Ֆիզիկա 9

Էլեկտրացույց:էլեկտրական լիցքի բաժանելիություն։Ատոմի կառուցվածքը

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ Մաս II >>մասI >>

15․09-19․09

Թեման -Էլեկտրացույց:էլեկտրական լիցքի բաժանելիություն։Ատոմի կառուցվածքը

լաբորատորիայում՝ էլեկտրացույցի ուսումնասիրում և օգտագործում

Դասարանում-քննարկվող հարցեր

1.Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը։

Էլեկտրացույցի աշխատանքը հիմնված է նման լիցքերն իրար վանելու երևույթի վրա։

2.Նկարագրել դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը

Դպրոցական էլեկտրացույցը ապակյա կամ մետաղական սրվակ է, որի մեջ կախված են երկու թեթև թիթեղիկներ, վերևում մետաղալարով ու գնդիկով։

3.ի՞նչ է էլեկտրաչափը

Էլեկտրաչափը գործիք է, որը ցույց է տալիս՝ առարկան լիցք ունի, թե ոչ, և ինչքան է մոտավորապես լիցքի քանակը։

4.Ըստ էլեկտրաչափի սլաքի շեղման ինչպե՞ս ենք դատում նրա լիցքի մասին

Եթե սլաքը կամ թիթեղիկները ավելի շատ շեղվեն, դա նշանակում է՝ լիցքը մեծ է։
Եթե շատ քիչ շեղվեն, նշանակում է՝ լիցքը փոքր է։

5.Ի՞նչպես ցույց տալ փորձով ,որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի

Եթե լիցքավոր առարկան դիպչի երկու անլիցք առարկայի, ապա լիցքը կբաժանվի ու երկուսն էլ լիցքավորվում են, բայց ավելի փոքր չափով։

6.Կարելի է արդյոք էլեկտրական լիցքը անվերջ բաժանել

Ո՛չ, չի կարելի։ Լիցքը բաժանվում է որոշակի փոքր մասերի, մինչև հասնում է տարրական լիցքի։

7.Որքա՞ն է տարրական լիցքը

Տարրական լիցքը հավասար է
e = 1.6 × 10⁻¹⁹ Կուլոն։

Լրացուցիչ առաջադրանք՝

Փորձերից պատրաստել ուսումնական նյութեր, նկարել , մեկնաբանել :

Էդուարդ Ղազարյանի դասագրքից  էջ5-ից մինչև էջ20

Գ.Մխիթարյանի<<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ ՝մաս II>>գրքից,կատարել էջ50-54-ից մինչև էջ58,

Երկրաչափություն 9

Շրջանագծի շոշափող

18 սմ

<CBA = 90 — 40 = 50

<CAB = 50

BC = AC => <C = 180 — 50 — 50 = 80

ա) չեն հատվում

բ) հատվում են

գ) շոշափում են

ա) 22

բ) 18

գ) 20

24/2 = 12

132 = 122+ 52

152= 122+ 92

9 + 5 = 14

9 — 5 = 4

Շարադրություններ

Բարին և չարը հայկական հեքիաթներում

Մենք բոլորս գիտենք, որ բարին միշտ հաղթում է չարին։ Սա հիմնական միտքն է, որ երևում է բոլոր հեքիաթներում։ Հեքիաթը ոչ միայն պատմություն է, այլ նաև սովորեցնող խոսք։ Այն մեզ ցույց է տալիս, թե ինչն է լավ և ինչն է վատ։

Հեքիաթներում բարի հերոսները միշտ ազնիվ են։ Նրանք օգնում են մարդկանց, աշխատում են, արդար են և խիզախ։ Չար կերպարները լինում են ագահ մարդիկ, կախարդներ, վիշապներ կամ նրանք, ովքեր խաբում են ու ուզում են ուրիշներին վնասել։

Հեքիաթներում բարի մարդը միշտ դժվար ճանապարհ ունի։ Նա շատ փորձությունների միջով է անցնում։ Երբեմն պետք է պայքարի վիշապի դեմ, երբեմն պետք է խաբեբայի դեմ կանգնի։ Սակայն վերջում նա միշտ հաղթում է, որովհետև սրտում բարիք ունի։ Չար մարդը կամ չսր ուժը սկզբում ուժեղ է թվում, սակայն հետո պարտվում է։

Իմ կարծիքով, սա շատ կարևոր է մեզ համար։ Հեքիաթները ուզում են ասել, որ կյանքում չարի ուժը երկար չի տևում։ Եթե մարդը բարի է և արդար, ապա նա կգտնի հաղթելու ճանապարհ։ Հեքիաթները նաև ցույց են տալիս, որ մարդու իրական ուժը ոչ թե մարմնի ուժն է, այլ նրա սրտի բարությունն ու արդարությունը։

Այսօր էլ ենք տեսնում , որ մեր կյանքում կան և՛ բարի մարդիկ, և՛ չար մարդիկ: Նրանք պատմությունների նման չեն, օրինակ՝ չար մարդը կախարդ չէ, իսկ բարի մարդը՝ սուպերհերոս։ Այո, դա երբեք պատմությունների նման չի լինի, բայց միևնույն է, հարցը ուժը չէ, այլ հոգատարությունը։ Միշտ պետք է լինել բարի…

Հայոց լեզու

Աշխատանք դասարանում 

1. Նշի՛ր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունները։ 

Հևիհև հետևելով Լիլիթին՝ Ադամը հասավ ոսկեվառ լճակին։ 

Լսելով Ներսես Մեծի մահը՝ իշխանը մտածում էր, թե կհեշտանա իր գործը, քանի որ այլևս չկար իր քաղաքական հակառակորդը։ 

Լուսաշող աչքերը խոնարհած՝ կանգնել էր Լիլիթը նրա առաջ։

 Պահապանները, երկար նիզակները ճոճելով, անցուդարձ էին անում ավերակ բերդերի շուրջբոլորը։ 

2. Նախադասության հատվածները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

Անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր, դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ և ոսկեհուռ երազներով ամրացված, կապարճներ լի նետերով, թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, բոլորն էլ գեղեցիկ քանդակներով զարդարված։

3. Նախադասություններում ուղղի՛ր բառագործածության սխալները։ 

Լույս տեսավ այդ գրքի երրորդ հրատարակությունը։ 

Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն երրորդ անգամ էին հրատարակում։ 

Նրա հետնորդները շարունակեցին սկսված գործը։

Հայրս ութսուն տարեկան էր դառնում։