (Na) + Ar (H) + Ar (C) + 3 Ar (O) = 23 + 1 + 12 + 48 = 84

Mr (Fe) = 56

Mr (Cl) = 35

Mr (Cu) = 64

Mr (Be) = 9

  • Որոշեք  տարրերի  զանգվածային  բաժինները՝w, զանգվածային

w (Au) = 197/197 = 1 x 100 = 100

w (Al) = 27/27 = 1 x 100 = 100

w (O) = 16/16 = 1 x 100 = 100

w (H) = 1/1 = 1 x 100 = 100

NaCl`

w (Na) = 23/58 = 79.3

w (Cl) = 35/58 = 60.3

NaHCO3`

w (Na) = 23/84 = 27.4

w (H) = 1/84 = 1.19

w (C) = 12/84 = 14.3

w (O) = 48/84 = 57.1

w (Fe) = 56/56 = 1 x 100 = 100

w (Cl) = 35/35 = 1 x 100 = 100

w (Cu) = 64/64 = 1 x 100 = 100

w (Be) = 9/9 = 1 x 100 = 100

  • հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:

NaCl՝

Na — 0.4

Cl — 0.6

4 : 6

___

NaHCO3`

Na — 0.3

H — 0.01

C — 0.1

O — 0.6

3 : 0.1 : 1 : 6

Քիմիա 9

Անվտանգության կանոնները

Քիմիայի կաբինետում պետք է աշխատել արտահագուստով, ձեռնոցներով ու ակնոցով։ Սեղանի վրա ավելորդ բաներ չպետք է լինեն, աշխատանքից հետո այն պետք է մաքրել։ Չի կարելի ինքնուրույն փորձեր անել կամ նյութերի համը փորձել։

Նյութերը պահվում են փակ ամաններում։ Պետք է վերցնել փոքր քանակ՝ պինդ նյութից քիչ գդալ, հեղուկից՝ մի քանի մլ։ Խցանը սեղանին դնում ենք շրջված, հետո ամանը նորից փակում։ Օգտագործված նյութերը հետ չենք լցնում։ Նյութը վերցնում ենք մաքուր գդալիկով կամ փորձանոթով և համոզվում, որ դրանք ճաքած չեն։

Աշխատելիս պետք է զգուշանալ, որ թթուները կամ հիմքերը չթափվեն։ Տաքացնելիս պետք է բռնիչ օգտագործել և փորձանոթի բերանը ոչ մեկի կողմը չդնել։ Հոտը որոշելիս անոթը դեմքին մոտ չեն բերում, այլ ձեռքով շարժում են անում։ Թթուն ջրով նոսրացնելիս այն միշտ պետք է լցնել ջրի մեջ, ոչ թե հակառակը։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին օգնությունը տրվում է ուսուցչի կամ լաբորանտի օգնությամբ։ Եթե թթու թափվի մաշկին կամ հագուստին, պետք է այդ վայրը լվանալ ջրով 2-3 րոպե, հետո մշակել սոդայի կամ ամոնիակի լուծույթով և վերջում դնել թրջոց կալիումի պերմանգանատով։ Եթե թափվի ալկալի, տեղը լվանում ենք շատ ջրով, հետո բորաթթվի կամ քացախաթթվի լուծույթով ու նույնպես դնում թրջոց կալիումի պերմանգանատով։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Նյութերի Ֆիզիկական հատկությունների դիտարկումը և չափումը:

Ղեկավարվելով հետևյալ սխեմայով, բնութագրե՛ք հետևյալ նյութերի ֆիզիկական հատկությունները և ֆիզիոլոգիական ազդեցությունը՝ օրգանիզմերի վրա:

Նյութագրեգ․ վիճակհոտ համգույնփայլխտությունլուծելիությունը ջրումպլաստիկությունըջերմահաղորդականությունըհալման և եռման ջերմաստիճան
Կերակրի աղպինդ2,17 գ/սմ2լավ801, 1465
Շաքարպինդ1,59գ/սմ2լավ185, քայքայվում է
Ջուրհեղուկ1,00գ/սմ20, 100
Թթվածինգազային0,00143գ/սմ2քիչ-219, -183
Ջրածինգազային0,00009գ/սմ2քիչ-259, -253
Ազոտգազային0,00125քիչ-210, -196
Պղնձարջասպպինդ2,28գ/սմ2լավքայքայվում է , քայքայվում է
Խմելու սոդապինդ2,16գ/սմ2լավքայքայվում է , քայքայվում է
Ացետոնհեղուկ0,79գ/սմ2միախառնվում է ցանկացած հարաբերությամբ-95, 56
էթիլ սպիրտհեղուկ0,79գ/սմ2միախառնվում է ցանկացած հարաբերությամբ-114, 78
Քացախաթթուհեղուկ1,05գ/սմ2միախառնվում է ցանկացած հարաբերությամբ17, 118
Կավիճպինդ2,71գ/սմ2չի լուծվումքայքայվում է , քայքայվում է
Երկաթպինդ7,87գ/սմ2չի լուծվում1539, 2870
Ալյումինպինդ2,70գ/սմ2չի լուծվում660, 2870
Պղինձպինդ8,96գ/սմ2չի լուծվում1083, 2543
Անագպինդ7,29գ/սմ2չի լուծվում232, 2620
Կապարպինդ11,3գ/սմ2չի լուծվում327, 1745
Սնդիկհեղուկ13,5գ/սմ2չի լուծվում-39, 357
Ցինկպինդ7,13գ/սմ2չի լուծվում420, 906
Ոսկիպինդ19,3գ/սմ2չի լուծվում1063,2880
Արծաթպինդ10,5գ/սմ2չի լուծվում961, 2167
Պլատինպինդ21,4գ/սմ2չի լուծվում1769, 4170
Միլիցիումպինդ2,33գ/սմ2չի լուծվում1410, 2355
Քվարցպինդ2,65գ/սմ2չի լուծվում1610 2950
Ալմաստպինդ3,52գ/սմ2չի լուծվումմոտ 4000, հայտնի չէ
Գրաֆիտպինդ2,27գ/սմ2չի լուծվումմոտ 4000, հայտնի չէ
Յոդհեղուկ4,94գ/սմ2քիչ114, 186
Բրոմհեղուկ3,11գ/սմ2քիչ-7, 59
Քլորգազային0,00321գ/սմ2քիչ-219, -34
Ֆտորգազային0,00169գ/սմ2փոխադրում է-220, -188
Ածխաթթու գազգազային0,00198գ/սմ2քիչ-78,5, -***
Նատրիումպինդ0,97գ/սմ2փոխադրում է98, 883
Կալիումպինդ0,86գ/սմ2փոխադրում է64, 761
Մագնեզիումպինդ1,74գ/սմ2չի լուծվում650, 1105
Կալցիումպինդ1,55գ/սմ2փոխադրում է839, 1484
Չհանգած կիրպինդ3,40գ/սմ2փոխադրում է2585, 2850
Հանգած կիրպինդ2,24գ/սմ2քիչՔայքայվում է, քայքայվում է

Առաջադրանք 1 Դասակարգե՛ք տրված օրգանական և անօրգանական, պարզ և բարդ նյութերը

1: Որտեղ են կիրառվում այդ նյութերը:

  • Ջուր – խմելու, կենցաղային օգտագործում, արտադրություն։
  • Աղ (NaCl) – սննդի համի համար, պահածոյացում։
  • Շաքար – սննդում, քաղցրավենիքներում։
  • Սոդա (NaHCO₃) – խմորիչ, մաքրող նյութ։
  • Ացետոն – լուծիչ, լաք մաքրելու համար։
  • Սպիրտ (C₂H₅OH) – ախտահանիչ, օղի։
  • Քացախաթթու – կերակուրի թթու համի համար, պահածոյացում։
  • Կավիճ (CaCO₃) – շինարարության մեջ, դպրոցում գրատախտակի համար։
  • Երկաթ, պղինձ, ալյումին, ոսկի, արծաթ, պլատին – մետաղներ՝ շինարարության, զարդերի, էլեկտրոնիկայի մեջ։
  • Թթվածին – շնչառության համար, բժշկության մեջ։
  • Ազոտ – պարարտանյութերի արտադրություն։
  • Ջրածին – վառելիք, արդյունաբերություն։
  • Քլոր, ֆտոր, բրոմ, յոդ – դեղագործություն, ախտահանիչներ, լուսանկարչություն։

2. նկարագրել ձեր կենցաղում օգտտագործվող նյութերի հատկությունները:

Ջուր – անգույն, հոտ չունի, համ չունի, հեղուկ է, հեշտությամբ փոխում է ագրեգատային վիճակը (սառույց, գոլորշի), անհրաժեշտ է կյանքին։

Աղ – սպիտակ, պինդ, ունի աղի համ, հեշտ լուծվում է ջրում, սննդի համի և պահպանման համար։

Շաքար – սպիտակ, պինդ, քաղցր համով, լավ լուծվում է ջրում, օգտագործվում է սննդում։

Սոդա – սպիտակ, փոշենման, ունի թեթև ալկալային համ, լուծվում է ջրում, կենցաղում մաքրող և խմորիչ նյութ։

Սպիրտ – անգույն հեղուկ, ունի յուրահատուկ հոտ, լուծվում է ջրում, օգտագործվում է որպես ախտահանիչ։

Քացախաթթու – թափանցիկ հեղուկ, թթու համով, լուծվում է ջրում, կիրառվում է խոհանոցում և պահածոյացման համար։

Երկաթ, պղինձ, ալյումին – մետաղներ, պինդ, փայլուն, ջերմա- ու էլեկտրահաղորդ։ Կիրառվում են շինարարության, տեխնիկայի մեջ։